TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մեքենավարը կանգնեցրել է գնացքը, որպեսզի փրկի ռելսերին կապած շանը

18:50 19.06.2019

Չիլիում մեքենավարը կանգնեցրել է գնացքը, որպեսզի փրկի ռելսերին կապած շանը, հայտնում է NTV-ն: «Ինչպես մարդիկ կարող են այդքան վատը լինել: Հույս ունեմ, որ մի օր մարդկային ռասան կփոխվի»,- ասել է մեքենավարը: Նշվում է, որ մեքենավարը կենդանուն ազատ է արձակել: Ձեզ ենք ներկայացնում տեսանյութը.

̰
Ուկրաինայում ՀՀ դեսպանը՝ Խարկովում հայ ուսանողի հետ կատարվածի մասին. պարզաբանում SHANTNEWS.am-ին

18:44 19.06.2019

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, խոսելով Խարկովում հայ ուսանող Արթուր Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի մասին, որոշ պարզաբանումներ է տվել. «Ուրախալի լուր է, որ Արթուր Մարտիրոսյանի առողջական վիճակում դրական միտումներ կան, հուսամ, որ բժիշկները կկարողանան ամբողջությամբ ապաքինել նրան: Մենք համագործակցում ենք և մշտական կապի մեջ ենք Ուկրաինայի հայերի միության […]

̰
Մերձավոր Արևելքի հակամարտությունները 21-րդ դարի ողբերգությունն են. Արման Նավասարդյան

18:39 19.06.2019

SHANTNEWS.am-ի եթերում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունները 21-րդ դարի ողբերգությունն են, և դրանք գնալով թեժանում են: «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծես գալիս են համաձայնության, որ եթե Ռուսաստանը համոզի Իրանին հանել զորքը Սիրիայից, ապա ԱՄՆ-ն կճանաչի Բաշար Ասադի իշխանությունը»,- ասել է Նավասարդյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կլինեն հունիսի […]

̰
Տիմատին ադրբեջանցիներին ասել է՝ ես ձեր եղբայրն եմ, երեկ էլ ռեստորան է բացել Երևանում. Armtimes.com

18:37 19.06.2019

Ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատին իրեն ադրբեջանցիների եղբայրն է համարում: Այդ  մասին նա հրապարակայնորեն հայտարարել է 2007թ. Բաքվում կայացած իր համերգի ժամանակ: Համերգի ավարտից հետո նա դիմել է հանդիսատեսին ու մի քանի անգամ կրկնել դա, գրում է Armtimes.com-ը: «Ես ձեր եղբայր Տիմատին եմ»,- ասել է նա: Այս տեղեկությունը պահպանվել է ադրբեջանական լրատվամիջոցներում: Սա միակ «հայ-ադրբեջանական» սկանդալը […]

̰
Երևանի քաղաքապետը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

18:35 19.06.2019

Երևանի պատվիրակությունը, քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, մեկնում է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա նշել է՝ սա երկրից դուրս քաղաքապետի առաջին պաշտոնական այցն է։ Պետերբուրգում Երևանի օրերի ընթացքում քաղաքը կներկայանա մշակութային միջոցառումներով։ Նախատեսված են հանդիպումներ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև տեղի հայ […]

̰
Տարեց կինը վրաերթի է ենթարկվել բրիտանական թագավորական ընտանիքին ուղեկցող մոտոցիկլավարի կողմից

18:24 19.06.2019

Մեծ Բրիտանիայի 83-ամյա մի բնակչուհի վրաերթի է ենթարկվել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավտոշարասյանն ուղեկցող մոտոցիկլավարի կողմից: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ամուսնական զույգն ուղևորվում էր Վինձոր՝ մասնակցելու պատարագի: Տարեց կինը մարմնական լուրջ վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է DailyMail-ը, զույգը վթարին ականատես չի եղել, սակայն արքայական ընտանիքի անդամներն արդեն կապ են […]

̰
«Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացրած Բեթին նկարահանվել է HBO-ի հեռուստասերիալում

15:50 19.06.2019

2014 թվականին մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Բեթին` Էլիզաբեթ Դանիելյանը, նկարահանվել է ամերիկյան հեռուստանովելում: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ «Էյֆորիա» անվանումը կրող նովելի պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 16-ին, այն եթեր է հեռարձակվում ամերիկյան HBO հեռուստաալիքով: Հաղորդվում է, որ 8 մասից կազմված հեռուստասերիալում աղջիկը հանդես է գալիս մի քանի էպիզոդներում ՝ էպիզոդիկ դերում: Սերիալի գլխավոր դերերում հանդես […]

̰
52 երկրների շարքում Հայաստանն արժանացել է ԱՃԹՆ-ի նախագահության հատուկ մրցանակին

15:40 19.06.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հունիսի 18-ին մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019թ. Համաշխարհային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Երեք տարին մեկ անցկացվող այս համաժողովը ԱՃԹՆ-ի 52 անդամ երկրների և արդյունահանող ոլորտի շահառուների համար բացառիկ հարթակ է հանդիսանում բնագավառի […]

̰
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ. ՀԲՖ

15:33 19.06.2019

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Եվրոպական 2-րդ խաղերին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Հայաստանի հավաքականի 6 բռնցքամարտիկ: Աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնի 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Տղաների պայքարում ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային […]

̰
Խարկովում լուսամուտից նետված Արթուրը պատմել է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել

15:15 19.06.2019

Խարկովի պետական ակադեմիայի ֆիզիկական կուլտուրայի ուսանող Արթուր Մարտիրոսյանը, որին նետել էին հանրակացարանի 6-րդ հարկի պատուհանից, պատմել է՝ ինչպես է կատարվել ամեն ինչ: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: Մարտիրոսյանը պատմել է, որ իրեն պատուհանից գցել են իր վեց ծանոթներն այն բանից հետո, երբ ինքը լուսամուտից դուրս է նետել այն իրերը, որոնք ծանոթները ցանկանում էին «գցել» իր […]

̰
Հայտնի հեռուստասերիալից հետո երիտասարդները կիսամերկ լուսանկարներ են հրապարակում Չեռնոբիլից

14:12 19.06.2019

Բրիտանական НВО հեռուստաալիքով ցուցադրվող 5 մասանոց «Չեռնոբիլ» մինի սերիալի եթեր հեռարձակվելուց հետո Չեռնոբիլը հայտնվել է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Այդ ամայի վայրում ավելացել է զբոսաշրջիկների թիվը: Սոցիալական ցանցում կարելի է տեսնել բազմաթիվ լուսանկարներ, թե ինչպես են համացանցի օգտատերերը հրապարակում սելֆիներ, կիսամերկ լուսանկարներ։ «Ֆլեշմոբը» մեծ հեղինակություն է վայելում հատկապես երիտասարդների շրջանակում: Հեռուստասերիալի սցենարիստ Կրեյգ Մայզինը խնդրել է […]

̰
Սկանդալ Ադրբեջանում. «Ուրալյան ավիաուղիներ»-ը քարտեզի վրա Հայաստանն ու Արցախը միասին է պատկերել

14:08 19.06.2019

Ադրբեջանում հերթական սկանդալն է բռնկվել, որը կապված է «Ուրալյան ավիաուղիներ» ավիափոխադրողի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետ, գրում է Rusarminfo-ն: Օրեր առաջ համացանցում հայտնվել է ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական պարբերականը, որում ներկայացված են Հայաստան ուղղաթիռային թռիչքները: Պարբերականի գլխավոր լուսանկարում Հայաստանի քարտեզի մեջ ներառված է նաև Արցախի Հանրապետությունը: Ադրբեջանական  ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ը […]

̰
Զարեհ Սինանյանի գրասենյակը ղեկավար ունի

14:03 19.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սառա Անջարգոլյանին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Սառա Անջարգոլյանին նշանակել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար»,- նշված է որոշման […]

̰
Քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. Խաչատուրյան քույրերի փաստաբանների հայտարարությունը

13:43 19.06.2019

Մոսկվայում իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյանների փաստաբանները դիմում-բողոք են ներկայացրել ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Նախորդ ուրբաթ քննությունը Խաչատուրյան քույրերին մեղադրանք է առաջադրել. նրանց բոլոր հնարավոր մեղադրանքներից ամենածանրն է ներկայացվել՝ նախնական համաձայնությամբ խմբակային սպանություն: Քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում: Դատարանը, փաստորեն, հաշվի […]

̰
Al Jazeera-ն հեռացրել է Հոլոքոստի մասին պատմող իր աղմկահարույց տեսանյութը

13:18 19.06.2019

Al Jazeera-ն հեռացրել է Հոլոքոստի մասին տեսանյութը իր AJ + արաբական ալիքից: Տեսանյութում նշվում էր, որ հրեաների ցեղասպանությունը այլ կերպ է տեղի ունեցել: Տեսահոլովակում հայտարարվում էր, որ Իսրայելը խեղաթյուրել է փաստերը և օգուտ է քաղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից: Բացի դրանից՝ նշվում էր, որ Հոլոքոստի զոհերի վերաբերյալ վիճակագրությունը ուռճացված է և դա […]

̰
Սիրիայում ահաբեկիչների դեմ պատերազմի վերջին փուլն է սկսվել. ՌԴ դեսպան

12:13 19.06.2019

Սիրայում ահաբեկիչների դեմ պատերազմի վերջին փուլն է սկսվում. այս մասին հայտարարել է Սիրայում ՌԴ դեսպան Ռիադ Խադադը, գրում է RIA Novosti-ն: Նրա խոսքով՝ ահաբեկիչները Սիրայից փախչում են այլ երկրներ, ինչը կարող է ահաբեկչությունների ալիք առաջացնել: Դեսպանն ընդգծել է, որ ահաբեկիչները Սիրայում ձեռք են բերել ոչ միայն պատերազմելու հմտություններ, այլև ռազմավարական և մարտավարական հնարավորություններ օգտագործելու ֆինանսական […]

̰
Կրասնոդարում ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կան տասնյակ տուժածներ

12:04 19.06.2019

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում մարդատար երթուղային ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Ավտոբուսում եղած 30 ուղևորից բախման հետևանքով 17 մարդ է հոսպիտալացվել։ Զոհեր չկան։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Միջադեպը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի պատճառով․ նա կտրուկ մեծացրել է արագությունը՝ հաշվի չառնելով դիմացից ընթացող բեռնատարի ընթացքը։ Դրա պատճառով, ավտոբուսը բախվել է բեռնատարի հետին […]

̰
Իսպանիայում առգրավել են 10 տոննա հաշիշ տեղափոխող նավը

11:47 19.06.2019

Մոլդովական դրոշի ներքո նավարկող ELG առևտրային նավը ձերբակալվել է Իսպանիայում, երբ դրա բեռի մեջ հայտնաբերվել է ամբողջ 10 տոննա հաշիշ։ Իսպանական մաքսային ծառայությունը թմրանյութերով բեռնված այս նավը հայտնաբերել է իր ափից մոտ 150 կմ հեռավորության վրա։ Նավի ամբողջ անձնակազմը բաղկացած է եղել ուկրաինացիներից։ Ընդ որում՝ այս նավի նկատմամբ հսկողությունը սկսվել է դեռ 6 ամիս առաջ, […]

̰
Արթուր Վանեցյանն ու Վինսենտե Դել Բոսկեն շրջում են Երևանում

11:30 19.06.2019

ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն են: «ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու աշխարհահռչակ Վիսենտե Դել Բոսկեն շրջում են Երևանում»,- գրել է նա:

̰
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Արցախին տրվող օգնությունը 40 մլն դոլարով ավելացնելու բանաձևը

11:13 19.06.2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ «Լավ լուր ԱՄՆ Կոնգրեսից» վերտառությամբ: «Կոնգրեսը հաստատեց Արցախին տրվող օգնությունը 40 մլն դոլարով ավելացնելու Speier Amendment to H.R. 2740 բանաձևը»,- գրել է նա:

̰
Ճապոնիայում կարգելվի վերավաճառել մարզական իրադարձությունների և համերգների տոմսերը

08:38 19.06.2019

Ճապոնիայում ուժի մեջ է մտել մարզական իրադարձությունների և համերգների տոմսերը վերավաճառելն արգելող օրենք: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Օրինախախտները կտուգանվեն 9.5 հազար դոլար և կարող են դատապարտվել մինչև մեկ տարվա ազատազրկման: Բոլոր տոմսերը պաշտպանված կլինեն QR ծածկագրերով և գնորդի տվյալներով: Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարզական կենտրոններ մուտք գործելիս պարտադիր կստուգեն երկրպագուների […]

̰
Միշել Պլատինին հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել

08:13 19.06.2019

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ազատ է արձակվել 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրության գործով հարցաքննվելուց հետո: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է հարցաքննության չներկայանալու պատճառով։ Հիշեցնենք, որ Պլատինին ՈւԵՖԱ-ի նախագահ է ընտրվել 2007 թվականին: 2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ի էթիկայի արբիտրաժային պալատը նրան պաշտոնից հեռացրել է […]

̰
Սիրիան չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի հետ. Սիրիայի արտգործնախարար

23:30 18.06.2019

Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիան չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Անկարան Սիրիայի Իդլիբ քաղաքում իր դիտակետերի նկատմամբ հարձակման դեպքում պատասխան կտա, արտգործնախարար Մուալլեմն ասել է. «Առաջին հերթին, մենք չենք ցանկանում […]

̰
Ավստրալիայում պիթոնը կուլ է տվել կոկորդիլոսին

22:28 18.06.2019

Daily Mail-ի հաղորդմամբ`  Ավստրալիայում հանգստացող մի տղամարդ Մաունտ-Այզա սարի մոտ պատահական ականատես է դարձել  մի անսովոր տեսարանի, թե ինչպես է պիթոնը կուլ տալիս կոկորդիլոսին: Նրա նկարահանած տեսանյութն ու լուսանկարները կայծակնային արագությամբ տարածվել էին համացանցում: GG Wildlife Rescue Inc. բարեգործական կազմակերպության ղեկավար Միշել Ջոնսը, որ տանը երկու պիթոն է պահում, բացատրել է, որ օձի գործողություններում զարմանալի […]

̰
Թրամփը հայտնել է Պենտագոնի նոր ղեկավարի անունը

22:00 18.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մարկ Էսպերը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը չի ցանկացել Սենատում անցնել հաստատման գործընթացը` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: Թրամփը շնորհակալություն է հայտնել Շանահանին հրաշալի ծառայության համար: ….I thank Pat for his […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

20:57 18.06.2019

Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին արդյունավետ գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շրջանակներում նախագծերի իրականացմանն աջակցելու համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։ […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի իր գործընկերոջ հետ

20:45 18.06.2019

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայ-Իրանական հարաբերությունները […]

̰
Էդմոն Մարուքյանն ու Սերգեյ Կոպիրկինը հանդիպել են

19:58 18.06.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից: Հունիսի 27-28-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու է նաև […]

̰
Խարկովում տեղի ունեցած միջադեպից տուժած Արթուրին հուզում է 1 հարց՝ կկարողանա՞ շարունակել սպորտով զբաղվել

19:47 18.06.2019

Խարկովաբնակ հայ ուսանող Արթուր Մարտիրոսյանի՝ լուսամուտից նետվելու դեպքով իրավապահները մի քանի օր է՝ զբաղվում են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը նշեց. «Իրավապահները վստահեցնում են՝ արդյունքը կլինի ճիշտ և արդարացի, նրանք հարցը կլուծեն, մենք կստանանք պատասխաններ»։ Հարությունյանը շեշտեց՝ պետք չէ հապճեպ եզրակացություններ անել, պատմեց՝ Արթուրը նախապես ասում էր, որ ազգությամբ ադրբեջանցի […]

̰
Գիտնականները ծխախոտի պայքարի դեմ արդյունավետ միջոց են գտել

19:30 18.06.2019

Չիկագոյի համալսարանի և Wharton բիզնես դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխախոտի օգտագործման անհրաժեշտության փոփոխության վրա հասարակական մթնոլորտի ազդեցությունը ուղիղ համեմատական է հարկերի ազդեցությանը, գրում է «Կոմերսանտը»: Հեղինակները գալիս են եզրակացության, որ ծխախոտի օգտագործման նվազեցումը քիչ է կապված հարկային տոկոսադրույքի հետ: Պարզվել է, որ հարկային փոփոխության մասին քննարկումը արդեն իսկ մինչ հարկի բարձրացումը նվազեցնում է ծխախոտի […]

̰
BACK_TO_TOP