TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սպորտը պետք է օգնի միավորել մարդկանց. ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան

17:22 25.05.2019

Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշման մասին: – Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է Բաքուն համապատասխանում Եվրոպա լիգայի հյուրընկալ քաղաքի կարգավիճակին: – Կարծում եմ, որ սպորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի: Տվյալ պարագայում տխուր է, ցավալի, որ Հենրիխ Մխիթարյանը և առհասարակ հայ […]

̰
ԱՄՆ-ում մահացել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը

17:15 25.05.2019

ԱՄՆ-ում մահացել է ֆիզիկայի բնագավառում հայտնագործության համար Նոբելյան մրցանակի արժանացած Մարի Հել-Մանը: Այս մասին հաղորդագրություն է տարածվել Սանտա Ֆե ինստիտուտի twitter-յան էջում: «Մենք մեծ ցավով հայտնում ենք Նոբելյան մրցանակի դափնեկիր, շատ ոլորտներում առաջատար Մարի Հել-Մանի մահվան մասին: Դու շատերին ես ոգեշնչել, Մարի: Պակասդ զգացվելու է»,- գրված է գրառման մեջ: Աղբյուրը հայտնում է, որ գիտնականը Նոբելյան […]

̰
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

17:09 25.05.2019

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններին ընդառաջ անցկացվում են դեղին բաճկոնների 28-րդ հերթական ակցիան: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆրանսիական իշխանությունները հիշեցրել են, որ խստիվ արգելվում է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի, ինչպես նաև Փարիզի Աստվաճամոր տաճարի հարևանությամբ: Փողոցներում քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգությունը կապահովի մոտ երկու հազար ոստիկան ու ժանդարմ:

̰
ՆԱՏՕ-ն ՌԴ միջուկային վտանգի ֆոնին ռազմավարական փոփոխությունների կդիմի

16:50 25.05.2019

Ռուսաստանի կողմից միջուկային վտանգի ֆոնին ՆԱՏՕ-ն ռազմական ոլորտում ռազմավարության փոփոխություն կատարելու որոշում է կայացրել: Այս մասին գերմանական Welt an Sonntag պարբերականին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Այս շաբաթվա ընթացքում մեր ռազմական փորձագետները որոշում են կայացրել ռազմական նոր ռազմավարություն (ներդնելու-խմբ.) կազմակերպությունում»,- ասել է միջազգային կառույցի ներկայացուցիչը: Նա նաև հայտնել է արևելքում […]

̰
Մեկնարկել է Թրամփի պետական այցը Ճապոնիա

16:32 25.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քառօրյա պետական այցով ժամանել է Ճապոնիա: Նրան ուղեկցում է առաջին տիկին Մելանյա Թրամփը: Նախօրեին հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և արտահայտել են իրենց դժգոհությունը՝ կապված Թրամփի այցի հետ: Այսօր ԱՄՆ նախագահը կհանդիպի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Վաղը Թրամփը գոլֆ կխաղա Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ, իսկ երեկոյան միասին կայցելեն […]

̰
ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները

16:25 25.05.2019

ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները: Դատարանը նշել է, որ նման որոշումները հակասում են իշխանությունների տարանջատման սկզբունքներին: Կալիֆոռնիայի դատարանը ժամանակավոր արգելանք է սահմանել պաշտպանության բյուջեից միջոցների օգտագործման համար՝ Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար: Այս մասին հաղորդում է DW-ն: Դատավոր Հեյվուդ Գիլյամը հիմնավորել է իր որոշումը`ասելով, որ Կոնգրեսը չի […]

̰
Հենրիխը գիտի, թե ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան

16:20 25.05.2019

Մոնիկա Մխիթարյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը, «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է եղբոր՝  Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու  որոշմանը: «Երբ Հենրիխն ասում է, որ ապահով չի համարում Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում մասնակցելը, նա գիտի` ինչ է ասում»,- գրել է Մխիթարյանի քույրը: …”when Henrikh Mkhitaryan says he doesn’t feel […]

̰
Պուտինի վստահության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի

15:47 25.05.2019

Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի (ВЦИОМ) տվյալների համաձայն` վերջին տարվա ընթացքում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը 45 տոկոսից նվազել է` հասնելով 25 տոկոսի: ՌԴ  քաղաքացիների միայն մեկ երրորդը կամ հարցվածների 31,7 տոկոսն է վստահում նրան կարևոր պետական հարցերի լուծման համար: Այդ ցուցանիշը նվազագույնն է` սկսած 2006 թվականից, երբ կենտրոնն սկսեց իր կայքում հրապարակել հարցումների արդյունքները: 2015 […]

̰
«Վիկիպեդիան» միջազգային դատարան է դիմել Թուրքիայում իր կայքի արգելափակումը վերացնելու համար

15:35 25.05.2019

«Վիքիմեդիա» հիմնադրամը, որի ծրագրերից մեկը «Վիքիպեդիա» ազատ առցանց հանրագիտարանն է, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Թուրքիայում «Վիկիպեդիայի» կայքի փակված հասանելիությունը բացելու համար։ Այս արգելափակումը Թուրքիայում գործում է արդեն երկու տարի։ «Հայցում «Վիքիմեդիա» հիմնադրամը պնդում է, որ «Վիքիպեդիայի» հասանելիության արգելափակումը խախտում է մարդու խոսքի ազատության հիմնարար իրավունքը Թուրքիայի ավելի քան 80 միլիոն մարդու և […]

̰
Նրա բացակայությունը կազդի խաղի ընթացքի վրա. ռուսաստանցի ֆուտբոլային հայտնի մեկնաբանները՝ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին

15:21 25.05.2019

Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբաններ Նոբել Առուստամյանը և Միխայիլ Մասակովսկին Հայաստանում են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք մեկնաբանել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը: Հեռուստամեկնաբանների բնորոշմամբ՝ հայ մարզիկը եվրոպական ֆուտբոլում իր ուրույն տեղն ունի և նրա չմասնակցելը կարող է ազդեցություն ունենալ «Արսենալ»-ի խաղի ընթացքի վրա: «Կարծում եմ, որ սպորտը պետք է լինի քաղաքականությունից […]

̰
Ղրիմում հրդեհը ոչնչացրել է դելֆինարիումի մի մասը

15:16 25.05.2019

Ղրիմի Սևաստոպոլի դելֆինարիումի հրդեհը ոչնչացրել է շենքի մի մասը: Այս մասին հաղորդում է «РИА «Новости»-ն: Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության` կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է դելֆինարիումի տանիքը, ենթակառուցվածքների մի մասը, ինչպես նաև հուշանվերների խանութները: Նախնական տվյալներով` հրդեհը տեղի է ունեցել մայիսի 25-ի առավոտյան` ժամը 07.00-ի սահմաններում: Կրակի պատճառները դեռ հայտնի չեն: Կենդանիները չեն տուժել, չնայած նրանք […]

̰
Լատվիայում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

15:15 25.05.2019

Լատվիայում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Լատվիայում մինչև ժամը 20:00-ն բաց կլինի 998 ընտրատեղամաս՝ 954-ը հանրապետության տարածքում, 44-ը՝ արտերկրում: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրվա ընթացքում կներկայացնի ընտրողների մասնակցության մասին տվյալներ: Իսկ Լատվիայում Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի մայիսի 26-ի, լույս 27-ի գիշերը։ Հիշեցնենք, որ […]

̰
Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Տիմատիին ոգեշնչել է ֆիլմ նկարահանել

15:10 25.05.2019

Ռուս ռեփեր Տիմատին օրերս ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Հայաստանում: «Ես շատ ուրախ եմ, որ ձեզ դուր է եկել մեր նոր տեսահոլովակը և այն արդեն ունի շատ դիտումներ: Ես կարդացել եմ մեկնաբանությունները, ուղղակի հոգիս ուրախանում է, որ ինձ հաջողվել է ստեղծել այնպիսի ստեղծագործություն, որը ձեզ հուզել է»,- ասել է ռեփերը: Տիմատին […]

̰
Տոկիոյի մերձակայքում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ

14:59 25.05.2019

Տոկիոյի մոտակայքում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է NHK News-ն իր «Թվիթերի» էջում: Ինչպես նշվում է, երկրաշարժի էպիկենտրոնը Բոսո թերակղզու հարավային մասում է եղել տեղակայված: Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 40 կմ խորության վրա: Ներկայումս երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տվյալներ չկան: 午後3時20分ごろ、千葉県で震度5弱の揺れを観測する地震がありました。この地震による津波の心配はありません。 地震発生時の千葉市、木更津市の映像です。https://t.co/ptDDrJQEUs#nhk_news pic.twitter.com/XM3uuyRpaA — NHKニュース (@nhk_news) May 25, 2019  

̰
Էվերեստը բարձրանալիս տարբեր հանգամանքներում մահացել են 8 լեռնագնացներ

14:24 25.05.2019

Մեկ շաբաթվա ընթացքում 8 լեռնագնացներ մահացել են Էվերեստի բարձունքը հաղթահարելիս: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հայտնի է, որ իր վրանում մահացել է 56-ամյա իռլանդացի Քևին Հայնսը: Հնդիկ լեռնագնաց Նիհալ Բագվանը մահացել է թթվածնային անբավարարությունից: Մի քանի ալպինիստներ մահացել են լեռը բարձրանալու հերթի մեջ: Շատերը հերթում սպասել են մոտ 12 ժամ: Նշվում է, որ մի […]

̰
Հիմա, երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին. նախագահի հարցազրույցը ղազախական հեռուստաընկերությանը

13:53 25.05.2019

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը: Նախագահը խոսել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի հիմնադրման, նշանակության, մեդիադաշտի փոփոխությունների ու գլոբալիզացիայի մասին: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Ալմաթիում մասնակցում էր ֆորումի աշխատանքներին: Ի դեպ, նախագահը նաև համաժողովի հիմնադիրներից է, որի մասին ևս խոսել է հարցազրույցի ընթացքում. «Դեռ տարիներ առաջ, երբ Նազարբարևը մտադրություն էր […]

̰
Թրամփը շնորհավորել է Ալիևին, անդրադարձել Արցախյան հակամարտությանը

13:45 25.05.2019

1918 թվականին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից շնորհավորական ուղերձ է ուղարկվել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Տոնական խոսքերից բացի, ըստ Ադրբեջանի նախագահի կայքում տեադրված տեքստի, ուղերձում հիշատակվում են նաև Ադրբեջանի դերն ու Արցախյան հակամարտությունը։ Թրամփը գնահատում է «Ադրբեջանի ներդրումը միջազգային անվտանգության» գործում (ենթադրաբար նկատի է առնվում Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանում […]

̰
ԱՄՆ-ն սաուդյան նավթային տանկերները հրդեհելու մեջ մեղադրում է Իրանին

13:30 25.05.2019

Արաբական Միացյալ Էմիրություններում կայանած և Սաուդյան Արաբիային պատկանող նավթային տանկերները ականներով պայթեցնելու, հրդեհելու մեջ ԱՄՆ-ին մեղադրում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Այս մեղադրանքը հնչեցրել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Մայքլ Գլիդեյը։ Պենտագոնում, ըստ նրա, պարզել են, որ այն ականները, որով պայթեցվել են տանկերները, պատկանում են Իրանի այդ զորամիավորմանը։ Մայիսի 12-ին ԱՄԷ-ի Ֆուջեյրա […]

̰
Հրաձգություն Նյու Ջերսիում, կան տուժածներ

13:26 25.05.2019

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում տեղի է ունեցել հրաձգություն, հայտնում է  NJ.com–ը: Նշվում է, որ հրաձգության հետևանքով տուժել է 10 մարդ՝ 5 տղամարդ և 5 կին: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը շտապ վիրահատվել է: Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի բարերից մեկում: Այս պահին ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները:  

̰
ԱՄՆ նախագահը 1500 զինվորական է ուղարկում Մերձավոր Արևելք

13:20 25.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հազար հինգ հարյուր զինվորական է ուղարկում Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իսկ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նախագահի այս հրամանը կապված է Մերձավոր Արևելքում Իրանի պատճառով ավելացող լարվածության հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ իշխանությունները Պենտագոնից խնդրել էին 5-ից 10 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք:

̰
Ինչո՞ւ Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում

13:08 25.05.2019

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ. «Հայազգի միջազգային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն չի կարողանա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղին: Նրա, ինչպես նաեւ ծագումով հայ անգլիացի երկրպագուների անվտանգության պայմանները […]

̰
Առևտրի դյուրացման համաձայնագրի բազմաթիվ պահանջներ ՊԵԿ-ն արդեն կատարել է. ՀՄԿ փորձագետներ

13:00 25.05.2019

Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Երևանում իրականացված դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետներ՝ ԱՄՆ մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Դեվիդ Քինգը և Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսն այցելել են Պետական եկամուտների կոմիտե: Վերջիններս տեղում ծանոթացել են առևտրի դյուրացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ՊԵԿ-ի ծրագրերին: Փորձագետներին են ներկայացվել նաև կոմիտեի […]

̰
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին

12:55 25.05.2019

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը»,- այս մասին CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Աննա Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպա լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու […]

̰

12:45 25.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում խոսել է լրագրության, Եվրասիական մեդիա ֆորումի մասին։ «Աշխարհն այսօր անկայուն է, այդ պատճառով երկխոսություն է պետք խնդիրները լուծելու համար: Եթե բանավեճ չլինի, վստահություն էլ չի լինի: Մեր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ այսօր լուրջ կոնֆլիկտներ չկան ԼՂ հակամարտության հարցում: […]

̰
Արդյո՞ք Արևմտյան Եվրոպան հասկանում է նրա որոշման պատճառը. Independent-ը Մխիթարյանի` Բաքու չմեկնելու մասին

12:36 25.05.2019

Եվրոպայի մարզական հանրությունը քննարկում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին որոշումը: Այս մասին գրում է բրիտանական Independent պարբերականը՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելուն և Արցախյան պատերազմի և հակամարտության կարգավորմանը: Պարբերականը նշում է, որ տեղեկությունն այն մասին, որ հայ կիսապաշտպանը որոշել է բաց թողնել կարևոր հանդիպումը անվտանգության նկատառումներով՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի […]

̰
Մեսսին 6-րդ անգամ նվաճել է «Ոսկե մարզակոշիկը»

12:34 25.05.2019

Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ արգենտինացի Լիոնել Մեսսին այսօր նվաճել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որն արդեն վեցերորդն է ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում։ Այս մրցանակը տրվում է եվրոպական ֆուտբոլային լրագրողների կողմից մրցաշրջանի լավագույն ռմբարկուներին։ 34 խաղի ընթացքում Մեսսին խփել է 36 գոլ, իսկ նրա մրցակիցը՝ Կիլիան Մբապեն, ընդամենը 33 գոլ է խփել։ Այս մրցանակի հաղթողի կոչում վիճարկելու տեսական հնարավորություն […]

̰
Բաքվում խեղաթյուրել են ՈՒԵՖԱ-ի ղեկավարի խոսքերը՝ դարձնելով իրենց ձեռնտու

12:29 25.05.2019

«Ադրբեջանում, այո´, կան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, բայց դրանք կան նաև այլ եվրոպական երկրներում»,- Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու իրենց որոշման մասին խոսելիս այսպես է արդարացել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, ջնջել են մարդու իրավունքների հատվածն ու թողել իրենց համար ցանկալի արդյունքը։ Նրանք հատկապես շեշտել են ՈւԵՖԱ-ի նախագահի այն խոսքերը, որ […]

̰
Վենեսուելայի բանտերից մեկում բախումներ են տեղի ունեցել. կան տասնյակ զոհեր

12:17 25.05.2019

Վենեսուելայի հյուսիսարևմտյան բանտերից մեկում բախումների հետևանքով մահացել է 30 մարդ: Այս մասին հայտնում է Reuters  լրատվական գործակալությունը: Հայտնի է, որ բախումները տեղի են ունեցել վենեսուելական Ակարիգուա քաղաքում: Ինչպես հայտնում  են քաղաքային իշխանությունները, բախումները սկսվել են փախչելու անհաջող փորձից հետո: «Փախուստի փորձ էր եղել, որից հետո կալանավորների միջև սկսվել են բախումներ: Ոստիկանները միջամտել են, որպեսզի դադարեցնեն […]

̰
Հայ հերոսի անունով փողոց է անվանակոչվել Կրասնոդարում

12:08 25.05.2019

Կրասնոդարի քաղաքային խորհրդի որոշմամբ` նոր բնակելի թաղամասում տասնմեկ փողոց անվանակոչվել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների պատվին: Այդ փողոցներից մեկը կոչվել է Մեծ Հայրենական պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Հրանտ Ավագյանի անունով: Հրանտ Ավագյանը ծնվել է 1924թ. Բաքվում: 1945թ. ապրիլի 16-ին լեյտենանտ Ավագյանը մոտեցել է նացիստների տանը և դեպի պատուհան նետել երեք նռնակ: Դրանից հետո տան […]

̰
Ֆլորիդայում ինքնաթիռ է կործանվել, կա զոհ

12:00 25.05.2019

Ֆլորիդայի ափերի մոտակայքում՝ Ատլանտյան օվկիանոսում, փոքր ինքնաթիռ է վթարվել: Այս մասին նշված է ԱՄՆ Դաշնային ավիացիայի կառավարման թվիթերյան էջում: Վերջին տվյալների համաձայն՝ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է օդաչուն, որը մենակ է գտնվել ինքնաթիռում: Ինքնաթիռը կատարում էր Իլլինոյս-Ֆլորիդա թռիչքը: Նշվում է, որ ինքնաթիռը սկսել է կապի դուրս չգալ ավիաաղետից 1 ժամ առաջ:   FAA Statement pic.twitter.com/GVtz1okKl2 […]

̰
BACK_TO_TOP