17:17 08.05.2019
Իրանը դադարեցնում է միջուկային գործարքի երկու կետերի կատարումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի տարածած հայտարարության մեջ. «Իրանը ներկա պահին պարտավորություն չի կրում ապահովելու հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների պահպանման կետը»: Աղբյուրը հայտնում է, որ Իրանի իշխանությունները միջուկային համաձայնագրի երկրներին 60 օր է տվել նավթային ու բանկային ոլորտում […]
17:00 08.05.2019
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը MET BALL 2019 խնջույքին մասնակցել է բավական համարձակ զգեստով: Խնջույքի լուսանկարները նա հրապարակել է իր ինստագրամյան էջում: Լուսանկարներում Քարդաշյանը ներկայանում է երկնագույն կարճ զգեստով և դեկոլտեով: Բացվածքը զարդարված է քարերով և ծոպերով: Քարդաշյանը նաև կրում է ձեռնոց և երկարաճիտ կոշիկներ: Նա նաև կրել է քարերից պատրաստված կեղծամ: Քիմ Քարդաշյանի լուսանկարները […]
16:42 08.05.2019
Գերմանիայում կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ այս լեզվով խոսել իմացող քաղաքացիների շրջանում 6.2 մլն մարդ չի կարողանում նույն լեզվով կարդալ: Այս մասին հայտնում է Die Zeit-ը՝ մանրամասնելով, որ հարցվածների հիմնական մասը ներգաղթած անձանց հետնորդներ են: Նշվում է, որ նրանց հիմնական մասն ասել է, որ գերմաներեն կարողանում է առանձին նախադասություններ կարդալ, սակայն, ամբողջական տեքստ հասկանալ […]
16:34 08.05.2019
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգում մեկնարկած «Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ են տարել: Վերջինս դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր […]
16:26 08.05.2019
Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին ու մյուս հետխորհրդային երկրներին՝ ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 74-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձը ներկայացվել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։ Վլադիմիր Պուտինը հիշատակել է պատերազմին մասնակցած բոլոր քաղաքացիների սխրանքն ու հերոսությունը՝ ֆաշիզմի դեմ պայքարում ու կոչ է արել մշտապես վառ պահել նրանց հիշատակը, խնամքով վերաբերվել վետերաններին։ Նա առաջնագծի […]
16:18 08.05.2019
ԱՄՆ Կոլորադո նահանգում` Դենվեր քաղաքի մոտակայքում, հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Հայլենդս-Ռանչ կոչվող վայրում STEM գիտատեխնիկական դպրոցում, հարձակվողները ձերբակալվել են: Ձերբակալվածները սովորում էին այդ դպրոցում: Հրաձգության հետևանքով զոհվել է 18 տարեկան երիտասարդ և կա 7 վիրավոր: Կոլորադոյի հրաձգությունը, ըստ որոշ հաշվարկների, 2019թ. ընթացքում ԱՄՆ-ում թվով 115-րդն է: «Երկու մարդ […]
16:01 08.05.2019
Սասեքսի դուքսն ու դքսուհին՝ Հարրին և Մեգանը, բրիտանական մի քանի լրատվամիջոցների հրավիրել են Վինձորի ամրոց` նորածին երեխայի հետ փոքրիկ ֆոտոշարք իրականացնելու համար: Հանրությանն արդեն հասանելի են մի քանի լուսանկարներ: Հայտնում են, որ թագուհին արդեն այցելել և տեսել է իր ծոռին: Նշենք, որ դեռևս մեկ շաբաթ առաջ Մեգանն ու Հարրին հայտարարել էին, որ ցանկանում են երեխայի […]
15:13 08.05.2019
Անհրաժեշտ է խուսափել Իրանի՝ Համատեղ գործողությունների ծրագրից վերջնականապես դուրս գալուց, քանի որ Իրանի միջուկային զենքը նախևառաջ սպառնում է Եվրոպային: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Բորելը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին տեղեկացրել է իր որոշման մասին` «դադարեցնել որոշակի պարտավորություններ» միջուկային ծրագրի մասին […]
14:52 08.05.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Բրյանսկի քաղաքապետարանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Համբարձումյանին Հայրենիքին մատուցած ծառայությունների համար II աստիճանի մեդալով, հայտնում է Rusarminfo-ն: «Էդուարդ Համբարձումյանը պարգևատրվել է հայրենական մշակույթի, արվեստի զարգացման և բազմամյա արգասաբեր գործունեության մեջ մեծ ներդրում ունենալու համար»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում: Էդուարդ Համբարձումյանը ծնվել է 1965թ. հունիսի 12-ին՝ Երևանում: Ավարտել […]
14:48 08.05.2019
ԱՄՆ-ն Թեհրանին դրդում է խախտել միջուկային ծրագրի շրջանակներում ունեցած միջազգային պարտավորությունները, որպեսզի հետագայում հայտարարի, որ Իրանը միջազգային անվտանգությանը սպառնում է: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը: «ԱՄՆ-ը Թեհրանին մղում է այն բանին, որ Թեհրանը սխալվի և արդյունքում միջուկային ծրագրի շրջանակներում իր պարտավորությունները խախտի: Այս դեպքում ԱՄՆ-ն արդեն հիմք կունենա համաշխարհային հանրությանը հայտարարել, […]
14:04 08.05.2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի այրվելու հետևանքով զոհերի դիերն անճանաչելի են դարձել, հայտնում է NTV-ն: Նրանց դիերը կնույնականացվեն ԴՆԹ անալիզի միջոցով: Զոհերի հարազատներն արդեն հանձնել են համապատասխան փորձանմուշները: ԴՆԹ անալիզը նաև կհաստատի մահվան պատճառը: «Ենթադրաբար նրանց մեծ մասը զոհվել է ինքնաթիռի հրդեհի ընթացքում արտադրված թունավոր նյութերի պատճառով: Զոհերի գրեթե մեծ մասը գտնվել է […]
13:55 08.05.2019
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն անակնկալ այց է կատարել Իրաք, հայտնում է Korrespondent-ը: Նշվում է, որ լրագրողներին, ովքեր ուղեկցում էին Պոմպեոյին, մինչև վայրէջքի պահը չի ասվել այդ մասին: Թույլ չի տրվել նաև տեղեկություն հայտնել նրա գտնվելու վայրի մասին, մինչև ինքնաթիռը չլքի երկրի տարածքը: Ի սկզբանե պլանավորված էր, որ Պոմպեոն կայցելի Բեռլին, սակայն վերջին պահին Պոմպեոն […]
13:46 08.05.2019
Չինաստանը հայտարարել է, որ ամեն բան պետք է անել Իրանի հետ կնքված Միջուկային համաձայնագիրը պահպանելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է Rueters-ը: Հաղորդվում է, որ Չինաստանի իշխանությունները համաձայնագրի անդամ երկրներին կոչ են արել կատարել համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները՝ հատուկ շեշտելով դրա կարևորությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ […]
13:00 08.05.2019
«Մենք շփումներ, քննարկումներ ենք ունենում, պարբերաբար հանդիպում ենք պատվիրակությունների հետ, քննարկումների մեջ ենք»,- մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է Միացյալ Նահանգներին քննադատում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը պարզաբանեց՝ իր քննադատությունը կամ խոսքը վերաբերել է նրան, որ ԱՄՆ իմիջն աշխարհում այնպիսին է, որ ժողովրդավարության ու ժողովրդավարության արժեքների պաշտպանն է, բայց Հայաստանում տեղի […]
12:28 08.05.2019
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է 2015 թ-ին կնքված միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին: Նա այդ մասին ասել է հեռուստաուղերձում: Նրա խոսքով` իրենք հանձնառությունների խախտման նախաձեռնող չեն, իրենք պատերազմի սանձազերծող չեն, սակայն երբեք չեն դադարելու պայքարել ծաղրի դեմ: Միաժամանակ նա 60-օրյա ժամկետ է նշանակել, որպեսզի այդ ընթացքում գործարքի անդամ մյուս երկրներն առաջարկներ ներկայացնեն՝ միջուկային […]
08:03 08.05.2019
Ճապոնիայում ավտոմեքենան մխրճվել է զբոսանքի դուրս եկած մանկապարտեզի երեխաների խմբի մեջ։ Այս մասին հայտնում է տեղի Kyodo գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Օցու քաղաքում։ ՃՏՊ-ից հետո 15 երեխա և 2 դաստիարակ է հոսպիտալացվել։ Տուժած երեխաներից 4-ը գտնվում են անգիտակից վիճակում։ Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։ Հաղորդվում է, որ մեքենան երեխաների խմբին վրաերթի է ենթարկել այլ […]
07:47 08.05.2019
1985-1994 թվականներին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կորցրել է մոտ 1․75 մլրդ դոլար։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրների փոխանցած հարկային փաստաթղթերին։ Պարբերականը նշում է, որ այդ ժամանակահատվածում խանութներում վաճառվել է «Թրամփ․ գործարքներ կնքելու արվեստը» գիրքը, որում նա սովորեցնում է բանակցություններ վարելու վարպետություն։ Սակայն, ինչպես գրում է հոդվածագիրը, ֆինանսական […]
07:45 08.05.2019
Երեկ երեկոյան 17-ամյա դեռահասը Թուլուզից ոչ հեռու գտնվող Բլանյակ կոմունայի ծխախոտի խանութում պատանդներ էր վերցրել։ Le Figaro-ի հաղորդմամբ՝ ավելի ուշ նա ազատ է արձակել պատանդառված բոլոր 4 կանանց։ Զինված հանցագործը մնացել է շենքում։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Զինված հանցագործն իրեն անվանել է «դեղին բաճկոնների զինված թև»։ Նշվում է, որ փետրվարի 15-ին նա ձերբակալվել էր դեղին […]
01:07 08.05.2019
Մեր զեկույցը կենտրոնանում է այն բանի վրա, թե որքան արագ ենք կորցնում կենսաբազմազանությունը և որքանով կարող ենք այն ապագայում պահպանել: Եթե մենք ուզում ենք մեր երեխաներին թողնել աշխարհ, որը չի ոչնչացվել մարդու կողմից, պետք է անհապաղ գործենք», – ասում է IPBES-ի նախագահ, պրոֆեսոր Սիր Բոբ Ուոտսոնը: Գիտնականների կարծիքով՝ կենդանիների ոչնչացումը շարունակվում է արագ տեմպերով աճել, […]
01:00 08.05.2019
Մեծ Բրիտանիայի Չեշիր կոմսությունում ընտրել են ամենագեղեցիկ կին սանտեխնիկին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ամենագեղեցիկ կին սանտեխնիկ է ճանաչվել 30-ամյա Քարլի Գեյլը: Նշվում է, որ աղջիկն այդ մասնագիտությամբ սկսել է աշխատել դեռ 15 տարեկանից, այն ժամանակ նա օգնել է հորը, որը նույնպես սանտեխնիկ է: Գեյլը հիշում է, որ նրա հայրը չէր ցանկանում, որ նա […]
00:55 08.05.2019
Հայտարարվել է արևային մարտկոցներով աշխատող առաջին ավտոմեքենայի սերիական արտադրության մասին: УНИАН-ի հաղորդմամբ՝ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Sono Motors ընկերությունը: Հաղորդվում է, որ Sion անվանումը կրող ընտանեկան այս մեքենաների արտադրությունն սկսվել է դեռևս 2016 թվականին, Մյունխենում: Հիմա արդեն ընկերությունը պատրաստ է սերիական արտադրության մեկնարկին: Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենայի վերին հատվածում 330 արևային մարտկոցներ են, որոնք փոշուց […]
00:44 08.05.2019
ԱՄՆ հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ վաղ մահացության հիմնական պատճառը սրտի հիվանդություններն են: Այս մասին գրում է EurekAlert պորտալը: Հետազոտության ընթացքում ուսումնասիրել են 1999-2017 թվականների ընթացքում մահացած 48 մլն մարդու տվյալներ: Պարզվել է, որ վերջին 7 տարիների ընթացքում մարդկանց զգալի մեծամասնությունը մահացել է սրտի հետ կապված խնդիրներից:
00:36 08.05.2019
HBO հեռուստաալիքը պաշտոնական հայտարարություն է տարածել «Գահերի խաղը» սերիալի 8-րդ սեզոնի 4-րդ էպիզոդում սեղանին դրված սուրճի ժամանակակից բաժակի հետ կապված: Նշենք, որ կադրում բաժակի առկայությունը ժամանակային առումով անհամապատասխան է սերիալի բովանդակությանը, և սերիայի հրապարակումից հետո համացանցում իսկական իրարանցում է սկսվել: «Էպիզոդում երևացող լատտեն սխալմունք էր: Դեյներիսն իրականում պատվիրել էր բուսական թեյ»,- ասված է հայտարարության մեջ: […]
00:30 08.05.2019
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ «ռուսական գործով» զեկույցի նոր տարբերակը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Զեկույցի նոր տարբերակում տեքստի մեծ մասը փակված է սև ֆոնով, ինչը նշանակում է, որ այն պարունակում է գաղտնի տվյալներ: «Երկուշաբթի ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը՝ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին […]
23:59 07.05.2019
Ֆրանսիական Arte.tv-ն «Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը» խորագրով ռեպորտաժ է հրապարակել, որտեղ անդրադարձել է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին և հնարավորություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեսանյութում նշվում է, որ մեկ տարի առաջ Հայաստանը ապրել է թավշյա հեղափոխություն: «Իշխանության գալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ ՏՏ ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը: Այսօր ոլորտը ակնկալում […]
22:58 07.05.2019
Գիտնականները բարձրաձայնել են նոր երկրաբանական անոմալիայի մասին, որը մահացու վտանգ է ներկայացնում: Այս մասին գրում է Science Alert պարբերականը: Խոսքը օվկիանոսի հատակի հսկայական տեկտոնական սալի` երկու մասի բաժանվելու վտանգի մասին է: Երկրաբան Ժոաու Դուարտեն տարօրինակ է համարում այն, որ Պիրենեյան թերակղզում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել, քանի որ տարածքը չի համարվում սեյսմոակտիվ և բավարար հեռավորության […]
22:29 07.05.2019
«Միացյալ Նահանգները և Չինաստանը պետք է խուսափեն առևտրային լարվածության աճից»,- հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նախարարը նշել է, որ Ֆրանսիան հետևում է Վաշինգտոնի և Պեկինի միջև ընթացող առևտրային բանակցություններին և կոչ է անում բանակցող կողմերին զերծ մնալ միակողմանի որոշումներից: Նախարարն ընդգծել է, որ այդ քայլերը […]
19:32 07.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թավշյա հեղափոխության մեկամյա հոբելյանի առթիվ հարցազրույց է տվել ռուսական RBK հեռուստաընկերությանը: Հարցազրույցը եթեր կհեռարձակվի մայիսի 13-ին: Հաղորդավար Իլյա Դորոնովը եկել է Հայաստան և ծանոթացել վարչապետի աշխատանքային առօրյային: Համացանցում տեղադրված անոնսային տեսանյութից տեսնում ենք, որ հաղորդավարը զարմացած է այն բանից, որ Նիկոլ Փաշինյանն ազատորեն կարողանում է մտնել ցանկացած խանութ։ «Նրանք անվտանգության աշխատակիցնե՞ր […]
19:25 07.05.2019
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջին վայրկյանին չեղարկել է Բեռլին կատարելիք այցը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը հայտնել է, որ Գերմանիայում պետքարտուղարը պետք է հանդիպեր երկրի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Նշենք նաև, որ հանդիպումը տեղափոխվել է «միջազգային անվտանգության խնդիրների» պատճառով: «Պետքարտուղարը անհամբերությամբ սպասում է […]