12:00 04.06.2019
Հայկական ծագմամբ ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հասել է «Roland Garros» ֆրանսիական թենիսի բաց առաջնության քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում Խաչանովը հաղթել է աշխարհի արծաթե մեդալակիր արգենտինացի Խուան Մարտինայ Դել Պորտոյին 7:5, 6:3, 3:6, 6:3 հաշվով: «Սա է այն, ինչի համար ես աշխատում եմ, որպեսզի ապրեմ նման պահեր: Երբ դու հաղթում ես նման մրցաշարում, դու պարզապես երջանիկ […]
11:14 04.06.2019
Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են ընդդեմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցի: Այս մասին հայտնել է Russian Today-ը: Լոնդոնի կենտրոնական մի շարք թաղամասերում ցուցարարներն արդեն պաստառներ են տեղադրել` «Դիմադրել Թրամփին», «Մերժել ռասիզմը», «Մերժել դաժանությունը», «Մերժել ատելությունը» կարգախոսներով: Ակցիայի մասնակիցներին զայրացրել է այն, որ ԱՄՆ նախագահին Բուքինգեմյան պալատում ընդունել են պետական պատիվներով և բանկետով: […]
08:27 04.06.2019
Ամերիկացի ռեփեր Jay-Z-ն դարձել է առաջին հիփ-հոփ արտիստը, ում կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։ Նրան առավել մեծ եկամուտ (310 մլն դոլար) է բերում իր մասնաբաժինը շամպայնի Armand de Brignac Champagne բրենդում։ Եվս 220 մլն դոլար Ջեյ Զին աշխատել է ներդրումներով, մասնավորապես, Uber ամերիկյան ընկերությունում։ Բացի այդ, 100-ական մլն […]
08:15 04.06.2019
Սուդանի մայրաքաղաք Խարթումում վրանային ճամբարի ցրման հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 35-ը։ Մի քանի հարյուր մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բժիշկներին։ Նշվում է, որ զոհերի հստակ թիվ հայտնի չէ, քանի որ զինվորականները շատերի դիերը նետել են Նեղոս գետը, շրջապատել են հիվանդանոցները։ Սուդանի բանակը երկուշաբթի վաղ առավոտյան անցել էր […]
08:01 04.06.2019
ԱՄՆ-ը կոչ է անում դաշնակիցներին չօգտվել չինական Huawei կորպորացիայի ծառայություններից, քանի որ դրա գործունեությունը հակասում է արևմտյան արժեքներին։ Այս մասին Euronews-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Արևմտյան երկրներում, որտեղ գոյություն ունի լիբերալ ժողովրդավարություն, կան ընդհանուր արժեքներ»,- ասել է Պոմպեոն, որը գտնվում է Հաագայում և մասնակցում ձեռնարկատիրության հարցերով գլոբալ գագաթնաժողովին։ Նա պարզաբանել է, […]
07:47 04.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել արարողակարգային խախտում՝ թեթևակի դիպչելով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մեջքին։ Դա տեղի է ունեցել Թրամփի պատվին Բուքինգեմյան պալատում մատուցված պետական ճաշի ժամանակ։ Նշվում է, որ պետության ղեկավարն այդ ժեստն արել է ակնհայտ բնազդաբար։ Նա թագուհու մասին խոսել է հիացմունքով և երախտագիտություն հայտնել ջերմ ընդունելության համար, ինչին թագուհին պատասխանել […]
07:34 04.06.2019
Իրաքում դատարանը մահապատժի է դատապարտել Ֆրանսիայի 11 քաղաքացու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ։ Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը։ Դատապարտվածները կարող են բողոքարկել վճիռը 30 օրվա ընթացքում։ Իրաքի օրենսդրությամբ՝ ահաբեկչական խմբավորումներին միանալը սպառնում է մահապատժով։ Հաղորդվում է, որ 2018 թվականի սկզբից Իրաքում տարբեր պատժաժամկետների ու մահապատժի է դատապարտվել ավելի […]
07:20 04.06.2019
Մի շարք հնացած սմարթֆոններ, այդ թվում iPhone 5s-ը, կդադարեն ստանալ օպերացիոն համակարգի թարմացում։ Այս մասին ասվում է ամերիկյան Apple կորպորացիայի կայքում։ Համակարգի նոր տարբերակում կհայտնվի մութ ֆոն, որի միացման դեպքում բոլոր ստանդարտ ծրագրերը կներկվեն սևով։ Այդ սմարթֆոններում հավելվածների գործարկման տևողությունը կրկնակի կմեծանա։ Թարմացումը կթողարկվի աշնանը և հասանելի կլինի iPhone-ի համար՝ սկսած SE-ից մինչև 6s։ Այն […]
00:59 04.06.2019
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Տոկիոյում ապրող ֆիլիպինցիների առջև ելույթի ժամանակ անսպասելի և սկանդալային խոստովանություն է արել: Նա ասել է, որ նախկինում մի քիչ հոմոսեքսուալիստ է եղել: Ի դեպ, նա դա ասել է անմիջապես այն բանից հետո, երբ միասեռականության մեջ է մեղադրել իր քաղաքական հակառակորդին` սենատոր Անտոնիո Տրիլյանեսին: Դուտերտեն խոստովանել է, թե նույն սեռի հանդեպ թուլություն […]
00:42 04.06.2019
«Rambler Group»-ի կառավարման համակարգի փոփոխություններից հետո, կառավարման կոմիտեի անդամ Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է CEO-ի գլխավոր գործադիր տնօրեն: Ըստ նոր փոփոխությունների՝ կառավարման կոմիտեի փոխարեն նա պատասխանատու կլինի ընկերության կառավարման և զարգացման համար, փոխանցում է Rusarminfo-ն: «Կառավարման համակարգի փոփոխությունները կապված են խմբի՝զարգացման նոր փուլ անցում կատարելու հետ: Մենք ավարտել ենք մեր թվային ակտիվների ինտեգրման հետ կապված հիմնական […]
00:37 04.06.2019
Վթարը տեղի է ունեցել հունիսի 2-ին ՌԴ Կազան քաղաքի Լեվո-Բուլաչնայա և Չերնիշևսկու փողոցների խաչմերուկում: Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է մարդատարը հսկայական արագությամբ հարվածում ու տապալում պատնեշն ու երկու սյուներ: Ամենաուշագրավն այն է, որ զոհեր չեն գրանցվել, ընդ որում, վարորդն ու երկու ուղևորներն առանց կողմնակի օգնության են կարողացել դուրս գալ ջարդոնի վերածված […]
00:21 04.06.2019
Քիմ Քարդաշյանի Instagram-յան էջում մանուկ հասակում արված նոր լուսանկարներ են հրապարակել: Լուսանկարում փոքրիկ Քիմն ու Քորթնի Քարդաշյանն են, նրանց գրկել է հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը։ Համացանցային օգտատերերը մեկնաբանություններում գրել են, որ Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Չիկագոն, նման է Քիմ Քարդաշյանին: Դրանից առաջ համացանցային օգտատերերը պնդում էին, որ Չիկագոն, որը փոխնակ մորից է, Քարդաշյանի դուստրը չէ, քանի որ նման […]
23:46 03.06.2019
Այսօր՝ հունիսի 3-ին, մահացել է այն երեխան, որի վրա կրակել էր հարբած ոստիկանը։ Այդ մասին հայտնել են հիվանդանոցի աշխատակիցները։ Այս ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում է եղել, նրան վիրահատել են։ Նա թափանցող գանգուղեղային վնասվածք, ուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա է ունեցել։ Հետաքննությունների պետական բյուրոն կատարվածի մեջ կասկածում է Ազգային ոստիկանության 2 աշխատակցի։ Հետաքննության տվյալներով՝ մայիսի 31-ին […]
23:26 03.06.2019
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ նախագահի անվտանգությունը ապահովելու ծախսը կկազմի 50 մլն դոլար: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը երկուշաբթի՝ հունիսի 3-ին, Բուքինգեմյան պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը՝ Մելանյա Թրամփին: Իրադարձությունն ուղիղ եթերում հեռարձակվել է Sky News հեռուստաընկերության կողմից, հայտնում է Korrespondent-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարին թագավորական պալատի մոտ […]
23:15 03.06.2019
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինին սպանած անձը հնարավոր է Ռուսաստանից մեկնել է, փոխանցում է Gazeta.ru-ն։ Ըստ տեղեկությունների՝ այդ մասին հարցաքննության ժամանակ հայտնել են կռվի մասնակիցներից երկուսը։ Baza Telegram ալիքը հաղորդում է, որ հարցաքննության մասնակիցները պատմել են, որ միջադեպից անմիջապես հետո մարդասապանի համար Հայաստան մեկնելու տոմս են գնել, և նա, հավանաբար, հասցրել է […]
22:24 03.06.2019
SpaceX ընկերության բեռնափոխադրող Dragon օդանավը անջատվել է միջազգային տիեզերակայանից: Ուղիղ հեռարձակումը ցուցադրվել է NASA-ի կայքում: Նշվում է, որ օդանավը արբանյակում անցկացրել է շուրջ մեկ ամիս: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրահանգը այն մասին, որ պետք է անջատել նավը, տրվել է ԱՄՆ-ի արևելյան ափամերձ հատվածի ժամանակով 12։01-ին, իսկ դրան հաջորդել է նավի՝ արբանյակից անջատման հրահանգը:
20:50 03.06.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 3-ին Երևանում կայանալիք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և կոլեգիայի անդամները: Միավորված կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես […]
19:33 03.06.2019
ԱՄՆ-ն պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ այն պայմանով, որ Թեհրանը երաշխավորի, որ միջուկային զենք արտադրելու փորձեր չի անելու: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Rheinische Post-ին տված հարցազրույցում: Պոմպեոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, երաշխավորում է, որ Իրանը միջուկային զենք երբեք չի ունենա: Պոմպեոյի խոսքերով` Դոնալդ Թրամփը կարծում է, […]
19:26 03.06.2019
ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովելու համար ծախսվել է ավելի քան 18 մլն ֆունտ ստեռլինգ:
19:10 03.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում կատարած գրառմամբ կրկին անդրադարձել է ամերիկյան CNN հեռուստաընկերության կողմից հաղորդվող «կեղծ» լրատվության թեմային: Նա հայտարարել է, որ այդ հեռուստաընկերության գործունեությունն ու բացասական թեմատիկայով լրահոսը բացասաբար են անդրադառնում ԱՄՆ վարկանիշի վրա: «Միակ խնդիրն այն է, որ CNN-ն ամերիկյան լրատվության հիմնական աղբյուրն է: Մի փոքր նայելով հեռուստաալիքը՝ ես այն անջատեցի: […]
18:08 03.06.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը և վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հրաչյա Թաշչյանը հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ուկրաինական լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության պատճառները, […]
18:04 03.06.2019
Քարդաշյան քույրերից կրտսերը՝ Քլոյեն, անմոռանալի նվեր է մատուցել Գլենդելում ապրող իր հայազգի երկրպագուին: Ռեալիթի շոուի աստղը որոշել է ուղեկցել Twitter-ում «Kardashian-Jenner» ֆան-օգտահաշվի հիմնադիր Նարբեին նրա Վերջին զանգի ժամանակ: Քլոյեն հայտնվել է Նարբեի Վերջին զանգի տոնակատարությանը և զարմացրել մյուս շրջանավարտներին: Այնուհետև ռեալիթի շոուի աստղը Նարբեի և մյուս շրջանավարտների հետ պարել է հայկական երաժշտության ներքո, իսկ միջոցառումից […]
16:56 03.06.2019
Իտալիայում՝ Միլանում, այսօր մեկնարկել է այդ երկրի ժամանակին Եվրոպայի խորհրդում ներկայացրած պատգամավոր, ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Լուկա Վալոնտեի դատավարությունը։ Նախկին պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով։ Մեղադրանքի համաձայն՝ Վալոնտեն ոչ միայն ինքն է ստացել կաշառք, այլև միջնորդ է եղել այլ պատգամավորների համար։ Կաշառակերները միասին պետք է անեին այնպես, […]
16:40 03.06.2019
Կիրակի օրը Միացյալ Նահանգներում խափանվել է Google Cloud «ամպային» ծառայությունը։ Համակարգի սպասարկումը կանգնել է էլեկտրասնուցման համակարգի՝ շարքից դուրս գալու հետևանքով։ Այս խափանումն այնքան մեծ է եղել, որ խնդիրներ է առաջացրել ոչ միայն Google ընտանիքի համար, այլև դրա շուրջ միավորված մի շարք կայքերի, ցանցերի աշխատանքի: Առաջին հերթին խոսքը վերաբերում է հենց ընտանիքի համակարգերին։ Խափանման պատճառով հատկապես […]
16:01 03.06.2019
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ին կամուսնանա, հայտնում են SHANTNEWS-ի աղբյուրները: Նա կնության կառնի հայտնի գործարար Կարեն Վարդանյանի դստերը` Բեթիին: Հարսանիքը կկայանա Իտալիայում՝ Վենետիկում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա Սուրբ Ղազար կղզում:
15:54 03.06.2019
Վիրահատության ժամանակ ավստրալացու կրծքավանդակում հրդեհ է բռնկվել: Բժիշկներին հաջողվել է հանգցել կրակը և ավարտել վիրահատությունը: Նրանք պատմել են դեպքի մասին Անեսթեզիոլոգների եվրոպական ընկերության տարեկան ժողովի ժամանակ: 60-ամյա տղամարդը տառապում էր աորտայի շերտավորումից: Այն վերացնելու համար հիվանդին նշանակված է եղել վիրահատություն, որի ընթացքում կիրառվել է էլեկտրոկոագուլյացիա` արյան անոթների այրում էլեկտրական հոսանքի միջոցով: Որպեսզի սրտին հասնեին, բժիշկները […]
15:40 03.06.2019
Կիևի սուպերմարկետներից մեկում կատուն մտել է մսի բաժին և հենց ցուցափեղկի միջից միս կերել: Տեսանյութը հրապարակվել է «Ֆեյսբուքում»: Օգտատերը նշում է, որ կատվին նկատել է «Велика Кишеня» սուպերմարկետում՝ հունիսի 1-ին: «Այս սուպերմարկետը շարունակում է ինձ զարմացնել: Կատուն նստած է սառնարանում և միս է ուտում, որը մենք հետո պետք է գնենք»,- գրել է տեսանյութը հրապարակողը: https://www.facebook.com/100008357527523/videos/2378004969154731/