TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նիկոլ Փաշինյանն արդեն Սանկտ Պետերբուրգում է

16:16 06.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցելու է տնտեսական համաժողովի: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ անց Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ժամը 21:00-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:    

̰
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է

15:08 06.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովն արդեն մեկնարկել է: https://www.facebook.com/eecommission/videos/373587443262030/?__xts__[0]=68.ARDZ_H5_F-fgld6T9AftnpVZyF_Y86IVqiOIsdX2knRKd956ypzud37DEF2g2_j96HQOBl18oo3I8uASBSuVPaPkFTgKEtIC7PyyqjTS82F55t4J8j2CdWsDr-9bk2TnpoMyAdsHvxVb4qj2F-5iujt8KMZ6ORNIjCdZmxtJWQUQqIsKlsxk7rlBs1GRFS-xlAyISeQF53TPSz95wzKXrdWgzbPExEtls7M6AbF_Gzs77U5noLtsTeHu3PaCYbeXPa_BihZoDZQvU-HIMGaW_ZbBspOFJohDGYluY8cRqtt-rtMN9R_nE8HL1nqx3KvjF6YKoR2CCEec5-AkwxqRM5JnZgHLVJcsDIs&__tn__=-R

̰
YouTube-ը միլիոնավոր տեսահոլովակներ կարգելափակի

14:18 06.06.2019

YouTube ցանցում կարգելափակվեն բոլոր այն տեսանյութերը, որոնցում կխոսվի մի խումբ մարդկանց՝ մյուսների հանդեպ առավելություն ունենալու մասին: Արգելքի տակ են հայտնվել այն տեսահոլովակները, որոնք տարածում են խտրականություն այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են տարիքը, ռասան, կաստան, կրոնը, սեռական կողմնորոշումը: Հոլոքոսթի, դպրոցներում կրակահերթի վերաբերյալ տեսանյութերը ևս կարգելափակվեն: Նշվում է, որ նոր համակարգը կսկսի գործել մոտակա ամիսներին, իսկ հիմա տեսանյութերը […]

̰
Բրեթ Փիթին խորհրդավոր անծանոթուհու հետ են տեսել

14:08 06.06.2019

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Վենետիկի փողոցներով քայլել է խորհրդավոր անծանոթուհու հետ, գրում է Daily Mail-ը: Լրագրողները հասցրել են լուսանկարել դերասանին իտալուհու հետ զբոսանքի ժամանակ: Նրանց նաև լուսանկարել են Վենետիկում անցկացվող Biennale Art Exibition փառատոնի ժամանակ: Ականատեսների խոսքերով՝ ցուցահանդեսի ընթացքում Փիթը անընդհատ գտնվել է ընկերուհու կողքին:    

̰
Աշխարհի ղեկավարները մասնակցում են Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառումներին

14:04 06.06.2019

1944թ. հունիսի 6-ին Ֆրանսիայի ափ է իջել դաշնակից ուժերի 156 հազար զինվորական:

̰
21-ամյա ամերիկացի զբոսաշրջիկը 196 երկիր է այցելել

13:24 06.06.2019

196 երկիր այցելելուց հետո ամերիկացի ճանապարհորդ Լեքսի Էլֆորդը 21 տարեկանում ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին հաղորդում է UPI-ը: Աղջկա խոսքերով` նրա համար ամենադժվարն ապացուցելն էր, որ ինքը եղել է այդ բոլոր վայրերում: «Անհրաժեշտ էր յուրաքանչյուր երկրում, որ այցելում էի, վկայագրեր ձեռք բերել՝ ցույց տալ ինքնաթիռների տոմսեր, անձնագրերում դրոշմակնիքներ, կացության կտրոններ և այլն»,- նրա […]

̰
Ինչպե՞ս հաշվել հայերենով. Կանդելակին վարպետության դաս է վարել

13:08 06.06.2019

Ռուս հաղորդավարուհի Թինա Կանդելակին և«Match TV» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն Instagram-ում  տեսահոլովակ են հրապարակել, որտեղ Կանդելակին փորձում է երեխաներին սովորեցնել հայերեն հաշվել: «Պավլիկ, կրկնիր ինձ հետ՝  «мек», «ерку», «ирек», «чорс»,- հաղորդավարուհին դիմում է պատանուն, որը նստած է իր հետ նույն սեղանի շուրջ: Այնուհետև Կանդելակին փորձում է համոզել իր դստերը հաշվել վրացերենով:  

̰
Հոգիները, որ իրար հպվել են, ընդմիշտ մնում են միահյուսված. սա մտքիս է գալիս, երբ մտածում եմ Հայաստանի մասին. Իէն Գիլան

13:06 06.06.2019

Լեգենդար ռոք երաժիշտներ Թոնի Այոմին և Իէն Գիլանը երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել են Rock Aid Armenia ծրագրի 30 ամյակին նվիրված հանդիպմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, և այլ պաշտոնյաներ: Ծրագրի պատմությունը ներկայացնելուց հետո լեգենդար երաժիշտները պատասխանել են հանդիսատեսի հարցերին: Հարցեր տալու համար հերթագրվել են շատերը, սակայն […]

̰
Ամերիկացի բժիշկը ցավազրկողների միջոցով 25 հիվանդի է սպանել

13:04 06.06.2019

ԱՄՆ Օհայո նահանգի կլինիկաներից մեկի  բժիշկ Ուիլյամ Հյուզելին մեղադրանք է առաջադրվել 25 մարդու սպանության համար:  Պարզվել է, որ  նա հիվանդներին սպանել է միտումնավոր` ցավազրկող դեղերի բարձր դոզաներ ներարկելով: Այս մասին հայտնել է  Associated Press գործակալությունը: Հաղորդվում է, որ այս սպանությունները կատարվել են 2015-2018 թվականների ընթացքում: Հիվանդներից շատերը գտնվել են վերակենդանացման բաժանմունքում, նրանց միացված է եղել […]

̰
Տուսկը գնահատել է, որ Զելենսկին նախևառաջ Բրյուսել է այցելել

12:40 06.06.2019

Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ ԵՄ-Ուկրաինա համագրոծակցությունը բավականին շատ դրական արդյունքներ է ունեցել:

̰
Վիզաների դյուրացման գործընթացին խանգարում են պայմանագիրը չարաշահողները. Մնացականյան

12:02 06.06.2019

ՀՀ և ԵՄ միջև այսօր արդեն գործում է վիզաների դյուրացման, դրան զուգահեռ՝ ռեադմիսիայի պայմանագիր: Այս մասին խորհրդարանում 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ դրանք ստորագրվել են 2013 թ., միտված են նույն նպատակին՝ դյուրացնելու մարդկային շփումները: «Մենք ԵՄ հետ ունենք ծավալուն օրակարգ, միջկառավարական մակարդակով բազմաթիվ ծրագրեր են […]

̰
Կատարում 2 տարվա շրջափակման ընթացքում ավելի քան 30 հազար ընկերություն է ստեղծվել

11:36 06.06.2019

2017թ.-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ:

̰
Հունիսի 13-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա. ԱԳ նախարար

11:28 06.06.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում «2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Նա նշեց՝ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: Մնացականյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ՝ ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, […]

̰
ԱՄՆ-ի օդանավակայաններից մեկում պայթյուն է որոտացել

11:24 06.06.2019

2 մարդ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է:

̰
Նեղոս գետում 40 մարմին են գտել

10:40 06.06.2019

Բոլորը եղել են ընդդիմադիրներ, որոնց սպանել են զինվորականները վրանային ճամբարը ցրելու ժամանակ:

̰
Ներկայացուցիչների պալատի խոսնակը ցանկանում է Թրամփին բանտում տեսնել

08:03 06.06.2019

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփին տեսնել բանտում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով Դեմոկրատական կոսակցության աղբյուրներին։ Այդ մասին նա ասել է հունիսի 4-ին՝ Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով կոմիտեի նախագահ Ջերի Նադլերի հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված է եղել այն հարցին, թե պե՞տք է […]

̰
97-ամյա վետերանը պարաշյուտով վայրէջք է կատարել Նորմանդիայում

07:45 06.06.2019

Ֆրանսիայում 97-ամյա վետերանը պարաշյուտով թռել է՝ ի հիշատակ Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 75-ամյակի։ Ամերիկացի վետերան Թոմ Ռիսն այդ կերպ ցանկացել է հարգել «Օվերլորդ» գործողության մասնակիցների հիշատակը։ Այս մասին հայտնում է RTL հեռուստառադիոընկերությունը։ Վետերանը վայրէջք է կատարել Կարանտան քաղաքում, որտեղ իջել էր 75  տարի առաջ։ Նա ցատկել է 14 երկրների ավելի քան 200 պարաշյուտիստների հետ։

̰
Զելենսկին Վաշինգտոնից նոր սպառազինություն է խնդրել

07:33 06.06.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ամերիկացի հանրապետական սենատոր (Օհայո նահանգից) Ռոբերտ Փորթմանի հետ հանդիպման ժամանակ խոսել է սպառազինությունների նոր համակարգերում ուկրաինական բանակի կարիքների մասին։ Այս մասին Սենատում ելույթ ունենալիս հայտնել է Փորթմանը, փոխանցում է C-SPAN հեռուստաալիքը։ Սենատորի խոսքով՝ իրենք քննարկել են գաղափարներ, որոնք կօգնեն դիմակայել «արևելյան սահմանի երկայնքով ռուսական քարոզչությանը»։ Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի […]

̰
Արևմտյան առաջնորդները  խոստացել են թույլ չտալ պատերազմի սարսափների կրկնություն

07:18 06.06.2019

Արևմտյան 16 երկրների առաջնորդները հունիսի 5-ին ստորագրել են հռչակագիր՝  մոլորակի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափների կրկնություն թույլ չտալու մասին։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Փաստաթղթին հավանություն են տվել Պորտսմութում՝ դաշնակիցներին Նորմանդիայում ափհանման 75-ամյակին նվիրված արարողությունների ժամանակ։ Ղեկավարները հաստատել են պատերազմի սարսափների կրկնություն թույլ չտալու ընդհանուր պատասխանատվությունը։ […]

̰
Գիտնականները կանխատեսել են աշխարհի վերջը

01:02 06.06.2019

Մի խումբ ավստրալացի գիտնականներ հրապարակել են զեկույց, որտեղ հայտարարել են մարդկային քաղաքակրթության մոտալուտ վախճանի մասին, գրում է The Independent-ը: Գիտնականների կարծիքով՝ դրան կհանգեցնեն կլիմայական կտրուկ փոփոխությունները, կառավարության անդամների՝ անհրաժեշտ գործողությունների բացակայությունը, ինչպես նաև սոցիալական ճգնաժամը: Սպասվում է, որ մոտ ապագայում հանածոների, վառելիքի այրման տեմպերը չեն նվազի: 2030 թ.-ին գլոբալ արտանետումների մակարդակը կհասնի առավելագույնին: Այսպիսով` 2050 […]

̰
Կիսամերկ խաղադաշտ ներխուժած մոդելը կտուգանվի

00:55 06.06.2019

Ամերիկացի մոդել և դերասանուհի Քինսի Վոլանսկին, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ կիսամերկ ներխուժել էր խաղադաշտ, կտուգանվի։ Ինչպես հայտնում է Marca-ն, Վոլանսկին կվճարի 15 000 եվրո, փոխանցում է «Советский спорт»-ը։ Apex Marketing Group հետազոտության տվյալների համաձայն՝ ալիքը, որի անունը գրված է եղել մոդելի լողազգեստի վրա, այդ ակցիայի շնորհիվ կարող է 3․5 մլն եվրո աշխատել։ Հիշեցնենք, […]

̰
Որտեղ եք տեսել, որ հայերին արտաքսեն․ Միխայիլ Գալուստյանը մեկնում է ԱՄՆ

00:46 06.06.2019

Հայտնի շոումեն, հաղորդավար և «Comedy Club» ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram -ում տեսանյութ է հրապարակել շոումեն Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ։ «Միշա Գալուստյանը շուտով կմեկնի ԱՄՆ՝ Քոեն եղբայրների նոր ֆիլմի նկարահանումների։ Միշային սովորեցնում ենք՝ ինչպես հաղորդակցվի Լոս Անջելեսի միգրացիոն ծառայությունների աշխատակիցների հետ։ Հոլիվուդից արտաքսման «հոտ է» գալիս»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանը։ Մարտիրոսյանի հետևորդները ակտիվ քննարկումներ են սկսել։ […]

̰
ԱՄՆ նախագահը հոլիվուդյան դերասանուհուն «հոգեկան հիվանդ» է անվանել

00:35 06.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոլիվուդյան աստղ Բեթ Միլլերին «հոգեկան» է անվանել՝ իր կողմից չհնչեցված արտահայտություններն իրեն վերագրելու համար: Այս բովանդակությամբ գրառումը հայտնվել է Twitter-ի իր էջում: ««Հոգեկան հիվանդ» Բեթ Միդլերը ստիպված է եղել ներողություն խնդրել այն հայտարարությունների համար, որոնք նա վերագրել էր ինձ: Ինչպես պարզվել է՝ այն ամբողջությամբ ձևակերպվել է այնպես, որ «սևացնի Ձեր հրաշալի նախագահին»: […]

̰
Նիդերլանդներում մահացած 17-ամյա աղջիկը չի դիմել էֆթանազիայի. The Guardian

00:17 06.06.2019

Նիդերլանդների հոգեբուժարաններից մեկում երկարամյա բուժումներից հետո 17-ամյա Նոա Փոթհովենը մահացել է՝ առանց բժիշկների միջամտության: Այս մասին փոխանցում է The Guardian-ը: Հաղորդվում է, որ դեռ փոքր տարիքում նա սեռական ոտնձգության է ենթարկվել, ինչի հետևանքով սթրեսային իրավիճակում է հայտնվել, տառապել է ընկճախտով ու անորեքսիայով: Ավելի վաղ տեղեկությունների էին տարածվել այն մասին, որ աղջիկը մահացել է՝ դիմելով էֆթանազիայի: […]

̰
Անձրև քարի տեսքով՝ Ռումինիայում

23:57 05.06.2019

Արթուր Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Անձրև քարի տեսքով՝ Ռումինիայում»։

̰
9-ամյա աղջիկը ողջ է մնացել այն բանից հետո, երբ վերելակն ազատ անկում է գրանցել 19-րդ հարկից

23:46 05.06.2019

Չինաստանի Շենչժեն քաղաքում 9-ամյա աղջիկը հայտնվել է անսարք վերելակում: Այն առանց արգելակների անկում է գրանցել 19-րդ հարկից: Բարեբախտաբար, փոքրիկը ողջ է մնացել: Տեսանյութը հրապարակել է AsiaOne գործակալությունը: Վերելակը սկզբում բարձրացել է 19-րդ հարկ: Այդ ժամանակ վերելակում երկու երեխա է եղել: Երբ տղան դուրս է եկել, դռները փակվել են ու վերելակն անկում է գրանցել: Աղջիկը խուճապի […]

̰
Սաակաշվիլին համացանցի օգտատերերից խորհուրդ է հարցրել

23:17 05.06.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համացանցում օգտատերերին հարցում է ուղղել այն մասին, թե արդյո՞ք արժե, որ ինքը Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի «Հարված» կուսակցության կազմում թեկնածություն ներկայացնի առաջիկա ընտրություններում: Հիշեցնենք, որ ուկրաինական ռադայի արտահերթ ընտրությունները նախատեղվում է անցկացնել այս տարվա հուլիսի 21-ին: «Մեզ պետք է կամ առաջ գնալ «Հարված»-ի հետ՝ ամբողջությամբ այն վերափոխելու պայմանով, կամ որոշում […]

̰
Թրամփը մեկնաբանել է, թե ինչու ցածր վարկանիշ ունի

22:50 05.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, թե որն է պատճառը, որ ինքը ԱՄՆ բանկչության շրջանում ցածր վարկանիշ ունի: Այդ մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: Նրա խոսքով՝ եթե չլիներ «ծախու մամուլը», ապա նա բնակչության կողմից ավելի մեծ աջակցություն կստանար: «Եթե ծախու ԶԼՄ-ները լինեին իսկապես ավելի արդար, ես 25%-ով ավելի մեծ հեղինակություն կունենայի»,- ասել […]

̰
Տեսախցիկը ֆիքսել է ՝ ինչպես է բժիշկը երշիկով հարվածում հիվանդին

22:22 05.06.2019

Ռումինիայում բժիշկը երշիկով հարվածել է անգիտակից վիճակում գտնվող հիվանդին: Daily Mail-ի փոխանցմամբ՝ դեպքի պահին բժշկի կողմից արված տեսանյութը հայտնվել է համացանցում ու արագ տարածվել հարթակում: Կադրերում երևում է, թե ինչպես է բժիշկը վերցնում երշիկը, հարվածում անգիտակից հիվանդի երեսին, ինչից հետո արտաբերում է. «Սալյամի ուզո՞ւմ ես, ուրեմն ստացիր գլխիդ: Հարբեցո՛ղ»: Համացանցում տարածված տեսանյութն ավելի ուշ գրավում […]

̰
Համաշխարհային առաջնորդները հանդիպել են

21:59 05.06.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Պորտսմութում ներկա են գտնվել Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Դրա ընթացքում ճառ են արտասանել Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի […]

̰
BACK_TO_TOP