TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Երուսաղեմի հայոց համայնքի գլխավոր խնդիրը գաղութի նոսրացումն է. Անուշ Նագաշյան

16:28 11.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի շրջանակում բանաստեղծուհի Անուշ Նագաշյանն անդրադարձել է Սուրբ Զատկի տոնին հայ և հույն կղերականների միջև ծագած վեճին: «Այդ ամենն ունի երկար տարիների, դարերի պատմություն: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ հույնը մեզ միշտ դավաճանել և նախահարձակ է եղել: Երուսաղեմի դեպքում մենք մեր իրավունքները անգամ արյան գնով կպահենք: Մենք վստահ ենք, որ […]

̰
Մոսկվայից թռչող Boeing 737-ը կոշտ վայրէջք է կատարել Օրենբուրգի օդանավակայանում

16:03 11.05.2019

Nordwind ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայից թռչելիս կոշտ վայրէջք է կատարել Օրենբուրգի օդանավակայանում: Այդ մասին տեղեկացրել է ավիաընկերության ներկայացուցիչը: Ըստ նրա հաղորդած տեղեկության` հետադարձ թռիչքը հետաձգվել է անորոշ ժամանակով: ««Շերեմետևոյում» տեղի ունեցած վթարից հետո բոլորն ավելի զգուշավոր են»,- ասել է ավիափոխադրողի ներկայացուցիչը: Նշվում է, որ գործիքային հսկողության միջոցներից ստացված տվյալներն ուղարկվելու են  Մոսկվա:

̰
Անթիլիասի մէջ քննարկուած է Մամուլի Համահայկական  համագումարի մանրամասնութիւնները

15:45 11.05.2019

Մեծի Տանն Կիլիկոյ  Ազգային Կեդրոնական վարչութեան Կրօնական եւ Քաղաքական ժողովներուն ունեցած լիագումար եւ միօրեայ աշխատանքային հանդիպումներէն ետք, Հինգշաբթի, 9 Մայիս 2019ին, Ազգային Կեդրոնական վարչութեան երկու ժողովներուն միացեալ հանդիպում մը տեղի ունեցաւ նախագահութեամբ Արամ Ա. կաթողիկոսին: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Գործադիր վարչութիւնը ներկայացնող մարմինը (16՝ Կրօնական ժողովէն, 16՝ Քաղաքական ժողովէն) լայնօրէն քննարկեց Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեանց […]

̰
Ղրիմի մերձակայքում խորտակված նավում գտնվող Այվազովսկու ենթադրյալ կտավները կարող են կորսված լինել

15:30 11.05.2019

Ղրիմի ափի մոտ ավելի քան 100 տարի առաջ խորտակված «Գեներալ Կոցեբու» շոգենավում, որում կարող էին լինել Հովհաննես Այվազովսկու կտավները, ենթադրաբար պահպանված ցուցանմուշների բարձրացման աշխատանքները դադարեցվել են, հայտնում է ТАСС-ը: Նշվում է, որ փորձաքննության մասնակիցները հայտնաբերել են ավելի քան 10 կտավի հատվածներ, որոնց մեջ ենթադրաբար կան Այվազովսկու վրձնին պատկանողներ: Նավը խորտակվել է 1895թ. Ղրիմի թերակղզու արևմտյան […]

̰
«Հոգեբանական ճնշում». ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում Patriot զենիթահրթիռային համակարգեր

15:09 11.05.2019

Գնալով ավելի են լարվում ԱՄՆ-Իրան հարաբերությունները: BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում Patriot զենիթահրթիռային համակարգեր: Աղբյուրը նշում է, որ այդ համակարգերը ուղարկվում են «Առլինգտոն» ռազմանավով, որը Պարսից ծոցում կմիանա այնտեղ հասած ռազմանավերի հարվածային խմբին: Ի դեպ, Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան B-52 ռմբակածիչներն արդեն հասել են Պարսից ծոց՝ Կատար: ԱՄՆ-ն հայտնել է, որ այս […]

̰
Հունաստանի խորհրդարանը չկարողացավ անվստահություն հայտնել Ցիպրասի կառավարությանը

15:00 11.05.2019

Հունաստանի խորհրդարանը մայիսի 10-ին չի կարողացել անվստահություն հայտնել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը: Հրաժարականի օգտին 300 պատգամավորներից քվեարկել է ընդամենը 136-ը, իսկ կառավարությանը աջակցել 153-ը: Այս մասի հայտնել է korrespondent.net-ը: Քվեարկությունը տեղի է ունեցել «Նոր դեմոկրատիա» գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախաձեռնությամբ: Աղբյուրը նշում է, որ ընդդիմադիր կուսակցությունը սկզբում բողոքել էր առողջապահության փոխնախարարին անվասայլակ ունեցող իր գործընկերներից մեկի […]

̰
ՈւԵՖԱ-ն «Չելսի»-ին և «Արսենալ»-ին քիչ տոմս է հատկացրել Բաքվի օդանավակայանի ցածր թողունակության պատճառով

14:50 11.05.2019

Հայտնի է դարձել, թե ինչու է ՈւԵՖԱ-ն «Չելսի»-ին և «Արսենալ»-ին Եվրոպա լիգայի եզրափակիչի համար հատկացրել 5800 տոմս: Բրիտանական The Times-ի տվյալներով` հիմնական պատճառը Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանն է, որի թողունակությունը կազմում է ընդամենը 15000 մարդ օրական: Այսպիսով, ՈւԵՖԱ-ն փորձում է նվազեցնել ռիսկերը: «Արսենալ»-ը և «Չելսի»-ն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՈւԵՖԱ-ին, իսկ «զինագործներ»-ը արդեն խնդրել […]

̰
Զելենսկուն առաջարկվել է երդմնակալության արարողությունն անցկացնել մարզադաշտում

14:48 11.05.2019

Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունն առաջարկել են անցկացնել Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նման առաջարկ արել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունը ներկայացնող Սերգեյ Կապլինը: Առաջարկվում է երդմնակալության արարողությունն անցկացնել երկու փուլով` առաջինը կլինի հատուկ սահմանված արարողակարգով՝ մայիսի 19-ին, իսկ երկրորդը՝ հունիսի 3-ին, հանրության առաջ՝ ավելի ազատ ձևաչափով: Առաջարկվել է […]

̰
Ճապոնիայի պետական պարտքի չափը գերազանցել է 10 տրիլիոն դոլարը

14:30 11.05.2019

Ճապոնիայի պետական պարտքի չափը գերազանցել է 10 տրիլիոն դոլարը: Այդ մասին հաղորդում է NHK հեռուստաընկերությունը՝ մատնանշելով երկրի ֆինանսների նախարարության տվյալները: Այսպիսի ռեկորդային ցուցանիշ Ճապոնիան ունի արդեն երրորդ տարին անընդմեջ: 2018 ֆինանսական տարվա վերջում երկրի պետական պարտքը կազմել է ավելի քան 1,103 տրիլիոն իեն (ավելի քան 10 տրիլիոն դոլար): Այդ գումարը նախորդ ֆինանսական տարվա վերջին օրվանից […]

̰
Համանախագահներն ընդունում են՝ ինչպես կողմերը կպայմանավորվեն, այդպես էլ հնարավոր է շարժվել առաջ. Զոհրաբ Մնացականյան Tert.am

14:21 11.05.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Ադրբեջանից հնչած հայտարարությունը, թե ՀՀ վերնախավի այցելությունը Արցախ պրովոկացիա էր, և Հայաստանն է կրելու պատասխանատվությունը հետագա հնարավոր զարգացումների: Tert.am-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սա կրկին պատերազմի սպառնալիք է, Մնացականյանը պատասխանել է. «Սպառնալիքի լեզվով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ խոսելը որևէ արդյունքի չի բերելու, որովհետև վստահ ենք […]

̰
Տղե´րք, ավելի լավ է աղքատ լինել, բայց ազատության մեջ. Լուկաշենկոն պատերազմ է հայտարարել կոռուպցիային

14:20 11.05.2019

Բելառուսի նախագահը ստորագրել է երկրի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք խստացնում են կոռուպցիայի դեմ պայքարը։ Ըստ նոր օրենքի՝ այսուհետ կոռուպցիայի համար դատապարտվածները չեն կարողանա դիմել պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի մեղմացման համար։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Այս նախաձեռնությունը Լուկաշենկոն սկսել է դեռ նոյեմբերին, երբ հայտարարեց, որ թեև ամեն տարի տասնյակից ավելի պաշտոնյաներ են […]

̰
Արջը կողոպտել է որսորդին

13:56 11.05.2019

ՌԴ Պետրոպավլովսկ-Կամչատսկի-Միլկովո մայրուղու վրա անոսովոր դեպք է տեղի ունեցել: Արջը որսորդի մեքենայից մթերքներ է գողացել: Այդ մասին հաղորդում է տեղի աղբյուրը՝  «Камчатка-Информ»-ը: Տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է արջը մեքենայից վերցնում սննդով լցված կոնտեյները, համացանցում բուռն քննարկում է առաջացրել: Տղամարդիկ փորձել են հեռացնել արջին, վախեցնելու համար կրակել են նաև, որ ձայնից փախնի, բայց ապարդյուն: […]

̰
Միջերկրական ծովում առնվազն 65 ներգաղթյալ է մահացել նավաբեկության հատևանքով

13:48 11.05.2019

Միջերկրական ծովում առնվազն 65 ներգաղթյալ է մահացել նավաբեկության հետևանքով: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Թունիսի ափերից ոչ հեռու: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աֆրիկացի ապօրինի ներգաղթյալներին տեղափոխող նավը Լիբիայից մեկնում էր Իտալիա: ՄԱԿ-ի գաղթականների գործակալությունից էլ հայտնում են, որ գաղթականներից 16-ին հաջողվել է փրկել: Նշենք նաև, որ միայն այս տարվա ընթացքում Միջերկրական ծովում […]

̰
ԱՄՆ Վիրջինիա նահանգում գազալցակայան է պայթել, կան զոհեր

13:11 11.05.2019

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Բուենա Վիստա քաղաքի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է  Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 2, անհետ կորել՝ 4 մարդ: Պայթյունի պատճառները առայժմ հայտնի չեն:

̰
Հյուսթոնի նավահանգստում բեռնատար նավերը հարվածել են նավթատար նավին

12:38 11.05.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում: Հյուսթոնի նավահանգիստներից մեկում 2 բեռնատար նավեր հարվածել են նավթատար նավին: Այս մասին հայտնել է CBS News-ը: Բախման հետևանքով մի քանի տոննա նավթամթերք է թափվել Մեքսիկական ծոց: ԱՄՆ-ի ափային անվտանգության հսկիչների փոխանցմամբ՝ նավերը տեղափոխում էին ավելի քան 25 տոննա նավթամթերք: Բախման հետևանքով տուժածներ չկան: Barges and oil tanker […]

̰
Պուտինը սայթաքել է հոկեյի խաղի ժամանակ և ընկել

12:10 11.05.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հոկեյի 8-րդ համառուսական սիրողական փառատոնի գալա խաղին: Այս մասին հայտնել է kremlin.ru-ն: Պուտինը խաղացել է «Հոկեյի լեգենդներ» թիմի կազմում, որը մրցակցին հաղթել է 14:7 հաշվով: Ռուսաստանի նախագահը հակառակորդի դարպասն է ուղարկել 8 տափօղակ: Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մրցակցի դարպասն է ուղարկել 2 տափօղակ: BBC-ն  էլ հրապարակել է […]

̰
Խիստ նկատողություն փոխվարչապետին

12:00 11.05.2019

Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը խիստ նկատողություն է արել փոխվարչապետ Բահարգուլ Աբդիևային, հաղորդում է РИА «Новости գործակալությունը: Պատճառը դժգոհությունն է մի քանի ղեկավարների աշխատանքից: Նա համակարգում էր ԶԼՄ-ների և մշակույթի հարցերը: Բերդիմուհամմեդովը նկատել է, որ այդ  ոլորտներում կարգուկանոնը նվազել է: Հաղորդվում է, որ երկրի պետական հրատարակչական ծառայության տնօրենին ևս հայտարարվել է խիստ նկատողություն՝ վերջին նախազգուշացմամբ:   […]

̰
Թբիլիսիից մեկնած ռազմատրանսպորտային ինքնաթիռը Հնդկաստանում իջեցրել են և խուզարկել

10:38 11.05.2019

Թբիլիսիից մեկնած ռազմատրանսպորտային Ан-12 ինքնաթիռի օդաչուին Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ստիպել են Ջայպուրում հարկադիր վայրէջքի գնալ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Նյու Դելի է ուղևորվել պակիստանյան Կրաչի քաղաքով։ Օդանավը մի քանի ժամ խուզարկել են։ Ոստիկաններն անձնակազմին հարցաքննել են, որից հետո թույլ են տվել շարունակել թռիչքը։

̰
Մահացել է Նիկոլայ Թարխանովը

10:03 11.05.2019

Իրկուտսկում 52 տարեկանում մահացել է ոուս ռեժիսոր Նիկոլայ Թարխանովը։ Այդ մասին հայտնել է երգիչ Արկադի Ստարոդուբցևը, փոխանցում է Gazeta.ru-ն։ «Մեծ վիշտ է, մահացել է Նիկոլայ Թախանովը»,- ասել է Ստարոդուբցևը։ Նրա խոսքերով՝ Թարխանովի մահվան պատճառը, հավանաբար, զարկերակային ճնշման կտրուկ տատանումն է եղել։ Այլ մանրամասներ դեռևս չկան։

̰
Մեգան Մարքլի հոր նախկին կինը կոչ է արել Թոմաս Մարքլին հեռու պահել երեխայից

09:32 11.05.2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հոր նախկին կինը հայտարարել է, որ Թոմաս Մարքլը «սարսափելի» ծնող է եղել։ Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը։ Ռոսլին Մարքլի խոսքերով՝ իր նախկին ամուսինը չէր հետաքրքրվում երեխաներով, դավաճանում էր։ Նա կարծում է, որ հիմա էլ դժվար թե որևէ բան փոխվի։ Նա կոչ է արել Թոմաս Մաքլին հեռու պահել երեխայից։ Ռոսլին Մարքլը […]

̰
Ռեստորանում ՝ կիսամերկ. ի՞նչ համի են համբուրգերները Ավստրալիայում

09:16 11.05.2019

Ավստրալուհի հայտնի բլոգեր Կարիլ Բանյեսը մասնակցել է մի հայտնի ռեստորանի մարքեթինգային մրցույթին: Նա փորձել է  մենյուն և կարծիք գրել այդ մասին: Ռեստորանի PR  ծառայությունն էլ օգտագործել է այդ գրառումն իր էջում: Մինչդեռ այդ լուսանկարի մեկնաբանություններն ամենևին էլ ակնաջահաճո չէին: «Ներքնազգեստը ամենահարմար հագուստը չէ ընթրիքի համար»,- գրել է օգտատերերից մեկը: «Մենք գիտեինք դա ռեստորան է, ոչ […]

̰
Թաիլանդի թագավորն իր քրոջը ավագ քրոջ տիտղոս է շնորհել

08:17 11.05.2019

Թաիլանդի նորընտիր թագավոր Ռամա Х-ը հատուկ հրամանագրով իր քրոջը՝ արքայադուստր Ուբոլ Ռաթանեին, նոր տիտղոս է շնորհել, գրում է Bangkok Post-ը: Նման ձևով թագավորը ցանկանում է շնորհակալություն հայտնել արքայադստերը, որի հետ միասին նրանք ապրել են դժվար և երջանիկ ժամանակներ: Այդ քայլը նաև արվել է, որպեսզի արժևորվի արքայադստեր կողմից արված մեծ աշխատանքը կրթական, առողջապահական, սոցիալական ապահովագրական և […]

̰
Վենետիկում ձեռքերից «կամուրջ» են ստեղծել

00:52 11.05.2019

Վենետիկի ժամանակակից արվեստի 58-րդ բիենալեում իտալացի նկարիչ Լորենցո Քուինն ստեղծել է «Կամուրջներ ստեղծողները» արձանը: Այս մասին հայտնում է  The New York Times-ը: Արձանն իրենց ներկայացնում է 6 զույգ ձեռք, որոնք հակասությունների հաղթահարում են պատկերում, ինչպես նաև ձգտում են երկխոսության ու հասկացվածության:   View this post on Instagram   @halcyongallery and I are incredibly honored to […]

̰
Տրակտորով Հնդկաստանից մինչև Թուրքիա. ֆրանսիացու արկածները

00:38 11.05.2019

Ֆրանսիացի ճանապարհորդ  Մարե Ժարդանը ճամփորդության է ուղևորվել տրակտորով: Նա Ֆրանսիաից հասել է Հնդկաստան, այնտեղից  էլ՝ Թուրիքա, գրել է Daily Sabah-ը: Թուրքական Մալքարի քաղաքի բնակիչները 53 տարեկան ճանապարհորդին ջերմ են ընդունել: Լուսանկարվել են, օգնություն են առաջարկել: Ֆրանսիացին ասել է, որ իր կյանքն իրեն դուր է գալիս, իսկ տրակտորով ճամփորդել վաղուց էր երազում:   1958 թվականի Massey […]

̰
Ծովափնյա ո՞ր երկրներում է հնարավոր մատչելի բնակարան գնել

00:28 11.05.2019

Ծովափին մոտ ամենաէժան անշարժ գույք վարկանշային աղյուսակ են կազմել, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բուլղարիան: Թոփ 5-ում տեղ են գտել նաև Թուրքիան, Չեռնոգորիան, Հունաստանն ու Իսպանիան: Ռեյտինգային աղյուսակը հարցումների հիման վրա կազմել է  անշարժ գույքի վաճառքով զբաղվող  Domire Estate գործակալությունը: Բուլղարիայում մեկ սենյականոց բնակարանի արժեքը սկսվում է 25 հազար եվրոյից ու այդ տների պատուհանից բացվում […]

̰
Վահե Էնֆիաջյանը և Ավստրիայից ժամանած խորհրդարանական պատվիրակության անդամները փոխգործակցության հարցեր են քննարկել

23:50 10.05.2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 10-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան, այն կարևորել է հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությունը խթանելու առումով: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ Հայաստան-Ավստրիա պատգամավորական բարեկամական խումբն իր հերթին պատրաստ է առաջիկայում առավել խորացված […]

̰
Նիգերիայում ավելի քան 900 երեխա զինվորներին խաղաղ կյանքի են վերադարձրել

23:34 10.05.2019

Միացյալ քաղաքացիական թիրախային խմբի աշխարհազորայիններն ազատել են իրենց շարքերից Նիգերիայի Մայդուգուրի քաղաքից 894 երեխա, այդ թվում` 106 աղջիկ, հաղորդում է ՅՈՒՆԻՍԵՖ: Նշվում է, որ Միացյալ քաղաքացիական թիրախային՝ աշխարհազորայինների խումբը ձևավորվել է 2013 թ․-ին՝ Նիգերիայի զինված ուժերին ահաբեկչության դեմ պայքարում օգնելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար: «Նիգերիայի հյուսիս-արևմուտքի երեխաները իրենց վրա են կրել կոնֆլիկտի հիմնական բեռը: […]

̰
Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցը Բաքվի «սրտով չէր»

23:22 10.05.2019

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի ազատագրման 27-ամյակի առթիվ Արցախ կատարած այցին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի գնահատմամբ՝ դա «հակասում է բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածություններին»: Խալաֆովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որոշակի ջանքեր են գործադրում՝ հակամարտության կողմերին իրար մոտեցնելու համար, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի, […]

̰
Դորենկոյին թունավորե՞լ են․ սկանդալ լրագրողի ընտանիքում

22:55 10.05.2019

Լրագրող Սերգեյ Դորենկոյի դուստրերը դիմել են իրավապահ մարմիններին՝ խնդրելով հետաքննել հոր մահվան հանգամանքները։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է պրոդյուսեր Անդրեյ Ռազինը, որը զրուցել է Դորենկոյի դուստրերի հետ։ «Նրանք կարծում են, որ հորը թունավորել են, և դիակիզելու դեպքում սպանության հետքերը կվերանան»,- հայտնել է Ռազինը։ Այսօր որոշվում էր Տրոեկուրյան գերեզմանոցում Դորենկոյին հուղարկավորելու հարցը, սակայն նրա դուստրերի […]

̰
Ծնվել է Քիմ Քարդաշյանի 4-րդ երեխան

22:13 10.05.2019

Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։ Այս մասին Քարդաշյանը հայտնել է Twitter-ի իր էջում։ Նա գրել է․ «Նա կարծես Չիկագոյի երկվորյակը լինի։ Վստահ եմ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։ He’s also Chicago’s twin lol I’m sure he will change a lot but now he looks just like her ✨ […]

̰
BACK_TO_TOP