Նույն պատուհանից երկուսը նայում էին, մեկը տեսավ անձրև ու կեղտ, մյուսը` կանաչ սաղարթ, գարուն ու կապույտ երկինք. այսօր ծնվել է Օմար Խայամը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Նույն պատուհանից երկուսը նայում էին, մեկը տեսավ անձրև ու կեղտ, մյուսը` կանաչ սաղարթ, գարուն ու կապույտ երկինք. այսօր ծնվել է Օմար Խայամը

17:46 18.05.2019

Ծննդավայրը՝  Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաք։

Ծննդյան ամսաթիվ՝ 1048թ, մայիսի 18

Օմար Խայամ՝ բանաստեղծ, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա: Միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում  հանրահաշվական աշխատությունները  Եվրոպայում հայտնի են դառնում միայն 19-րդ դարում։

Հետաքրքիր փաստեր

Օմար Խայամի մասին տեղեկությունները քիչ բան են պատմում նրա անցած ուղու, կյանքի ու կենցաղի մասին: Խայամ (خیام) մասնիկը թարգմանաբար նշանակում է «վրանագործ», որտեղից էլ ենթադրություններ կան, որ նա ծնվել է վրանագործների ընտանիքում։

8 տարեկանում նա արդեն գիտեր Ղուրանը, իսկ 12 տարեկանում Նիշապուրի մադրասի աշակերտ էր։ Բժշկի մասնագիտությամբ Օմարի հետաքրքրությունները սակայն այլ էին՝ անտիկ դարաշրջանի հույն մաթեմատիկոսների աշխատություններ։

Նրա հետագա ուղին իրեն տանում է դեպի թվերի աշխարհ: Անսովոր խելքով ու գիտելիքներով աչքի ընկնող երիտասարդին նկատում է սելջուկ սուլթան Մելիք-Շահ I-ը և նա դառնում է սուլթանի հոգևոր խորհրդական, իսկ հետագայում նաև արքունական աստղադիտարանի ղեկավար, որտեղ և ստեղծում է իր նշանավոր արևային օրացույցը։

Բժշկի մասնագիտությամբ, մաթեմատիկական նախասիրություններով Օմարը, սակայն, 21-րդ դարում հատկապես հայտնի է իր քառյակներով ու իմաստուն մտքերով:

5 խորհուրդ Օմար Խայամից

1. Նույն  պատուհանից երկուսը նայում էին: Մեկը տեսավ անձրև ու կեղտ, մյուսը` կանաչ սաղարթ, գարուն ու կապույտ երկինք:

2. Ում կյանքն է հարվածում, նա շատ բաների կհասնի: Աղի վրայից կերած մեղրն ավելի քաղցր է: Ով լաց է եղել, նա անկեղծ է ծիծաղում: Ով մահացել է, գիտի, որ ապրում է:

3. Մի՛ նախանձիր նրան, ով հարուստ է և ուժեղ, արևածագին միշտ հաջորդում է մայրամուտը:

4. Նվիրել ինքդ քեզ՝ չի նշանակում մատուցել:  Նույն անկողնում քնել՝ չի նշանակում միասին քնել: Վրեժ չլուծել՝ չի նշանակում ամեն ինչ ներել: Կողքին չլինել՝ չի նշանակում չսիրել:

5.  Իմաստուն ապրելու համար շատ բան է պետք իմանալ, բայց սկզբի համար մի՛ մոռանա. քաղցած մնա, բայց մի՛ կեր՝ ինչ պատահի, և եղիր մենակ, բայց  ոչ նրա կողքին, ով պատահի:

Քառյակներ

Ինչ ժամանակ վիշտը սրտիդ տիրանա
Կամ վիճակիդ հոգսը վզիդ ծանրանա,
Ուրիշների սրտի հալը հարցրա,
Որ քո հոգուց ամեն մի ցավ վերանա:

***

Տիկնիկ ենք մենք, ճակատագիրը` դերասա’ն,
Պատկե’ր չէ սա, այլ` հավաստի՜ և իրակա’ն,-
Մի քանի օր կխաղա՜նք այս բեմ — աշխարհում,
Մինչ մեզ նորից նետեն սնդո’ւկն անէության:

***

Երազիս մեջ մի իմաստուն ասաց ինձ,
Թե ոչ մի մարդ խեր չի տեսել դեռ քնից.
Իսկ ինչ պիտի անես, երբ քո մահը գա,–
Խմիր, քանի… արթնանում ես դեռ քնից…

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

17:22 26.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

17:14 26.06.2025

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Գործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

17:08 26.06.2025

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

17:05 26.06.2025

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:57 26.06.2025

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

16:50 26.06.2025

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

Հայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...

BACK_TO_TOP