TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+25.28 oC

ԱՇԽԱՐՀ

Ռուսական ինքնաթիռներն այլևս չեն ուղևորվի Չեխիա

20:58 02.07.2019

«Աերոֆլոտ» և «Ուրալյան ավիաուղիներ» ընկերություններն այլևս չեն իրականացնի թռիչքներ Չեխիա: Ռուսական ավիաընկերությունների տեղեկություններով՝ պատճառը չեխական կողմի որոշումն է, ըստ որի՝ չեղարկվել է թռիչքներ կատարելու համաձայնությունը: Այս որոշումն ուժի մեջ է այսօրվանից: Անհայտ է, թե ինչպես են տեղափոխվելու այսօրվա չվերթների ուղևորները: Ինչո՞վ է պայմանավորված չեխական կողմի որոշումը, դեռ որևէ պաշտոնական պարզաբանում չկա:

̰
Ամստերդամի հանրային գրադարանը համալրվել է հայ ժողովրդի պատմության մասին գրականությամբ

20:53 02.07.2019

Ամստերդամի հանրային գրադարանում հուլիսի 2-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին են հանձնվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դիմելով արարողությանը մասնակցող գրադարանի աշխատակիցներին և ամստերդամաբնակ հայերին՝ Նիդերլանդներում ՀՀ  դեսպան Տիգրան Բալայանը վստահություն է հայտնել, որ այսուհետ գրադարանի ընթերցողները […]

̰
Հորդառատ անձրևներից Մումբայում պատ է փլուզվել. կա 19 զոհ

20:44 02.07.2019

Իշխանությունները մարդկանց հորդորել են տնից դուրս չգալ, քանի որ առաջիկա օրերին անձրևները շարունակվելու են:

̰
Ինչպես են կովերին գրավում սաքսոֆոնի հնչյունները. տեսանյութը համացանցի հիթ է դարձել

20:00 02.07.2019

Բրիտանական Daily Mail-ը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ Ռիք Հերման անունով տղամարդը սաքսոֆոնով նվագում է նախրի առաջ ու երաժշտության հնչյուններով գրավում կենդանիների ուշադրությունը: ԱՄՆ Օրեգոն նահանգի 53-ամյա բնակչի մասնակցությամբ տեսանյութը համացանցի հիթ է դարձել: Այս պահին ունի ավելի քան 11 միլիոն դիտում: Հերմանը նվագում է Սթիվի Ուանդերի «Isn’t She Lovely»-ն, հետո Ջորջ Մայքլի «Careless Whisper»-ը: Տեսանյութում […]

̰
Օգնեց ծեծվողին, ինքը զոհվեց. Ռոստովում ցնցված են որբ տղայի սպանությամբ

19:44 02.07.2019

Վելիկի Ռոստովի բնակիչները ցնցվել էին որբ տղայի դաժան սպանությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Հաղորդվում է, որ Վլադիմիր Ռյազանով անունով տղան ընկերների հետ հյուր էր գնացել: Հետդարձի ճանապարհին նրանք տեսել էին, թե ինչպես էր մի քանի մարդ ծեծում տաքսու վարորդին: Վլադիմիրը որոշել էր օգնել, սակայն ինքն էր սպանվել: Ականատեսների վկայությամբ՝ անցորդներից ոչ […]

̰
Անձնագրերի համաշխարհային վարկանշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով

19:40 02.07.2019

Անձնագրերի համաշխարհային վարկանշային աղյուսակում, որը կազմել է շվեյցարական Henley & Partners ընկերությունը, Հայաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով: Այժմ Հայաստանը 84-րդ տեղում է: Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել աշխարհի 60 երկիր: ՌԴ-ն 51-րդ տեղում է: Ռուսաստանցիները առանց վիզայի կարող են մեկնել 116 երկիր: Մեր հարևան Վրաստանը 52-րդ տեղում է. վրացիները առանց […]

̰
Կիլիկյան Հայաստանի բացառիկ պալատական ձեռագիր է հայտնաբերվել

19:20 02.07.2019

Ֆրանսիայում հայտնաբերվել է 14-րդ դարի Կիլիկյան Հայաստանի բացառիկ պալատական ձեռագիր: SHANTNEWS.am-ը զրուցել է ձեռագիրն ուսումնասիրած  Մոնպելյեի համալսարանի միջնադարյան պատմության և արվեստաբանության դոկտոր Էմմա Չուգասզյանի հետ, որը պատմել է բացառիկ նմուշի հայտնաբերման պատմությունը. «Նախորդ տարի, երբ դեռ գտնվում էի Ֆրանսիայում՝ Մոնպելյեում, ինձ դիմեց ֆրանսիացի կոլեկցիոներ Գիյոմ Արալը, որն արդեն հայտնի է հայ արվեստասերներին, քանի որ մի […]

̰
Արքայական ընտանիքին շարունակում են քննադատել ճոխ ծախսերի համար

19:16 02.07.2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, շարունակում են իրենց ճոխ ու անհոգ ապրելակերպը, չնայած բազմաթիվ քննադատություններին: Այս մասին հաղորդում է Express պարբերականը: Հաղորդվում է, որ թագավորական նստավայրում որոշել են փոխել շքեղ ու թանկարժեք գորգն այն ձեռք բերելուց ընդամենը մի քանի օր հետո: Պատճառն այն է, որ գորգը նախ` կեղտոտել են շները, իսկ […]

̰
Մեկնարկել է Փարիզի նորաձևության շաբաթը

19:14 02.07.2019

Այս օրերին Փարիզում տեղի է ունենում նորաձևության աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Փարիզի նորաձևության շաբաթը: Նորաձևության ցուցադրությունների ընթացքում մոդելավորողները ցուցադրում են աշուն-ձմեռ հավաքածուները: Օրինակ՝ Schiaparelli բրենդի ցուցադրության ժամանակ գերակշռել է առօրյա հագուստը՝ վերարկու, կոստյումներ, ժակետներ, որոնք զարդարված են եղել ջայլամի փետուրներով և քարերով: Daniel Rozberry բրենդի նոր տնօրենը ներկայացրել է «ամպ» զգեստներ: Նշվում է, որ Ռոզբերին […]

̰
Ռուսաստանը իր նոր գերարագ հրթիռը փորձարկել է Ղազախստանի տարածքում

19:07 02.07.2019

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ղազախստանի տարածքում փորձարկել է հակահրթիռային պաշտպանության իր նորագույն հրթիռներից մեկը։ Այն, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ցուցադրել է ներկայացված բնութագրերին իր համապատասխանությունը և խոցել է թիրախը։ Նշենք, որ այս հրթիռը, որի նույնիսկ անունը չի նշվում պաշտոնական աղբյուրներում, աչքի է ընկնում իր բարձր արագությամբ։

̰
Շիշը բացել ոտքի հարվածով․ աստղերի մասնակցությամբ նոր ֆլեշմոբ համացանցում

19:00 02.07.2019

Համացանցում նոր համաշխարհային ֆլեշմոբ է սկսվել մարտարվեստների վարպետների ու մարտաֆիլմերի աստղերի մասնակցությամբ։ Դրա մասնակիցները ոտքի շրջադարձ հարվածով պտտեցնում, բացում են շշերի խցանները։ Այս պահի դրությամբ ամենատարածվածը հայտնի դերասան Ջեյսոն Սթեթհեմի տեսանյութն է, բայց կան տարածում ստացած այլ ուշագրավ տեսանյութեր։ https://www.instagram.com/p/BzYT3WpBDfe/ https://www.instagram.com/p/BzY7DGrIe3s/ https://www.instagram.com/p/BzTzqhZFbg6/ https://www.instagram.com/p/BzQsrP0h1Wp/ https://www.instagram.com/p/BzRITYuDuK6/

̰
Ռուսական խորջրյա սարքում հրդեհ է բռնկվել. կա 14 զոհ

18:58 02.07.2019

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ սարքը նախատեսված էր Համաշխարհային օվկիանոսի հատակի ուսումնասիրության համար:

̰
Նիգերիայում բենզատար մեքենա է պայթել. կան մի քանի տասնյակ զոհեր

18:54 02.07.2019

Նիգերիայի հարավ-արևելքում բենզատար մեքենա է պայթել, ինչի հետևանքով 50 մարդ է զոհվել, ևս 70 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, երբ վառելանյութ տեղափոխող մեքենան Բենուե նահանգի գյուղերից մեկի տարածքում կողաշրջվել է, ու տեղի բնակիչներն սկսել են հավաքել վառելիքը, հայտնում է legit.ng-ն: Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ներկայացված թվերը վերջնական […]

̰
ՌԴ-ում վագրը հարձակվել է իր ձագին գողանալ փորձող տղամարդու վրա

17:00 02.07.2019

Օրենբուրգի շրջանում` շարժական կենդանաբանական այգում, վագրը հարձակվել է մի այցելուի վրա, որը փորձել է գողանալ վագրի ձագին: Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով շրջանի ոստիկանությանը: 20-ամյա երիտասարդը մտել է գազանանոց, ոչ աշխատանքային ժամի ընթացքում: Նա մոտեցել է վագրի ճաղավանդակին և փորձել է դուրս բերել ձագին, սակայն մայրը նկատել և թաթով ճանկել […]

̰
«Երեք քույրեր». թատերականացված ակցիա՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի

16:53 02.07.2019

«Երեք քույրեր». ո´չ, սա թատերական ներկայացում չէ, արվեստ չէ, այլ համերաշխության ակցիա է, որին նախնական պայմանավորվածությամբ միացել են մի խումբ մարդիկ: Театр.doc-ը ներկայացված տեքստը հավաքել է Խաչատուրյան քույրերի գործի մասին ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև քույրերի գործից՝ բռնության մասին պատմող հատվածներից: «Մենք բոլորս կյանքում թեկուզ մեկ անգամ բախվում ենք ինչ-որ բանի. մենք՝ այս քույրերի կյանքի փոքր […]

̰
Նման քաղաքակրթությունը հասկանալու համար մտավոր ունակություններ են պետք. Լարիջանին՝ Թրամփին

16:45 02.07.2019

Լարիջանիի կարծիքով, առաջացած խնդիրների պատճառն այն է, որ Թրամփը վատ գիտի տարածաշրջանը և Իրանը:

̰
Հայաստանի հետ որևէ փակ թեմա չունենք․ Լուկաշենկոն՝ Արմեն Սարգսյանին

16:06 02.07.2019

Բելառուսի նախագահն այսօր ընդունեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ու գոհունակությամբ խոսեց նրա մասին։ Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց, որ հեռուստացույցով է հետևել Սարգսյանի գործունեությանը, Մինսկ այցին և ուրախ է, որ Հայաստանի նախագահը պահել է Բելառուս այցելելու խոստումը։ «Ուշադիր հետևում էի մեր ՏՏ մասնագետների հետ Ձեր հանդիպմանը և հասկացա, որ Դուք ըմբռնում եք այն հարցերը, որ պետք են […]

̰
Թրամփի կողմից իր դուստր Իվանկային տրված դերը քննարկումների առիթ է դարձել

15:50 02.07.2019

Քննարկումները սկսվել են սոցցանցերում Ֆրանսիայի կառավարության տարածած տեսանյութից հետո:

̰
Ավստրալիայում ահաբեկչություն ծրագրող տղամարդիկ են ձերբակալվել

15:41 02.07.2019

Ավստրալիայում ահաբեկչություններ են կանխվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս երկրի ոստիկանությունը ձերբակալել է 20, 23 և 30 տարեկան տղամարդկանց: Իրավապահների տեղեկություններով՝ նրանցից երկուսը մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կազմում ընդգրկված լինելու, մյուսը սոցիալական ապահովության ոլորտում մեքենայությունների մեջ: Նշվում է, որ ձերբակալված հանցավոր խմբի անդամներն առաջիկայում պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել ոստիկանական բաժանմունքներում, […]

̰
Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվող հայ երիտասարդը պատրաստ է հանձնվել իրավապահներին

15:33 02.07.2019

Ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվող, հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Հայրապետյանը դժբախտ դեպքից մեկ ամիս անց կապի է դուրս եկել: «Հայրը տեսաուղերձով դիմել է որդուն այն բանից հետո, երբ տղան կապի է դուրս եկել: Ես կարողացել եմ նրա հետ զրուցել, մենք անգամ տեքստ պատրաստեցինք նրա համար, որպեսզի նա մեղայականով ներկայանա: Նա խոստովանեց, որ […]

̰
ԱՄՆ-ում աճուրդի են հանել արքայադուստր Դիանայի բլուզը

14:25 02.07.2019

ԱՄՆ-ում` Բոստոնի RR Auction աճուրդում վաճառքի է հանվել արքայադուստր Դիանայի մուգ կապույտ բլուզը: Աճուրդի կայքում նշվում է, որ բլուզը բամբակից է և պոլիեսթերից, գտնվում է շատ լավ վիճակում: Այդ բլուզով Դիանան մարզվում էր, որպեսզի «խանգարեր» պապարացիներին նոր լուսանկարներ ստանալ իր պարապմունքներից: Այս մասին պատմել է Դիանայի անձնական մարզիչ Ջենի Ռիվետը: Սպասվում է, որ աճուրդում լոտի […]

̰
Զելենսկին կրկին դիմել է Ռադային, որպեսզի աշխատանքից ազատի Լուցենկոյին և Կլիմկինին

14:08 02.07.2019

Գերագույն ռադան հրաժարվել էր ազատել աշխատանքից նշված պաշտոնյաներին:

̰
Պուտինի թերմոբաժակը Չինաստանում ռեկորդային վաճառք է գրանցել

13:50 02.07.2019

Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բաժակի նման թերմոբաժակը դարձել է վաճառքի հիթ, գրում է Global Times-ը: Պարբերականի տվյալներով` թերմոբաժակը, որը շատ նման է հենց այն թերմոբաժակին, որից օրեր առաջ Օսակայում G20-ի հանդիպման ժամանակ օգտվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վաճառքի հիթ է դարձել Չինաստանի Taobao պորտալում: Բացի դրանից` բազմաթիվ օնլայն խանութներ սկսել են նախապես պատվերներ […]

̰
Լոնդոնի բակերից մեկում ինքնաթիռից մարդ է ընկել

13:39 02.07.2019

Անտոմս ուղևորը թաքնվել էր Նայրոբի-Լոնդոն չվերթն իրականացնող ինքնաթիռի շասսիի հատվածում:

̰
Լրագրողը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստանում Խաչատուրյան քույրերի հարազատից

12:38 02.07.2019

Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ, լրագրող Եվա Մերկաչևան ահազանգել է, որ սպառնալիքներ է ստանում դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի զարմիկից՝ Արսեն Խաչատուրյանից: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Իրավապաշտպանը նշում է, որ երբեք չի հասկացել, թե ինչու հարազատները Խաչատուրյան քույրերին չեն պաշտպանել հոր կողմից բռնության ենթարկվելուց: Նա հայտարարել է, որ Խաչատուրյան քույրերի մասին եթերից հետո նրան […]

̰
ԱՄՆ-ն Եվրոպային նոր մաքսատուրքերով կպատժի

12:30 02.07.2019

ԱՄՆ-ում մտածում են ընդլայնել ԵՄ-ից եկող ապրանքների ցանկը` հնարավոր մաքսատուրքերի սահմանման համար: Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի հայտարարության մեջ:  Նշվում է, որ խոսքը մաքսատուրքների ծավալի ընդլայնման մասին է, որը կարող է սահմանվել 29 ապրանքատեսակների նկատմամբ և կարող է հասնել 21-25 միլիարդի: Նշվում է, որ նոր ցուցակում ներառվել են մետալուրգիական ոլորտի ապրանքներ, պանրի տեսականի, մակարոնեղեն […]

̰
Կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացողների թիվը

12:24 02.07.2019

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանում ստեղծված են բոլոր պայմանները Հայաստանը որպես գրավիչ վայր լավագույնս ներկայացնելու համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հպարտությամբ է խոսում այն մասին, որ հեղափոխությունից հետո մեծ թվով հայեր են ցանկանում վերադառնալ հայրենիք. վերջին երկու տարվա ընթացքում այս թիվը կրկնապատկվել է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թրամփն ամերիկյան հետախուզությունը կթողնի Աֆղանստանում

11:58 02.07.2019

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհի համար ժանդարմի դեր է կատարում:

̰
Իրկուտսկում հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 190-ը

11:47 02.07.2019

Իրկուտսկում հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 190-ը, հայտնում է Izvestia-ն: Ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մոտ 4 հազար բնակելի տուն: Ջրածածկ են եղել դպրոցներ, մանկապարտեզներ: Այս պահի դրությամբ՝ անտուն է մնացել մոտ 10 հազար մարդ, նրանցից 2 հազարը՝ երեխա: Փրկարարները և կամավորները ցամաք են դուրս բերել մոտ 500 մարդու: Իրկուտսկի քաղաքապետ Սերգեյ Լևչենկոն նշում է, որ […]

̰
ՕՊԵԿ-ի երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանման գործարքի շուրջ

11:35 02.07.2019

ՕՊԵԿ-ի երկրները (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նավթի արդյունահանման հարցում համաձայնության են եկել, հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ երկրները եկել են այն եզրահանգման, որ հարկավոր է ևս 9 ամսով երկարաձգել նավթի արդյունահանումը կրճատելու գործարքը: Նախարարները հեռացել են փակ խորհրդակցության և գրեթե միաձայն որոշում կայացրել գործարքը երկարաձգելու վերաբերյալ: ՕՊԵԿ կազմակերպությունը հանդիսանում է նաև նավթի միջազգային շուկաների […]

̰
BACK_TO_TOP