01:03 23.05.2019
ԱՄՆ-ն Թուրքիային 2 շաբաթ է տվել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի համակարգերի ձեռքբերումից հրաժարվելու և ԱՄՆ-ի՝ Patriot զենիթահրթիռային համակարգերը գնելու համար: «Մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջ Թուրքիան պետք է չեղյալ հայտարարի Ռուսաստանի հետ պայմանագիրը և գնի ամերիկյան Patriot-ը՝ պատժամիջոցներից խուսափելու համար»,- հաղորդում է CNBC- ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ դա Պետդեպարտամենտի վերջին նախազգուշացումն է: «ՆԱՏՕ-ի երկրները պետք է […]
00:26 23.05.2019
Դերասանուհի Էմիլիա Կլարկը, ով հայտնի է Դեյներիս Թարգարիենի դերի մարմնավորմամբ, պատմել է, թե ինչպես է պատրաստվել իր դերին, գրում է Fox News-ը: «Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանում նրա հերոսուհին արտասանում էր հորինված լեզվով ելույթ, այդ իսկ պատճառով որոշել է սովորել իր համար անհասկանալի լեզվով խոսող բռնակալների լեզուները: «Ես նայել եմ բազմաթիվ տեսանյութեր, դա շատ ծիծաղելի […]
00:15 23.05.2019
«ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որ սիրում է քիթը մտցնել ամեն տեղ, իրեն սխալ է պահել Հյուսիսային Կորեայի բարձրագույն իշխանությանը քննադատելիս: Նրա հիմար բառերը ընդամենը մտավոր հետամնացության մասին են փաստում»,- գրել է ԿԺԴՀ կենտրոնական լրատվական գործակալությունը: Գործակալությունը նաև հիշեցրել է Բայդենի դեմ ուղղված մեղադրանքների, կանանց հանդեպ նրա անպարկեշտ վարքի մասին՝ ավելացնելով, որ նախկին փոխնախագահի վրա […]
23:59 22.05.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանուհի, սերիալում Արիա Սթարքի դերակատարուհի Մեյսի Ուիլիամսը համացանցային հարթակ է բացել սկսնակ դերասանների համար: Daisie պարբերականը հայտնում է, որ հարթակի համար դերասանուհուն հաջողվել է ներդնել 2.5 միլիոն դոլար, որին հավելյալ 1.5 միլիոն դոլար է ավելացվել՝ կամավորության սկզբունքով: Հաղորդվում է, որ հարթակի ստեղծումից շուրջ 1 շաբաթ անց այստեղ արդեն ավելի քան 100.000 մարդ […]
20:00 22.05.2019
Ըստ ամերիկացի և բրիտանացի գիտնականների նոր ուսումնասիրության` Նյու Յորքը և Լոնդոնը կարող են ջրածածկ լինել արդեն 2100-ին, գրում է BBC-ն: Ըստ կանխատեսումների` մթնոլորտում ածխաթթու գազի խտության ներկայիս աճը 80 տարվա ընթացքում կբարձրացնի ջերմաստիճանը 5 աստիճանով: Այդ ամենի հետևանքով Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 62-238 սմ-ով: Դրանից հետո ջրի տակ կանցնի 1,79 միլիոն քառակուսի մետր ցամաքային տարածք, […]
19:51 22.05.2019
Ամերիկացի քանդակագործներ Ջոել Դինը և Յուստինա Սալնիկովան յուրատեսակ ստեղծագործության հեղինակ են դարձել: Նրանք վերամշակված պլաստիկից կետի հսկայական «արձան» են ստեղծել` այդկերպ փորձելով հանրության ուշադրությունը սևեռել Համաշխարհային օվկիանոսի աղտոտման գլոբալ խնդրի վրա: Պլաստիկե կետի երկարությունը 25 մետր է, բարձրությունը` 4 մետր: Որպես հումք են ծառայել պլաստիկե շշերն ու տոպրակները, խաղալիքները: Ստեղծագործությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` […]
19:44 22.05.2019
Instagram սոցիալական կայքից 49 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսք է գրանցվել: Այդ տվյալները հայտնվել են Amazon հարթակում Chtrbox գովազդային արշավի պատճառով: Հաղորդվում է, որ տևական ժամանակ տվյալների բազան ազատ մուտք է ունեցել, և ցանկացածը կարողացել է օգտագործել այլ օգտատերերի անձնական տվյալները: Բացի դրանից` այդ բազան անընդհատ թարմացվել է նոր տվյալներով: Ի դեպ, բազայում եղել են նաև […]
19:14 22.05.2019
Հասակը` 164 սմ, քաշը` 60 կգ: Հսկայական սիրտ փոքրիկ մարմնում: Շառլ Ազնավուր: 94 տարվա ընթացքում նա երգեց 94 երկրներում՝ 7 լեզվով՝ իր թիկունքում թողնելով 100 մլն ձայնասկավառակ ու 60-ից ավելի ֆիլմ: Բեմին՝ բնական, կուլիսներում՝ հասարակ: SHANTNEWS.am-ը մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում Շառլ-մարդու կյանքից: 1. Մեծանուն երգիչը չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը: Նրա կարծիքով՝ […]
17:42 22.05.2019
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը նոր տեղեկություններ է հաղորդել Սիենա քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի մասին: «Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյան՝ ծնված 10․06.1982թ. և Նինա Մեհրաբյան՝ ծնված 24.04.1987թ.։ Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Մարգարիտա […]
17:39 22.05.2019
Այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում հավանություն տրվեց Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
17:24 22.05.2019
Հանրահայտ ռեժիսոր և դերասան Քվենտին Տարանտինոն Կաննի մրցանակաբաշխության ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե ինչու չի ամուսնացել մինչև 55 տարեկանը: РИА Новости-ի փոխանցմամբ` նա ասել է, որ այսքան ժամանակ չի մտածել ամուսնության մասին, քանի որ, ըստ ամենայնի, սպասել է, որպեսզի հանդիպի իր համար իդեալական կնոջ: Քվենտին Տարանտինոն ամուսնացել է 1.5 տարի առաջ` իսրայելցի մոդել ու […]
17:15 22.05.2019
Հունաստանում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել է Աշոտ Ադամյանը: Նա 60 քաշային կարգում դարձել է չեմպիոն: Աշոտ Ադամյանը, որն աշխարհի քառակի չեմպիոն է, 6-րդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչ փուլում Ադամյանի մրցակիցը եղել է Ուկրաինան ներկայացնող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Բալանդինը: https://www.facebook.com/ashot.adamyan.77/videos/1224119647764903/
17:08 22.05.2019
Պրահայում 10 հազար մարդ փողոց է դուրս եկել և պահաջում է Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բոնեշովայի հրաժարականը, գրում է Korrespondent-ը: Ցույցերի պատճառը նախարարի կողմից առաջարկված բարեփոխումների նախագիծն է, որի համաձայն` երկրում այլևս չի լինի գլխավոր դատախազի պաշտոն: Բոնեշովային կապում են Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ և ասում, որ նա և վարչապետը ներքաշված են կոռուպցիոն սկանդալի […]
17:06 22.05.2019
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ԱՄՆ-ին ուղղված կոչին: Նա այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Ուկրաինայի առաջնորդի հայտարարությունը «մեծ սխալ» է անվանել՝ հայտարարելով, որ Ուկրաինայի կողմից ագրեսիվ գործողությունները որևէ խնդիր չեն լուծի և ընդհակառակը, ավելի կլարեն […]
16:39 22.05.2019
Ուկրաինայի կառավարությունը մայիսի 22-ին կողմ քվեարկեց ԱՊՀ շրջանակներում մի շարք համաձայնագրերի չեղարկմանը: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը: Թե կոնկրետ ինչ համաձայնագրերի մասին է խոսքը, դեռևս մանրամասներ չեն հաղորդվում: «Հաստատված է «ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային առանձին պայմանագրերից դուրս գալու մասին» որոշումը»,- ասել է վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինան դուրս էր եկել ԱՊՀ ռազմական համաձայնագրից: […]
16:34 22.05.2019
BBC-ի կայքում տեսանյութ է տեղադրվել Երևանից Թբիլիսի տեղափոխված Գրանդ փղի վիրահատության մասին պատմող վավերագրական ֆիլմից: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի վերջին Թբիլիսիի կենդանաբանական այգում տեղի է ունեցել հայտնի Գրանդ փղի կոտրված ժանիքի վիրահատությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժանիքի հեռացման վիրահատությունը նկարահանելու է BBC-ն՝ Գրանդին դարձնելով բազմասերիանոց վավերագրական ֆիլմի հերոս։ Գրանդ փիղն արդեն 24 տարեկան է, […]
16:06 22.05.2019
Իտալիայում հայ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների թիվը դեռ վերջնականապես հստակեցված չէ: Իտալիայում ՀՀ դեսպանությունից SHANTNEWS.am-ին մանրամասներ հայտնեցին: «Այս պահի դրությամբ տեղյակ ենք, որ ՀՀ մեկ քաղաքացի կա վիրավորների թվում: Ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով ուղևորներից մեկը զոհվել է, 30-31 վիրավոր կա: ՀՀ քաղաքացիներ եղել են ավտոբուսում, այս պահի դրությամբ մենք մեկի մասին ենք […]
15:42 22.05.2019
Իտալիայում տուրիստական ավտոբուսի կողաշրջման դեպքի հետ կապված Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են. «Տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով զոհվածներ չկան։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով»։ https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/2172921629470974?__xts__[0]=68.ARBdyc-hQlTAZjFUi7SgR3nP0Z8dw7SdjKm_U9e1cdFqKlFo7YvooEjBaWzY3BtzK15HLnR__tY0CwA1bzIM18MojKSDSPU2qpZ-10FUk8rCj82Ee21joBH4j9jf8SkREwKBgBE3ZFPzzJhT7m3XepMolL3eD5Q2lG1OJYIXnLEzFb28Az5vCz4U57_SE3G9xf9_9MlQnOzyKHPI-UXHTyV4dNx3QcPId1uwkLIcXFYLTu5otnvFcZxAAEhgi3ghTNTsNrmaZXhvG-Fl5C0mY2fRmDWcUB2wQU4uQguMWJr4k40ki9arerSBqznCVm7lN4KOzzSzWD0RBpTfLhOFLQ&__tn__=-R
15:35 22.05.2019
Իտալական Սիենա քաղաքի մերձակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով ՌԴ 1 քաղաքացի է զոհվել, ևս 19-ը տուժել է: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ի առավոտյան` տեղի ժամանակով 09։00-ի (Երևանի ժամանակով 11։00-ի) սահմաններում` Մոնտերջիոնի և Բադեսսե քաղաքների միջև ընկած ճանապարհին: «Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, ավտոբուսում գտնվել է շուրջ 60 զբոսաշրջիկ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից: […]
15:23 22.05.2019
Ֆրանսիայում 89 տարեկանում մահացել է հայտնի վարսահարդար, մազերի կտրվածքների և ձևավորման բազմաթիվ, այդ թվում՝ ինովացիոն մեթոդների հեղինակ Պատրիկ Ալեսը: Նա կտրվածքներ է մշակել Կատրին Դենյովի, Զեքի Քենեդիի ու բազմաթիվ այլ հայտնիների համար: Ալեսը նաև մազերի խնամքի հետ կապված մի շարք նորամուծությունների հեղինակ է: Նա ծնվել է 1930-ին, իսպանական Սանտանդերում: Ալեսի իսկական անունը Խեսուս Գոնսալես է: […]
14:03 22.05.2019
Մոսկվայի մետրոյում խափանումների հետևանքով 1000-ից ավելի մարդ 2 ժամից ավելի մնացել է գետնի տակ: Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան, Շելեպիխա և Խորոշևսկայա կայանների միջև: Խափանումների պատճառով կանգ առած 3 գնացքներում եղել է մոտ 1000 մարդ: Նրանց սկսել են տարհանել դեպքից շուրջ 1.5 ժամ անց, երբ մոտեցել է պահեստային գնացքը: Ոմանք ստիպված են եղել սպասել մինչև […]
14:00 22.05.2019
Իսպանիայում զույգը շուրջ 80 հազար մեղվի հետ երկու տարի շարունակ ապրել է միևնույն բնակարանում: Այս մասին հայտնում է CNN-ը: Հաղորդվում է, որ զույգը բավական երկար ժամանակ պատի մի կողմից անընդհատ մեղվի բզզոց է լսել: Հաշվի առնելով, որ ձայնը ոչ այնքան հաճախ է լսվել, նրանք ուշադրություն չեն դարձրել այդ հանգամանքին: Որոշ ժամանակ անց, սակայն, ձայնն այնքան […]
13:58 22.05.2019
Այսօր՝ մայիսի 22-ին, ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնար 95 տարեկան: Մեծ արվեստագետի յուրօրինակ արվեստը գնահատում են ինչպես Հայաստանում ու Ֆրանսիայում, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում: Շառլ Ազնավուրը ձայնագրել է ավելի քան 1200 երգ՝ աշխարհի ամենատարբեր լեզուներով: Երգել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, նեոպոլիտաներեն, ռուսերեն ու հայերեն: Նա նաև հեղինակել է շուրջ 1000 երգ իր […]
12:32 22.05.2019
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ջիհան Սուլթանօղուլի հետ հեռախոսով քննարկել է ռուս-վրացական բանակցությունների նոր փուլը նախապատրաստելու մասին հարցը: «Կողմերը մտքեր են փոխանակել Վրաստանի և Աբխազիայի սահմաններում տեղի ունեցած միջադեպերի կանխարգելման և արձագանքման համատեղ մեխանիզմների, ինչպես նաև Ժնևում միջազգային քննարկումների նոր փուլի նախապատրաստման շուրջ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Հարավային Կովկասում […]
12:15 22.05.2019
Հայ մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ՝ ողջ օրվա ընթացքում, հնչելու են նրա ստեղծագործությունները։ Այս մասին տեղեկանում ենք Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից: Ավելի վաղ հայտնել էինք` 1922թ. մայիսի 22-ին ծնվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
11:56 22.05.2019
2019 թվականի մայիսի 21-ին Հաագայում տեղի է ունեցել Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություն / «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ը, որի ընթացքում «Թումոն» հաղթող է ճանաչվել Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման անվանակարգում: Ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպայի ժառանգության պահպանման առաջատար ցանցի` «Եվրոպա Նոստրա»–ի և ֆինանսավորվում է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից: ««Թումոն» հստակ […]
11:48 22.05.2019
Շահնուր Վաղինակ Ազնավուրյան. աշխարհահռչակ շանսոնյեին գերմանական պարբերականներից մեկն այսպես է նկարագրել. «180 վաճառված ալբոմ, Էդիտ Պիաֆի, Լայզա Մինելիի հետ համագործակցություն, Ոսկե սկավառակների անհիշելի քանակ, 1200 երգ` կատարված 8 լեզուներով։ Նրա անունն առաջ է անցել Ֆրենկ Սենատրայից և Էլվիս Փրեսլիից։ Նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում՝ սկսած Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկից», մինչև Ատոմ Էգոյանի «Արարատը»: Նա […]
09:23 22.05.2019
Ղազախստանում մայիսի 21-ին շրջանառության մեջ են դրվել Եվրասիական տնտեսական միության ստեղծման հնգամյակին նվիրված կոլեկցիոն մետաղադրամներ: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը: «Ղազախստանի Ազգային բանկը 2019 թվականի մայիսի 21-ին շրջանառության մեջ է դրել ոսկուց 50 հազար թենգե անվանական արժեքով և արծաթից 500 թենգե անվանական արժեքով «Եվրասիական տնտեսական միություն․ հինգ տարի» կոլեկցիոն մետաղադրամները»,- ասված է հաղորդագրության մեջ: Մետաղադրամները […]
08:00 22.05.2019
Օմանցի ուսուցչուհի և գրող Ջոհա Ալհարթհին դարձել է 2019 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիր։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունն անցկացվել է լոնդոնյան Roundhouse համերգասրահում։ Ալհարթհին մրցանակը ստացել է «Երկնային մարմիններ» գրքի համար, որը պատմում է օմանյան ընտանիքի երեք սերունդների մասին։ Հեղինակավոր մրցանակից բացի, նա ստացել է 50 հազար ֆունտի չափով պարգև (մոտ 63․5 հազար դոլար), փոխանցում է ТАСС […]