12:11 01.05.2019
ԱՄՆ-ից գործող Միջազգային կրոնական ազատությունների հանձնախումբը, ինչպես հանձնակատար Գարի Բաուերն է ասում, իր վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ հատկապես 16 երկրներում իրականացվում են բիրտ գործողություններ ընդդեմ խղճի ազատության: Ըստ նրա՝ Չինաստանում այն ուղղված է հիմնականում ընդդեմ ույղուր մահմեդականների: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:
«Այն ուղղված է նաև ընդդեմ Տիբեթի բուդդիստների, ընդդեմ Ֆալուն գոնգի և քրիստոնեական եկեղեցիների»,-ասում է նա:
Բաուերի խոսքով` Միացյալ Նահանգներն ունի փաստացի տվյալներ, թե Չինաստանի որ պաշտոնյաներն են պատասխանատու խղճի ազատությունն այստեղ կրճատելու համար: Նա կոչ է անում, որ ԱՄՆ-ը հորդորի Չինաստանին ազատ արձակել ույղուրներին ու մյուս մահմեդականներին:
Ըստ նույն կազմակերպության, իրադրությունը խղճի ազատության բնագավառում վատթարացել է նաև Նիգերիայում, որտեղ կառավարության ու պետական մակարդակներով հանդուրժում են բռնություններն ու խտրականությունը:
Կազմակերպության զեկույցի համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում աճել է սրբավայրերի դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումների թիվը:
ԱՄՆ-ի կոնգրեսականներն ասում են, որ սրբավայրերի եւ աշխարհում խղճի ազատության պաշտպանությունն այն հարցերն են, որոնք ոչ միայն Կոնգրեսի, այլև ԱՄՆ-ի ողջ հասարակության թիրախը պիտի դառնան:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...