15:12 07.05.2019
Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին` դժգոհելով այն հանգամանքից, որ երկրի 45-րդ նախագահը 20-րդ դարի սկզբի ամենասոսկալի ողբերգության զոհերի հիշատակի օրվա առթիվ իր հայտարարության մեջ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը: Նախաձեռնության հեղինակը հայկական արմատներով ամերիկացի կին կոնգրեսական Ջեքի Սփեյերն է: Այդ Նամակը ստորագրվել է ԱՄՆ Կոնգրեսի 28 անդամի կողմից: «Մենք ցանկանում ենք […]
15:05 07.05.2019
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա: Մայրաքաղաք Սկոպյեի օդանավակայանում պապին ընդունել է երկրի վարչապետ Զորան Զաևը և նախագահ Գյորգե Իվանովը: Vatican News-ը հայտնել է, որ Ֆրանցիսկոսը պատմության մեջ առաջին պապն է, որ երբևէ այցելել է այս երկիր: Հյուսիսային Մակեդոնիայում գերակշռում են ուղղափառները, կաթոլիկ եկեղեցին այդտեղ ունի փոքր համայնք: Նշվում է նաև, որ Հռոմի պապի […]
14:55 07.05.2019
ԵՄ-ը ծրագրեր է մշակում սննդամթերքի կորուստները կրճատելու ուղղությամբ: Բանն այն է, որ արտադրվող սննդամթերքի 20%-ը չի իրացվում և ի վերջո հայտնվում է աղբարկղում: Եվրահանձնաժողովը մտադիր է մոնիթորինգի մեծ ծրագիր սկսել և ուղիներ մշակել կորստի տոկոսները նվազեցնելու համար: «Սննդամթերքի կորուստն անընդունելի է հատկապես այս ժամանակաշրջանում, երբ աշխարհում միլիոնավոր մարդիկ են տառապում սովից ու մոլորակի բնական սննդային […]
14:50 07.05.2019
Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ-ների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ, որոնք անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ ՉԺՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի խորհրդական Գուո Ճիծյունի (Guo Zhijun) գլխավորությամբ: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը: Այս մասին […]
14:27 07.05.2019
Կոալիցիոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ և Աֆղանստանի բանակը կետային ավիահարվածներ են հասցրել Ֆարահ նահանգում գտնվող թմրադեղերի արտադրության օբյեկտներին: Ըստ հրապարակած պաշտոնական տեղեկատվության` ոչնչացվել է ավելի քան 150 թալիբ գրոհային և թմրանյութի արտադրության 68 լաբորատորիա: Հաղորդվում է, որ այդ լաբորատորիաները օրական շուրջ մեկ միլիոն դոլարի եկամուտ են բերել: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ դեռ 2001 թվականից է Աֆղանստանում իրականացնում […]
14:02 07.05.2019
Բելառուսի Մեծ թատրոնը Պեկինում Կատարողական արվեստների ազգային կենտրոնի գլխավոր բեմին հանդես է եկել խորհրդային և հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությամբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալենտինա Ելիզարևայի կատարումը մեծ հաջողություն է բերել Պեկինի բելառուսական թատերախմբին: «Ոչ բոլոր երկրները կարող են իրենց թույլ տալ այս մակարդակի բալետ: Եվ ոչ բոլորն են ներկայանում այսպիսի բեմադրությամբ: Ոչ թե […]
13:43 07.05.2019
Շրի Լանկայի ոստիկանությունը հայտնաբերել է այն ճամբարը, որտեղ ահաբեկչությունից առաջ նախապատրաստություն են անցել «Ջամաթ ատ-Տաուհիդ ալ-Վաթանիա» խմբավորման գրոհայինները: Ըստ տեղեկության`այդ բազայում նախապատրաստություն է անցել առնվազն 38 մարդ, այդ թվում Կոլոմբոյում իրականացված պայթյունների անմիջական կազմակերպիչ Զահրան Հաշիմը: Նշվում է, որ ահաբեկչությունից 4 օր առաջ` ապրիլի 17-ին կայացել է հարձակումների գլխավոր փորձը: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական աղբյուրների` […]
12:45 07.05.2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային համակարգերի ձեռբերման առնչությամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նա նշել է, որ եթե Թուրքիան կատարի այս քայլը, ապա ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի վերջինիս նկատմամբ: Ստոլտենբերգը նաև հույս է հայտնել, որ հնարավոր […]
12:30 07.05.2019
Apple ընկերությունը 10 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել խաղ` նախատեսված iPhone-ի համար: Այն կոչվում է Warren Buffett’s Paper Wizard: Այս մասին հաղորդում է Mac Rumors-ը: Ըստ խաղի կանոնների` խաղացողները պետք է տարբեր տներում թերթեր բաժանեն: Ոչ վաղ անցյալում Թիմ Կուկը կատակել էր մի կարճամետրաժ ֆիլմի մասին, որտեղ գործարար Ուորեն Բաֆեթը թերթեր էր բաժանում: Այսօր արդեն […]
11:02 07.05.2019
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող «Արկտիկական խորհրդի» շրջանակներում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնել է Russia Today -ը: Գրեթե մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների լարված վիճակը, սպառազինություններին առնչվող հարցերը, Հյուսիսային Կորեային վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Երկու […]
07:58 07.05.2019
Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում տեղի ունեցած ավիաաղետի զոհ է դարձել 13 մարդ։ Այս մասին հայտնում է նահանգի հասարակական անվտանգության հարցերով նախարարությունը։ Bombardier Challenger 601 ինքնաթիռի վթարման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր անձինք՝ 10 ուղևորներն ու անձնակազմի 3 անդամները։ Վթարն անհայտ պատճառներով տեղի է ունեցել Օկամպո քաղաքի դժվարամատչելի լեռնային շրջանում։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է […]
07:34 07.05.2019
Թուրքիայի ԿԸՀ-ն որոշում է ընդունել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Ընտրությունների արդյունքներով հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Ստամբուլում կրկնակի ընտրություններ կանցկացվեն։ Թող դրանք հաջողություն բերեն»,- գրել է Օզելը թվիթերյան էջում։ Կրկնակի ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին։ ԿԸՀ-ում […]
01:00 07.05.2019
Փարիզի 19-րդ թաղամասի ոստիկանական բաժանմունքը փակվել է լուերի հայտնվելու պատճառով, հայտնում է Korrespondent-ը: Նշվում է, որ բաժանմունքը փակվել է Փարիզի Alliance արհմիության պահանջով և կբացվի միայն լիարժեք ախտահանումից հետո: Արհմիությունում հայտարարել են, որ ոստիկանական բաժանմունքը արդեն մի քանի օր է, ինչ «տառապում է» այս խնդրով, ինչը իրավապահների աշխատանքն անտանելի է դարձնում: Արհմիության թվիթերյան էջում նշված […]
00:43 07.05.2019
Apple ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է iPhone-ի ամենահնացած և էժան մոդելների թողարկումը, գրում է MyDriver-ը: Խոսքը վերաբերում է iPhone SE, iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6S և iPhone 6S Plus մոդելներին: Այս ամենը նշանակում է, որ iOS համակարգն այսուհետ այս մոդելների վրա ծրագրային նոր թարմացումներ չի անի: Ընկերության ղեկավարությունը համարել է, որ այս […]
00:22 07.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերի վերաբերյալ հայտարարությունը նպաստել է Չինաստանի ֆոնդային շուկայում ինդեքսների անկմանը, գրում է Reuters-ը: Շանհայի և Շենչժենի բորսաների կայքերի տվյալների համաձայն՝ հիմնական ինդեքսները նվազել են համապատասխանաբար 5 և 7%-ով: Շանհայ կոմպոզիտ ինդեքսը նվազել է 5․58%-ով, ինչը 2016 թ․-ի փետրվարից հետո ամենավատ տվյալն է: Նշվում է, որ բոլոր առնչվող ինդեքսներն այդ օրը եղել […]
00:10 07.05.2019
Մուրմանսկում նախատեսվում է «Շերեմետևո» օդանավակայանում բռնկված SSJ-100 ինքնաթիռի զոհերի հիշատակին հուշահամալիր կառուցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մուրմանսկի նահանգապետի պարտականությունները կատարող Անդրեյ Չիբիսը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է դեպքի առնչությամբ ձևավորված հատուկ շտաբի նիստին: Չիբիսը նաև տեղեկացրել է, որ հարցը պետք է քննարկվի նաև հասարակական լայն շրջանակների հետ:
22:49 06.05.2019
Երկարատև դադարից հետո այսօր կրկին ռմբակոծվել է Սիրիայի Քեսաբ հայավանը: Ահաբեկիչները հինգ ռումբ են արձակել գյուղի վրա, որոնցից մեկն ընկել է Քեսաբի հայկական Կրթասիրաց վարժարանի մոտակայքում: Բարեբախտաբար, վարժարանն արդեն փակ է եղել: Մյուս ռումբերն ընկել են գյուղի Ռամսիս թաղամասում: SHANTNEWS.am-ի Քեսաբի աղբյուրը հաղորդում է, որ վիրավորների թվում հայեր կան, որոնք տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոց: Նրանց […]
19:11 06.05.2019
Երևանի ավագանու՝ մայիսի 8-ի նիստի օրակարգում ներառված է «Լույս» խմբակցության ներկայացրած ««Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Դրանում նշված է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 23-րդ կետերով ՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. «Իրինա Ռոդնինայի գեղասահքի […]
19:10 06.05.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանակավորապես հեռացել է բիզնեսից: Այս մասին հայտնել է նրա բիզնես գործընկեր Սերգեյ Շեֆերը The Бабель-ին տված հարցազրույցում: Զելենսկու բիզնես գործընկերը նշել է, որ նա բիզնեսի որոշ մասը փոխանցել է վստահելի մարդկանց, որոնք ունեն ձայնի հնարավորություն և ազդեցություն ընկերություններում: «Ընկերության իր մասնաբաժինը ինչ-որ մեկին է փոխանցելու, հնարավոր է ինձ կամ Բորիսին, ես […]
18:45 06.05.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի՝ Ավդեևկայում տեղի ունեցած ելույթի ժամանակ կին զինծառայող է ուշագնաց եղել, հաղորդում է 112.ua-ն: Դեպքը տեղի է ունեցել Հետևակի օրվա տոնակատարության ժամանակ: Պորոշենկոյի ելույթի ընթացքում կինն սկսել է անկանոն շարժումներ անել և ուշագնաց է եղել: Նրան անմիջապես օգնություն են ցուցաբերել, իսկ Պորոշենկոն ընդհատել է ելույթը և մոտեցել կնոջը: Մանրամասները` տեսանյութում:
18:30 06.05.2019
Ապրիլ 2019ին լոյս տեսած ՀԲԸՄ-ի ամսագիրը կը տեղեկացնէ, որ նախորդ տարի՝ 2018-ին, բարեգործական կազմակերպութիւնը ստացած է շուրջ 16 միլիոն տոլարի նուիրատուութիւններ: 15,984,531 տոլար գումարը գոյացած է մեծ եւ փոքր նուիրատուութիւններէ: Մեծագոյն նուիրատուներն են՝ Վաչէ եւ Թամար Մանուկեաններ (Անգլիա)՝ 2,765,000 տոլար, մի ոմն Քալիֆորնիայէն՝ 2 միլիոն տոլար, Թրփանճեան Ընտանեկան կրթական հիմնադրամ՝ 1,313,500 տոլար, Նորա Գահեան կտակ՝ […]
18:06 06.05.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի հետևանքով զոհվածների հարազատներին ու տուժածներին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա գրել է, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար` նշելով, որ նման իրադարձությունները հիշեցնում են կյանքի կարևորության ու արժեքների մասին: «Զոհերին հետ չես բերի: Մենք ցավակցում […]
17:57 06.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության շարունակական խորացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որը գտնվում է ժողովրդավարական արմատական բարեփոխումների փուլում և առաջ է շարժվում ժողովրդավարության ինստիտուցիոնալ ու տնտեսապես հզորացման ճանապարհով: […]
17:52 06.05.2019
Մեգան Մարքլն ու Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին որդի են ունեցել: Այս մասին նրանք հայտնել են իրենց Instagram-ի պաշտոնական էջում: View this post on Instagram We are pleased to announce that Their Royal Highnesses The Duke and Duchess of Sussex welcomed their firstborn child in the early morning on May 6th, 2019. Their Royal […]
17:34 06.05.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) հարցերով օգնական Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նման հանդիպումները հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն են: Նա գոհունակություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից քրեական հետապնդման ոլորտում […]
16:31 06.05.2019
Ուկրաինայում փրկարարները գետից 3 դի են դուրս բերել: Հայտնի է, որ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսն Իվանովո Ֆրանկովսկի հատվածում գետն է ընկել: «Ավտոմեքենայում գտել են 3 դի: 16 ուղևորներ ինքնուրույն են դուրս եկել գետից, 3 հոգու էլ փրկարարներն են դուրս բերել: Մեկ մարդու ճակատագիրն անհայտ է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ […]
15:42 06.05.2019
Համացանցում հրապարակվել է Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ուղևորներից մեկի՝ ինքնաթիռի ներսում նկարահանած տեսանյութը: Կադրերում երևում է թե ինչպես են այրվում օդանավի պոչամասն ու թևերը: Մարդիկ խուճապի մեջ են, լսվում են կանանց և երեխաների գոռոցներ, իսկ ինչ-որ մեկը, հավանաբար, բորտուղեկցորդը, կոչ է անում խուճապի չմատնվել: Հիշեցնենք, որ այս աղետի հետևանքով զոհվել է 41 մարդ: «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած […]