00:28 30.04.2019
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը միջազգային ճարտարապետական մրցույթ է հայտարարել տաճարը վերակառուցելու համար: Արդեն ճարտարապետական որոշակի էսքիզներ կան, որոնք հետաքրքրել են հանրությանը և համացանցում քննարկվում են:
Բյուրեղապակյա հրաշք
Իտալացի ճարտարապետներ Մասսիմիլիանո և Դորիանա Ֆուկսասն առաջարկել են բյուրեղապակյա կտուր, որը գիշերը լույսերով վառված կլինի և աչքի կզարնի:
«Բյուրեղապակին պատմության նրբության ու ոգեղեն լինելու նշանն է, իսկ լույսը՝ ոչ նյութական էությունը»,- բացատրել են ճարտարապետները:
Ոսկե հրդեհ
Ֆրանսիացի ճարտարապետ Մաթյե Լիաններն առաջարկել է տաճարի վնասված հատվածը չվերակառուցել հնի նմանությամբ, այլ պետք է ոգեշնչվել հենց հրդեհով:
«Ինձ դուր է գալիս այն գաղափարը, որ պատմության դրվագը կարելի է սառեցնել ու պահել մարդկանց հիշողության մեջ: Ես առաջարկում եմ վնասված հատվածի վրա ներկայացնենք հենց կրակը խորհրդանշող ոսկեզօծ հուշարձան: Նման կերպ մենք կարող ենք պատկերել աղետը և այն վերածենք ինչ-որ նոր ու գեղեցիկ երևույթի՝ տևական, բայց հավերժ»,- ասել է ճարտարապետը:
Անավարտ լույս
Բրատիսլավայի Vizumatelier ստուդիան առաջարկում է վնասված հատվածի փոխարեն վառ լույսով ու դեպի երկինք ձգվող երկար աշտարակ կառուցել:
«Գոթական ժամանակաշրջանի ճարտարապետությունը ձգտում էր դեպի երկինք: Հիմա այն հնարավոր է»:
Պատուհան դեպի երկինք
Սան-Պաոլոյի AJ6 Studio-ն առաջարկել է ամբողջությամբ վիտրաժ անել: Ճարտարապետները ցանկացել են գոթական ոճի մեջ միավորել երկինքն ու երկիրը ու դրան զուգահեռ ներսում հետաքրքիր լուսավորություն ստանալ:
Ապակյա երեսակում
Ռուս Ալեքսանդր Ներովնյան առաջարկել է հին փայտյա կտուրի փոխարեն այն ամբողջովին ապակյա դարձնել:
Նոր հինը
Ֆրանսիացի նկարիչ ու ճարտարապետ Դավիթ Դերուն առաջարկել է նոր հայացքով նայել և, պահպանելով հինը, նոր լուծումներ ավելացնել տաճարի վրա:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...