14:35 07.06.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը՝ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը, մտադիր է դիմել իրավաբաններին: «Փաստաբանների հետ կորոշենք, թե ինչ անել»,- հայտարարել է Քեոսայանը: Նա ավելացրել է, որ իր կինն իրեն լավ է զգում: Հիշեցնենք, որ «Ռուսաստանն այսօր» և «RT» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել էր «Էխո Մոսկվի»-ում Լյուբով Սոբոլի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: […]
13:06 07.06.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալ Դեյվիդ Միլեի հետ: ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից հայտնում են` հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրները, արդեն իսկ ուրվագծված հետագա ծրագրերը և այդ առնչությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության գիտական, տեխնոլոգիական, կրթական, գործարար ոլորտների ներուժին։ […]
13:01 07.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հանդիսանում է իր ամենամեծ երկրպագուն, գրում է Fox News-ը: Թրամփի խոսքերով՝ իր նախագահության ընթացքում 15 տարվա մեջ առաջին անգամ դաշինքի բյուջե ներդրումները դադարել են կրճատվել և կտրուկ աճել են: «Քարտուղար Սթոլթենբերգը, հավանաբար, իմ ամենամեծ երկրպագուն է, օրեր առաջ նա հանդես է եկել ելույթով: […]
12:24 07.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, RT հեռուսաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են: «Ապագայի Ռուսաստան» կուսակցության անդամ, լրագրող Լյուբով Սոբոլի հետ «Эхо Москвы» ռադիոկայանում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո Սիմոնյանը պատմել է իր առողջական վիճակի մասին: Սիմոնյանը պատմել է, որ իրեն հիվանդանոցում կաթիլային են միացրել: «Պառկած եմ և դարձյալ կաթիլային են […]
12:22 07.06.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հարցը: «ԼՂ հակամարտության թեման չի հիշատակվել: Երեկ կայացել է շատ մանրամասն, հանգամանալից զրույց երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների մասին»,- ասել է նա:
12:09 07.06.2019
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարձր մակարդակի հանդիպումները, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության խթանմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուդրների միջև առկա են ավանդական բարեկամական հարաբերություններ և […]
11:52 07.06.2019
Ղազախստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հունիսի 8-10-ը Հայաստանը դիտորդներ կուղարկի: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունիսի 8-10-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն […]
11:34 07.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետի հանդիպումը Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Իսրայելական պատվիրակության հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից: Հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով: […]
11:12 07.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Վարչապետը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ […]
09:15 07.06.2019
«Ռոսիա սևոդնյա» գործակալության և RT հեռուսաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Դա տեղի է ունեցել «Ապագայի Ռուսաստան» կուսակցության անդամ, լրագրող Լյուբով Սոբոլի հետ «Эхо Москвы» ռադիոկայանում տեղի ունեցած միջադեպից հետո: Սիմոնյանն իր Telegram-ի ալիքում տեղեկացրել է, որ Սոբոլն իրեն սպասել է մուտքի մոտ՝ միացրած […]
08:13 07.06.2019
ԱՄՆ-ը որոշել է դադարեցնել Թուրքիայից օդաչուների ընդունումը F-35 կործանիչների կառավարման հմտությունների ուսուցման ծրագրին։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այդ որոշման պատճառն Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն է։ Վաշինգտոնի որոշումը չի անդրադառնա արդեն իսկ ԱՄՆ-ում գտնվող օդաչուների վրա։ Ներկայում ամերիկյան Լյուկ ավիաբազայում ուսուցում են անցնում 4 թուրք օդաչուներ։ Եվս 2-ն աշխատում են որպես հրահանգիչ։ […]
07:53 07.06.2019
ԱՄՆ Յուտա նահանգում ձերբակալել են տղամարդու, որը սպառնացել է կտրել ամերիկացի սենատորների գլուխները։ Այս մասին գրում է The Salt Lake Tribune պարբերականը։ Կասկածյալը վերջին 13 ամիսների ընթացքում ավելի քան 2000 անգամ զանգահարել է Կոնգրես։ Զանգերի մի մասը պարունակել է սենատորներին ուղղված սպառնալիքներ։ Քննության վարկածով՝ առաջին նման զանգը եղել է 2018 թվականի մայիսին, երբ մեղադրյալը սպառնացել […]
07:42 07.06.2019
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի «Ուդառ» կուսակցության կազմում։ Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Հունիսի 4-ին Կլիչկոն առաջակել էր Սաակաշվիլիին առաջիկա ընտրություններին գլխավորել իր քաղաքական ուժը։ Ֆեյսբուքյան տեսաուղերձում Կլիչկոն վստահեցրել էր, որ պատրաստ է «քաղաքական […]
07:27 07.06.2019
Դուբայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Նշվում է, որ ավտոբուսը վերադառնում էր Օմանից։ Այս մասին հայտնում է Gulf News-ը։ Եվս 9 ուղևորներ վնասվածքներ են ստացել։ Ուղևորների ազգությունն ու դեպքի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Օմանի պետհամարանիշով ավտոբուսի վարորդն անտեսել է կանոններն ու վարել ավտոբուսը շեյխ Մուհամմադ բին Զայեդի մայրուղով, որը նախատեսված չի […]
00:07 07.06.2019
ԱՄՆ Տեխաս նահանգի Լաբբոք փոքր քաղաքը փոշու շերտի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ավազամրրիկն ամբողջ ավազն ու փոշին սյուներով տեղափոխել է այդ բնակավայր։ Այս ամենն այնքան արագ է եղել, որ կարճ տեսանյութում երևում է փոշու սյուների ամբողջ շարժը։ Փոշու ամպը բարձրացել է ուժեղ, փոթորկուն քամու պատճառով։ Երբ քամու արագությունը գերազանցել է վայրկայում 25 […]
20:42 06.06.2019
Խոսելով Երկրորդ աշխարհամարտի ընթացքում երկրորդ ճակատի բացման մասին՝ Պուտինը հիշեցրել է, որ առաջին ճակատը եղել է ԽՍՀՄ-ում:
20:00 06.06.2019
Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության միջև հրապարակային հակասությունները, դավադրությունների ու դավադիրների փնտրտուքը վերլուծաբաններին մտահոգում են: Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ՝ խաղը բացվեց երեկ, երբ վարչապետը համապատասխան հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում: Ըստ էության՝ պարզվեց, որ դա բավական խորքային բաներ ունի, հակասություններ կան: Եթե զուտ հիմնվում ենք վարչապետի հայտարարության վրա, ինչ էր […]
19:27 06.06.2019
Մոսկվայում ավտովթարի է ենթարկվել հայկական ծագումով ռուսաստանցի գործարար, «Երևան պլազա» առևտրային կենտրոնի համասեփականատեր Գենադի Ստեփանյանի որդին։ Այս մասին հայտնում է RusarmInfo կայքը։ «Շագոր Ստեփանյանի մեքենային բախվել է BMW X5 մեքենա։ Հայտնի է, որ BMW-ի վարորդը անցել էր կարմիր լույսի տակով»,- հայտնել է աղբյուրը։ Ռուսաստանցի հայ գործարարի որդին եղել է Mercedes Maybach մեքենայի ղեկին ու վնասվածքներ […]
19:26 06.06.2019
«Առաջին անգամ մենք հանդիպել ենք մեկ տարի առաջ, և դրանից հետո բազմիցս հանդիպել ենք ու փաստացի խոսել ենք մեր համատեղ օրակարգի հնարավոր բոլոր հարցերի մասին։ Եվ ուզում եմ ասել, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են օրինաչափ»,- այս մասին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական ու […]
19:11 06.06.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ հուսով է՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը հետաքրքիր կլինի հայկական կողմի համար, քանի որ այն նաև առիթ է գործընկերների հետ հանդիպելու համար։ Պուտինը հայտարարեց, որ կարիք չկա նույնիսկ բնորոշել հարաբերությունները, քանի որ դա պարբերաբար արվում է ու նույնկերպ հիշատակվել է Պուտին-Փաշինյան նախորդ հանդիպման […]
19:09 06.06.2019
Այսօր Նիդեռլանդների խորհրդարանում բանաձև է ներկայացվել, որտեղ խորհրդարանը նողկանք է արտահայտում Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող խոսքերի հանդեպ։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) համառորեն պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։ «Միության (CU) խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդեվինդի ներկայացրած բանաձևում զզվանք է արտահայտվում Էրդողանի հոսքերի […]
18:59 06.06.2019
Բոլորին անհայտ Գրիգոր Գրիգորյան և աշխարհին հայտնի Քըրք Քըրքորյան՝ Լաս Վեգասի «արծիվը»: Ծնունդը Ամեն ինչ սկսվեց 1917թ. հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների 4 երեխաներից Գրիգորը վերջինն էր: «Ծնվել եմ ԱՄՆ-ում, սակայն երբ դպրոց գնացի, անգլերեն դեռ չգիտեի, որովհետև տանը միայն հայերեն էինք խոսում: Հայրս մի հսկա, […]
18:38 06.06.2019
ՌԴ նախագահը խոսել է աշխարհին սպառնացող լուրջ վտանգների մասին՝ կապված հնարավոր գլոբալ հակամարտությունների հետ:
18:34 06.06.2019
Եվրոպական երկրները հայտարարել են ռեկորդային քանակության թմրանյութ առգրավելու մասին: ԵՄ երկրներում 2017 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ առգրավվել է 140 տոննա կոկաին: Ամենաշատը թմրանյութ է առգրավվել Բելգիայում (45 տոննա), երկրորդ տեղում Իսպանիան է (41 տոննա): Համապատասխան զեկույցում նշվել է, որ թմրանյութը տեղափոխվում է հիմնականում ծովային ճանապարհով, իսկ իրացմանը ներկայումս նպաստում են համացանցն ու սոցիալական կայքերը: Եվրոպայի […]
18:17 06.06.2019
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի եվրոպական խաղերը առիթ են Արցախը ճանաչելու և ընկալելու համար: Այս օրերին ֆուտբոլիստները նաև տեսարժան վայրեր են այցելել, եղել են Շուշիում ու խոստովանել, որ Արցախում իրենց լավ են զգում: Conifa 2019-ի մասնակիցներին առաջինը հյուրընկալում են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում: Ազգային նվագարանների հնչյունների ներքո հյուրերը ծանոթացել են թանգարանի ֆոնդին: Աբխազիայի հավաքականի ներկայացուցիչները տպավորված […]
17:41 06.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցում է տնտեսական համաժողովի: Ավելի վաղ հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ավելի ուշ վարչապետը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգի […]
17:38 06.06.2019
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ Ռուսաստանին Ղրիմի միացման հանրաքվեի արդյունքները Վաշինգտոնն օբյեկտիվ է համարել, սակայն խնդրել է ևս մեկ հանրաքվե անցկացնել:
17:14 06.06.2019
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին աղբյուրին փոխանցել է ինքը` Գորբաչովը՝ հավելելով, որ բուժհաստատությունում շարունակում է աշխատել իր գրքի վրա: «Ես արդեն վաղուց է, ինչ հիվանդանոցում եմ: Բայց ամենափոքր իսկ հնարավորության դեպքում ընկերներիս օգնությամբ ու միջոցով աշխատում եմ»,- ասել է նա: Գորբաչովը նաև հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է […]