TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ը 2 շաբաթ է տվել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ գործարքից հրաժարվելու համար

07:47 22.05.2019

Վաշինգտոնն Անկարային 2 շաբաթ է տվել՝ ռուսական զենիթահրթիռային С-400 համալիրների գնումից հրաժարվելու համար։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նշվում է, որ այդ ընթացքում Թուրքիան պետք է չեղարկի Ռուսաստանի հետ բազմամիլիարդանոց գործարքը և գնի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգեր։ Եթե Անկարան չհամաձայնի Վաշինգտոնի առաջադրած պայմաններին, ապա նրան կբացառեն ամերիկյան Lockheed Martin […]

̰
Ամերիկացին բեմահարթակում Թրամփին է մոտեցել պատի կոստյումով

07:34 22.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը պատի կոստյումով և «Կառուցիր ինձ» ցուցանակով մասնակցել է Թրամփի կողմնակիցների հանրահավաքին։ Թրամփը նրան հրավիրել է իր մոտ՝ բեմահարթակ։ Այս մասին հայտնում է FOX News հեռուստաալիքը։ Թրամփը սեղմել է նրա ձեռքը։ Նախագահը նրան շնորհակալություն է հայտնել և ասել․ «Այժմ մենք գիտենք, թե ում օգտին նա կքվեարկի։ Նա ասաց, որ Սան Դիեգոյից […]

̰
Լեհաստանում մրրիկն ավելի քան 100 շինություն է ավերել

07:22 22.05.2019

Լեհաստանում մրրիկն ավերել է ավելի քան 100 շինություն, որից 42-ը՝ բնակելի։ Դեպքը տեղի է ունեցել Վոյցեխով շրջանում։ RMF FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ տուժել է 1 մարդ։ Շրջանում էլեկտրամատակարարումը խափանվել է։ Բնության տարերքը տանիքներ է պոկել, ծառեր տապալել։ Տների վերականգնման հարցում տեղի բնակիչներին կօգնեն զինվորները։ https://twitter.com/SWPolska/status/1130804718786220032

̰
Ուիթնի Հյուսթոնի հոլոգրաման համաշխարհային շրջագայություն կսկսի

00:45 22.05.2019

Ուիթնի Հյուսթոսնի ժառանգները որոշում են կայացրել երգչուհու մահվանից հետո շարունակել վերջինիս կարիերան: Երգչուհու մենեջեր Պեթ Հյուսթոնը տեղեկացրել է, որ նախատեսում են համերգային շրջագայություն Հյուսթոնի հոլոգրամայով: Ինչպես նաև կթողարկեն նոր ալբոմ, որում ներառված կլինեն Ուիթնի Հյուսթոնի դեռևս չհրապարակված երգերը: Հոլոգրամայով շրջագայության ժամանակ Ուիթնիին բեմում կլրացնի իր իրական անսամբլը, որի կազմում է երգչուհու եղբայրը և ամուսինը: Ուիթնի […]

̰
Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի են սրվել

23:46 21.05.2019

Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ավելի են սրվել: Կողմերը վերջին շրջանում կոշտ հայատարարություններ էին հնչեցրել, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ը: Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը զգուշացրել է, որ քառակի ավելացրել է ցածր հարստացված ուրանի արդադրության ծավալը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ ցածր հարստացման ուրանի արտադրության ծավալի մեծացումը սկսվել է մայիսի 20-ին: Ներկայացուցիչն ընդգծել է, որ […]

̰
Կաննում առաջին անգամ կանցկացվի բլոգերների պարգևատրման արարողություն

23:24 21.05.2019

Կաննում առաջին անգամ մայիսի 24-ին կանցկացվի World Bloggers Awards բլոգերների պարգևատրման արարողություն, հայտնում է TASS-ը: Նորաձևությունից մինչև քաղաքականություն լուսաբանող լավագույն բոլոր բլոգերներն այդ օրը ներկա կլինեն: Մրցույթը կունենա 22 անվանակարգ: World Bloggers Awards-ը կվարի Ջանլուկա Վակին, ով ցանցում հայտնի է որպես «պարող միլիոնատեր»: Նախատեսվում է, որ մրցանակաբաշխությանը բլոգերների յութուբյան էջերով կհետևի ավելի քան 100 միլիոն […]

̰
Հայտնի հաղորդավարը Չելսիի երկրպագուներին կոչ է արել բոյկոտել խաղը

22:39 21.05.2019

Բրիտանացի հայտնի հաղորդավար և լրագրող Պիրս Մորգանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչի շուրջ ստեղծված իրավիճակին: Դիմելով Չելսիին՝ նա գրել է. «Դուք ունեք շատ հայ երկրպագուներ, Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չեք պատրաստվո՞ւմ որևէ քայլ ձեռնարկել: Եթե երկու թիմերն էլ հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»: Հաղորդավարը «Արսենալի» հավատարիմ երկրպագունեից է: You have […]

̰
Լեոնարդո դի Կապրիոն ընկերուհու հետ զբոսնում է Կաննում

19:51 21.05.2019

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն և նրա սիրեցյալը` մոդել Լամիլա Մորրոնեն, Կաննում են, պապարացիները հասցրել են նրանց լուսանկարել զբոսանքի ժամանակ: Այս մասին հայտնում է The Cut-ը: Օրերս 44-ամյա դերասանը ժամանել է Կանն` կինոփառատոնին իր ֆիլմը ներկայացնելու համար: Նրա ընկերուհին նույնպես Կաննում անելիքներ ունի: Ազատ ժամանակը զույգն անցկացնում է միասին՝ զբոսնում են քաղաքում և իրենց հանգիստը […]

̰
ԱՄՆ-ում տասնյակ տորնադոներ են ակտիվացել. ահազանգում են օդերևութաբանները

19:25 21.05.2019

Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածում մոտ հիսուն տորնադո է ակտիվացել: Երկու տարվա ընթացքում առաջին անգամ օդերևութաբանները նախազգուշացրել են տորնադոյի վտանգի բարձր մակարդակի մասին: Տարածաշրջանում տներ են ավերվել, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Այդ մասին հաղորդում է ТСН-ն: Օկլահոմա նահանգում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղական իշխանությունները չեղարկել են դասերը: Օդերևութաբանները զգուշացնում են, որ իրավիճակը գնալով […]

̰
Հայտնի է աշխարհի լավագույն տարանցիկ հյուրանոցը օդանավակայանում

19:20 21.05.2019

Փորձագետները կազմել են աշխարհի լավագույն հյուրանոցների ցանկը օդանավակայաններում: Հյուրանոցների ամբողջական ցանկը հրապարակել է  The Sun-ը: Այս շարքում առաջին տեղն է գրավել Սինգապուրի «Չանգի» օդանավակայանում գտնվող Aerotel Singapore հյուրանոցը: Այստեղ տեղակայված է աշխարհում միակ բաց լողավազանը տարանցիկ հյուրանոցում: Այն տարբերվում է հիանալի բարով և ջակուզիով: Սենյակների պատուհաններից բացվում է տեսարան դեպի թռիչքուղի: Երկրորդ տեղն է զբաղեցրել […]

̰
Ավինյանը և Զելենսկին կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

19:18 21.05.2019

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, շնորհավորելով նորընտիր նախագահին, Տիգրան Ավինյանը վերջինիս է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը և ՀՀ փոխվարչապետը անդրադարձ են կատարել հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ միաժամանակ կարևորելով երկու […]

̰
Հակոբ Արշակյանը մասնակցել է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին

19:12 21.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը Տալլինում մասնակցել է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին։ Համաժողովի հանդիսավոր բացման ընթացքում ելույթներով հանդես են եկել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, ՄԱԿ-ի փոխքարտուղար Ֆաբրիսիո Հոսչիլդը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը։ […]

̰
Համացանցում Երկիր մոլորակի գերպարզ պատկերով տեսանյութ է տարածվել

19:11 21.05.2019

Համացանցում տիեզերքից արված Երկիր մոլորակի գերճշգրիտ ու պարզ պատկերով տեսանյութ է հայտնվել: Երկիր մոլորակի 4K պատկերը ստացվել է եգիպտական EgyptSat-A արբանյակի գործարկման արդյունքում: Տեսանյութը համացանցում տարածել է բրիտանական Sen կազմակերպությունը: Ներկայումս սարքը փորձնական թռիչք է իրականացնում ռուս մասնագետների դիտարկման ներքո: Փորձարկման փուլը հաղթահարելուց անմիջապես հետո այն կփոխանցվի եգիպտական կողմին: https://www.facebook.com/sen/videos/1148133178700482/

̰
Զելենսկին ստորագրել է Գերագույն ռադան արձակելու հրամանը

19:04 21.05.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն ռադան արձակելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանը: Այս մասին գրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում: Համաձայն փաստաթղթի՝ ընտրությունները կանցկացվեն հուլիսի 21-ին: Փաստաթղթում նաև նշվում է, որ այս որոշումը կապված է Ուկրաինայի Գերագույն ռադայում ավելի քան 30 օր իշխանական կոալիցիայի բացակայության հետ:

̰
Ուշագրավ կադրեր Թաիլանդից, թե ինչպես 3000 բադը ճանապարհը հատեց 30 վայրկյանում

18:35 21.05.2019

Զբոսաշրջիկներից մեկը ուշագրավ կադրեր է նկարահանել Թաիլանդի հարավում: Կլոնգ Սեմ քաղաքից ոչ հեռու բադերի երամը բրնձի դաշտեր հասնելու համար հատել է ավտոճանապարհը: Երամում եղել է 3000-ից ավելի բադ, սակայն ճանապարհն անցնելու համար պահանջվել է ընդամենը 30 վայրկյան: Բադերը վազել են այնքան արագ, որ փոշու ամպեր են բարձրացել: Բադերը պատկանում են տեղի ֆերմերներից մեկին: Հենց նա […]

̰
Արհեստական ինտելեկտն ավելի լավ է ախտորոշել թոքերի քաղցկեղը, քան բժիշկները

18:20 21.05.2019

Արհեստական ինտելեկտը կարողանում է նախնական փուլերում թոքերի քաղցկեղն ավելի լավ կանխորոշել, քան բժիշկները, հայտնում է Nature Medicine–ը: Նշվում է, որ ռադիոլոգները սովորաբար համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները չափում են երկչափ հարթության վրա, իսկ արհեստական բանականության ալգորիթմն այն դիտարկում է եռաչափ հարթության վրա, որը մշակողների խոսքերով՝ տեխնիկապես համարվում է անգամ 4D հարթություն: Նշվում է, որ այս մեթոդը փորձարկվել […]

̰
Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները կհամագործակցեն ոլորտային բարեփոխումների շրջանակում

17:54 21.05.2019

Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով: Մայիսի 21-24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

̰
Թաիլանդցի դիզայները գնումների սայլակներից հաշմանդամների սայլակներ է պատրաստում

17:00 21.05.2019

Թաիլանդցի դիզայները գնումների սայլակներից հաշմանդամության սայլակներ է պատրաստում, հաղորդում է TASS-ը: Այդ ամենը դիզայները պատրաստում է սուպերմարկետներին պետք չեկող և արդեն հնացած սայլակներից: Աշխատանքը կատարում է մի ամբողջ թիմ: Յուրաքանչյուր սայլակ ունենում է հարմարավետ, փափուկ բարձ: Հատկանշական  է, որ սայլակները հաշմանդամներին բաժանվում են անվճար: Дизайнер из Таиланда превращает тележки для покупок в инвалидные коляски. Готовые […]

̰
Դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության անհրաժեշտ նախապայման է. ԵԽԽՎ

16:50 21.05.2019

ԵԽԽՎ-ն հայտարարություն է տարածել` կապված ՀՀ վարչապետի մայիսի 19-ի կոչի հետ, որում նա կոչ էր անում արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը: «Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն այն գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշում»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցող Յուլյա Լյովոչկինան և Անդրեյ […]

̰
Հայտնի է Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների հնարավոր ամսաթիվը

16:16 21.05.2019

Ուկրաինայի խորհրդարանի Արմատական կուսակցության խմբակցության ղեկավար Օլոգ Լյաշկոն հայտարարել է, որ Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին: Նա նշել է, որ Ռադան արձակելու և արտահերթ ընտրություների մասին հրամանը կլինի վաղը: Իսկ ժողովրդական պատգամավոր Իրինա Գերաշչենկոն էլ հայտնել է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ կամ հուլիսի 21-ին կամ 28-ին: Գերաշչենկոն ընդգծել է, որ […]

̰
Զուրաբիշվիլին Զելենսկուն հրավիրել է Վրաստան

16:13 21.05.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Վրաստան: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմը: Զուրաբիշվիլին Ուկրաինայում մասնակցել է Ուկրաինայի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությանը: Հանդիպման ընթացքում Զուրաբիշվիլին Զելենսկուն հաջողություն է մաղթել: Իր հերթին Զելենսկին խոսել է իր առաջնահերթությունների մասին: Նա նշել է, որ Ուկրաինան կշարունակի հետևողական արտաքին քաղաքականություն վարել, որը նպատակ […]

̰
«Պետական դավաճանության» համար Պորոշենկոյի դեմ քրգործ է հարուցվել

16:03 21.05.2019

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հնարավոր պետական դավաճանության համար: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ խոսքը 2018 թ. նոյեմբերի 25-ի մասին է, երբ Կերչի նեղուցը հատել էին ուկրաինական 3 ռազմանավեր: Պորոշենկոյի դեմ հայց է ներկայացրել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ […]

̰
Ինձ մեծ ցավ է պատճառում եզրափակիչ խաղը բաց թողնելը. Հենրիխ Մխիթարյան

15:52 21.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու: Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Հաշվի առնելով բոլոր տարբերակները` մենք բարդ որոշում ընդունեցինք ինձ համար՝ չգնալ Բաքու թիմի հետ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Սա խաղ է, որ հաճախ չի լինում […]

̰
Փարիզի Մըսյո լը Պրինս փողոցում տեղադրվել է Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

15:22 21.05.2019

Այսօր Փարիզի rue Monsieur le Prince փողոցում տեղադրել են Շառլ Ազնավուրի  (1924-2018թթ.) հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը: «Փարիզի Մըսյո լը Պրինս (rue Monsieur le Prince) փողոցում այսօրվանից կարելի է տեսնել Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Հենց այս փողոցում է գտնվել Ազնավուրի մանկության տարիների տունը …»,- գրել է Աբգարյանը: […]

̰
Առևտրային պատերազմի մասին երգն ակտուալ է դարձել Չինաստանում

15:06 21.05.2019

Google-ի և չինական Huawei ընկերության միջև առաջացած հակասությունից հետո այս շաբաթ Չինաստանում հակաամերիկյան տրամադրությունների ալիք է բարձրացել, այս մասին գրում է Bloomberg-ը: Առևտրային պատերազմների մասին երգը վարակիչ է դարձել: WeChat հայտնի հավելվածում տեսահոլովակը փնտրվել է ավելի քան 100 հազար անգամ: Երգում հնչում են այսպիսի բառեր. «Եթե մեղավորը ցանկանում է պայքարել, մենք կհեռացնենք նրա ուղեղը»: Պրոդյուսեր […]

̰
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը 6 ամսով դադարեցնում են կրակը

14:39 21.05.2019

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել են 6 ամսով հրադադար հաստատել: Այս մասին հայտնել է իսրայելական 12-րդ ալիքը: Ըստ համաձայնագրի՝ պաղեստինցիները խոստացել են դադարեցնել Գազայի սահմանային հատվածում անկարգությունները և ապահովել 300 մետր բուֆերային գոտի: Փոխարենը, Իսրայելը պաղեստինցի ձկնորսների համար կընդլայնի ձկնորսական տարածքը, թույլ կտա դեղորայք և մարդասիրական օգնություն ներկրել անկլավ: Համաձայնագիրն իրականացվել է Եգիպտոսի և […]

̰
Նոր Զելանդիայի ողբերգության հեղինակը հայտարարվել է ահաբեկիչ

13:41 21.05.2019

Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի  երկու մզկիթներում կրակ բացած Բրենթոն Թարանթը մեղադրվում է ահաբեկչության մեջ: Այս մասին հաղորդում է ոստիկանության կայքը: Միջադեպի հանգամանքների հետաքննությունը դեռ շարունակվում է: «Մեղադրանքը  ներառում է հաստատումը այն բանի, որ ահաբեկչական գործողությունը կատարվել է Կրայսթչերչում 2019 թվականի մարտի 15-ին»,- ասված է հայտարարության մեջ: Ներկայացված տեղեկատվության համաձայն` Տարանտը մեղադրվում է  ահաբեկչության, 51 սպանության […]

̰
Ի՞նչ է Հայաստանը տալիս ԵԱՏՄ-ին, և ԵԱՏՄ-ն` մեզ

13:35 21.05.2019

Մայիսի 29-ին կայանալու է Եվրասիական տնտեսական միության հինգերորդ հոբելյանական նիստը: SHANTNEWS.am-ն այդ նիստին ընդառաջ փորձեց որոշ տվյալներ ներկայացնել ԵԱՏՄ երկրներ արտահանվող և ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքային կառուցվածքի վերաբերյալ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեզ տրամադրեցին տվյալներ՝ ըստ երկրների: 2017-2018թթ. ԵԱՏՄ-երկրներ հիմնականում արտահանվել են հետևյալ ապրանքները. ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ կամ պաղեցրած լոլիկ, լոլիկի մածուկ, […]

̰
Ներգաղթյալները փակել են Ֆրանսիայի խոշորագույն օդանավակայաններից մեկը

13:21 21.05.2019

Հարյուրավոր ապօրինի ներգաղթյալներ փակել են Փարիզի Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Նրանք իշխանություններին կոչ են արել չարտաքսել իրենց Ֆրանսիայից: Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ: Ի դեպ, նրանք իրենց կոչում են «սև բաճկոնավորներ»: Օդանավակայանից հայտնել են, որ ակցիայի պատճառով թռիչքներ չեն հետաձգվել, փակվել է միայն տերմինալներից […]

̰
Ի՞նչ ունեցվածք ունի Վլադիմիր Զելենսկին Վրաստանում

12:50 21.05.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է 2018 թվականի եկամուտների հայտարարագիրը, ինչը քաղաքացիները նրանից պահանջում էին դեռևս ընտրությունների 2-րդ փուլից առաջ, հայտնում է «Ալիք Մեդիան»: Զելենսկիի և նրա կնոջ հայտարարագրում ներառված գույքը հետևյալն է՝ Տուն և հողատարածք Կիևի շրջանում, մայրաքաղաքի էլիտար շենքերում ևս 4 բնակարան, բնակարան Ղրիմում։ Նշվում է նաև Կիևում երկու բնակարան, որոնց սեփականատերը երրորդ […]

̰
BACK_TO_TOP