TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփը 1 տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները

11:00 22.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայատարարել է, որ մեկ տարով ևս երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Խոսքը գնում է Հյուսիսային Կորեայում միջուկաին զենքի տարածումն արգելելուն ուղղված պատժամիջոցների մասին: Նախագահ Թրամփի կարծիքով՝ Հյուսիսային Կորեան շարունակում է սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգությանը: Նշենք, որ ԱՄՆ Հյուսիասյին Կորեայի […]

̰
Թրամփը հաստատել է՝ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը

10:47 22.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը: «Երբ հարցրեցի՝ քանի՞ մարդ կզոհվի, գեներալը պատասխանեց՝ 150: Հարվածներից 10 րոպե առաջ ես դադարեցրի այն: Դա համարժեք չէ խոցված անօդաչու թռչող սարքի դիմաց,- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խիստ […]

̰
Թրամփը հերքել է իր հասցեին բռնաբարության մասին մեղադրանքը

10:03 22.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ամերիկուհի գրող, լրագրող Էլիզաբեթ Ժան Քերոլի մեղադրանքներն, որ 1995-1996 թթ․ներկայիս նախագահն իրեն բռնաբարել է խանութներից մեկի հանդերձարանում: Տեղի ունեցածն, իբր թե չի հրապարակել ընկերուհիների խորհրդով: Ավելի վաղ New York Magazine ամսագրի էջերում հրապարակվել է Քերոլի նոր գրքից հատված։ Նախագահ Թրամփը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ տիկնոջը նման աղմկահարույց հայտարարությունը […]

̰
Կանադայում փիղը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա

09:27 22.06.2019

Կանադայում փիղը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա։ Այդ մասին հայտնում է CTV-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Քեմբրիջի մոտակայքում։ Հարձակման հետևանքով աշխատակիցը լուրջ վնասվածքներ է ստացել։ Նրան բուժհաստատություն են տեղափոխել ուղղաթիռով։ Նրա վիճակի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Աշխատանքներ են տարվում կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

̰
Լողափերում նոր մահացու վտանգ է հայտնաբերվել

08:44 22.06.2019

Ամերիկացի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ լողափերը մարդկանց առողջությանը սպառնում են նոր բակտերիաներով, որոնց վտանգը մինչ այս չի եղել։ Խոսքը Vibrio vulnificus անունը ստացած բակտերիաների մասին է, որոնց վերաբերյալ էլ եղել է հետազոտությունը։ Այս մանրէները, ըստ ուսումնասիրության եզրակացությունների, կարող են մարդու մաշկի վնասված մասերից սողոսկել ներս լողալու ընթացքում։ Մարմնի ներսում այդ մանրէները կարող են […]

̰
Air France-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցի տարածքով կատարվող չվերթները

23:51 21.06.2019

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հրաժարվել է չվերթներ իրականացնել Հորմուզի նեղուցի հատվածով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը: «Air France-ի ինքնաթիռները չեն թռչում Հորմուզի նեղուցի վրայով: Air France-ը Ֆրանսիայի ու տեղական իշխանությունների հետ միասին անընդհատ ուսումնասիրում է այն տեղանքները, որոնք կարող են վտանգ ներկայացնել»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը: Ավելի վաղ մի շարք այլ կազմակերպություններ […]

̰
Երբեմն ավելի լավ է չմիջամտել. Դոնալդ Տուսկն անդրադարձել է Իրան- ԱՄՆ հարաբերությունների թեմային

23:49 21.06.2019

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությություններին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Երբեմն ավելի լավ է չմիջամտել»,- ասել է նա: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է, որ Եվրոպայի պատմության ընթացքում խնդիրները ծագել են հենց «ակտիվ քաղաքականության» հետևանքով: Տուսկի խոսքով՝ ԵՄ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Պարսկական ծոցում […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են սփյուռքահայ աշակերտների

22:14 21.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ: Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական […]

̰
Ադրբեջանում իրոք հայատյացություն կա, այդ թվում` բարձր մակարդակի վրա. ռուս փորձագետ

19:42 21.06.2019

Հարավային Կովկասում  անցած տարվա  քաղաքական ու տնտեսական գլխավոր  ուղղությունների մասին են խոսել հայ ռուս և վրացի քաղաքագետները: Ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդովը խոսելով Ադրբեջանին նացիստական պետություն որակելուց, նշեց, որ զուտ քարոզչական նշանակություն ունի, բայց ընդհանուր առմամբ դա այնքան էլ ճիշտ որակում չէ: «Ադրբեջանում իրոք հայատյացություն կա, այդ թվում՝ բավականին բարձր մակարդակի վրա: Մյուս կողմից բավականին տոլերանտ […]

̰
Հնդկաստանում շոգի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել

19:29 21.06.2019

Հնդկաստանում շոգի պատճառով 101 զոհ է գրանցվել: Զոհերն առավելապես գրանցվել են հնդկական Պատնա քաղաքում, որտեղ ջերմաստիճանը հասել է մոտ 50 աստիճանի: Ավելի քան 560 մարդ էլ հիվանդանոց է տեղափոխվել: Նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով: Երկրի իշխանությունները նշել են, որ զոհերի ընտանիքները փոխհատուցում կստանան: Շոգ եղանակը շարունակվում է արդեն 11 օր: […]

̰
Ինդոնեզիայի լուցկու գործարաններից մեկում հրդեհի հետևանքով 30 մարդ է մահացել

19:27 21.06.2019

Ինդոնեզիայում լուցկու փոքր գործարանում այսօր կեսօրին բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, այդ թվում` երեք երեխա: Հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հայտնի է, որ Ինդոնեզիայի գործարաններում անվտանգության պահպանումը ցածր մակարդակի վրա է: 2017 թվականին 47 մարդ էր զոհվել, տասնյակ աշխատողներ վիրավորվել էին Ջակարտայի արվարձանում գտնվող հրավառությունների արտադրության գործարանում տեղի […]

̰
Քորթնի Քարդաշյանն արխիվային մերկ լուսանկար է հրապարակել

19:00 21.06.2019

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է արխիվային լուսանկար, որտեղ մերկ է: Լուսանկարի վրա Քորթնին ամբողջովին կիսաշրջված դիրքով նայում է տեսախցիկին: Քարդաշյանը ձեռքերով ծածկել է կուրծքը: Աստղը տեսախցիկին է նայում ուսի վրայով, իսկ մազերը ծածկում են դեմքի մի մասը: Լուսանկարի մեկնաբանությունում Քորթնին նշել է, որ դա Vogue պարբերականի համար արված արխիվային […]

̰
Հայաստանն ունի 2 բաց սահման և այդ 2-ն էլ պրոբլեմային են. ռուս քաղաքագետ

18:21 21.06.2019

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողների հետ խոսել է նոր կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա նաև անդրադարձել է Վրաստանում երեկվանից շարունակվող լարված իրադարձություններին. «Վրաստանի երեկվա դեպքերի ժամանակ թեպետ Ռուսաստանի հարցը հայտնվեց կենտրոնում, բայց Ռուսաստանը չէր հիմնական պատճառը: Փորձագետները պետք է տարբերակեն պատճառներն ու պատրվակները: Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խոսնակի տեղում նստելու շուրջ ծագած […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

18:06 21.06.2019

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: Ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ռազմական կոմիտեի անդամները քննարկել են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների, ՀԱՊԿ հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հավաքական անվտանգության […]

̰
Ինչո՞ւ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն կարող հանդիպել Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ. Մարկեդոնով

17:58 21.06.2019

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողների հետ խոսել է նոր կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա շեշտել է, որ վերջին տարվա ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպումները բավական հաճախ են եղել: Նա նաև անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հանդիպմանն ուղղված Հայաստանի իշխանության դիրքորոշմանը: Նա մասնավորապես նշել է. «Ինչո՞ւ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն կարող հանդիպել […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպումներն ավելի հաճախ են եղել, քան Սարգսյան-Պուտին հանդիպումները. Մարկեդոնով

16:20 21.06.2019

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողների հետ խոսել է նոր կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա շեշտել է, որ վերջին տարվա ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպումներն ավելի հաճախ են եղել, քան ժամանակին Սարգսյան-Պուտին հանդիպումներն էին: Հաճախակի հանդիպում են նաև 2 երկրների պաշտպանության նախարարները: «Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում, որը անվանում են թավշյա հեղափոխություն, […]

̰
Լեհաստանում ուսանողուհու համար 3D տպիչով ձեռք են ստեղծել

14:36 21.06.2019

Լեհաստանում Յարոսլավ քաղաքի Տեխնիկական համալսարանի ուսանողները 3D տպիչի վրա իրենց ընկերուհու համար պլաստիկե ձեռք են ստեղծել, գրում է ТСН-ն: Նշվում է, որ ուսանողները օգնել են իրենց ընկերուհուն կատարել իր երազանքը՝ դառնալ ավտոմեխանիկ: «19-ամյա Կինգա Վավրոյի մոտ ի ծնե բացակայում է աջ նախաուսը, և դա սահմանափակում է աղջկա հնարավորությունները: Իր ընկերները նրա համար պլաստիկե ձեռք են […]

̰
Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով 43 մարդ է զոհվել

14:17 21.06.2019

Հնդկաստանի Խիմաչալ-Պրադեշ նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կիրճը, հաղորդում է Segodnya-ն: Նշվում է, որ զոհվել է 43 մարդ, ևս 30-ը տուժել է: Վթարի պահին ավտոբուսում գտնվել է 73 մարդ, թեև այն նախատեսված է եղել 42 ուղևորի համար: Զոհերից շատերն աշակերտներ և ուսանողներ են եղել, որոնք դասից վերադառնում էին տուն: Տուժածներից շատերը այս պահին գտնվում են […]

̰
Վաշինգտոնն անդրադարձել է թբիլիսյան դեպքերին

13:45 21.06.2019

Վաշինգտոնում անդրադարձել են Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, հայտնում է Aliq-ը: «Ելնելով այն բանից, որ Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Պուտինի ուժերի կողմից՝ նմանատիպ հանդիպում անցկացնել, որը այս իրավիճակին հասցրեց, շատ հիմար քայլ էր»,- «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության նախկին անդամ Դևիդ Կրեմերը: Կատարվածի մասին Վաշինգտոնից խոսել է նաև Կարնեգի […]

̰
Ֆրենկ Փալոնը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ երկկուսակցական բանաձև է ներկայացրել Կոնգրես

13:32 21.06.2019

Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, մյուս համանախագահների՝ Ջեքի Սփիրի, Ադամ Շիֆի, Գաս Բիլիրաքիսի և Փիթեր Քինգի հետ համատեղ,  Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ երկկուսակցական բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևում նշվում է Հայաստանում ժողովրդա­վարական առաջընթացի, այդ թվում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչպես նաև երկկողմ քաղաքական, տնտեսական և ռազմավարական գործընկերության զարգացման, ՆԱՏՕ-ի շրջանակ­ներում […]

̰
Ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս առաջիկայում չայցելել Վրաստան

12:14 21.06.2019

Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հորդորել է ռուս զբոսաշրջիկներին առաջիկայում Վրաստան այցելության ծրագրեր չմշակել, քանի դեռ այնտեղ չի կարգավորվել վիճակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նրա խոսքերով` ռուս զբոսաշրջիկները ավելի լավ է ռիսկի չդիմեն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: «Թող սկզբում վրացական իշխանությունները կարգավորեն ստեղծված իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է […]

̰
Կրասնոյարսկում ուղղաթիռ է վթարվել

11:38 21.06.2019

Կրասնոյարսկում վթարի է ենթարկվել «Մի-2» ուղղաթիռը, հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ դեպքի հետևանքով զոհվել է մեկ անձ՝ օդաչուն: Այդ տեսակի ուղղաթիռները պատկանում են անհատ ձեռներեցի: Ըստ այս պահին առկա տեղեկությունների՝ ուղղաթիռը ջրում էր արտերը:  

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է բուժաշխատողներին

11:25 21.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ: «Սիրելի՛ բուժաշխատողներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ և խորին երախտագիտություն հայտնում ձեզ ձեր չափազանց կարևոր ծառայության համար, այն ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի, որ ցուցաբերում եք մեր քաղաքացիների հանդեպ: Առողջապահությունն […]

̰
Հայտնվել է աշխարհում երրորդ հարյուրմիլիարդատերը

09:34 21.06.2019

Ֆրանսիացի գործարար «Louis Vuitton Moët Hennessy» ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն դարձել է աշխարհում 3-րդ մարդը, որն ունի ավելի քան 100 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Ամերիկյան պարբերականը գործարարի ունեցվածքը գնահատել է 100․4 միլիարդ դոլար: Դա կազմում է  ամբողջ Ֆրանսիայի ՀՆԱ-ի 3 տոկոսը: Ընդ որում՝ տարվա սկզբից Առնոյի կապիտալն աճել է 32 միլիարդ […]

̰
Չինաստանում վայրի վարազը մտել է մետրո և վնասել մի կնոջ

08:45 21.06.2019

Հոնկոնգի իշխանությունները մտահոգված են քաղաքում վայրի վարազների հարձակման դեպքերի թվի աճով: Նրանք ավելի հաճախ են սկսել հայտնվել մեգապոլիսի փողոցներում: Բնակիչների մոտ արդեն խուճապային տրամադրություններ են: Վայրի վարազները հայտնվում են հիմնականում առևտրի կենտրոնների շրջակայքերում, իսկ վերջերս նաև՝ դպրոցամերձ տարածքներում: Օրեր առաջ էլ վայրի վարազը մտել էր մետրոյի կայարան և վնասել մի կնոջ:  Մետրոյի աշխատակիցներին և ոստիկաններին […]

̰
Նորիլսկում բռնել են փողոցով շրջող սպիտակ արջին

23:25 20.06.2019

ՌԴ Նորիլսկ քաղաքում կենդանաբանները բռնել են փողոցում քայլող սպիտակ արջին, գրում  է Ria Novosti-ին: Դրանից առաջ քաղաքի բնակիչները սոցցանցերում տեղադրում էին փողոցում շրջող արջի լուսանկարները: Նշվում է, որ կենդանին ագրեսիվ չէ և գտնվում է մշտադիտարկման տակ: Այս պահին արջին հնարավոր չէ մոտենալ, ոչ ավելին քան 30 մետր հեռավորությամբ, իսկ նրա բոլոր տեղաշարժերը վերահսկվում են: Այժմ […]

̰
Դուք չե՞ք հոգնել նախագահ լինելուց. Պուտինին ուղղված ամենասուր և հումորային հարցադրումները

20:52 20.06.2019

Ռուսաստանի քաղաքացիների 17-րդ ասուլիսը նախագահի հետ տևել է 4 ժամ 8 րոպե: Այդ ընթացքում նախագահը պատասխանել է 81 հարցի: Որոշ հարցեր էլ ինքն է ընտրել: Հարցերի մեծ մասը եղել են սոցիալական բնույթի, որոշ հարցեր ունեցել են գլոբալ քաղաքական ուղղվածություն, եղել են նաև հրավերներ հումորային և սուր հարցադրումներ՝ ուղարկված SMS հաղորդագրությամբ, որոնց թեպետ մեծ մասին պատասխան […]

̰
Հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների եռյակը

20:36 20.06.2019

Թերեզա Մեյը բրեքսիթի հետ կապված բարդությունների պատճառով հրաժարական էր տվել:

̰
Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

19:54 20.06.2019

Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի նկատմամբ Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել: Արատին մեղադրում են այն բանի համար, որ նա ստորագրել է «Խաղաղության դեկլարացիա» փաստաթղթի տակ, որը հրապարակել են Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող ինտելեկտուալները: Այս մասին հայտնել է Ermenihaber հրատարակչությունը: Ըստ մեղադրանքի՝ դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Արատ Դինքին սպառնում […]

̰
Երկրպագուները Մեգան Մարքլին կտեսնեն Suits սերիալի վերջին եթերաշրջանում

19:22 20.06.2019

Ինչպես հայտնի է, դերասանուհի Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հետ ամուսնությունից հետո թողել է իր դերասանական կարիերան և ստացել Սասեքսի դքսուհու կոչումը: Չնայած այդ հանգամանքին, Suits սերիալի ստեղծողները, որում Ռեյչել Զեյնին էր մարմնավորում Մեգանը, հրապարակել է վերջին եթերաշրջանի թրեյլերը, որտեղ կան նաև Մեգանի մասնակցությամբ կադրեր: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ավելի վաղ հայտնի […]

̰
BACK_TO_TOP