19:51 10.05.2019
Դանիացի դերասան Իոհան Ֆիլիպ Ասբեկը, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորում է Էուրոն Գրեյջոյին, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել սերիալի նկարահանման հրապարակից և կատակով հուշել է հաջորդ էպիզոդներում ևս մեկ վիշապի հայտնվելու մասին: «Չեմ կարող սպասել 5-րդ էպիզոդին … Այնտեղ շատ լույս կլինի: Եվ մահ և սուրճի բաժակ … «Օրեո» թխվածքաբլիթ: Դուք կարող եք տեսնել […]
19:34 10.05.2019
Թբիլիսիում մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակը նշանավորվեց «Անմահ գնդի» երթով, մի քանի հակաակցիաներով: Aliq.ge-ն հաղորդում է, որ սովորաբար, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Այս տարի, սակայն, Թբիլիսիում և Ջավախքում այն չկարևորվեց: Ինչպե՞ս են արձագանքում համայնքային կազմակերպությունները: Տարիներ շարունակ Վիրահայոց թեմին կից […]
17:41 10.05.2019
ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին Բիշքեկյան արձանագրության՝ ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «ԼՂ հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է: Այն անկումներ ու թռիչքներ է ունենում: Հակամարտության կարգավորման բոլոր առանցքային հարցերում ընդհանուր հայտարարի գալու համար ժամանակ է պահանջվում և հակամարտության մասնակիցների քաղաքական կամքը: Մենք […]
17:02 10.05.2019
Ղրղըզստանի նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Հրդեհի պահին արված տեսանյութը տարածվել է համացանցում: Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ դեպքը տեղի է ունեցել Ջալալ-Աբադ քաղաքում: Հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են: Հարակից բնակավայրի բնակիչներն անվտանգության նկատառումներով տարհանվում են: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում:
16:58 10.05.2019
Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է պաշտոնական Մոսկվայի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Կարս այսպես կոչված «Դարի ծրագրին»: Անկարայում հուշագրի ստորագրմանը պաշտոնական Թբիլիսիից ոչ ոք չի մասնակցել, հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս ծրագիրը Ռուսաստանին հնարավորություն կտա օգտագործել Վրաստանի տարածքը բեռներ տեղափոխելու համար, ու այս ամենի […]
16:56 10.05.2019
Լոնդոնի դատարանը Դևիդ Բեքհեմին 6 ամսով զրկել է վարորդական իրավունքից, քանի որ նախկին ֆուտբոլիստը ղեկին խոսել է հեռախոսով: Այս մասին հայտնում է Sky News-ը: 2018-ի նոյեմբերի 21-ին Բեքհեմը շրջել է Լոնդոնի կենտրոնում իր Bentley Bentayga ավտոմեքենայով և ղեկին խոսել հեռախոսով, որը Մեծ Բրիտանիայում օրենքով արգելված է: Խախտումը նկատել է անցորդներից մեկը: Դատարանը սահմանել է նաև […]
15:50 10.05.2019
Ըստ նախնական տվյալների` հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն մահացել է սիրտ-անոթային անբավարարության հետևանքով: Դորենկոյի մարմնի դիահերձումը կատարվել է անցած գիշեր: Հիշեցնենք, որ Դորենկոն մահացել է երեկ: Մոտոցիկլետ վարելու ժամանակ նա իրեն վատ է զգացել, որից հետո կորցրել է մոտոցիկլետի կառավարումը և դուրս է եկել հանդիպակաց ուղի: Ավելի վաղ համացանցում կադրեր էին հրապարակվել, թե ինչպես են Դորենկոյին […]
14:25 10.05.2019
Առնվազն 2 մարդ է տուժել Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Հաղորդվում է, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 6,3 մագնիտուդ: Տուժել է 79-ամյա մի տղամարդ, ով իր այգու տարածքում է եղել և ընկել է 2,5 մետր բարձրության աստիճանից: Մյուս տուժողը 40-ամյա կին է: […]
14:20 10.05.2019
Mahan Air ավիաընկերության А320 ինքնաթիռը Մոսկվա-Թեհրան չվերթի ժամանակ «Վնուկովո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել այսօր: Այս մասին հաղորդում է tvzvezda.ru կայքը: Օդանավակայանի աղբյուրը հայտնել է, որ թռիչքից 43 րոպե անց օդաչուն որոշել է արտակարգ վայրէջք կատարել: Թռիչքի ընթացքում ինքնաթիռի թևերի կարգավորման հետ կապված […]
13:13 10.05.2019
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Նշվում է, որ 2014 թվականին երկու երկրների ԱԳՆ-ների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, իսկ 2015թ. ապրիլի 14-ին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց […]
13:00 10.05.2019
Ուկրաինայի Պոլտավայի մարզում ոստիկանները ձերբակալել են 2015 թվականից հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի 39-ամյա քաղաքացուն, որին մեղադրում են խարդախության մեջ: Այս մասին հայտնում է Интерфакс-Украина լրատվական գործակալությունը: «Հանցագործությունը տեղի է ունեցել 2015-ին: Այն ժամանակ վերոնշյալ մարդը պայմանավորվածություն է ձեռք բերել մեկ այլ խաբեբայի հետ: Ադրբեջանի Զաքաթալա քաղաքի բնակչուհու վստահությունից օգտվելով՝ նրանք կնոջ տանից հափշտակել են ավելի […]
12:19 10.05.2019
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը և նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, 4-րդ անգամ ծնող կդառնան: Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Պարբերականի տվյալներով` փոխնակ մոր մոտ ծննդաբերություն է սկսվել: Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը նախկինում բազմիցս հայտարարել էին, որ ցանկանում են ունենալ 4 երեխա՝ 2 տղա և 2 աղջիկ: Ավելի վաղ հայտնել էինք, […]
12:18 10.05.2019
Մեգան Մարքլի երկրպագուներին զարմացրել է դերասանուհու հետծննդաբերական կազմվածքը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 37-ամյա Մեգանը Վինձորի ամրոցում լրագրողների հետ հանդիպմանը եկել էր բրիտանացի դիզայներ Grace Wales Bonner-ի մոդելավորած սպիտակ զգեստով, որն ընդգծում էր որովայնի հատվածը: Երկրպագուներին զարմացրել է դքսուհու համարձակությունը, որ ծննդաբերությունից հետո որոշել է հենց նման հագուստով ներկայանալ հանրությանը՝ անտեսելով դեռևս չվերականգնված կազմվածքի […]
12:10 10.05.2019
ԱՄՆ իշխանությունների՝ Չինաստանից 200 միլիարդ դոլար արժողությամբ որոշ ապրանքների ներկրման մաքսատուրքները 10-25%-ով բարձրացնելու որոշումը ուժի մեջ է մտնել, գրում է Reuters-ը: ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության ծառայությունը, կիրառում է նոր մաքսատուրքերի դրույքաչափերը: Նշվում է, որ նախօրեին Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ունեցել են 90 […]
12:07 10.05.2019
2018թ-ին ավելի քան 5000 զբոսաշրջիկ է տուժել խաբեբաներից: Այդ մասին հաղորդում է The Sun-ը: Ֆինանսական կորուստները կազմել են մոտ 7 մլն ֆունտ ստերլինգ: Ի դեպ, զբոսաշրջիկներին հիմնականում խաբում են ավիատոմսեր գնելիս, տուն վարձելիս և ուխտագնացության տուրեր ձեռք բերելիս: Այսպիսով, խաբված զբոսաշրջիկների 53 տոկոսը բախվել է կեղծ ավիատոմսերի վաճառքի: Մեծ թիվ են կազմել նաև անվճար թռիչքների […]
11:45 10.05.2019
ԱՄՆ-ն ստեղծել է և հասցրել փորձարկել նոր գերճշգրիտ հրթիռ, որի գոյությունը գաղտնի է պահվել, գրում է The Wall Street Journal-ը: Նոր հրթիռը ստացել է R9X անվանումը, դա Hellfire հրթիռի վերափոխված տարբերակն է: Նոր հրթիռն ունի իներտ մարտագլխիկ, որը չի պայթում, այլ արտանետում է մոտ 45 կգ մետաղյա սայրեր: Այսպիսով՝ R9X-ի շնորհիվ կարելի է հարվածել թիրախին՝ […]
09:46 10.05.2019
Իրաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 10-ը՝ ստացել վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։ Մահապարտն իրեն պայթեցրել է Բաղդադի շուկայում։ Նշվում է, որ քաղաքի այդ շրջանը հիմնականում բնակեցված է շիա մահմեդականներով։ Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։
08:45 10.05.2019
Ճապոնիայի ափերի մոտ 6․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Կյուսյու կղզու հարավ-արևելքում։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։ Էպիկենտրոնը գտնվել է Միյաձակի քաղաքից 39 կմ արևելք, օջախը եղել է 40 կմ խորությամբ։ Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Դրանից 1 ժամ առաջ նույն […]
08:16 10.05.2019
Ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո շրջակայքի հողային զանգվածի ուսումնասիրությամբ արձանագրվել է կապարի բարձր պարունակություն։ Այս մասին հայտնում է BFM TV հեռուստաալիքը։ 1 կգ հողում առկա է մոտ 10-20գ մետաղ, մինչդեռ թույլատրելի ցուցանիշ է համարվում 0․3 գ-ը։ Նշվում է, որ մետաղի բարձր պարունակություն է հայտնաբերվել այն վայրերում, որտեղ հասանելիությունը սահմանափակված է։ Կապարով աղտոտվածություն […]
08:02 10.05.2019
Սենատի առջև ելույթի ժամանակ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ուսին խոշոր խավարասեր է հայտնվել։ Rappler պորտալի հրապարակած կադրերում երևում է, որ նախագահն ուշադրություն չի դարձրել միջատին։ Վայրկյաններ անց մոտ է վազել նրա օգնականն ու փորձել թղթերի կապոցով ցած նետել խավարասերին։ Այնուհետև Դուտերտեն անձամբ է միջատին հեռացրել իր հագուստի վրայից։ Պետության ղեկավարը կատակել է՝ ասելով, որ իր […]
07:46 10.05.2019
ԱՄՆ-ն առաջին անգամ հյուսիսկորեական նավ է կալանել՝ միջազգային պատժամիջոցային ռեժիմի խախտման պատճառով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։ Բեռնանավը Հյուսիսային Կորեայից ածուխ էր մատակարարում այլ երկրներ, ինչն արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Նշվում է, որ կալանքի տակ է հայտնվել հյուսիսկորեական խոշորագույն բեռնանավերից մեկը՝ Wise Honest-ը, որի սպասարկման և արդիականացման համար վճարները […]
07:32 10.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանին հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ «Շանահանը վերջին մի քանի ամիսներին ապացուցել է, որ բավականին որակավորված է՝ նախարարության ղեկավարումը շարունակելու համար»։ Շանահանն իր հերթին թվիթերյան էջում գրել է, որ իր համար […]
07:18 10.05.2019
Ավստրալիայի բանկը թողարկել է 50 դոլար անվանական արժեքով 46 մլն թղթադրամ, որոնցում տեղ է գտել վրիպակ։ Այն նկատվել է շրջանառության մեջ դրված թղթադրամների դիմային հատվածի միկրոտեքստում։ Մայրցամաքի առաջին կին պատգամավոր Էդիտ Քոուենի մեջբերված խոսքում responsibility (պատասխանատվություն) բառը գրված է հետևյալ կերպ՝ responsibilit։ Այս մասին հայտնում է ABC հեռուստառադիոկորպորացիան։ Կարգավորիչ մարմինը խոստովանել է, որ թղթադրամներում տեղ […]
23:39 09.05.2019
Facebook սոցիալական կայքի համահիմնադիրներից Քրիս Հյուզը հայտարարել է, որ սոցկայքի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը վտանգի տակ է դնում սոցցանցի անվտանգությունը՝ քլիքների համար: Այս մասին նա հայտարարել է The New York Times-ի իր սյունակում հրապարակած հոդվածում: Նա Ցուկերբերգին մեղադրել է մի շարք այլ թերացումների մեջ, ինչպիսիք են, օրինակ, ռուս ցանցահեններին ուշ պատասխանելը, գաղտնիության թույլ համակարգ մշակելը, […]
23:10 09.05.2019
Մոսկվայում 59 տարեկանում մահացել է լրագրող, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն։ Այդ մասին հաղորդում է ТАСС -ը՝ հղում անելով բուժհաստատությունում իր աղբյուրին։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ սրտի կանգ է եղել, երբ նա նստած է եղել մոտոցիկլի ղեկին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ընկել է մոտոցիկլից, անցորդները շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը […]
22:25 09.05.2019
Facebook սոցիալական ցանցի համահիմնադիր Քրիս Հյուզը ԱՄՆ իշխանություններին դիմել է այդ սոցիալական կայքը «մասնատելու» առաջարկով: Газета-ի փոխանցմամբ՝ նա այս մասին գրել է The New York Times պարբերականի իր սյունակում: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ասել է, որ ներկայում գործող Facebook-ը բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին ինքն ու Ցուկերբերգը պատկերացնում էին, երբ միասին նախագծում էին կայքը՝ Հարվարդի համալսարանի իրենց […]
22:12 09.05.2019
Մոսկվայում 10 մարդ է տուժել եղանակային վատ պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Արտակարգ իրավիճակների ծառայության հրապարակած տեղեկությունը: Դեպքերը տեղի են ունեցել քաղաքի արևելյան ու հարավարևելյան հատվածներում՝ ծառերի տապալման պատճառով: Նախնական տեղեկություններով՝ պատահարների հետևանքով զոհեր չկան:
22:00 09.05.2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները Կիևում են՝ մասնակցելու ուկրաինացի հայտնի ըմբիշներին ու մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարին, որը կկայանա մայիսի 10-ին։ Այս մասին հայտնում է Armsport-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարին մասնակցելու համար Ուկրաինա է մեկնել Վաղինակ Մաթևոսյանը՝ 57 կգ, Վալոդյա Ֆրանգուլյանը՝ 65 կգ, Վարուժան Կաջոյանը՝ 74 կգ, Հովհաննես Մխիթարյանը՝ 86 կգ, Սարգիս Հովսեփյանը՝ 97 կգ, Արման […]
21:30 09.05.2019
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան տեսակետ է հայտնել, որ ԵՄ-ն պետք է լուծարել ու վերահիմնել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ նա ասել է, որ ԵՄ խնդիրն այն է, որ դրանում ներառված պետությունները զարգացման տարբեր ուղղություններ են բռնում: «Ես Գերմանիային ու Ֆրանսիային վաղուց էի զգուշացնում, որ նրանց չի հաջողվի փրկել Միությունը, եթե անդամ պետություններն այդքան հեռու […]
20:52 09.05.2019
ԵՄ-ը մտադիր է շարունակել Իրանի հետ միջուկային գործարքը, քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է Իրանի կողմից իր պարտավորությունների կատարումը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք կկատարենք համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի դեռ Իրանը հետևում է դրանց, և քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է այդ փաստը: Մինչ այս պահը Իրանն ամբողջությամբ կատարել է իր […]