00:58 25.05.2019
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում դպրոցի տնօրենն աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում է ներկայացրել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման որոշում նա կայացրել է «Վերջին զանգ»-ի երեկույթին շրջանավարտների իրականացրած ֆլեշմոբի պատճառով: Հաղորդվում է, որ դպրոցի մի քանի շրջանավարտներ ավարտական միջոցառմանը ներկայացել են արտասովոր հագուստով: Մասնավորապես` 3 տղաներ միջոցառմանը եղել են նապաստակի կերպարով, աղջիկներից մեկն էլ ոստիկանի հագուստով է […]
00:53 25.05.2019
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներով Բաքվում խաղը բաց թողնելու հետ կապված շարունակում է աջակցության ու սատարման կոչեր ստանալ այլ հայտնի մարդկանցից: Օրերս Բրիտանիայի խորհրդարանում Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Թոմ Ուոթսոնը քննադատել էր ՈՒԵՖԱ-ին Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում կազմակերպելու համար: Աջակցության կոչով է հանդես եկել նաև «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը: «Բաքվում եզրափակիչ՝ […]
00:48 25.05.2019
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը օրն անցկացրել է Դիսնեյլենդում դստեր՝ Նորթ Ուեսթի հետ: Նա աղջկա հետ գնացել է ընկերուհու երեխայի ծնունդը նշելու: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Պապարացիները հասցրել են լուսանկարել Քիմին ու Նորթին: Ընտանեկան զբոսանքի համար Քիմ Քարդաշյանն ընտրել էր սպորտային տաբատն ու սպիտակ շապիկը: Վերջերս Քիմի ընտանիքում համալրում տեղի ունեցավ, ծնվել է […]
00:42 25.05.2019
Բրազիլիայի բնակչուհի Ժուսարա Դուտրա Կոտուն որոշել է ամուսնանալ ինքն իր հետ: Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Նշվել է, որ պսակադարության արարողությունը տեղի կունենա Բելու Օրիզոնտի քաղաքի եկեղեցում: Ժուսարան ասել է, որ մինչև խորան նրան կուղեկցի իր 21-ամյա աղջիկը: Այսպես կոչված՝ «սոլոգամ» ամուսնությունը՝ ինքնաամուսնությունը, այդպիսի հնարավորություն ընձեռում է: Այսինքն՝ հարսանեկան զգեստով եկեղեցական ծեսը կարելի է […]
00:20 25.05.2019
Ամերիկացի Խոսե Սիմսը, որը գտնվում է հետախուզման մեջ, հայտարարել է, որ կամավոր կհանձնվի ոստիկանությանը, եթե իր գրառումը հավաքի 15 հազար հավանում, հաղորդում է CBS–ը: Նշվում է, որ նա հետախուզման մեջ է, քանի որ ներկա չի գտնվել իր նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի դատական նիստերին: Աղբյուրի փոխամցմամբ՝ գրառումն ունի արդեն 22 հազար «լայք», սակայն հանցագործը դեռևս […]
00:14 25.05.2019
Աշխարհի ամենախոշոր Facebook սոցիալական ցանցի աշխատակիցները 2018թ․-ի հոկտեմբերից մինչև այս տարվա մարտ ամիսը ջնջել են ավելի քան 3 միլիարդ օգտահաշիվ, որոնք տարածել են ապատեղեկատվություն և սփամ: Այս մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Facebook-ի տվյալների համաձայն՝ 2018 թ.-ի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ապաակտիվացվել է 1․2մլրդ օգտահաշիվ, իսկ 2019թ․-ի հունվարից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում՝ 2․2 մլրդ: […]
00:06 25.05.2019
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նենսի Անդերսոնը վարակվել է մահացու ինֆեկցիայով, այն բանից հետո երբ դաջվածք է արել ձեռքին, անհայտ մասնագետի մոտ: Նենսին նշել է, որ դաջվածք անողը չի հետևել հիգիենային, համապատասխան նյութերով չի մշակել սարքն ու ասեղը: Իսկ երբ զգուշացրել է նրան այդ մասին, պատասխանել է, թե դրա կարիքը չկա: Սեանսը տևել է 5 ժամ, շատ […]
23:56 24.05.2019
Ամերիկացի դերասան Թոմ Հենքսին հրաժարվել են գարեջուր վաճառել այն ժամանակ, երբ նա գտնվում էր Ինդիո քաղաքում տեղի ունեցող Stagecoach փառատոնին, այս մասին դերասանը պատմել է The Ellen DeGeneres Show-ի ժամանակ, գրում է Izvestia-ն: Թոմ Հենքսը փառատոնին եղել է իր կնոջ հետ: Թոմը պատմել է, որ ցանկացել է մեկ բաժակ գարեջուր խմել, սակայն սպասարկող անձնակազմը հրաժարվել […]
23:49 24.05.2019
Ռուսական «Известия» թերթը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի մասին: Հոդվածը պատմում է Ղարաբաղյան կոֆլիկտի և ղարաբաղցիների կյանքի մասին: Հեղինակը՝ Գրիգորի Կլիմովը, նշել է, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ բեկումնային է եղել Շուշիի գրավումը, որը սակայն մինչ օրս ամբողջությամբ վերականգնված չէ: «Եթե Ստեփանակերտը ամբողջությամբ վերականգնվեց, ապա Շուշին դժվար է վերականգնվում: Հետաքրքիր է, որ բնակելիների վերականգնումը թողնելով հետոյի, […]
23:35 24.05.2019
21-ամյա ուսանողուհին շրջելիս է եղել ԱՄՆ Օրեգոն նահանգի Նիկանի լեռան վրա և զմայլվել տեսարանով՝ փորձելով լուսանկարներ անել: Նրա ոտքը պատահաբար սայթաքել է և նա 30 մետր բարձրությունից գահավիժել է: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը: Աղջկան անկման ընթացքում պահել է ծառը, հակառակ դեպքում նա կհայտնվեր օվկիանոսում: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել […]
22:20 24.05.2019
Ճապոնիայում ստեղծվել է հրշեջ ռոբոտների առաջին ջոկատը: Դրանք նախատեսված են լայնածավալ հրդեհների համար, երբ վտանգավոր է մարդկանց միջամտությամբ հրդեհը մարել: Այս մասին գրում է Kyodo-ն: Ջոկատը բաղկացած է ռոբոտների 4 խմբից, որոնցից մեկը ներկայացնում է անօդաչու թռչող սարքեր: Այն նախատեսված է հրդեհի բնույթի և դրա զարգացման մասին տվյալներ փոխանցելու համար: Ջոկատը նաև ներառում է բուլդոզեր […]
21:48 24.05.2019
Ուկրաինայի հետաքննության պետական բյուրոն գործ է հարուցել այն փաստի առնչությամբ, որ երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն «Кузня на Рыбальском» գործարանի վաճառքից ստացված ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացրել է: Այս մասին հայտարարել է փաստաբան Անդրեյ Պորտնովը, որը նախկինում եղել էր Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի տեղակալը: «Այսօր հետաքննության պետական բյուրոն գործ է հարուցել և սկսել է հետաքննություն […]
21:35 24.05.2019
Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք ռուսական C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամը գնալով խորանում է, գրում է Ermenihaber-ը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը թեմայի առնչությամբ հանդես է եկել նոր հայտարարությամբ: Նա նշել է, որ ռուս-թուրքական այդ գործարքը բացասական հետևանքներ է ունենալու Թուրքիայի համար։ «Կարծում եմ, որ մեր դիրքորոշումը ռուսական ՀՕՊ համակարգերի հարցում շատ […]
20:31 24.05.2019
«Էվերեստից» իջնելիս 2 լեռնագնաց է զոհվել, գրում է Himalayan Times -ը: Նշվում է, որ լեռնագնացները Ավստրիայի և Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք իջնում էին լեռան տիբեթյան կողմից: Լեռնագնացները իրենց սկսել են վատ զգալ սարն իջնելիս, մի որոշ ժամանակ անց նրանք մահացել են: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Պարբերականի տվյալներով՝ այս գարուն «Էվերեստը» արդեն խլել է 16 […]
19:00 24.05.2019
Համացանցում հայտնվել են Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած վեճի և ծեծկռտուքի կադրերը: Այս միջադեպի պատճառով ինքնաթիռը վերադարձել է Մոսկվա, իսկ ծեծկռտուք հրահրող քաղաքացին մահացել է: Տեսանյութում ուղևորներից մեկը պատմում է, որ ծեծկռտուքը հրահրած տղամարդը եղել է ոչ ադեկվատ վիճակում և իրեն շատ ագրեսիվ է պահել: Նա հանկարծ սկսել է ձեռքերով հարվածել իր կնոջը, հետո սկսել […]
18:53 24.05.2019
Որտե՞ղ և ինչպե՞ս է հնչում Վերջին զանգը՝ աշխարհի տարբեր անկյուններում: Վերջին զանգի տրամադրությունները տարբեր երկրներում տարբեր են: SHANTNEWS.am-ն առանձնացրել է ավարտական մի քանի սովորույթ, որոնք կզարմացնեն: Արգենտինա Իր զարմանալի, զվարճալի ու տարօրինակ ավարտական սովորույթով Արգենտինան իսկապես առանձնահատուկ է… Այստեղ հարազատներն իրենց շրջանավարտներին յուրահատուկ ձևով են շնորհավորում: Եթե տվյալ շրջանավարտի բախտը մի քիչ բերի, ապա նրան […]
18:35 24.05.2019
Երկու ընկերներ` Ջոշուա Ջորգեսենը և Ռայան Նիտցը, ովքեր զբաղվում են «սպորտային» ձկնորսությամբ, ուշագրավ կադրեր են հրապարակել համացանցում: Ֆլորիդա նահանգի գետերից մեկում նրանք շնաձուկ են նկատել և որոշել են անպայման որսալ: Պարզվել է, որ շնաձկան այդ տեսակն ամենավտանգավորներից մեկն է: Նրանք շատ արագ և ագրեսիվ են արձագանքում բոլոր տեսակի գրգռիչներին, նաև չեն հանդուրժում որևէ մեկի ներկայությունն […]
18:12 24.05.2019
Ուկրաինայում գրքի տոնավաճառներից մեկում նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրել են գիրք՝ «Քաղաքականություն սկսնակների համար» վերնագրով: Գիրքն ուկրաիներենով տպագրվել է 2019 թվականին, իսկ բնօրինակն անգլերենով տպագրվել է 2017-ին: Այն նախատեսված է դեռահասների համար: Գրքի ներածական մասում գրված է, որ այն մատչելի կերպով դեռահասներին և երեխաներին կպատմի երկրի կառավարման, ներկայիս քաղաքական ուղղությունների, գաղափարախոսությունների, ընտրությունների, մարդու իրավունքների և […]
18:05 24.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռաիսա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]
17:08 24.05.2019
Բրիտանական BBC ընկերությունը թողարկել է նոր կատակերգական շոու` «Երեկոն Վլադիմիր Պուտինի հետ» անվանումով: Հաղորդման վարողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անիմացիոն տարբերակն է լինելու: Հաղորդումը հեռարձակելու է BBC Two ալիքը: Այն լինելու է երեկոյան թոք շոուների ձևաչափով: Շոուում անիմացիոն նախագահն իրական ժամանակում շփվելու է իր հյուրերի հետ: «Ես շատ հաղթանակներ եմ ունեցել, բայց դրանցից ոչ մեկն […]
16:49 24.05.2019
ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` դիմելով ՀՖՖ-ին և ԱԳՆ-ին համապատասխան արձագանք հնչեցնել Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունն ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին: Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու […]
15:34 24.05.2019
Ամերիկյան Տեխաս նահանգի Լիպսկոմբ բնակավայրից ոչ հեռու հսկայական պտտահողմ են նկարահանել: Տեսանյութը հրապարակվել է Associated Press գործակալության YouTube-ի էջում: ԱՄՆ-ի տարածքում արդեն չորս օր է` հզոր պտտահողմեր են մոլեգնում: Հաղորդվել էր, որ միայն երեկ տարբեր նահանգներում 50-ից ավելի հզոր պտտահողմեր են գրանցվել:
15:08 24.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի երկրի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից: Սա նշանակում է նաև, որ նա մեխանիկորեն պետք է հեռանա նաև վարչապետի պաշտոնից: Նա սակայն հայտարարել է, որ կկատարի վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության ղեկավարի նոր ընտրություններ: Թերեզա Մեյի հայտարարությանը Մեծ Բրիտանիայում սպասում էին բավական երկար ժամանակ՝ նրանից պահանջելով […]
14:25 24.05.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․ նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Ինչպես տեղեկացնում է վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքէջը, ֆորումի շրջանակում` «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ, տիկին Հակոբյանն անդրադարձել […]
13:18 24.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կթողնի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Մեյը ստիպված է եղել նման հայտարարությամբ հանդես գալ կուսակիցների, այդ թվում՝ նախարարների կաբինետի անդամների դրդմամբ, ովքեր դժգոհ են եղել Բրեքսիթի հարցով ԵՄ հետ համաձայնագրի թարմացմամբ: Այն ներկայացրել է Մեյը: Սա նշանակում է, որ Մեյը նաև […]
07:57 24.05.2019
Ամերիկյան SpaceX ընկերությունը երրորդ փորձից արձակել է Falcon 9 հրթիռակիրը՝ Starlink նախագծի 60 արբանյակներով, որոնք նախատեսված են ինտերնետ թրաֆիքի փոխանցման գլոբալ ցանցի ստեղծման համար։ Այս մասին հայտնել է ընկերությունն իր թվիթերյան էջում։ Հրթիռն արձակվել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։ Արբանյակներն ուղեծրում՝ 440 կմ բարձրության վրա կլինեն արձակումից 1 ժամ 2 րոպե անց։ Այնուհետև արբանյակները կհասնեն նախատեսված՝ […]
07:41 24.05.2019
ԱՄՆ արդարադատության նախարարությունը 17 նոր մեղադրանք է առաջադրել WikiLeaks-ի հիմնադրի դեմ։ Նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։ Նշվում է, որ եթե Ասանժը մեղավոր ճանաչվի առաջադրված մեղադրանքներով, յուրաքանչյուր կետի համար նրան սպառնում է ազատազրկում 10 տարի ժամկետով, բացառությամբ համակարգչային կոտրման նպատակով պատրաստված դավադրության, որի համար նախատեսվում է 5 տարվա բանտարկություն։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ասանժը ձերբակալվել […]
07:32 24.05.2019
Փարիզում 45 մլն եվրո արժեքով ադամանդ են գողացել։ France Bleu ռադիոկայանի հաղորդմամբ՝ կողոպտել են Կանաչների կուսակցությունից Գվինեայի նախագահի նախկին թեկնածու Մարի-Մադլեն-Դիուբատեին։ Դեպքը տեղի է ունեցել Warwick հյուրանոցում։ Քաղաքական գործիչը հանդիպել է 2 մարդու, ովքեր ներկայացել են իբրև թանկարժեք քարերի ոլորտում մեծ փորձով ռուս գեմոլոգներ։ Չարագործներն ադամանդը գնահատել են 45 մլն եվրո և նույնիսկ վկայագիր տվել […]
00:47 24.05.2019
Կալիֆոռնիայի դպրոցական խորհուրդը ընտրեց ամերիկահայ հայազգի Վիվիան Էկչյանին որպես Գլենդելի դպրոցական շրջանի ղեկավար, որն ընդգրկում է ավելի քան 30 կրթական հաստատություն՝ 26 հազար ուսանողներով: «Վիվիան Էկչյանը, ով հայ է, ստացել է խորհրդի ձայների մեծամասնությունը: Նա կրթության ոլորտում մեծ փորձ ունի, ավելի քան 30 տարի զբաղեցրել է տարբեր պաշտոններ Լոս Անջելեսի կրթության ոլորտում»,- գրում է The […]
00:29 24.05.2019
Մասնագետները վերստեղծել են մ.թ.ա 700 թ․-ին ապրած մարդու պատկերը, հայտնում է nat-geo.ru-ն: Հնագետ, դեմքերի 3D մոդելավորման մասնագետ Օսկար Նիլսոնը դեմքը վերստեղծելու համար օգտագործել է կմախքի եռաչափ մոդել: Նշվում է, որ կմախքի մնացորդները հայտնաբերվել են 2014 թ․-ին ժամանակակից Շվեյցարիայի տարածքում: Տղամարդը եղել է մոտավորապես 19-22 տարեկան, ունեցել է 167 սմ հասակ և տառապել է մշտական օստեոմիելիտ […]