07:35 31.05.2019
Հանոյում կայացած անհաջող գագաթնաժողովից հետո հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի հրամանով մահապատժի են ենթարկվել 5 բարձրաստիճան պաշտոնյաներ։ Chosun Ilbo թերթը նշում է, որ նրանք Հանոյում մասնակցել են ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Պարբերականի տեղեկություններով՝ մարտին սպանվել է ԱՄՆ-ի հարցերով Հյուսիսային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Կիմ Հեկ Չհոլը և ևս 4 մարդ։ Պատճառ է դարձել այն, որ նրանք չեն […]
07:17 31.05.2019
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է իր դստեր՝ Չելսիի հետ համատեղ ստեղծել պրոդյուսերական ընկերություն՝ ֆիլմեր նկարահանելու համար, որոնք կարվեն «կանանց կողմից՝ կանանց մասին»։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ Քլինթոնն այդ կերպ մտադիր է շարունակել ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի մշակույթի և հասարակության վրա՝ քաղաքականությունից հեռանալուց հետո։ Նա արդեն պայմանագիր է կնքել The Woman’s Hour […]
01:10 31.05.2019
Իրաքի Քիրքուք քաղաքում պայթյունների շարքի հետևանքով զոհվել է առնվազն 6, վիրավորվել՝ 12 մարդ: Այս մասին հաղորդում է Rudaw հեռուստաալիքը, փոխանցում է RIA Novosti-ն։ Աղբյուրի տվյալներով` քաղաքի տարբեր մասերում պայթուցիկ սարքերով լի մեքենաներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գործի դրվել: Sky News Arabia-ի հաղորդմամբ՝ ահաբեկչության հետևանքով տուժել են Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցները: Ավելի վաղ Իրաքի անվտանգության […]
00:51 31.05.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 16 կին հայտ է ներկայացրել դատարան՝ Հետաքննության դաշնային բյուրոյի դեմ: Ինչպես հայտնում է NBC News-ը՝ նրանք կառույցին մեղադրում են գենդերային խտրականության համար, իսկ որոշ կանայք էլ հայտարարել են ոտնձգությունների մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ կանայք հայտարարել են, որ բյուրոյում աշխատանքի ընդունվելու համար իրենց համար անընդունելի պայմաններ են սահմանված: Նշվում է, որ հայտ ներկայացրած կանանցից […]
00:20 31.05.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նա, ով ապագայում կկարողանա դնել արհեստական ինտելեկտի հիմքը՝ կկարողանա կառավարել ամբողջ աշխարհը: Այս մասին նա հայտարարել է «Արհեստական ինտելեկտի ոլորտում տեխնոլոգիաների զարգացման» վերաբերյալ գիտական շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Նա հայտարարել է, որ արհեստական ինտելեկտը առավել մեծ հնարավորություն ունի ճգնաժամային պահերին ճիշտ որոշումներ […]
23:53 30.05.2019
BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլին՝ խոսելով այն Ադրբեջանում անցկացնելու որոշման«ոչ այնքան լավ գաղափար լինելու» մասին: Հոդվածի հեղինակը նշել է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղերը տարբեր տարիների ընթացքում անցկացվել են եվրոպական շուրջ երկու տասնյակ երկրներում, սակայն, առաջին անգամ է, որ խաղերը հյուրընկալող երկիրը երկրպագուներին դե ֆակտո թույլ չի տվել ներկա գտնվել իրենց […]
21:55 30.05.2019
Ավստրալիայի հարավարևելյան հատվածում ձյուն է տեղացել: Ինչպես հայտնում է Stormnews-ը՝ այստեղ ձյան բարձրությունը որոշ տեղերում հասնում է 60 սմ-ի: Հաղորդվում է, որ երկրի Վիկտորիա և Նոր Ուելս նահանգների լեռնային շրջաններում փոթորիկ է: Այս ընթացքում երկրի փրկարարական ծառայության աշխատակիցները որոնողափրկարարական ծառայություն են իրականացնում, ու օգնում են լեռներում եղանակային կտրուկ փոփոխություններից անակնկալի եկած զբոսաշրջիկներին: Այդ աշխատանքների արդյունքում […]
21:42 30.05.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանին: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետն առանձնացրել է այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում: Ինչպես տեղեկացրին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության […]
20:45 30.05.2019
The Beatles խմբի Yesterday երգը գլխավորել է «Բոլոր ժամանակների լավագույն երգերի» վարկանշային աղյուսակը: Այս մասին հայտնում է 24/7 Wall Street-ը: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Simon & Garfunkel խմբի Bridge Over Troubled Water երգը: Եռյակը եզրափակում է Adele-ի Rolling In The Deep-ը: Վարկանշային աղյուսակում ներառվել են նաև John Legend-ի All Of Me, The Beatles-ի Hey Jude-ը, […]
20:15 30.05.2019
երդմնակալության օրը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ցրում է խորհրդարանը, իսկ կառավարության անդամներին կոչ էր արել իրենց տեղը զիջել նոր սերնդին:
19:39 30.05.2019
Բրիտանական «Չելսի» ակումբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը ներկա է եղել մայիսի 29-ին Բաքվում կայացած «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը: Ինչպես հայտնում է «Советский спорт»-ը՝ նա 2018-2019 թվականների ընթացքում առաջին անգամ է ներկա գտնվել իր ակումբի խաղին: Նախկինում նման հնարավորություն չի ունեցել դեպի Մեծ Բրիտանիա մուտքի արտոնագիր ստանալու հարցում ունեցած խնդիրների պատճառով: Հաղորդվում է, որ հաղթանակից հետո Աբրամովիչը […]
19:28 30.05.2019
Կալիֆոռնիայում աշխարհի ամենափոքր նորածինն է լույս աշխարհ եկել: Ծնունդը գրանցվել է մոր հղիության 23-րդ շաբաթին, այսինքն` երեխան ծնվել է մոտ 5,5 ամսական և կշռել է ընդամենը 245 գրամ: Այսպիսով, փոքրիկ Սայբին համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ծնունդը գրանցվել է նախորդ տարեվերջին, սակայն տեղեկությունը հրապարակվում է հիմա: Բանն այն է, որ ծնունդից անմիջապես հետո բժիշկները երեխայի ծնողներին […]
18:38 30.05.2019
Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահ Բրիգիտա Բիրլյայնը դարձել է կանցլեր: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենը հայտնել է, որ որոշում է կայացրել նրան նշանակել ժամանակավոր կանցլեր մինչև խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերին։ Երեքշաբթի Ավստրիայի նախագահն ազատել էր կառավարությունը։ Երկու օր կանցլերի պարտականությունները կատարել է փոխկանցլեր Հարտվիգ Լեգերը: Հիշեցնենք, […]
17:40 30.05.2019
Մայիսի 29-ին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին վերադարձրել էր Ուկրաինայի քաղաքացիությունը, որից հետո Սաակաշվիլին վերադարձել էր Ուկրաինա:
16:58 30.05.2019
Պեկինի այս հայտարարությանը նախորդել էր չինական լրատվամիջոցներում հրապարակված ուղերձը՝ «Չասեք, թե ձեզ չէինք զգուշացրել»:
16:40 30.05.2019
«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության պատգամավոր Նուկրի Քանթարիան հայտարարել է, որ մտադիր է դիմել Ուկրաինայի իշխանություններին` երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հայրենիք արտահանձնելու խնդրանքով, որտեղ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Տեղեկությունը տարածել է Վրաստանի «Առաջին ալիքը»: Նշենք, որ Վրաստանում Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` 2005 թ. երկրի խորհրդարանի անդամ Վալերի Գելաշվիլիին ծեծելու համար, […]
14:49 30.05.2019
Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի շպագատը ներառվել է ՌԴ ռեկորդների գրքում: Այդ մասին Վոլոչկովան գրառում է կատարել իր ինստագրամյան էջում: «Ես միշտ կատակել եմ, որ իմ շպագատն արժանի է ներառվել ՌԴ ռեկորդների գրքում, այսօր դա տեղի ունեցավ: Շպագատը ներառվել է գրքում»,- գրել է նա: Վոլոչկովան նշել է, որ նման սպորտային կազմվածքի հասել է երկար տարիների […]
14:30 30.05.2019
Պետական բյուջեի հաշվին Սառա Նեթանյահուն ռեստորաններից մոտ 100 հազ. դոլարի սնունդ է պատվիրել:
13:05 30.05.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախագահության ժամանակաշրջանում զրկվել էր քաղաքացիությունից, պատահաբար հանդիպել է Պորոշենկոյին, գրում է Korrespondent-ը: Սաակաշվիլիի և Պորոշենկոյի հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության հավաքի ժամանակ: «Հանդիպել ենք շատ մոտ հեռավորության վրա, գիտե՞ք՝ ես ինչ եմ արել, ուղղակի կողքով անցել եմ: Պորոշոնկոյի թիկնապահները մտածում էին, որ […]
13:02 30.05.2019
ՌԴ մաքսային ծառայությունների աշխատակիցները Դոնի Ռոստովում ապօրինի ներկրված ծխախոտի մեծ խմբաքանակ են հայտնաբերել: «Ծխախոտը հայտնաբերվել է քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող պահեստներից մեկում: Առգրավվել է 50 000 տուփ ծխախոտ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 մլն ռուբլի»,- նշված է մաքսային ծառայության հաղորդագրությունում: Հաղորդվում է նաև, որ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի ներկրմամբ ու վաճառքով զբաղվել է […]
13:00 30.05.2019
Ռուս լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը Հայաստանից հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ քննարկում է մեր երկրում դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Ստեղծված իրավիճակը նա բնութագրում է որպես «հեղափոխական ազգային իշխանության կառավարման ժամանակահատվածի ամենամեծ պետական ճգնաժամը»: «Այն նույն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան ուշադիր հետևում էին Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը, Հայաստանում դատարաններ էին շրջափակվում»,- հայտարարել է բլոգերը: […]
12:58 30.05.2019
S7 ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Յակուտսկ չվերթը, հրատապ վայրէջք է կատարել Նորիլսկում, քանի որ վատացել է ուղևորներից մեկի ինքնազգացողությունը, հայտնում է Rusarminfo-ն: «Թռիչքի ժամանակ հայ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել Նորիլսկում վայրէջք կատարել»,- հայտնել է Якутия 24 հեռուստաընկերությունը: Վայրէջքից անմիջապես հետո ինքնաթիռին են մոտեցել շտապօգնության և հրշեջ մեքենաները: Տղամարդուն […]
12:12 30.05.2019
Մոսկվայից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը պարտադրված է եղել վերադառնալ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեխնիկական անսարքության պատճառով: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը: «Ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղի ժամանակով 10:22-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նախնական տվյալներով` խնդիրներ են ծագել հրդեհաշիջման համակարգի աշխատանքի հետ: Ինքնաթիռում գտնվել է 155 ուղևոր:
11:50 30.05.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուսով է մոտ ժամանակներս Բաքվում բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ին նշվող ազգային տոնի առթիվ հղած ուղերձում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Պարո´ն նախագահ, անհամբերությամբ սպասում եմ նոր հանդիպման մոտ ժամանակներս Բաքվում»,- ասվում է շնորհավորական ուղերձում: Ուղերձում նաև անդրադարձ կա Լեռնային […]
10:56 30.05.2019
Մյուլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին:
08:48 30.05.2019
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի թիկնապահներից մեկը կրակ է բացել վարչապետի օդանավում։ Դեպքը տեղի է ունեցել երեկ Բրյուսելի օդանավակայանում, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վերադառնալ Պրահա։ Czech Radio-ի փոխանցմամբ՝ կրակոցն արձակվել է պատահաբար։ Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում։ Տուժածներ չկան։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։
08:17 30.05.2019
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղափոխվել է լոնդոնյան Բելմարշ բանտի հիվանդանոց։ Այս մասին ասվում է կազմակերպության թվիթերյան էջում։ Ասանժի վիճակը բանտում շարունակում է կտրուկ վատանալ, 7 շաբաթում նա խիստ նիհարել է։ Նշվում է, որ վերջին տարիներին Ասանժի առողջությունը լրջորեն տուժել էր Էկվադորի դեսպանատան վատ կենսապայմաններից։ Ասանժին ձերբակալել էին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, ապրիլի 11-ին։ Նրան սպառնում է […]