16:30 20.06.2019
ՌԴ նախագահը Մոսկվայի ժամանակով 12։00-ից ուղիղ կապով այսօր պատասխանում է Ռուսաստանի քաղաքացիների հարցերին: Հարցերը նաև արտաքին քաղաքականությանն են վերաբերել: Նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև Huawei-ի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին: «Huawei-ի վրա հարձակման իմաստը Չինաստանի զարգացումը խոչընդոտելն է, որը դարձել է գլոբալ մրցակից ԱՄՆ-ի համար: Նույնը տեղի է ունենում Ռուսաստանի նկատմամբ և կշարունակի տեղի ունենալ: […]
16:23 20.06.2019
Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պաշտոնական այցով հյուրընկալվել են Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնին: «Շրջեցինք Մարինոյի պալատում և քննարկում ունեցանք օրենսդիր մարմնի փոխնախագահ Անատոլի Դրոզդովի հետ մեր քաղաքների բարեկամական կապերի զարգացման շուրջ»,- գրել է Խաժակյանը: https://www.facebook.com/khazhakyan/posts/1576436485823473
16:16 20.06.2019
Վլադիմիր Պուտինն այսօր արդեն 17-րդ անգամ ուղիղ կապի միջոցով պատասխանում է իր երկրի բնակիչների հարցերին: 2 ժամում նա անդրադարձել է 27 ռուս քաղաքացու խնդրի: Եվս 5 հարց էլ նախագահն ինքն է ընտրել և պատասխանել: Հարցերից մեկում հնչած «Բրեժնևի օրոք այսպիսի բաներ չկային» արտահայտությանը Պուտինը պատասխանել է. «Բրեժնևի օրոք շատ այլ բաներ կային, որոնք հանգեցրին Խորհրդային […]
16:13 20.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արամ Գրիգորյանին նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է որոշման մեջ:
16:10 20.06.2019
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային զգուշացրել է՝ չփորձել Թրամփի համբերությունը և կոչ է արել ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Նրա խոսքերով՝ Բրանսոնը անմեղ մարդ է, որը պահվում է Թուրքիայում: Միաժամանակ, պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան առայժմ որևէ հանդիպում չեն նախատեսում հոգևորականի ազատ արձակման հարցով: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն խիստ […]
15:50 20.06.2019
ՌԴ նախագահը Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին ուղիղ կապի միջոցով արդեն 17-րդ անգամ շփվում է իր երկրի քաղաքացիների հետ: Ասուլիսի ընթացքում հնչում են և´ ներքաղաքական, և´ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այդ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը խոսել է նաև Արևմուտքի հետ ունեցած հարաբերությունների մասին, թե արդյոք պատրաստ է հաշտվել: «Նախ` ինչ է նշանակում հաշտվել, մենք ոչ մեկի […]
15:01 20.06.2019
ՌԴ նախագահը Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից ուղիղ կապի միջոցով արդեն 17-րդ անգամ շփվում է իր երկրի քաղաքացիների հետ : Կայքերի, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների, սոցիալական ցանցերի և հատուկ հավելվածի միջոցով Պուտինին արդեն ավելի քան մեկ միլիոն հարց են ուղղել: Ինչպես նշեց Պուտինը, ըստ հարցերի նախնական ուսումնասիրության, դրանց մեծ մասն ուղղված են բնակչության կենսամակարդակի, աշխատավարձերի բարձրացմանը, առողջապահական խնդիրներին: […]
14:38 20.06.2019
ԵՄ-ն մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովում հորատման աշխատանքներ կատարելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Եվրամիության պաշտոնյաները հիշեցրել են, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցով բանակցությունները դադարեցված են և նշել են, որ Թուրքիան լուրջ խնդիրներ կունենա Կիպրոսի ափերի մոտ հորատման աշխատանքներ իրականացնելու համար: Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտնել է, որ բավարարված […]
14:10 20.06.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների համար էքսկուրսիա է կազմակերպել նախագահական նստավայրի իր աշխատասենյակում: Նշվում է, որ Զելենսկին լրագրողներին իր աշխատասենյակ է ուղեկցել` ասելով, որ չգիտի՝ արդյո՞ք ունի իրավունք ցույց տալու իր աշխատանքային տարածքը: Ուկրաինայի նախագահն իր աշխատասենյակում ցույց է տվել այն հեռախոսը, որն անվանել է iPhone և ասել, որ այդ հեռախոսը վարչությունների պետերի, անվտանգության համակարգի […]
13:47 20.06.2019
Մոսկվայում իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյան քույրերի գործը համացանցում ակտիվ քննարկման առարկա է դարձել: Նախօրեին աղջիկներին վերջին ընթերցմամբ մեղադրանք են առաջադրել «Նախնական համաձայնությամբ սպանություն կատարելու համար»: Ըստ այդ մեղադրանքի` աղջիկներին սպառնում է 8-20 տարվա ազատազրկում: Հոր կողմից հոգեբանական, ֆիզիկական և սեռական բնույթի բռնությունները աղջիկների գործում մեղմացուցիչ հանգամանք չեն […]
13:10 20.06.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենին պարգևատրել է Բրիտանական կայսրության պատվավոր ասպետի կոչմամբ: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Նշվում է, որ դիզայները պարգևատրվել է Բուքինգհեմյան պալատում, արքայազն Չարլզի կողմից: Լորենն առաջին ամերիկացի դիզայներն է, որը թագավորական ընտանիքի կողմից պատվավոր ասպետի կոչում է ստացել՝ նորաձևության ոլորտում ներդրման համար: Դիզայների խոսքերով՝ ինքը […]
13:00 20.06.2019
Մոլդովայի հյուսիսում՝ Ատակի քաղաքում, 9-հարկանի շենք է մասամբ փլուզվել: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը տեղեկացրել է` զոհերից հնարավոր է եղել խուսափել՝ շնորհիվ բնակիչների նախապես իրականացված տարհանման շնորհիվ: «Ատակի քաղաքում փլուզվել է 9-հարկանի շենքի մի հատվածը: Շտապ հավաքվում է արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովը: Շատ լավ է, որ ժամանակին արձագանքեցինք և կարողացանք տարհանել բնակիչներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել […]
09:39 20.06.2019
Գերմանիայի երկու երկրամաս՝ Բավարիան և Հյուսային Հռենոս-Վեստֆալիան, համատեղ ծրագիր են ներկայացրել, որով պատրաստվում են ընտանեկան բռնությունից պաշտպանության մեխանիզմներ ստեղծել նաև տղամարդկանց համար։ Կանանց համար այսպիսի կարգավորումներ այնտեղ վաղուց կան, և գերմանական նահանգները որոշել են կոտրել կարծրատիպերը տղամարդկանց հարցում։ Առաջին փուլով բռնության զոհ դարձած տղամարդկանց համար ստեղծվելու են թեժ գծեր, Երկրորդ փուլով նրանց համար բացվելու են […]
08:53 20.06.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անցկացված «Միսս Հյուսիսային Ամերիկա-Տիեզերք» մրցույթում երկրորդ տեղը գրաված հայազգի գեղեցկուհի Զարա Գեմիլյանը ցանկություն է հայտնել Հայաստանը ներկայացնելու Չինաստանում կայանալիք «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում: Հաղորդվում է, որ ժյուրիի անդամների որոշմամբ գեղեցկուհին թագադրվել է ճիշտ այնպես, ինչպես «Միսս Հայաստան» գեղեկցության մրցույթի գեղեցկուհին: Զառա Գեմիլյանն առաջիկայում նախատեսում է գալ Հայաստան՝ մեր երկիրը Չինաստանում ներկայացնելու հարցում […]
08:39 20.06.2019
Բրիտանացի զույգը, որ հանգստի էր մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք, չի կարողացել վերադառնալ հայրենիք, քանի որ թուրքական ոստիկանությունը նրանց բռնի ուժով դուրս է բերել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռից։ Այս մասին ահազանգել է բրիտանական մամուլը։ Վերադառնալիս մինչև ինքնաթիռ նստելը զբոսաշրջիկներից մեկը ավիաընկերության ներկայացուցչին տեղեկացրել է, որ ընկույզից և նմանատիպ ընդեղենից մահացու ալերգիա ունի։ Նա զգուշացրել է, որ […]
08:14 20.06.2019
Ուկրաինայի Լվովի շրջանի բժշկական հաստատություններից մեկում մարդու մարմնից մկրատ են հանել: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Սամբորսկի քաղաքային խորհրդից: Հաղորդվում է, որ հունիսի 18-ին քաղաքապետի հետ ամենշաբաթյա հավետվության ժամանակ տեղի մարզային հիվանդանոցի բժիշկը հայտնել է, որ բարդ վիրահատության միջոցով հաջողվել է մարդու մարմնից դուրս բերել մկրատը: Նշվում է, որ մկրատը կուլ տված քաղաքացին հոգեկան […]
23:59 19.06.2019
Իտալիայի Բոլոնիա քաղաքում հունիսի 22-30-ը կայանալիք «Il Cinema Ritrovato» կինոփառատոնում կցուցադրվեն վրացական կինոյի վարպետների` Օթար Իոսիելյանիի, Գոդերձի Չոխելիի, Սերգեյ Փարաջանովի և այլոց ֆիլմերը: Ցուցադրվող ֆիլմերը վերականգնվել և թվայնացվել են 2018-2019 թթ.: Բոլոնիայի փառատոնում վրացական կինոֆիլմերը կցուցադրվեն հունիսի 27-ին: Նույն հատվածում ցուցադրության համար ընդգրկված են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականներ՝ Ժան Ռենուարի «Թոնի», Լուիս Բունյուելի «Ոսկե դար», Ֆեդերիկո […]
23:47 19.06.2019
Նորիլսկի արվարձաններում սպիտակ արջ է շրջում, տեղական լրատվամիջոցները փոխանցում են, որ վերահսկում են, ու արջը ագրեսիվ չէ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նորիլսկի բնակիչները սոցիալական ցանցերում տեղադրել են արջի զբոսանքից տեսանյութեր և նկարներ: «Երբ ահազանգ ստացանք, մեր աշխատակիցները միանգամից գնացին դեպքի վայր: Տեղում պարզեցին, որ սպիտակ արջ է: Կենդանին Կարմիր գրքում գրանցված տեսակներից է: […]
21:47 19.06.2019
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին Երևանում կայացած հանդիպմանը ձեռք են բերել հունիսի 20-ին մասնագիտական քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվում է ՀՀ փաստաբանների պալատում: Պատվիրակության կազմում են ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին, Պալատի […]
18:50 19.06.2019
Չիլիում մեքենավարը կանգնեցրել է գնացքը, որպեսզի փրկի ռելսերին կապած շանը, հայտնում է NTV-ն: «Ինչպես մարդիկ կարող են այդքան վատը լինել: Հույս ունեմ, որ մի օր մարդկային ռասան կփոխվի»,- ասել է մեքենավարը: Նշվում է, որ մեքենավարը կենդանուն ազատ է արձակել: Ձեզ ենք ներկայացնում տեսանյութը.
18:44 19.06.2019
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, խոսելով Խարկովում հայ ուսանող Արթուր Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի մասին, որոշ պարզաբանումներ է տվել. «Ուրախալի լուր է, որ Արթուր Մարտիրոսյանի առողջական վիճակում դրական միտումներ կան, հուսամ, որ բժիշկները կկարողանան ամբողջությամբ ապաքինել նրան: Մենք համագործակցում ենք և մշտական կապի մեջ ենք Ուկրաինայի հայերի միության […]
18:39 19.06.2019
SHANTNEWS.am-ի եթերում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունները 21-րդ դարի ողբերգությունն են, և դրանք գնալով թեժանում են: «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծես գալիս են համաձայնության, որ եթե Ռուսաստանը համոզի Իրանին հանել զորքը Սիրիայից, ապա ԱՄՆ-ն կճանաչի Բաշար Ասադի իշխանությունը»,- ասել է Նավասարդյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կլինեն հունիսի […]
18:37 19.06.2019
Ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատին իրեն ադրբեջանցիների եղբայրն է համարում: Այդ մասին նա հրապարակայնորեն հայտարարել է 2007թ. Բաքվում կայացած իր համերգի ժամանակ: Համերգի ավարտից հետո նա դիմել է հանդիսատեսին ու մի քանի անգամ կրկնել դա, գրում է Armtimes.com-ը: «Ես ձեր եղբայր Տիմատին եմ»,- ասել է նա: Այս տեղեկությունը պահպանվել է ադրբեջանական լրատվամիջոցներում: Սա միակ «հայ-ադրբեջանական» սկանդալը […]