Ամերիկացի հնգամյա երեխային սպանելուց հետո ծնողները որոնման հայտարարություն են տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Ամերիկացի հնգամյա երեխային սպանելուց հետո ծնողները որոնման հայտարարություն են տվել

19:07 26.04.2019

Մոտ 1 շաբաթ առաջ ԱՄՆ Իլինոյս նահանգում 911 ծառայություն է զանգահարել Էյջեյ անունով տղայի մայրը և հաղորդում տվել, որ իր որդին կորել է: Նա նշել է, որ երեկոյան երեխային քնեցրել է, իսկ առավոտյան, վերադառնալով բժշկի մոտից, տղային չի գտել։ Հղիության երրորդ ամսում գտնվող կինը հայտնել է, որ երեխային փնտրել է տանը, հարցուփորձ արել հարևաններին, բայց գտնել չի կարողացել:

Իրավապահները սկսել են զբաղվել երեխայի որոնման աշխատանքներով: Որոնումները շարունակվել են 6 օր: Տղայի որոնումներին միացել են նաև ոստիկանական շներն ու կամավորներ: Երեխայի մայրը՝ Ջոանը, նույնիսկ հեռուստատեսությամբ է դիմել որդուն՝ խնդրելով տուն վերադառնալ, բայց նա ոստիկանների հետ համագործակցել և օգնել չի ցանկացել։

5 տարեկան տղայի որոնումները դադարեցվել են, երբ Էյջեյի մարմինը գտնվել է տնից 11 կմ հեռավորության վրա՝ տոպրակներով փաթաթած և ոչ խոր փոսի մեջ թաղած:

Ոստիկանները, հաշվի առնելով ընտանիքի ոչ բարեկեցիկ վիճակը, սկսել են խուզարկել տունը սպանության ապացույցներ գտնելու նպատակով: Արդյունքում նրանք գտել են անհարժեշտ ապացույցները: Ծնողներն այժմ ձերբակալված են սպանության, երեխաների նկատմամբ բռնության կիրառման, հանցագործությունը կոծկելու մեղադրանքներով:

Թե ինչ պայմաններում է տեղի ունեցել սպանությունը, դեռ ոստիկանությանը պարզ չէ, կատարվում է  փորձաքննություն:

Իսկ Էյջեյի եղբայրը՝ 4 տարեկան Պարկերը, սոցաշխատողների հսկողության ու խնամքի ներքո է:

Ի դեպ, Buzzfeed-ի հաղորդմամբ՝ վերջին 5 տարիների ընթացքում իրավապահներն այս կամ այն պատճառով 17 անգամ այցելել են 36-ամյա Ջոան Քաննինգի և 60-ամյա Էնդրյու Ֆրոյդի տուն: Եվ ամեն այցից արձանագրել են, որ տան կենցաղային պայմանները չեն համապատասխանում երեխաների՝ այնտեղ ապրելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Տաղանդների ֆոնդ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր

18:18 19.06.2025

«Տաղանդների ֆոնդ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» զարգացման հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։ Համաձայն հուշագրի՝ «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ նվագախմբի կազմում աշխատելու և իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն […] ...

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

18:09 19.06.2025

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...

SHANTNEWS

18:00 19.06.2025

SHANTNEWS

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

17:54 19.06.2025

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

17:46 19.06.2025

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

Պոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

17:39 19.06.2025

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

Հունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...

BACK_TO_TOP