23:47 23.05.2019
Interpol-ի կողմից տարվող հատուկ գործողությունների արդյունքում 50 երեխա ազատվել է մանկապիղծների ձեռքից: Ինչպես հայտնում է Korrespondent-ը՝ գործողույթուններն իրականացվել են Թաիլանդում, ԱՄՆ-ում ու Ավստրալիայում: Հաղորդվում է, որ Blackwrist անվանումն ստացած գործողությունը մեկնարկել է դեռևս 2017 թվականին: Դրանից ավելի վաղ համացանցում 60 հազ բաժանորդ ունեցող հարթակ էր հայտնվել, որտեղ տեսանյութեր են տարածվել, որտեղ մանկապիղծները բռնի գործողություններ են […]
23:39 23.05.2019
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Զանան Քաֆթանջիօղլուին մի քանի մեղադրանք է առաջադրվել սոցիալական կայքերում արված հրապարակումների համար: Հաղորդվում է, որ այդ հրապարակումներից մեկն էլ առնչվում է Հայոց ցեղասպանության թեմային: «Այսօր հայերի ցեղասպանության օրն է: Մենք Թաքսիմ հրապարակում ենք, մասնակցում ենք կոտորածի ենթարկված հայերի հիշատակի արարողություններին»,- ապրիլի 24-ին Twitter-ի իր էջում գրել էր Քաֆթանջիօղլուն: Զանան Քաֆթանջիօղլուն […]
23:00 23.05.2019
Սարսափելի վթար է տեղի ունեցել ՌԴ Պուստոշկինսկի շրջանում, Р-23 մայրուղու 441-րդ կիլոմետրին: Մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող մեքենային հարվածել է հանդիպակած ընթացող Land Rover մակնիշի մարդատարը, որն ունեցել է բելառուսական համարանիշ: Երկու վարորդներն էլ մահացել են: Նրանցից մեկը 22 տարեկան էր: Մյուս վարորդի ինքնությունը հայտնի չէ:
22:48 23.05.2019
ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է Ռուսաստան` իր հարազատներին: Համացանցում հրապարակվել է այդ հեռախոսազրույցից մի հատված: «Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ավելի ճիշտ ոչ թե ինձ, այլ մեզ մոտ: Նաև Յուլեչկայի մոտ»,- ասել է Սկրիպալը հարազատներից մեկի հետ խոսելիս: Հատկանշական է, որ այս նյութը նոր […]
21:43 23.05.2019
«Մենք տեսնում ենք, որ այսօր պետք է սթափվել, և իշխանությունները պետք է լրջանան»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: «Շատ ճիշտ նպատակներով, բայց սխալ միջոցներով փորձելով այդ նպատակներին հասնել՝ մենք հեռանալու ենք այդ նպատակներից, ինչը մենք տեսնում ենք»,- ասել է Արմեն Ռուստամյանը: Նա նաև հայտարարել է, որ ներկայիս իրավիճակն […]
21:04 23.05.2019
Մոսկվան Վաշինգտոնին խորհուրդ է տալիս խորհել Իրանի նկատմամբ ագրեսիվ վարքի հնարավոր հետևանքների մասին:
19:51 23.05.2019
Այսօր առավոտյան Խարկովում երկու տարեկան երեխա է պատշգամբից ընկել: Նա կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը: Նախնական տվյալներով` տղան որոշել է խաղալ պատշգամբում, մինչ ծնողները և վեց տարեկան եղբայրը քնած էին: Երբ խաղալիքներից մեկը պատշգամբի բազրիքից այն կողմ է անցել, տղան լուսամուտագոգից փորձել է բռնել այն, բայց չի կարողացել […]
19:49 23.05.2019
Մայիսի 21-23-ը ճանաչողական այցով Հայաստանում էր Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Այդ հանդիպումների ընթացքում սերբական պատվիրակությանը ներկայացվել են ռազմական ուսումնական հաստատությունների պատմության, կառուցվածքի, գործունեության, ինչպես […]
19:37 23.05.2019
Հնդկաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն աշխարհում ամենամասշտաբայինն են:
19:21 23.05.2019
Սկանդալային փողոցային նկարիչ Բենքսին անօրինական կերպով Վենետիկի բիենալեում ներկայացրել է իր աշխատանքներից մեկը: Այն անվանել է Venice in Oil: Տեսանյութը նա հրապարակել է իր Instagram-ի էջում: «Չնայած այն հանգամանքին, որ սա մեծագույն ու մասշտաբային միջոցառումներից մեկն է արվեստի բնագավառում, բայց ինչ-որ պատճառներով ինձ երբեք այստեղ չեն հրավիրել»,- գրել է Բենքսին: View this post on […]
19:15 23.05.2019
Դերասան Դենիել Քրեյգը գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում վնասված է ստացել և հիմա պատրաստվում է վիրահատության: Այս մասին հայտնում է Daily Mirror թերթը: Ըստ տվյալների` դերասանը ոտքը վնասել է Ճամայկայում: Ենթադրվում է, որ նա վիրահատությունից հետո 2 շաբաթ վերականգնվելու է: Ներկայումս նկարահանումներն ընդհատվել են: Չնայած այս խնդիրներին, ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը չի […]
18:53 23.05.2019
20-րդ դարասկզբին` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Արևմտյան Հայաստանում հայերի նկատմամբ տեղի ունեցած գործողությունները ներկայացնող նոր ֆիլմ է նկարահանվել: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ֆիլմում հատուկ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած ու որբանոցներ տեղափոխված հարյուրհազարավոր երեխաների ճակատագրերին: Նշվում է, որ նրանցից շատերը, կորցնելով իրենց հարազատներին, կարողացել են փրկվել` հանգրվանելով ամերիկյան որբանոցներում: Դրանցից մեկը […]
18:40 23.05.2019
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 22 մլն ֆունտ սթերլինգ է հատկացրել կիբերկենտրոն ստեղծելու համար, որի գլխավոր նպատակը լինելու է երկրի թվային հաղորդակցության ներքին պաշտպանությունը: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը` հղում անելով Բրիտանիայի ՊՆ տարածած հայտարարությանը: Այդ կենտրոնը նաև կաջակցի և հումանիտար առաքելություններ կիրականացնի նաև երկրի սահմաններից դուրս: «Ժամանակն է խոսքից անցնենք գործի»,- հայտարարել է […]
18:26 23.05.2019
Չինաստանի ռեստորաններից մեկում ապուրում պատահաբար հայտնված կրակայրիչը հանելիս կրակայրիչի պայթյունից տաք ապուրը թափվել է մատուցողուհու դեմքին: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ռեստորանի այցելուներից մեկը կրակայրիչն իր ընկերոջը փոխանցելու պահին այն պատահաբար գցել է սեղանին դրված ապուրի մեջ: Նրանք կանչել են մատուցողուհուն՝ տեղեկացնելով տեղի ունեցածի մասին, ինչից հետո աղջիկը փորձել է դուրս բերել այն այնտեղից: Որոշ […]
18:08 23.05.2019
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները համարում են, որ դատաիրավական համակարգի հեռահար բարեփոխումները՝ հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա կենսական է Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար: Այս մասին նշված է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հայտարարության մեջ: «Մենք ողջունում ենք ՀՀ […]
17:56 23.05.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձևը: Մայիսի 10-ին Կոնգրես ներկայացված բանաձևում կոչ է արվում Թուրքիային հանել ամերիկյան «F-35» կործանիչների համատեղ արտադրության նախագծից, եթե այդ երկիրը ավարտին հասցնի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման գործընթացը, հայտնում է Ermenihaber-ը: Բանաձևում հիշեցվում է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը 1952 թվականից […]
16:40 23.05.2019
Այսօր Կրեմլում կայացել է պետական մրցանակների հանձնման արարողությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշանով պարգևատրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոյին: «Մենք զարմանալի հնարավորությունների երկիր ենք, առատաձեռն, հյուրընկալ, բաց` երկխոսության և համագործակցության համար: Մենք գնահատում ենք բարեկամությունը և երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր սատարում են այդ ավանդույթներին, նպաստում տարբեր ոլորտներում խաղաղության և գործընկերության գաղափարներին: Դրանցից մեկը, […]
16:14 23.05.2019
Ռուսաստանցի ռեպ-կատարող Տիմատին կարճ տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ Հայաստանում տեղի ունեցած «Нельзя» («Չի կարելի»-խմբ.) երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակից հատվածներ է ներկայացրել: Տեսանյութում երևում է մեր երկրի լանդշաֆտային գեղեցկությունը: Տեսահոլովակում կատարողը հանդես է գալիս «Песни» հեռուստաշոուի հաղթող Նազիմայի հետ միասին: «Ինձ համար դրանք անմոռանալի նկարահանումներ էին»,- ասել է երգչուհին ռուսական «Love Radio»-ի […]
15:47 23.05.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն իր ծաղրանկարներով չի հետաքրքրվում:
13:38 23.05.2019
Հայտնի է դարձել Իտալիայում հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հավանական պատճառը: Իտալիայի իրավապահները չեն բացառում, որ ավտոբուսի վթարը կարող է տեղի ունեցած լինել վարորդի անուշադրության պատճառով: Այս մասին իտալական պարբերականներից մեկին հայտնել է Տոսկանա շրջանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Պաոլո Մարիա Պոմպոնիոն: «Մենք չենք բացառում, որ հավանական պատճառների թվում կարող է լինել վարորդի անուշադրության կամ շեղվելու […]
13:10 23.05.2019
Կառավարությունն այսօր հավանություն տվեց մի որոշման, որով առաջարկվում է համաձայնագիր կնքել Չինաստանի հետ, ու երկու երկրների քաղաքացիների համար սահմանել մինչև 90 այցերի համար առանց վիզայի ռեժիմ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը զեկուցեց, որ սա ուղղված է ոչ միան զբոսաշրջային, այլև բիզնես ծրագրերով մեկնող անձանց համար այցերը հեշտացնելուն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համաձայնագիրը […]
13:06 23.05.2019
Հայաստանում մեկնարկել է «Ռուսական կինոյի շաբաթ» փառատոնը, որի ընթացքում Երևանում և Գյումրիում կցուցադրվեն գեղարվեստական նոր ֆիլմեր, ինչպես նաև կլինեն հանդիպումներ ռուս կինոգործիչների հետ: Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ռուսական կինոյի շաբաթի» բացման արարողությունը: Փառատոնի ծրագրում ընդգրկված են 12 ռուսական ֆիլմեր և տարբեր ժանրերի մուլտֆիլմեր: Երևանում ֆիլմերի ցուցադրություններ կլինեն Մոսկվայի կինոթատրոնում, «Մոսկվայի տանը», Սլավոնական համալսարանում […]
12:50 23.05.2019
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի մայրաքաղաքում ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչի անցկացման մասին: Կազմակերպության բրիտանական գրասենյակի տնօրեն Քեյթ Ալենը հայտարարության մեջ նշում է, որ «Amnesty International»-ը ՈՒԵՖԱ-ի վրա ճնշում է գործադրում և կարծում է, որ Ադրբեջանին չպետք է թույլ տալ «թաքցնել իր սպառնալիքի հեղինակությունը սպորտի միջոցով՝ մարդու իրավունքների ոլորտում»: «Ադրբեջանը գտնվում է մարդու […]
12:12 23.05.2019
ԱՄՆ Միսսուրի նահանգով հզոր պտտահողմ է անցել, հայտնում է Korrespondent-ը: Դրա հետևանքով Golden City թաղամասում 3 մարդ է զոհվել, ևս մի քանի մարդ տուժել է: Նշվում է, որ պտտահողմին զուգահեռ նահանգում անձրևներ են և կարկուտ: Պտտահողմը սպառնում է նաև Օկլահոմա և Այովա նահանգներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածում մոտ 50 պտտահողմեր […]
12:08 23.05.2019
«Արսենալի» պաշտպան Նաչո Մոնրեալը Arseblog.news-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու խնդրին: Այն հարցին, թե ինչպե՞ս է արձագանքել լուրին, երբ իմացել է, որ իր խաղընկեր Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մեկնել Բաքու, Մոնրեալը պատասխանել է. «Այս ամենը մի փոքր տխուր է: Այս նորության մասին մենք իմացանք, երբ դեռ խմբային փուլն էր: Արդեն […]