16:37 09.05.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հաղթանակի օրվա առիթով Մոսկվայում անցկացված շքերթում իր բացակայության մեջ չկա քաղաքական որևէ ենթատեքստ: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել էր, թե ինչու Մոսկվայում Հաղթանակի 74-ամյակի տարեդարձի տոնակատարությանը չեն հրավիրվել օտարերկրյա ղեկավարներ: Նա դա անվանել է սովորական պրակտիկա: «Դավադրություն չկա, քաղաքականություն` նույնպես, հավատացե՛ք ինձ»,- լրագրողների հետ […]
16:14 09.05.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան ամեն գնով պետք է համոզի Իրանին՝ չլքել Միջուկային համաձայնագիրը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտարարել է մայիսի 9-ին ռումինական Սիբիու քաղաքում անցկացվող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում: «Մենք, անկասկած, հնարավորություն կունենանք քննարկել այդ հարցը: Ֆրանսիան հենց ամենասկզբից աջակցում է ստորագրված համաձայնագրին: Այդ համաձայնագիրը բավարար չէ, մենք կցանկանայինք լրացնել […]
15:17 09.05.2019
Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան լրագրողներին տեղեկացրել է, որ երկու ուղևորուհիներ շարունակում են մնալ ծանր վիճակում: «Երկու ուղևորների վիճակը ծանր է, նրանք գտնվում են Սկլիֆոսովսկու ինստիտուտում: Երեկ մենք մեծ խորհրդակցություն են անցկացրել առաջատար այրվածքաբանների մասնակցությամբ: Աշխատանքի մարտավարությունը համաձայնեցված է»,- հավելել է գերատեսչության ղեկավարը: Նա նաև նշել է, որ տոներից հետո մի խումբ հիվանդներ դուրս կգրվեն:
15:08 09.05.2019
Ամերիկյան Google ընկերությունը մշակել է այսպես կոչվող «խելացի» տան սմարթ էկրաններ, որոնք կարող են նույնականացնել տան անդամների դեմքերը: Nest Hub Max նույնականացման սարքի շնորհանդեսը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքում: Սենսորային էկրանի տրամագիծը 25,4 սանտիմետր է: Այն վաճառքի է հանվելու ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և արժենալու է 229 դոլար: Կարծիք կա, որ այս նոր սարքի […]
15:00 09.05.2019
Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը: «Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիլիա ի Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին՝ հետևել […]
14:42 09.05.2019
Ամերիկյան Imagine Dragons ռոք խումբը Մադրիդում ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակչի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Խումբը «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մինչև խաղի մեկնարկը պատրաստել է 10 րոպեանոց ելույթ: Նշենք, որ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին: Ֆուտբոլային հանդիպումը հեռարձակվելու է աշխարհի ավելի քան 200 երկրում:
14:30 09.05.2019
Ամերիկացի ոստիկանները Լոս Անջելեսի բնակելի տներից մեկում խուզարկության ժամանակ հազար միավորից ավելի հրազեն են հայտնաբերել, հիմնականում հրացաններ և ատրճանակներ: Այս մասին հայտնել է NBC-ն: Խուզարկությունը կատարվել է մի քրեական գործի շրջանակում: Անձը, ում հանդեպ հարուցվել է քրեական գործը, մեղադրվում է զենքի արտադրության և ապօրինի իրացման համար: Հայտնաբերված զենքերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ մեկ միլիոն […]
13:29 09.05.2019
Սպիտակ տան կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը նախորդել էր Թեհրանի հայտարարությունն այն մասին, որ Իրանը չի պահպանի 2015թ.-ին կնքված միջուկային համաձայնագրի որոշ կետերի կատարումը, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանը և ծանր ջրի պաշարներին:
13:21 09.05.2019
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակի առթիվ կազմակերպված շքերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձից հետո Մոսկվայի Կարմիր հրապարակ են մտել տարբեր ջոկատներ: Հանդիսավոր երթը գլխավորել է բանակի գեներալ, ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովը: ՌԴ ցամաքային զորքերի երեք գումարտակների գլխավորությամբ մեկնարկած երթն սկսվել է Ռուսաստանի և Հաղթանակի դրոշների՝ հրապարակ բերելով, ապա հերթով անցել են Ռուսաստանի […]
13:19 09.05.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ: Այս օրը մենք խորին հարգանքով և երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի հիշատակի առջև, որոնք փրկեցին աշխարհը […]
13:19 09.05.2019
Քիչ առաջ Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի 74-ամյակին նվիրված շքերթին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Շնորհավորում եմ մեր հաղթանակի օրվա, հայրենիքի պաշտպաններին մեր անսահման երախտագիտության օրվա առիթով: Մեր երկրի պատմության մեջ քիչ չեն հերոսական արարքները, բայց նացիզմի դեմ հաղթանակը հատուկ տեղ է զբաղեցնում: Այո՛, մեր տարածքներ թշնամու ներխուժման ժամանակ եղան պարտություններ և […]
12:54 09.05.2019
Երեխայի անունը հայտնելուց առաջ Սասեքսի դուքսը և դքսուհին որդուն ծանոթացրել էին թագուհի Եղիսաբեթի հետ:
12:53 09.05.2019
Մարգարիտա Սիմոնյանի Մայա տատիկի ու նրա ընտանիքի պատմությունն ուղիղ կապ ունի Մեծ Հայրենականի հետ: Այս մասին պատմել է RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիրն Instagram-ի էջում: «Այսօր ուղիղ մեկ տարի է, ինչ իմ Մայա տատիկը մահացել է: Նա իր կապուտաչյա երիտասարդությունն ու լավագույն ժամանակներն ապրել է որպես երկրի թշնամի»,- գրել է Մարգարիտան: Մայան 11 տարեկան է […]
12:24 09.05.2019
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակի առիթով Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված շքերթին մասնակցել են նաև Սիրիայից ժամանած զինված ուժերի ներկայացուցիչներ: Տոնական շքերթին հրապարակով անցել են Սիրիայի կառավարական բանակի ռազմական ոստիկանության ծառայողները: Դա մեծ ոգևորություն է առաջացրել շքերթի մասնակիցների շարքերում:
12:03 09.05.2019
Մեկ տարի առաջ Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից ընտրվեց հանրապետության վարչապետ: Հայաստանում վերջին մեկ տարում տեղի ունեցած փոփոխությունների մասին Rusarminfo-ն զրուցել է ռուսաստանցի հայտնի գործիչների հետ, Հայաստանի հետ սերտ կապ պահպանող մարդկանց հետ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում: Հայտնի քիմիկոս Արտեմ Օհանովը կարծում է, որ չնայած նոր կառավարության տված խոստումներին՝ […]
11:30 09.05.2019
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առիթով Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր վաղ առավոտյան մեկնարկել է ամենամյա Հաղթանակի շքերթը: Մոսկվայի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 11:00) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կարմիր հրապարակ և մեկ-մեկ ձեռքով ողջունել պատերազմի վետերաններին: Ապա հայտարարվել է Հաղթանակի շքերթի մեկնարկը: Մառախուղի պատճառով ժամանակավոր չեղարկվել է կործանիչների շքերթը, ապա հրապարակ է մտել […]
11:18 09.05.2019
Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամբողջական տեղեկություն է փոխանցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին՝ Մոսկվայում ապրիլի կեսերին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և ընդունված համատեղ հայտարարության մասին: Այս մասին լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկովյան հանդիպման արդյունքներով գրանցվել է Հայաստանի և Ադրբեջանի հետաքրքրվածությունը՝ հումանիտար […]
08:28 09.05.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանձնարարել է բանակից հեռացնել 55 զինծառայողի՝ կապված հանրապետությունում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին նրանց մասնակցության հետ։ Համապատասխան հրամանը հրապարակվել է Վենեսուելայի կառավարության Gaceta Oficial պաշտոնաթերթում։ Որոշումն անդրադարձել է 35 սերժանտի, 6 լեյտենանտի, 4 կապիտանի ու մայորի, ինչպես նաև 5 փոխգնդապետի վրա։ Համաձայն հրամանի՝ նրանք կհեռացվեն ԶՈւ շարքերից կամ կունենան կոչման իջեցում։
08:16 09.05.2019
Վենեսուելայի հետախուզական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Էդգար Սամբրանոյին։ Նա հունվարի 23-ին իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուաիդոյի տեղակալն է։ Ձերբակալության մասին տեղեկությունը հայտնել է Գուաիդոն իր թվիթերյան էջում։ «Նրանք ձեռնարկում են փորձեր՝ կործանելու բոլոր վենեսուելացիներին ներկայացնող իշխանությունը, սակայն դա նրանց չի հաջողվի»,- գրել է Գուաիդոն։ TASS գործակալության հաղորդմամբ՝ Արգենտինայի և Կոլումբիայի […]
08:00 09.05.2019
Ֆրանսիացի լրագրող Սիլվի Բոմետը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը՝ 66-ամյա Բրիժիտին անվանել է «գեղեցիկ, սակայն ամենաանօգտակար առաջին տիկին»։ Այս մասին ասվում է Բոմետի Il Venait d’Avoir 17 գրքում։ Դրանում պատմվում է Բրիժիտի՝ իրենից 25 տարով փոքր Մակրոնի հետ սիրավեպի մասին։ Հեղինակի կարծիքով՝ Ֆրանսիայի առաջին տիկինը Մակրոնի հետ միության պատճառով շատ բանից է զրկվել։ Բոմետը նշում […]
07:45 09.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցներն ու այդ մասին ծանուցել Կոնգրեսին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ը դատապարտում է Ասադի ռեժիմի կողմից կոշտ ուժի կիրառումն ու մարդու իրավունքների խախտումները և կոչ անում դադարեցնել բռնությունը սիրիացի ժողովրդի հանդեպ, պահպանել հրադադարի ռեժիմը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի […]
00:57 09.05.2019
Ամերիկացի հանրահայտ դերասանուհի Պամելա Անդերսոնը հայտարարել է, որ WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժի կյանքին վտանգ է սպառնում, հայտնում է TMZ-ը: Դերասանուհին հայտնել է, որ այցելել է Ասանժին լոնդոնյան բանտում ու գտնում է, որ արտահանձնելու դեպքում նրան կարող են սպանել: Նա նաև հայտարարել է, որ անում է ամեն բան, որ Ասանժին չարտահանձնեն, քանի որ դա նրա […]
00:51 09.05.2019
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպությունը հայտարարել է թվիթերում իր էջի արգելափակման մասին, հայտնում է Rusarminfo-ն: Տարածած հայտարարության համաձայն՝ էջը արգելափակել է Twitter-ը հայ օգտատերերի բողոքների հիման վրա: «Եթե Twitter-ը ընդունում է հայերի բողոքը՝ աչք փակելով մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարման վրա, ապա նման երկակի ստանդարտների դրսևորումը ոչինչ չի կարող առաջացնել՝ բացի կարեկցանքից»,- ասված է «Լեռնային […]
00:25 09.05.2019
Կալիֆոռնիայի ծովածոցի ափամերձ հատվածում ընդամենը երկու ամիսների ընթացքում 9 սատկած կետ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Հաղորդվում է, որ անցած տարիների համեմատ, ծովային այս կաթնասունների անկման ծավալներն աննախադեպ աճել են: Մասնագետները տեղի ունեցածը անոմալ երևույթ են անվանել: «Սա շատ անբնական է: Սովորաբար, տարեկան կետերի՝ 1-3 անկման դեպք է գրանցվում: Սա արդեն […]
00:07 09.05.2019
Իտալական Մուսոմելի քաղաքի (Սիցիլիայի հարավ) իշխանությունները վաճառում են տները 1 եվրոյով, գրում է The Sun-ը: Ընդհանուր առմամբ՝ վաճառքի է հանվել ավելի քան 100 լքված շենք: Նշվում է, որ մոտ ապագայում կհայտնվի ևս 400 առաջարկ: Ըստ համաձայնագրի՝ գնորդը պետք է մեկ տարվա ընթացքում վերանորոգի գնված տարածքը, հակառակ դեպքում նա կարող է կորցնել 7 հազար եվրոյի չափով […]
23:59 08.05.2019
Շրի Լանկայի ոստիկանությունը բերման է ենթարկել 7 գրոհայինի, ովքեր մտադիր էին մահապարտ դառնալ, հայտնում է Daily Mirror–ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բերման ենթարկվածները իրենց դասում են «Ջամաթ աթ Թաուխիդ ալ Վաթանիա» ահաբեկչական խմբին, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Նշվում է, որ մահապարտները երկար ժամանակ սովորել են, թե ինչպես օգտագործել զենքը և պայթուցիկ սարքերը: Այս […]
18:52 08.05.2019
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում անցկացված Met Gala պարահանդեսի ժամանակ Քիմ Քարդաշյանը լրագրողի հետ զրույցում ասել է, որ հիանում է երգչուհի Շերով և նրա ոճով: «Շերը ինձ համար նորաձևության աշխարհում օրինակ է ծառայում: Եթե ես այսօր այստեղ նրան տեսնեմ, շատ կհուզվեմ: Նա իմ հայ քույրն է»,- ասել է Քարդաշյանը Vogue ամսագրին տված հարցազրույցում: Քիմը նաև հավելել […]
17:26 08.05.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է կանխել Իրանում միջուկային զենքի ի հայտ գալը: «Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը` ելույթ ունենալով ահաբեկչական հարձակումներից զոհված զինվորների և զոհերի օրվա հանդիսավոր արարողության ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին տեղեկացրել […]