19:27 25.04.2019
Շոտլանդիայում Մեծ Բրիտանիայից անկախանալու հարցով հանրաքվե կարող է անցկացվել: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Հաղորդվում է, որ նախատեսվում է այդ մասին օրինագիծը ներկայացնել մինչև 2021 թվականը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու պարագայում: Հանրաքվե անցկացնելու համար, այդուհանդերձ, Շոտլանդիան պետք է համաձայնություն ստանա Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից:
19:20 25.04.2019
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի մոտ ախտորոշել են Բելլի կաթված, որը ազդում է դիմային մկանների վրա և անորեքսիա, հաղորդում է Radar Online-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Ջոլին շատ վատ տեսք ունի, նա կշռում է 42 կգ: Նաև հայտնի է, որ 43-ամյա Անջելինան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո որոշել է կտակ կազմել: Դերասանուհին ցանկանում է իր […]
19:15 25.04.2019
Սալոնիկում բախումներ են տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և հյուպատոսարանը պահպանող ոստիկանության աշխատակիցների միջև:
19:06 25.04.2019
130-ից ավելի կայքեր, որոնք ՌԴ-ում հրապարակել էին «Գահերի խաղը» հեռուստասերիալի ցանցահենների կողմից տարածված էպիզոդը, արգելափակվել են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ռոսկոմնադզորի» լրատվական կենտրոնին: «Ներկա պահին ցանցահենների կողմից հրապարակված կայքերում հրապարակված 138 կայքեր արգելափակվել են: Սպասվում է, որ կարգելափակվի ևս 26 կայք»,- ասված է հայտարարության մեջ:
18:57 25.04.2019
Ադելաիդայի համալսարանում և Հարավ-ավստրալական ինստիտուտում առողջապահական և բժշկական հետազոտությունները նիհարելու և արյան մեջ շաքարի քանակը կարգավորելու նոր մեթոդ են բացահայտել: Այդ մասին հաղորդում է MedicalXpress. Ուսումնասիրողները գտնում են, որ նիհարելու և 2-րդ տիպի դիաբետից ազատվելու միակ եղանակը սնունդը ճիշտ ժամանակին ընդունելն է: Մասնագետները փորձարկումներ են իրականացրել 15 կամավորի շրջանում: Նրանք սնվում էին առավոտ 08։00-ից մինչև […]
18:50 25.04.2019
Ապրիլի 24-ին Նիդեռլանդների տարբեր բնակավայրերում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ։ Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ առաքելական եկեղեցու մոտ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցած արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Նիդեռլանդների օրենսդիր մարմնում ներկայացված տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ Սադեթ Քարաբուլութը (Sadet Karabulut), Ջոել […]
18:36 25.04.2019
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր արձագանքել է ԱՄՆ Կոլորադո նահանգի խորհրդարանի այն բանաձևին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին և Արցախի ճանաչմանը։ Բաքվի ԱԳՆ խոսնակը իրարամերժ պնդումներ է արել այդ կապակցությամբ։ Նախ` նա ասել է, որ այդ բանաձևում Արցախի ճանաչման մասին խոսք չկա, ապա հայտարարել է, որ նահանգի խորհրդարանը իրավասու չէ այս կամ այն […]
18:32 25.04.2019
Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որով ուկրաիներենը հայտարարվում է այդ երկրի միակ պետական լեզուն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Փաստաթուղթը նախատեսում է, որ այս երկրում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի ազգային լեզուն պետք է օգտագործի ցանկացած վայրում ու կյանքի ցանկացած իրավիճակում: Դա մասնավորապես վերաբերում է պետական կառույցների ներկայացուցիչներին ու սոցցանցերում գրանցված անձանց, կրթական հաստատությունների, բուժհաստատությունների […]
18:30 25.04.2019
Ռուսաստանի Դաշնության Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանում ՀՀ զինված ուժերի դեսանտագրոհային ստորաբաժանումների սպայական կազմի վերապատրաստման կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով ապրիլի 23-ին Ռյազան են մեկնել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
18:28 25.04.2019
Ժնևի համալսարանում՝ Հայագիտության ամբիոնում, մայիսի 2-ին՝ պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարիի ղեկավարությամբ, կներկայացվի Բեռնարդ Ջորջի հեղինակած «Հայերի վրեժխնդրությունը. Թեհլիրյանի դատավարությունը», որին հաջորդելու է քննարկում նույն համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Սևան Գարիբյանի հետ: Այս քննարկումը եզրափակում են «Անսովոր դատավարություններ» եռագրության վերաբերյալ բանավեճերը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: Նախորդ հանդիպումների ժամանակ քննարկվել էին հետևյալ […]
18:24 25.04.2019
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը պատրաստվում է երկու դպրոց բացել այն մեծահասակների համար, որոնք չեն ստացել դպրոցական ավարտական վկայական: Այս մասին հայտնում է Le Point-ը: Նշվում է, որ ուսումնական կենտրոնները բացվելու են Կլիշի-սու-Բուա և Վալենսիա քաղաքներում: Բրիջիտ Մակրոնը կգլխավորի ուսուցչական խորհուրդը: Ֆրանսիայի առաջին տիկինը նաև պատրաստվում է դասավանդել ֆրանսերեն, քանի որ ունի համապատասխան կրթություն և […]
18:06 25.04.2019
Գյումրիում էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Նա հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, իսկ Գյումրիի Ամերիկյան անկյունում հանդիպել է ուսանողների հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրանց հետ զրույցի թեման կրթությունն էր և կրթական համակարգում ամերիկյան ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Մասնագիտական կրթության հարցում ԱՄՆ դեսպանը […]
17:15 25.04.2019
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել Գերագույն ռադայի կողմից ուկրաիներենի բացառիկության մասին օրենքի ընդունումը: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսախոս քաղաքացիների մեծամասնությանը, որ կողմ են ուկրաիներեն լեզվին օժանդակելու անհրաժեշտությանը: Ես էլ, ի դեպ, սովորեցի այն հասուն տարիքում»,- հայտարարել է Պորոշենկոն: Ըստ նրա՝ հինգ տարի հետո Ուկրաինան կարողացավ դուրս գալ նախաճգնաժամային վիճակից և շատ բաներ […]
17:11 25.04.2019
Վերջին 4 տարվա ընթացքում Մադոննան առաջին անգամ ներկայացել է նոր տեսահոլովակով: Տեսահոլովակը նկարահանվել է Medellin երգի հիման վրա և մի քանի օրում հավաքել է 2,4 մլն դիտում: Այս սինգլը կլինի նաև երգչուհու նոր՝ Madame X ալբոմում: Ալբոմը նախատեսված է թողարկել այս տարվա հունիսի 14-ին: Ձայներիզում ընդգրկված կլինի 15 երգ: Տեսահոլովակում Մադոննան ներկայանում է որպես կոլումբացի […]
17:04 25.04.2019
Այսօր աշխարհում նշվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկի՝ «Ռոբինզոն Կրուզո» վեպի տպագրման 300-ամյակը: 1719 թվականի ապրիլի 25-ին Միացյալ Թագավորությունում լույս տեսած վեպը մինչև այսօր էլ ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ: Բրիտանացի գրող Դանիել Դեֆոյի վեպի հիման վրա ստեղծվել են նաև կինոնկարներ, թատերական ներկայացումներ: Ռոբինզոն Կրուզոյի նախատիպը եղել է իրական մարդ՝ շոտլանդացի նավաստի Ալեքսանդր Սելքիրքը, որ չորս […]
17:02 25.04.2019
Ապրիլի 24-ին Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը ներկա էին Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, տեղական իշխանությունների, ինչպես նաև լեհական և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դեսպան Սամվել Մկրտչյանը, դիմելով ներկաներին, իր խոսքում մասնավորապես կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ […]
16:50 25.04.2019
Ջրհեղեղների հետևանքով 70 մարդ է մահացել Հարավային Աֆրիկայում: Այդ մասին հաղորդում է ВВС-ն: Ջրհեղեղների ու սողանքների պատճառը Կվազուլու-Նատալ նահանգի Դուրբան քաղաքում չդադարող անձրևներն են: Տեղի իշխանությունները տարհանել են ավելի քան 1000 մարդու: Ափամերձ շրջաններում նոր ջրհեղեղի ու ուժեղ քամիների վտանգը դեռ պահպանվում է: Տեղի ունեցածի հետևանքով տուժել են տեղի գործարաններն ու 2 համալսարան, ավերվել են […]
16:04 25.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դոումային (նստավայրը՝ ք․ Թբիլիսի): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Նիդեռլանդների հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչին լավագույնս կարող է նպաստել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը: Հանրապետության նախագահը նաև շնորհավորել է […]
15:32 25.04.2019
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ուժը խորհրդանշող» դաշույն է նվիրել, այս մասին հաղորդում է RT-ն: Հեռուստաալիքի տվյալներով` Կիմ Չեն Ինը նվերը փոխանցել է Պուտինին Վլադիվոստոկում տեղի ունեցած զրույցից հետո: Ինչպես նշվում է, հյուսիսկորեական երկրի ղեկավարը հայտնել է, որ այս սուրը խորհրդանշում է Հյուսիսային Կորեայի Դեմոկրատական Հանրապետության ժողովրդի ուժն ու ոգին, […]
15:19 25.04.2019
Հայտնի է դարձել, թե ինչ է հյուրասիրելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ինին վերջինիս պատվին նախատեսված պաշտոնական ճաշի ժամանակ: Հիմնական կերակրատեսակները լինելու են բորշչը և եղջերուի մսով պելմենները: Դրանից բացի՝ սեղանին կդրվեն ծովախեցգետնի աղցան, ձողաձուկ` սամիթի խավարտով, խաբարովյան շոգեխաշած հորթի միս` խորոված բադրջանով, խնձորի շերբեթ կարամելով և շոկոլադե տորթ: Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի նախագահը […]
14:09 25.04.2019
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Մենք ունենք «փայլուն» հարաբերություններ, չեք պատկերացնում, թե որքան են «փայլում» հայ-ռուսական հարաբերությունները: Մեկ էլ պարզվում է, որ Ռուսաստանում միայն հայ վարորդներին են կանգնեցնում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով մեքենա վարել: Կառավարությունն ասում է՝ բան չմնաց, հեսա լուծվելու է այս […]
13:48 25.04.2019
Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ 3 ամսով շարունակվելու է արտակարգ դրության ռեժիմը երկրի ողջ տարածքում: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը: «Ոստիկանությանն ու զինված ուժերին հանձնարարված է ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ահաբեկչությունների իրականացումը խոչընդոտելու, երկրի ողջ տարածքում վտանգը չեզոքացնելու, մասնավոր ու պետական սեփականություններն ու քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասվում է կառավարության հրամանագրում: Տեղեկացվում է նաև, որ […]
13:19 25.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Լոս Անջելեսի փողոցներ էին դուրս եկել հազարավոր մարդիկ: «Շատերն էին դուրս եկել փողոց` մասնակցելու այսպես կոչված «Արդարության երթին»: Գալիս էին ընտանիքներով, նույնիսկ փոքր երեխաների հետ: Հենց այդ նոր սերունդն է շարունակում պայքարը՝ հայերի ցեղասպանության ճանաչման համար»,- հաղորդում է ABC հեռուստաալիքը: Հեռուստաալիքին հարցազրույց տված հայերը նշում էին, […]
13:07 25.04.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Գևորգյանը և Բաբկեն Թունյանը պատասխանել են լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրից: «Այդ հարցի հասցեատերը մենք չենք: Ես, որպես քաղաքացի, ուղղակի ժպիտով եմ դրան վերաբերվում»,- ասաց Գևորգյանը: Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի՝ այդ ամենին վատ է […]
12:53 25.04.2019
Ամերիկացի հայտնի գործարար, Reddit սոցկայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել ապրիլի 24-ի վերաբերյալ՝ հայտնելով, որ այդ օրն իր ծննդյան օրն է, և Թուրքիան տապալվել է. «Ոչինչ չի կարող հային ստիպել այդքան ուժեղ զգալ, որ աշխարհում կա մի բան, որ ավելի կարևոր է, քան հենց ինքը. դա ապրիլի 24-ին ծնվելն է. Թուրքիան […]
12:50 25.04.2019
Արդեն երկու տասնամյակ, լինելով անվտանգության առումով անկանխատեսելի ու անկայուն միջավայրում, որտեղ պատերազմ և խաղաղություն հասկացությունները խիստ երերուն են, Հայաստանն իր պաշտպանական ներուժի մեծացմանը զուգահեռ զարգացնում է միջազգային անվտանգությանն աջակցելու հնարավորությունները։ Մոսկվայի միջազգային անվտանգության կոնֆերանսի ընթացքում իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Լինելով մի պետություն, որը գործնականում է հասկացել միջազգային անվտանգության և […]