11:53 21.05.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում առաջարկել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահն ընդգծել է, որ իրենք ընդունում են խաղաղ, ընտրական, սահմանադրական և ժողովրդավարական լուծումներով մարտահրավերները: Խորհրդարանական ընտրությունները Վենեսուելայում նախատեսված են 2020 թվականին: Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2015-ին:
11:52 21.05.2019
Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի ընդհանուր նախագահ Շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հրավերով, մեկնեց Շարժա՝ մասնակցելու 2019 թվականն իբրև ԱՄԷ-ում Հանդուրժողականության տարի հռչակման առիթով կազմակերպված խորհրդի կրոնական նիստին: Նորին Սրբության շքախմբի մեջ էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Մայր Աթոռ […]
11:49 21.05.2019
Կրակովում Լեհաստանի պատմության մեջ աննախադեպ ծնունդ է գրանցվել: Ինչպես հաղորդում է Gubdaily.ru-ն, կինը լույս աշխարհ է բերել վեցյակի: Հղիության 29-րդ շաբաթում կնոջը կեսարյան հատում են արել: Կինը լույս աշխարհ է բերել 4 դուստր և 2 որդի: Ամենափոքրը 800 գրամ է կշռել, իսկ ամենամեծը՝ 1200: Բոլոր նորածինները տեղավորված են ինկուբատորների մեջ: Նորածինների մայրիկն իրեն լավ է […]
11:34 21.05.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր պատասխանել է «Շանթնյուզի» հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն ինչպես է վերաբերվում այն հաղորդագրություններին, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում մայիսի 22-ին որոշվելու է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը: Աննա Նաղդալյանի խոսքով՝ կոնկրետ անձի խնդիր չկա, քանի որ նա իրականացնելու է ՀԱՊԿ անդամ […]
11:12 21.05.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչում Հայաստանի հավաքականի և բրիտանական «Արսենալի» ֆուբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցության խնդրին: Ըստ Նաղդալյանի՝ Ադրբեջանը նաև ցույց տվեց, որ պատրաստ չէ մասնակցել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործընթացին՝ չկարողանալով ապահովել հայ ֆուտբոլիստի անվտանգությունը: Դա կունենա իր հետևանքները: Աննա Նաղդալյանն ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ն […]
09:31 21.05.2019
Ամենաթունդ հակահայերը մուսուլմանացած հայերն են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: «Այսօր նրանց մեջ քիչ չեն ֆաշիստական կուսակցությանը հարողներ: Սակայն նրանց վանելը մի ուրիշ սխալ է: Պետք է փորձենք նրանց սիրաշահել»,- ասաց նա: Նա նշեց, որ Թուրքիայում կան տարբեր կազմակերպություններ, որոնք պատրիարքարանի պես իրենց հեռու են պահում կրոնափոխ հայերից: «Այստեղ […]
08:16 21.05.2019
Օտարերկրյա առաջնորդները ցանկանում են, որպեսզի հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը։ Նման պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Փենսիլվանիա նահանգի Մոնտուրսվիլ քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Նա (Բայդենը) հայտարարեց, որ առաջադրվում է նախագահի պաշտոնում, և ասաց, որ դա այն պատճառով է, որ օտարերկրյա առաջնորդները զանգահարել են […]
08:00 21.05.2019
ԱՄՆ առևտրի նախարարությունը չինական հեռահաղորդակցական Huawei ընկերությանը տրամադրել են 90-օրյա լիցենզիա, որը մասամբ վերականգնում է ԱՄՆ-ում աշխատանքի ռեժիմը՝ թույլ տալով սպասարկել գործող ցանցերն ու թարմացնել սարքերի ծրագրային ապահովումը։ Մինչև օգոստոսի 19-ը կգործի ոչ միայն Huawei-ի, այլև նրա ենթակայության տակ գտնվող 68 ընկերությունների լիցենզիան։ Բացի այդ, չեղարկվում են ԱՄՆ-ում Huawei-ի նկատմամբ առևտրային սահմանափակումները։ Նախարարությունն ընկերությանը «սև […]
07:44 21.05.2019
«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին սերիան դիտել է ռեկորդային թվով մարդ։ Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, 8-րդ եթերաշրջանի 6-րդ սերիան 19․3 մլն դիտում է ունեցել եթերային ցուցադրությամբ և BO GO ու HBO NOW հարթակներում։ Դա ռեկորդային ցուցանիշ է ոչ միայն սերիալի, այլև HBO հեռուստաալիքի ամբողջ պատմության մեջ։ Նախկին ռեկորդը սահմանել էր նույն եթերաշրջանի 5-րդ […]
07:32 21.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ կանցկացնի Իրանի իշխանությունների հետ, հենց նրանք պատրաստ լինեն երկխոսության։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ Փենսիլվանիա թռիչքը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ նախազգուշացում է արել Իրանի կառավարությանը՝ ԱՄՆ-ի հանդեպ սպառնալիքների և սադրիչ գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև մատնացույց արել Թեհրանի թշնամությունը Վաշինգտոնի հանդեպ։ Չնայած Վաշինգտոնի […]
00:43 21.05.2019
Ռուսաստանի Օմսկի շրջանում մայրն իր 10-ամյա որդուն պատժել է՝ նրան կապելով սյանը: Ինչպես հայտնում է տեղական СК կայքը՝ 39-ամյա կինն այդ քայլին գնացել է այն բանից հետո, երբ իմացել է, որ երեխան չի ներկայացել դասերին: Աղբյուրը հայտնում է, որ մայրը սկզբում երեխային ծեծել է գոտիով, ապա կապել է խորդանոցի սյանն ու բերանը գուլպայով փակել, որ […]
00:35 21.05.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանուհի Սոֆի Թյորները, որը մարմնավորել է Սանսա Սթարքի կերպարը, պատմել է, որ մարսողության խանգարումներ է ունեցել, գրում է The Sunday Times-ը: Նա պատմել է, որ իրեն հաճախ «սովամահ» է արել, ինչի հետևանքով 19 տարեկանում առողջական լուրջ խնդիրներ է ունեցել. աղջիկը գրեթե մեկ տարի դաշտանային ցիկլ չի ունեցել: Սոֆին նշել է, որ խանգարված […]
00:29 21.05.2019
Bloomberg պարբերականը հրապարակել է Deutsche Bank-ի կողմից կազմած ամենաբարձր աշխատավարձերով քաղաքների վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում է Սան Ֆրանցիսկոն, որտեղ միջին աշխատավարձը, հարկերը ներառյալ, կազմում է 6.5 հազար դոլար: Երկրորդ հորիզոնականում Ցյուրիխն է՝ 5,9 հազար դոլար, երրորդը Նյու Յորքն է՝ 4․6 հազար դոլար: Աղյուսակում են ներառվել նաև Բոսթոնը, Չիկագոն, Սիդնեյը, Օսլոն, Կոպենհագենը, Մելբուրնը և Լոնդոնը:
00:17 21.05.2019
Ամերիկյան Կոնեկտիկուտում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում 50 մարդ է ձերբակալվել: Առգրավվել են թմրանյութեր ու զինամթերք: Այս մասին հայտնում է azertag-ը: Հաղորդվում է, որ ձերբակալություններն իրականացվել են Ուոթերբերրի քաղաքում՝ մայիսի 17-ին՝ առավոտյան ժամը 05:00-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հատուկ գործողություններին մասնակցել է 135 իրավապահ անձ: Գործողությունների արդյունքում առգրավվել է 227 գրամ մոխրագույն հերոին, վաճառքի համար փաթեթավորված մի քանի […]
00:11 21.05.2019
Չինաստանի իշխանությունները դիմել են Huawei ընկերության ղեկավարությանը՝ կոչ անելով պաշտպանել իրենց իրավունքները: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Google-ը հրաժարվել է համագործակցել չինական ընկերության հետ: «Միևնույն ժամանակ, Չինաստանն աջակցում է իր ընկերություններին՝ իրենց իրավունքներն իրավաբանական ճանապարհով պաշտպանելու հարցում»,- ասված է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից […]
00:01 21.05.2019
Այս տարվա հունվար ամսին Եկատերինբուրգի հրդեհված տներից մեկից 3 երեխայի փրկած, ազգությամբ հայ Գևորգ Ավետիսյանը 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է Եկատերինբուրգի «Комсомольская правда»-ն: Հաղորդվում է, որ նա կալանավորվել է ծեծկռտուքի հետևանքով մարմնական ծանր վիրավորում հասցնելու մեղադրանքով: Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին: «Տեղի է ունեցել կոմֆլիկտ, ինչի հետևանքով Ավետիսյանը […]
23:31 20.05.2019
Լոնդոնի համալսարանի գիտնականները հայտարարել են Անտարկտիդայում դիտվող հալոցքի հետևանքով ծովերի մակարդակի բարձրացման վտանգավոր միտման մասին: Այս մասին հայտնում է Phys.org-ը: Հաղորդվում է, որ որոշ հատվածներում 122 մետր հաստություն ունեցող սառույցներ են հալվել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հալոցքն առավել ինտենսիվ է հատկապես Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով ողողված հատվածներում: Միևնույն ժամանակ, գիտնականները տեղեկացնում են, որ […]
23:24 20.05.2019
Ռուսական ՏՆՏ հեռուստաընկերության ռազմավարական մարքեթինգի գծով փոխտնօրեն Ռուբեն Հովհաննիսյանը կթողնի պաշտոնը մինչև մայիսի վերջ: «Մեր ընդհանուր հաղթանակն եմ համարում յուրահատուկ թիմի ստեղծումը, որն ամբողջովին պատրաստ է մեդիադաշտում տեղի ունեցող ցանկացած փոփոխության: ՏՆՏ-ն լքելու որոշումը դեռ ապրիլին եմ ընդունել, այն շատ բարդ որոշում էր, սակայն եկել է առաջ շարժվելու ժամանակը»,- Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերել Sostva.ru կայքը: […]
22:52 20.05.2019
Ավտոսրահի հարևանությամբ կան մի շարք վարչական և բնակելի շենքեր, ինչպես նաև բենզալցակայան:
21:13 20.05.2019
Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբին Զելենսկու երդմնակալության ավարտից հետո ասաց՝ «շնորհակալություն, ուրախ անցավ»:
19:51 20.05.2019
Շվեդ թոփ մոդել Հոսկն իր ինստագրամյան էջում հրապարակել է Կաննի կինոփառատոնին արված լուսանկարները, որոնք րոպեների ընթացքում հազարավոր լայքեր են հավաքել: Մոդելը փառատոնին ներկայացել է երկար սպիտակա-երկնագույն զգեստով, որն ունի խոր բացվածք: Նրա աքսեսուարները և դիմահարդարումը եղել են զուսպ: Էլզայի կերպարի մասին հիացական մեկնաբանություններ են գրվել: Էլզա Հոսկը հայտնի է որպես Victoria’s Secret-ի «հրեշտակ»: View […]
19:40 20.05.2019
13-ամյա երեխայի կրոնափոխումը Թուրքիայի իշխանությունների կողմից էլ միանշանակ չի ընդունվել: Այս դիտարկումն է արել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Դա, իհարկե, նրանց այդքան էլ պատիվ չէր բերում, մանավանդ 13 տարեկան երեխայի մուսուլմանացումը: Եթե 31 տարեկան մեկը լիներ, ընդհակառակը կլիներ: Դա կարող էր նաև իշխող կուսակցությունն օգտագործել որպես պրոպագանդա, իբր, տեսեք, հայերը, հայաստանցիները […]
19:30 20.05.2019
Ռեալիթի շոուի աստղ Քոթնի Քարդաշյանն արդեն հանգստանում է: Նա գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Թերքս ու Կայկոս կղզիներում: Քորթնին իր Instagram-ի էջում մի քանի լուսանկար է հրապարակել: Տեսանյութերից մեկում Քորթնին իր ընկերուհիների ձեռքը բռնած վազում է օվկիանոս: View this post on Instagram No boys allowed. A post shared by Kourtney Kardashian (@kourtneykardash) on May […]
19:20 20.05.2019
Ավստրալացին մերկ ձեռքերով կոկորդիլոս է որսացել գետում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նիկոլաս անունով տղամարդը մանկուց որսորդությամբ է զբաղվել: Ներկաները նկարել են որսորդին և կոկորդիլոսին: Տեսանյութը համացանցում ակտիվորեն տարածվում է: Տղամարդն այնուհետ կոկորդիլոսին բաց է թողել գետը:
19:19 20.05.2019
Թուրքիան հուլիսին ստանալու է ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերը, իսկ այդ գործարքի լիարժեք իրականացումից հետո էլ սկսելու հաջորդ սերնդի՝ Ս-500 համակարգերի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հայտնել է, որ Ս-500 համակարգերի շուրջ բանակցությունների արդյունքում հնարավոր է պայմանավորվածության հասնեն այդ համակարգերի համատեղ արտադրության վերաբերյալ։
19:17 20.05.2019
Մեքսիկական սոցկայքերը, այնուհետ ամբողջ համացանցը ցնցել են ամուսնական զույգի լուսանկարները, որոնցում փեսացուի դերում փոքրիկ տղա է: Նկարները տարածվել են առանց մանրամասնելու այդ նկարների հետևում թաքնված տխուր և հուզիչ պատմությունը, որում ոչ մի անօրինական ու անմարդկային բան չկա: Որոշ օգտատերեր, չիմանալով այս լուսանկարի հերոսների իրական պատմությունը, շտապել են մեղադրել 19-ամյա հարսնացուին հաշվարկով ամուսնության համար: Իրականում պատմությունը […]
19:12 20.05.2019
«Գահերի խաղ» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիան արդեն ցուցադրվել է: SHANTNEWS.am-ը մի շարք ռեկորդներ գրանցած սերիալի մասին մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում: Եվ սկսվեց… Երբ ամերիկացի գրող Ջորջ Մարտինը դեռ 1996թ. հրատարակեց իր «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործությունը, չէր էլ ենթադրում, որ տարիներ անց ու տարիներ շարունակ, այն լինելու է ամենապահանջված գրքերից մեկը: Վաճառքի […]
19:00 20.05.2019
«Ես մեծացել եմ աղքատության մեջ և միշտ այն ներքուստ զգում եմ: Դա նման է գեր կնոջը, որը կորցրել է 250 կգ, բայց, միևնույն է, ներքուստ իրեն գեր է զգում»: Ես չեմ պատրաստվում ինքս ինձ ինչ–որ խորհուրդ տալ, քանի որ «խորհուրդ» ասվածը հիմարություն է: Ուղղակի խորը շունչ եմ քաշում և վերջ. սրտիս մոտ չեմ ընդունում» Ամերիկյան […]
18:19 20.05.2019
Կիևում այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունը: Արարողությանը ներկա է գտնվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ` Վլադիմիր Զելենսկու երդմնակալությանը ներկա են գտնվել Վրաստանի, Բալթյան երկրների և Հունգարիայի նախագահները: Երդմնակալության արարողությանը ներկա է գտնվել նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարեկ Շևչիվիչը, իսկ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը գլխավորել է գլխավոր քարտուղարի օգնական Ալեխանդրո […]