21:42 03.07.2019
ԱՄՆ-ում այրվում են Jim Beam ընկերության երկու պահեստները՝ բուրբոնի տակառներով։ CityNews1130 պորտալը հայտնում է, որ երկու պահեստներում եղել է 45 հազար բարել ոգելից խմիչք՝ ավելի քան 5 մլն լիտր։ Հրդեհը, որը սկսվել է Վուդֆորդ շրջանում տեղակայված պահեստների շենքերից մեկում, նախնական տվյալներով՝ բռնկվել է կայծակի հարվածից։ Որոշ ժամանակ անց հրդեհը տարածվել է նաև հարակից շինություններում։ Պահեստներից […]
20:00 03.07.2019
Կրասնոյարսկում խորովածի սեղանի շուրջ զվարճանքն ավարտվել է հրաձգությամբ: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդն այս կերպ որոշել է պատժել աղմկոտ հարևաններին: Դեպքի ականատեսներից մեկը պատմել է, որ ինքը ամուսնու հետ այդ օրը հյուր է եղել եղբոր տանը. խորոված են կերել, երաժշտություն են լսել: «Կեսգիշերին մոտ կրակոցի նման ձայներ լսվեցին, սակայն ես մտածեցի, որ հրավառություն է, հավանաբար […]
19:39 03.07.2019
Ֆրանսիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որի համաձայն` երեխաներին ֆիզիկական պատժի ենթարկելը կարգելվի: Օրենքը ընդունվել է միաձայն, այն արգելում է նաև երեխաներին ստորացնել, նրանց նախատել կամ ծաղրել: Ավելի վաղ Fondation pour l’Enfance-ը հետազոտություն էր հրապարակել, որի համաձայն` ծնողների 85%-ը ուսումնական նկատառումներով կարող է հարվածել երեխային: Որոշում է կայացվել օրենքի գոյության մասին ծնողներին իրազեկել երեխաներին տրվող բժշկական […]
19:24 03.07.2019
Ռուսաստանի Կուրգան քաղաքում աղջիկը ցած է ընկել բարձրահարկ շենքի պատուհանից: Ինչպես հայտնում է НТВ-ն, աղջկա ծնողներն իրենց գինովցած դստերը կողպել են սենյակում, որպեսզի նա սթափվի: Սակայն ավելի ուշ նա փորձել է փախուստի դիմել պատուհանից ու հայտնվել է պատուհանի ներքևի հատվածում ամրացրած հարթակի վրա: Աղջիկը փորձ է արել ցած իջնել, սակայն չի կարողացել, կորցրել է հավասարակշռությունն […]
19:20 03.07.2019
Զամբիայում փիղը հանկարծակի հարձակվել է իրեն լուսանկարել փորձող աղջկա վրա: ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկները կանգնած էին ոչ մեծ արգելապատնեշի հետևում, իսկ նրանց առջև՝ արգելապատնեշից այն կողմ, աֆրիկյան փիղն էր: Երբ փիղն առաջ մեկնեց կնճիթը, երիտասարդները ժպտացին ու շոյեցին: Աղջիկներից մեկը հեռախոսը վերցրեց՝ փղին լուսանկարելու համար: Վայրկյաններ հետո փիղը կնճիթով հարվածեց աղջկան: Այդ հարվածն այնքան ուժեղ էր, […]
19:15 03.07.2019
Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են Մեռյալ ծովում «աղային անձրևների» գաղտնիքը, հաղորդում է Science Alert-ը: Մասնագետները չեն կարողացել հասկանալ, թե երբ են «հասունանում» աղի փաթիլները, որոնք առաջանում են ջրի տաք շերտում: Նրանց եզրահանգման համաձայն` լճի վերին շերտը տաքանում է արևի ճառագայթներից, և ջրի ջերմաստիճանը բարձրանում է` տարբերվելով ավելի խոր շերտերից: Երբ ջուրը սկսում է […]
19:13 03.07.2019
Փորձագետները արդեն հաշվարկել են, թե ինչ վնասներ կկրի Վրաստանը ՌԴ-ից ավիաչվերթների դադարեցման հետևանքով: Այս որոշումը ուժի մեջ է մտնում հուլիսի 8-ից: «Վրացական կողմին դժվար կլինի խիստ համարժեք այլընտրանքային տարբերակներ գտնել, ի վերջո, խոսքը ընդհանուր զբոսաշրջային հոսքի մոտ 25%-ի մասին է: Լավագույն լուծումը այլ երկրների հետ կոմբինացված տուրիստական փաթեթներ մշակելն է, օրինակ` Հայաստանի և Բելառուսի հետ: […]
18:00 03.07.2019
Կանադայի իշխանությունները մտադիր են արգելել ռուսական անձնագրերով Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կանադայի արտգործնախարար Խրիստյա Ֆրիլանդը: «Կանադան միջոցներ կձեռնարկի, որպեսզի այդպիսի անձնագրերը չօգտագործվեն Կանադա այցերի համար: Մենք կոչ ենք անում մյուս երկրներին հետևել մեր օրինակին»,- նշել է Ֆրիլանդը: Հիշեցնենք, որ ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]
17:50 03.07.2019
ՌԴ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 221-ի, որից 41-ը` երեխաներ: Հաղորդվում է նաև 1 անհետ կորած անչափահասի մասին: Առայժմ առանց էլեկտրականության է մնում 14 գյուղ` մոտ 8 հազար բնակիչներով: Շրջանում երկու շարժական հացի գործարաններ և 6 հատուկ զինվորական բժշկական խմբեր են գործում: Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհի և 8 անհետ […]
17:10 03.07.2019
Հումորիստ, հեռուստահաղորդավար Պավել Վոլյան Twitter-ի իր էջում հումորային տեսանյութ է հրապարակել, որում մասնակցում է համաշխարհային աստղերի կողմից նախաձեռնած՝ ոտքի հարվածով շշի կափարիչը բացելու` bottlecapchallenge ֆլեշմոբին: Դերասանը մի քանի անգամ փորձում է շրջվել ու ոտքով դիպչել շշին, սակայն ամեն անգամ ինչ-որ բան է պատահում ու չի ստացվում իրագործել դա: Արդեն երրորդ փորձի ժամանակ նա շրջվում ու […]
16:51 03.07.2019
Ռուսաստանի նախագահն այսօր ստորագրեց այն օրենքը, որով Ռուսաստանը լիարժեք դուրս է գալիս Միացյալ Նահանգների հետ «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» համաձայնագրից։ Համաձայնագիրն այլևս չի գործի օգոստոսի 2-ից։ Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի իրավական տեղեկատուի հրապարակումից։ Համաձայնագրի սառեցման նախաձեռնողը, հիշեցնենք, ԱՄՆ-ն է։ Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը սառեցնում է համաձայնագրի […]
16:49 03.07.2019
Եվրախորհրդարանը առաջին անհաջող փորձից հետո երկրորդ փուլով անցկացված ընտրություններով կարողացավ ընտրել կառույցի նախագահ։ Իտալիան ներկայացնող Դավիդ Մարիա Սասսոլին 667 քվեներից ստացավ 345 ձայն ու ընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ։ Նրա մրցակիցն էր Յան Զագրադիլը (Չեխիա), որը ընտրությունների նախորդ փուլում երկրորդ ամենաբարձր արդյունքն էր ունեցել քվեների հաշվարկում։ Ընդհանրապես ընտրությունների առաջին փուլում վավեր ճանաչված 662 քվեները բաշխվել են հետևյալ […]
16:45 03.07.2019
Վրացի երգչուհի Նինո Կատամաձեն հայտարարել է, որ երբեք չի երգել պետության կողմից ֆինանսավորվող համերգներին, Մոսկվայում երգել է այնպիսի համերգների ժամանակ, որոնք վճարվել են պետական ընկերությունների կողմից: Կատամաձեն մասնակցել է այս տարվա հունիսի 22-ին կազմակերպված ջազ փառատոնի ժամանակ: Կատարել է «Սուլիկո» երգը մի հիվանդ աղջկա նվագակցությամբ: Ավելի ուշ երգչուհին պատմել է, որ դա «ծանրագույն» համերգ էր, […]
16:34 03.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր […]
16:31 03.07.2019
Եվրախորհրդարանի նոր կազմում կաշխատի կառույցի պատմության մեջ ամենաերիտասարդ պատգամավորը՝ Դանիայի 21-ամյա ուսանողուհի Կիրա Պետեր Հանսենը: Այս մասին հաղորդում է ВВС-ն: Նշվում է, որ նա «Կանաչների կուսակցությունից» է պատգամավոր ընտրվել: Կիրա Պետեր Հանսենի կարծիքով՝ Եվրախորհրդարանն այսօր կլիմայի փոփոխության խնդիրների լուծման տեսանկյունից ավելի առաջադեմ է, քան Եվրահանձնաժողովը և Եվրախորհուրդը: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն պահպանում է […]
15:58 03.07.2019
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ն անդրադարձել է համացանցում լայնորեն տարածվող նամակին, որ իբրև թե գրել է ՀՀ վարչապետը: «Օրերս համացանցում սկսեց շրջանառվել մի լուսանկար, որում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր նամակ է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում նշվում էր Արցախը Ադրբեջանին փոխանցելու պատրաստակամության մասին։ Առաջին իսկ հայացքից […]
15:50 03.07.2019
Եվրախորհրդարանում կայացած ընտրությունների արդյունքներով 4 թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ ձայները կառույցը ղեկավարելու համար։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։ Վավեր ճանաչված 662 քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ Դավիդ Սասսոլի (Իտալիա) – 325 ձայն, Յան Զագրադիլ (Չեխիա) – 162 ձայն, Սկա Կելլեր (Գերմանիա) – 133 ձայն, Սիրա Ռեգո (Իսպանիա) – 42 ձայն։ Արդյունքում […]
15:40 03.07.2019
Համացանցում հայտնվել է լուսանկար, որի վրա պատկերված են ռուսական ռազմական նավատորմի հրդեհված սուզանավի մահացած նավաստիների նկարները: Լուսանկարը հրապարակվել է Telegram հարթակում: Լուսանկարի վրա նաև գրված են զոհվածների անունները, սակայն վատ որակի պատճառով դրանք ընթեռնելի չեն: Նշվում է, որ ավելի վաղ զոհերի անունները չէին հրապարակվում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հուլիսի 1-ին գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող սուզանավում հրդեհ […]
15:32 03.07.2019
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր որոշ մանրամասներ է հաղորդել ռուսական ռազմական նավատորմի հրդեհված սուզանավի, հրդեհի մարման ժամանակ անձնակազմի զոհվելու դեպքի մասին։ Մասնավորապես նա ասել է, որ նրանք գնացել են անձնազոհության մյուսներին փրկելու համար։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է սուզանավին կից խորջրյա սարքի՝ «Լոշարիկի» ներսում։ Դրա սրահներից մեկում տեղի ունեցած սկսված հրդեհից […]
15:25 03.07.2019
95 տարեկանում Կալիֆոռնիայում մահացել է «Chrysler» կորպորացիայի նախկին ղեկավար Լի Յակոկան: Այս մասին հաղորդում է «TMZ»-ն: Լրատվամիջոցին Յակոկայի հարազատներն այլ մանրամասներ չեն հայտնել: Նշենք, որ Յակոկան ամերիկացի ազդեցիկ գործարար էր, հասարակական գործիչ ու նաև բարեգործ: Յակոկան հայտնի է նաև որպես «Ford Mustang» ավտոմեքենայի մշակող:
15:19 03.07.2019
ՌԴ Կուրգան քաղաքում երեխա է մահացել բջջային հեռախոսի պայթյունի հետևանքով, հաղորդում է ТАСС-ը: Հեռախոսը պայթել է, երբ 7-ամյա փոքրիկը փորձել է հեռախոսը դնել լիցքավորման: «Երեխան մահացել է ստացած այրվածքներից»,- հաղորդել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը: Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանում: Այլ մանրամասներ հայտնի չեն:
15:11 03.07.2019
Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից և Չեխիայից: Այդ մասին ասված է ԵԽ մամուլի ծառայության՝ հուլիսի 2-ին տարածված հաղորդագրության մեջ: Թեկնածուների թվում կա 2 կին` գերմանուհի Սքա Քելլերը «Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք» խմբակցությունից և իսպանուհի Սիրա Ռեգոն, որը ներկայացնում է «Եվրոպական միացյալ ձախեր/ Հյուսիսի ձախ-կանաչներ» ձախ քաղաքական խումբը, ինչպես նաև երկու տղամարդ. […]
14:55 03.07.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ից Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով Լիբանանում է՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Աննա Հակոբյանը Բեյրութում «Յարխուշտա» է պարել լիբանանահայ երիտասարդների հետ:
14:51 03.07.2019
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԻՊ կողմից տարածված տեսանյութին: «Իսլամական պետության կողմից տարածված առաջին և ԻՊ-ի պաշտոնական տեղեկատվական հոսքում Ադրբեջանում Իսլամական պետության ներկայության մասին խոսող առաջին տեսանյութն է: Ինչ ունենք՝ 1. Տեսանյութում 3 դիմակավորված անձ են ներկայացված, որոնց հետևում Իսլամական պետության դրոշն է: 2. Նստածն առաջնորդն է՝ Աբու Յուսուֆ ալ-Ազերին, որը սկսում […]
14:40 03.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի պահպանում Միջուկային գործարքի պայմանները: Գործարքը Իրանին առնվազն 150 միլիարդ դոլարի օգուտ է տվել: Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թեհրանը խախտել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պայմանները ուրանի պահեստավորման առավելագույն թույլատրելի սահմանի մասին: «Իրանը խախտել է Միջուկային գործարքը՝ 150 […]
14:07 03.07.2019
Արգենտինական ավիաընկերությունները առիթը բաց չեն թողել լրացուցիչ գումար աշխատել արևի ամբողջական խավարման երևույթի ֆոնին: Բանն այն է, որ այս անգամ արևի խավարումը տեսանելի էր միայն Լատինական Ամերիկայի հարավային մասից, հիմնականում Արգենտինայի տարածքից: Այս հանգամանքը հաշվի առնելով` արգենտինական ավիաընկերությունները Բուենոս Այրես-Սան Խուան հատուկ չվերթներ են կազմակերպել, որոնց ժամանակ ուղևորները կարողացել են երկրի մակերևույթից մի քանի կիլոմետր […]
13:57 03.07.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Խարկովում ընթացող երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ 64 կգ քաշային Արարատ Հարությունյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Խարկովում պայքարը շարունակում են նաեւ 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը:
13:51 03.07.2019
Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումից հետո այդ համաձայնագիրը վավերացրած երկրների քանակը հասել է 13-ի։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ թվելով այդ պետությունները․ Էստոնիա Լատվիա Լիտվա Բուլղարիա Լեհաստան Լյուքսեմբուրգ Դանիա Մալթա Ռումինիա Մեծ Բրիտանիա Ֆինլանդիա Հունգարիա Սլովակիա Սրանք այն պետություններն են, որոնք ավարտել են վավերացման գործընթացը՝ այդ […]
13:45 03.07.2019
Պակիստանի Լախոր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ հրաձգության ժամանակ տուժել է 3 մարդ, նրանցից 2-ը զոհվել են: Դեպքը խուճապ է առաջացրել օդանավակայանի այցելուների մոտ: Իրավապահները կարողացել են վնասազերծել հանցագործին: Օդանավակայանի մոտ հերթապահում են ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ: Անվտանգության նկատառումներից ելնելով` մեքենաների մուտքը օդանավակայան […]
13:41 03.07.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Անկախության օրվա առթիվ: Պուտինը նշել է, որ բարեկամական, եղբայրական կապերը երկու երկրների հարաբերությունների ամրության գրավականն են: «Կարևոր է, որ բարեկամական կապերն ու փոխօգնությունը, որ մեզ են ժառանգվել հայրերից ու պապերից, այսօր էլ ռուս-բելառուսական հարաբերությունների ամրության երաշխավորն են»,- ասել է նա: Պուտինը նաև համոզմունք է հայտնել, […]