19:05 05.06.2019
Անապայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների միջև կայացած հանդիպման շրջանակներում համաձայնեցվել է մինչև 2025 թվականը համագործակցելու պլանը: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ավանդական դարձած համատեղ լուսանկարվելու ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, չխախտելով «ավանդույթը», այս անգամ էլ բավականին մեծ հեռավորության վրա է կանգնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից: Հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարություններով են […]
19:01 05.06.2019
Forbes-ը հրապարակել է ԱՄՆ 80 ամենահարուստ այն կանանց վարկանշային աղյուսակը, որոնք մեծ կարողությունների են հասել ինքնուրույն: Ամենահարուստ բիզնես լեդիներից երկուսը հայուհի է: Alex and Ani ոսկերչական բրենդի հիմնադիր Կարոլին Ռաֆայելյանը ցուցակում 42-րդն է, նրա կարողությունը գնահատվում է մոտ 520 միլիոն դոլար: Բրենդը կրում է Կարոլինի երկու աղջիկների անունները` Ալեքս և Անի: Նրա ընկերությունը 100-ից ավելի […]
19:00 05.06.2019
Ֆրանսահայ մտավորական, գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը, խոսելով Հայաստանի առաջին հանրապետության դասերի մասին, ասում է, որ առաջին հանրապետության հռչակման թվականը՝ մայիս 28-ը, զուտ թվական չէ, այլ մեր ժողովրդի ճակատագրի կերտման օր: Նա SHANTNEWS.am-ին պատմում է, թե ինչ պայմաններում հայ ժողովուրդը կարողացավ անկախություն հռչակել և պահել՝ ժողովուրդների պատմության մեջ դա համարելով «աննախադեպ»: Մանրամասները՝ տեսանյութում:
18:40 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին: Մասնավորապես, վարչապետն իր բարեմաղթանքներն է հղել Օմանի Սուլթանության սուլթանին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Բահրեյնի Թագավորության թագավորին, Մարոկկոյի Թագավորության թագավորին, Կատարի Պետության էմիրին, Թունիսի Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Սաուդյան […]
18:23 05.06.2019
Թեհրանն այլ երկրների հետ չի ձգտում հակամարտության, սակայն անհրաժեշտության դեպքում վճռական պատասխան կտա: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Կատարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում: «Իրանը ձգտում է ամրապնդել տարածաշրջանում անվտանգությունը, այլ երկրներ կամ խոշոր ուժերի հետ բախման ցանկություն և ձգտում չունի, բայց եթե նրանք սխալներ գործեն, անպայման կհանդիպեն վճռական […]
18:10 05.06.2019
Ադրբեջանի իշխանությունները քաղբանտարկյալների հարցերով Եվրոպայի խորհրդի զեկուցող Թորհիլդուր Սունանին թույլ չեն տվել մուտք գործել երկրի տարածք: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել կառույցի ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ որպես նման որոշման պատճառ նշվել է երկրում տոնական միջոցառումների ֆոնին զեկուցողի այցի աննպատակահարմարությունը: «Հիասթափված եմ երկրի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ քաղբանտարկյալների հարցերը քննարկելու համար Ադրբեջան նախատեսվող […]
17:29 05.06.2019
Վրաստանը մշակել է օրենսդրական փաթեթ, որը կհեշտացնի ՆԱՏՕ-ի ծովային մշտական միավորումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի օպերատիվ ենթակայության տակ գտնվող նավերի համար Վրաստանի տարածքային ջրեր ու նավահանգիստներ մուտքի դիվանագիտական թույլտվության ստացումը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Համապատասխան քայլերի մշակման մասին խոսվում է 2018-2020թթ. պետական ծրագրի իրականացման վերաբերյալ տարեկան առաջին զեկույցում, որը երկուշաբթի խորհրդարանին է ներկայացրել Վրաստանի վարչապետ […]
17:21 05.06.2019
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդգրկված Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և ներդրող Ուորեն Բաֆեթմ աշխատանքային «փորձաշրջան» են անցել ԱՄՆ սննդի կետերից մեկում՝ Dairy Queen-ում: Korrespondent-ի փոխանցմամբ՝ ամբողջ օրվա ընթացքում կատարած նկարահանման տեսանյութն ավելի ուշ իր Youtube-ի էջում տարածել է Գեյթսը: Հաղորդվում է, որ միլիարդատերերը նման գործով զբաղվելու որոշում կայացրել են պարզապես զվարճանքի համար: Որոշումը կյանքի […]
16:30 05.06.2019
Սուդանի մայրաքաղաքում ցուցարարների վրանային ճամբարը ցրելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti գործակալությունը` հղում անելով Սուդանի բժիշկների կոմիտեին: «Եվս 10 մարդ է զոհվել ռազմական խորհրդի զինվորների կրակոցներից: Այսպիսով` զոհերի ընդհանուր թիվը հասել է 60-ի»,- նշված է Սուդանի բժիշկների կոմիտեի հաղորդագրությունում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սուդանի զինվորական ղեկավարությունը […]
16:30 05.06.2019
«Ինտերֆաքս-Ուկրաինայի» հաղորդմամբ` այս պահին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին որևէ պաշտոնի նշանակելու մտադրություն չունի: «Սաակաշվիլին ունի Ուկրաինայի անձնագիր: Այս փուլում մենք չենք քննարկում որևէ պետական պաշտոն զբաղեցնելու հարցը»,- ասել է Զելենսկին Բրյուսել կատարած այցի ժամանակ: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը ևս հաստատել է, որ պետական մակարդակով խոսակցություններ չկան Ուկրաինայում Սաակաշվիլիին […]
16:26 05.06.2019
Հայտնի ֆրանսիացի դերասան, մի քանի սերունդների համար սեքս-խորհրդանիշ Ալեն Դելոնը 83 տարեկանում գրել է նոր երգ: Այդ մասին հաղորդել է Closer-ը, նշելով՝ «Սա ապացույցն է այն բանի, որ 83 տարեկանում էլ դերասանը դեռ լի է էներգիայով»: Ստեղծագործությունը կոչվում է Je n’aime que toi («Ես սիրում եմ միայն քեզ»): Երգի բառերը գրել է ֆրանսիացի Ջուլիա Պարին, […]
16:22 05.06.2019
Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով հարուցված քրեական գործը փակվել է: Անցած ամիս Լաս Վեգասի դատարանը ծանուցում է ստացել գործի քննությունը դադարեցնելու վերաբերյալ: Սակայն չի նշվում, թե արդյո՞ք սա արվել է հայցվորի պահանջով, թե՞ երկու կողմերի համաձայնությամբ: Հիշեցնենք, որ անցած տարի ամերիկացի մոդել Կետրին Մայորգան հայտնել էր, որ Ռոնալդուն 2009 […]
16:00 05.06.2019
Հայկական արտադրության հագուստները սկսել են վաճառվել Եվրոպայում և ԱՄՆ-ում: «Արտադրված է Հայաստանում» պիտակով բաճկոններ «հայտնաբերվել» են Մոնակոյի էլիտար խանութներից մեկում: Հայկական արտադրության բաճկոնների լուսանկարները ֆեյսբուքյան օգտատեր Վրույր Փենեսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: «Շատ հաճելի է տեսնել «Made in Armenia» գրությունը Մոնակոյի էլիտար խանութներում»,- լուսանկարին կից գրել է օգտատերը: https://www.facebook.com/vruyr.penesyan/posts/2277666035605691 Այլ օգտատերեր լուսանկարի մեկնաբանություններում գրել […]
15:30 05.06.2019
Ֆրանսիայի իրավապահ մարմինները Լիոնում ներխուժել են ՆԳՆ նախկին ղեկավար Ժերար Կոլլոնի տուն և խուզարկություն իրականացնել, գրում է Gazeta.ru-ն: Բացի դրանից՝ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Լիոնի քաղաքապետարանում, որը Կոլլոնը ղեկավարել է նախարարի պաշտոնը լքելուց հետո: Խուզարկությունը կատարվում է Կոլլոնի նախկին սիրուհի Մերիեմ Նուրիի կողմից 500 հազար եվրո հափշտակելու գործով նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա:
14:27 05.06.2019
ՌԴ քննչական կոմիտեն ձերբակալել է Մերձմոսկվայում զանգվածային ծեծկռտուքում ներգրավված ևս 2 կասկածյալի, գրում է Meduza-ն: Հիշեցնենք, որ կռվի ընթացքում սպանվել է ՌԴ հատուկջոկատային վետերան Նիկիտա Բելյանկինը: Հետաքննության տվյալներով՝ կասկածյալներից մեկը մահացու վիրավորում է հասցրել Բելյանկինին: Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել: Այս պահին ՌԴ քննչական կոմիտեն պատրաստվում է միջնորդություն ներկայացնել գործի բոլոր ֆիգուրանտներին: Այս գործով արդեն բերման […]
13:30 05.06.2019
Հարբած վարորդի մասնակցությամբ մահացու վթարի տեսանյութը հայտնվել է համացանցում: Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում: Վթարի մեղավորը եղել է պիկապի վարորդը, որը հետագայում պարզվել է` անսթափ է եղել: Տեսանյութը համացանցում են տեղադրել մյուս մեքենայի զոհված ուղևորի հարազատները: Կան նաև վիրավորներ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Կադրերում երևում է, որ պիկապը ընթացել է շատ մեծ արագությամբ […]
13:27 05.06.2019
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նկարահանման ժամանակ վերահսկվող պայթյուն է իրականացվել: Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նկարահանող խմբի անդամներից մեկը, նաև վնասվել են ֆիլմի դեկորացիաները: Դեպքը տեղի է ունեցել բրիտանական Pinewood կինոստուդիայում: Ի դեպ, արդեն 25-րդ ֆիլմն է նկարահանվում 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին: Գլխավոր դերերից մեկն այստեղ խաղում է այս տարվա օսկարակիր Ռամի Մալեկը: Առաջին […]
12:42 05.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է TASS-ը: Պուտինը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, «ՌԴ նախագահը հունիսի 6-ին կհանդիպի Բուլղարիայի նախագահի, […]
11:35 05.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացումը: Այս մասին նա հայտարարել է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է հունիսի 5-ին: «Միշտ կա նման հնարավորություն»,- այսպես է պատասխանել Թրամփն այն հարցին, թե որքա՞ն է ԱՄՆ-ի կողմից Իրանում ռազմական միջամտության հավանականությունը: Սակայն, ԱՄՆ նախագահի խոսքերով, ինքը չի ցանկանում, որ իրադարձությունները նման […]
11:13 05.06.2019
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորանքներին: Քաղաքապետի խոսքերով` Սպիտակ տան ղեկավարն իրեն պահում է 11 տարեկան երեխայի նման: BBC News-ի փոխանցմամբ` Խանն ասել է, որ Թրամփին «մանկական գրառումներով» պատասխանելն իր արժանապատվությունից ցածր է: Հունիսի 1-ին Լոնդոնի քաղաքապետը Observer թերթում հրապարակած իր հոդվածում Սպիտակ տան ղեկավարին նույն հարթության վրա էր դրել […]
10:54 05.06.2019
Արդեն ամառ է, և շատերը մեկնում են հանգստի, ուստի ժամանակն է մտածել ճամպրուկները դասավորելու մասին: Մարդիկ սովորաբար ցանկանում են հնարավորինս շատ իրեր իրենց հետ վերցնել, այս սովորությունը բնորոշ է հատկապես կանանց: Որքան էլ շատ իրեր ցանկանանք վերցնել մեզ հետ, հարկավոր է հասկանալ, որ վերջ ի վերջո մենք այդ ամենը պետք է կարողանանք տեղավորել 1 կամ […]
09:53 05.06.2019
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ): Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես […]
08:15 05.06.2019
Երգչուհի Ռիհաննան Forbes-ի վարկածով դարձել է երաժշտական աշխարհի ամենահարուստ կինը։ Պարբերականը նրա կարողությունը գնահատել է 600 մլն դոլար։ Նա առաջ է անցել Մադոննայից, որի կարողությունը 30 մլն դոլարով պակաս է, ինչպես նաև Սելին Դիոնից (450 մլն դոլար) և Բեյոնսեից (400 մլն դոլար)։ Ռիհաննայի համար հիմնական եկամուտն ապահովում է համագործակցությունը LVMH Moet Hennessy Louis Vuitton ընկերությունների […]
08:01 05.06.2019
Գերմանական Deutsche Bank-ը որոշել է իր վերահսկողության տակ վերցնել Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկին՝ կապված 2016 թվականին Վենեսուելային տրամադրված վարկի գծով վճարումների չկատարման հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ 2016 թվականին Վենեսուելայի կառավարությունը վերոնշյալ բանկից ստացել է 750 մլն դոլարի չափով վարկ՝ որպես գրավ թողնելով 20 տոննա ոսկի։ Վճարումների չկատարման պատճառով բանկը որոշել […]
07:46 05.06.2019
Ֆրանսիայի դատախազությունը փակել է գործը, որը հարուցվել էր ֆրանսիացի երիտասարդ դերասանուհու բողոքի հիման վրա։ Նա մեղադրել էր դերասան Ժերար Դեպարդիեին բռնաբարության մեջ։ Դատախազությունը գործը փակել է հայտարարությունը հիմնավորող ապացույցերի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Դերասանի փաստաբանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ իր պաշտպանյալը կտրականապես հերքում է նման մեղադրանքները և չի բացառում զրպարտության […]
07:43 05.06.2019
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է վերջին երեք տասնամյակի խոշորագույն ցույցը։ Կազմակերպիչների տվյալներով՝ արդարադատության նախարար Մարիա Բենեշովայի, վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականի պահանջով փողոց է դուրս եկել մոտ 120 հազար մարդ։ Ցուցարարները պահանջում են նաև դատական իշխանության անկախության ապահովում, հայտնում է Idnes պորտալը։ Նշենք, որ արդարադատության նախարարի պահանջով ցույցը շարունակվում է ամեն շաբաթ՝ սկսած ապրիլի վերջից։ Քաղաքացիների […]
00:51 05.06.2019
Նիդերլանդներում Նոա Պոտհովեն անունով 17-ամյա աղջիկը դիմել է էվթանազիայի, որն այդ երկրում օրինական է։ Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը։ Դեռահաս տարիքում աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել, որի պատճառով տառապել է հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ, ընկճախտով և անորեքսիայով։ Նա երկար տարիներ հոգեբուժարանում է անցկացրել։ Բժիշկներն աղջկան մահացու ներարկումն արել են, երբ աղջկա 17 տարին լրացել […]
00:45 05.06.2019
Արգենտինայում ձերբակալել են 57-ամյա տղամարդու, որը 19 տարի շարունակ կնոջը փակի տակ է պահել։ Այդ մասին հայտնում է TN-ը։ Կինն այժմ 43 տարեկան է։ Երկար ժամանակ նա գամված է եղել մահճակալի ոտքին և երկար տարիներ ենթարկվել է ծեծի և հոգեբանական ճնշման։ Բացի այդ, տղամարդը սցենար է կազմել կնոջ համար, ըստ որի՝ կինը ժամանակ առ ժամանակ […]
23:00 04.06.2019
Հավանաբար կանանցից և ոչ մեկը չի մտածել, թե որն է կնոջ ամենահարմար տարիքը՝ հղիանալու և առաջջին երեխային ունենալու համար: Պատմական երկարատև էքսկուրսից խուսափելու համար անդրադառնանք մեր տեխնոգեն ժամանակաշրջանին, երբ տարբեր երկրներ ու հասարակական խավեր ունեն իրենց ըմբռնումն առաջին երեխային լույս աշխարհ բերելու մասին: Արևելյան երկրներում, դեռահասների ամուսնությունն ու վաղ ծննդաբերությունն օրինաչափություն է: Արևմտյան երկրների կանանց […]
21:57 04.06.2019
Այսօր Միացյալ Նահնագների նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Սենթ Ջեյմսի պալատում մասնակցել է աշխատանքային նախաճաշի: Դրա ընթացքում կողմերը քննարկել են հնարավոր առևտրային պայմանագիր կնքելու հարցը: Հանդիպմանը Թրամփը Թերեզա Մեյին հորդորել է վերանայել իր որոշումը՝ վարչապետի պաշտոնը լքելու հետ կապված: «Մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը: Ես չգիտեմ՝ ինչպիսին է Ձեր պաշտոնավարման […]