13:44 26.04.2019
ԱԱԾ սահմանապահների վարչություն այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից ապաստան խնդրելու դեպքին, նաև այն փաստին, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարարը ևս Ռուսաստանում է, այնտեղի քաղաքացիություն ունի: «Պողոսյանը պատգամավորի կարգավիճակն օգտագործեց և տեսադաշտից կորավ: Քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ: Եթե […]
13:36 26.04.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ապրիլի 26-ին լրագրողները հարց ուղղեցին նրա ձևակերպած «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևի մասին: Նախարարին հիշեցրին՝ այս արտահայտությունը բուռն արձագանքի արժանացավ Հայաստանից դուրս: Հարցին՝ ի՞նչ էր ուզում ասել այդ արտահայտությամբ, Տոնոյանը պատասխանեց, որ ասվածն ասվել է արդեն, հորդորեց չշարունակել թեմայի քննարկումը: Մոսկովյան այցից մանրամասներին անդրադառնալով՝ նա նշեց, որ ամեն ինչ թափանցիկ […]
13:28 26.04.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լուրերին, որ Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայում ևս «Սու-30» կործանիչներ են տեղաբաշխվելու, պատասխանեց. «Ռուսական բազան մոդեռնիզացվելու է ժամանակի ընթացքում և համապատասխան որոշումներ են կայացվելու սպառազինության տեսակի և քանակի վերաբերյալ»: Լրագրողները հիշեցրին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ամերիկյան զենքի վերաբերյալ առաջարկ ուներ Հայաստանին: […]
13:22 26.04.2019
Ապրիլի 26-ին Կիևում ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի տարբեր հաստատությունների ականապատ լինելու մասին: Այդ հաստատություններ են ուղարկվել արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները՝ տեղանքն ուսումնասիրելու և անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հաղորդում է Информатор-ը: Անհայտ անձը հաղորդել է, որ ականապատված են Գերագույն ռադայի, կառավարության շենքերը, Ժուլյանի օդանավակայանը, Կենտորնական ավտոկայանը, Կենտրոնական երկաթուղային կայարանը, Հարավային կայարանը և Դարնիցկի կայարանը: Այս […]
13:08 26.04.2019
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակի առաջին տեղակալ Իրինա Գերաշենկոն, որն ընտրվել էր «Պյոտր Պորոշենկոյի բլոկից», քննադատել է ուկրաինական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկուն երեխաների հետ Թուրքիա մեկնելու համար: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Պատգամավորը հիշեցրել է նաև ընդդիմադիրների բուռն արձագանքը Մալդիվներում՝ Պորոշենկոյի հանգստի մասին լուրի վերաբերյալ: «Հուսով եմ` այսօր բոլորը հիշում են, […]
13:02 26.04.2019
Սիրիական Ալ Բաբ քաղաքում հայեր չեն ապրում, և բախումները եղել են Մանբիջ քաղաքի ծայրամասերում: SHANTNEWS.am-ի աղբյուրների հաղորդմամբ` բախումները տեղի են ունեցել անցնող օրերին։ Նշվում է նաև, որ Անկարայի աջակցությունը վայելող խմբավորումների և քրդական ջոկատների միջև տեղի ունեցած բախումներին մասնակցել են քրդական խմբավորումներին մաս կազմող Հասաքեի բնակիչ հայորդիները։ Հետևաբար, վերջին օրերին շրջանառվող լուրերն այն մասին, որ […]
12:52 26.04.2019
Զենքի գաղտնի պահեստ են հայտնաբերել Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները կասկածելի փաթեթ են հայտնաբերել Կեբելյոբայի շրջակա անտառում: Այնտեղ գտել են ատրճանակ, որսորդական հրացան՝ 23 փամփուշտով, երկու հրացան, գիշերային տեսողության սարքեր և այլն: Կատարվում է հետաքննություն: Իրավապահները փորձում են պարզել, թե ում է […]
12:46 26.04.2019
Twitter-ի օգտատերերը զարմացել են այն տեսանյութից, որտեղ կապիկը հետաքրքրությամբ սմարթֆոնով թերթում է Instagram-ի հրապարակումները: Մեկնաբանությունների մեջ օգտատերերը նշել են, որ զարմացած են մարդու և կապիկի նմանությունից, ինչը էվոլյուցիայի ևս մեկ ապացույց է: Տեսանյութը հրապարակվել էր Reddit-ում, սակայն մեծ տարածում է գտել նաև Twitter-ում, այն ունի մեկ միլիոնից ավելի դիտում` կապիկը թերթում է նկարները, տեսանյութեր է […]
12:28 26.04.2019
92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Էլինա Բիստրիցկայան: Կյանքի վերջին տարիներին դերասանուհին ծանր հիվանդ էր: Դերասանուհուն վերջին հրաժեշտը կտան ապրիլի 29-ին Մոսկվայի Փոքր թատրոնում, որտեղ նա աշխատում էր 1958թ-ից: Կինոյում դերասանուհու դեբյուտը Լենա Ալեքսեենկոյի դերն էր «Խաղաղ օրերին» կինոնկարում: Սակայն «արվեստի մեջ ամենագլխավոր ճանապարհը», Բիստրիցկայայի խոստովանությամբ, սկսվել էր Սերգեյ Գերասիմովի […]
12:12 26.04.2019
Ռուսական «Ձայնը. երեխաներ» շոուի ստեփանակերտցի մասնակից 11-ամյա Միշա Գրիգորյանը, ով իր հզոր ձայնով հիացրել էր ժյուրիին ու անցել եզրափակիչ փուլ, «Առաջին ալիքով» պատմել է իր մասին: Հեռուստաալիքը հայ մասնակցի մասին պատմող հատուկ ռեպորտաժ է պատրաստել, որտեղ Միշա Գրիգորյանն ու իր մայրը ներկայացնում են տղայի ծննդավայրը, հայրենիքը, առօրյան ու հետաքրքրությունները: Տեսանյութում ներկայանալով՝ Միշան ասում է. «Ես […]
11:50 26.04.2019
Մարոկկոյի զբոսաշրջային ամենահայտնի վայրերից մեկը, որտեղ այծերն արածում են ծառերի վրա, ինչպես պարզվել է` իրական չէ, գրում է The Sun-ը: Հետազոտությունն իրականացրել է վայրի բնության պաշտպանությամբ զբաղվող Born Free Foundation բարեգործական կազմակերպության անդամներից մեկը: Ակտիվիստը բացահայտել է, որ տեղացի ֆերմերներն ամեն առավոտ այծերին բերում են և քշելով բարձրացնում ծառերի ճյուղերի վրա, որոնք աճում են Մարաքեշի […]
11:48 26.04.2019
Ծագումով հայ 11-ամյա Դավիթ Նիկալյանը ելույթ է ունեցել գերմանական հեռուստատեսությամբ հեռարձակվող The Voice Kids երաժշտական մրցույթի եզրափակչում: Տղան կատարել է ամերիկացի երգչուհի Լորեն Օլրեդի «Never Enough» կոմպոզիցիան «Մեծագույն շոումեն» մյուզիքլից: Դավիթի կատարումը հիացրել է հանդիսատեսներին, որոնք վանկարկել են «Բրավո´»: The Voice Kids 2019-ի հաղթող են ճանաչվել Mimi & Josefin քույրերը:
11:37 26.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին և հանդես է եկել ելույթով: Պուտինը նշել է, որ չնայած նախկին պատերազմներին ու ներկայիս կոնֆլիկտներին` շատ երկրներ եվրասիական տարածքում կարողացել են արդյունավետ համագործակցության ուղիներ գտնել: Որպես օրինակ Պուտինը նշել է ԵԱՏՄ-ն: «ՌԴ-ն շահագրգռված է եվրասիական բոլոր գործընկերների հետ ակտիվ համագործակցությամբ, որը […]
11:32 26.04.2019
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի՝ հարկմանը, շրջակա միջավայրին, կլիմայի փոփոխությանն առնչվող գործողություններին և գյուղական համայնքների զարգացմանը, սպառողների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Արման […]
11:26 26.04.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 24-ին Հնդկաստանի առաջատար Ջավահառլալ Ներուի անվան համալսարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, որը կրում էր «Հիշողության քաղաքականությունը Հայաստանում» խորագիրը։ Համաժողովին մասնակցում էին Ներուի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության, Դելիի մտավորականության, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ։ Համաժողովը բացել և Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ […]
08:02 26.04.2019
Շենգենյան համաձայնագիրն անհրաժեշտ է վերանայել և այնտեղից բացառել մի շարք երկրների։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեծ ասուլիսի ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն։ «Բաց լինելու համար պետք է սահմաններ ունենալ, ընդունելության համար հարկավոր է տուն, այսինքն՝ պետք են սահմաններ, կանոններ»,- ասել է նա։ Նա նշել է, որ այսօր ամեն բան չէ, որ […]
07:46 26.04.2019
Աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի Burj Khalifa երկնաքերը, լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Սուրբ Զատկի օրը եկեղեցիներում ու հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհերի։ «Միասին դեպի աշխարհ՝ կառուցված հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության վրա»,- ասված է Burj Khalifa-ի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարին կից գրառման մեջ։ Շրի Լանկայի դրոշի գույներով են լուսավորվել նաև ԱՄԷ-ի այլ […]
07:33 26.04.2019
«Գորբաչով-հիմնադրամի» մամուլի ծառայության ղեկավար Պավել Պալաժչենկոն հերքել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հոսպիտալացման մասին լուրերը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Երեկ երեկոյան «Հանդիպում Գորբաչովի հետ» կինոնկարի ռեժիսոր Անդրե Սինգերը հայտնել էր, որ Գորբաչովն իր մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերային չի կարողացել գալ, քանի որ հոսպիտալացվել է։ «Նա գրասենյակում էր, աշխատանքի։ Ես նրա հետ […]
07:18 26.04.2019
Մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության հետ կապված Հայաստանի առաջարկած փոփոխությունները: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով անդամ հանդիսացող երկու երկրի դիվանագետներին։ Փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք պետք է արժանանան երկրների առաջնորդների հավանությանը։ Վերջիններս կհավաքվեն կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի՝ աշնանը ծրագրված նիստին։ Հայաստանի առաջարկների էությունը կայանում է […]
01:00 26.04.2019
Հայտնի է, թե Շրի Լանկայում պայթյունների հետևանքով իրականում որքան մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Sky News–ը։ Ինչպես նշվում է, ահաբեկչությունների հետևանքով Շրի Լանկայում զոհվել է ոչ թե 359, այլ 253 մարդ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Շրի Լանկայում ապրիլի 21-ին Սուրբ Զատկի պատարագի ժամանակ երկրի մայրաքաղաք Կոլոմբոյում և դրա մատույցներում 8 պայթյուն […]
00:42 26.04.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի սենատը որոշում է ընդունել, որի համաձայն` դպրոցի ուսուցիչները իրավունք կունենան ուսումնական հաստատության տարածքում զենք կրել, հայտնում է ТАСС-ը: Օրենքին կողմ է քվեարկել սենատի 22 պատգամավոր, 17-ը դեմ է եղել: Նահանգի օրենսդիր մարմնի ղեկավար Բիլ Գալվանոն ասել է, որ երբ սկսվում է կրակահերթը, ամեն ինչ որոշում են վայրկյանները: Նրա խոսքերով՝ հիմա ուսուցիչները կկարողանան […]
00:24 26.04.2019
Համացանցի օգտատերերերից մեկը, ով Twitter-ում ներկայանում է dumbass ass idiot անվամբ, մի տարօրինակ լուսանկար է տեղադրել Twitter-ի իր էջում ու խնդրել մարդկանց մեկ բառով անվանել լուսանկարում ներկայացված պատկերը: Korrespondent-ի փոխանցմամբ՝ լուսանկարի հանդեպ հետաքրքրությունն այնքան է մեծացել, որ որոշ մարդկանց մոտ անգամ որոշակի տարվածություն է եղել՝ լուսանկարում պատկերված իրերը տեսնելու ու հասկանալու մոլուցքով: Չնայած այդ մոլուցքային […]
00:10 26.04.2019
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին Հայոց ցեղասապանության ոգեկոչման 104-րդ տարելիցի առթիվ թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով հայ համայնքին։ «Ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության այս օրը հատկապես ցանկանում եմ ողջունել Արգենտինայի մեծ հայկական համայնքին, որն Արգենտինան ընտրել է ապրելու և ապագա կառուցելու համար՝ հարստացնելով մեր մշակույթը»,- գրել է նա։ En el Día de Acción por […]
23:47 25.04.2019
«Հանդիպում Գորբաչովի հետ» կինոնկարի ռեժիսոր Անդրե Սինգերը հայտնել է, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը իր մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերային չի կարողացել գալ, քանի որ հոսպիտալացվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես նշվում է, Գորբաչովը Մոսկովյան միջազգաին կինոփառատոնին պետք է ներկայացներ իր մասին պատմող ֆիլմը, որի ռեժիսորներն են Վերներ Հերցոգը և Անդրե Սինգերը։ «Գորբաչովն ուզում […]
22:01 25.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի բանակցությունների ավարտին Վլադիվոստոկում բարձրաստիճան հյուրի պատվին հանդիսավոր ընդունելություն է կայացել։ Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, ընդունելության ժամանակ մի քանի երաժշտական ստեղծագործություն է հնչել, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարը»։ Երկու երկրների առաջնորդների և հյուսկորեական պատվիրակության անդամների համար հնչել են նաև ռուսական դասական կոմպոզիցիաներ, ինչպես […]
20:40 25.04.2019
Ապրիլի 24-ին Չեխիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել, այդ թվում՝ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Պրահայի հայկական խաչքարի մոտ, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հոգեհանգստյան կարգ ու Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ լարային քառյակի համերգ Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում, մոմերով երթ Սուրբ Հոգու եկեղեցուց դեպի խաչքար: Այս ամսին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջոցառումներին մասնակցել են […]
20:27 25.04.2019
Ապրիլի 23-ին, Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: Փաստաթղթի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց ցեղասպանության փաստից ելնելով, […]
20:15 25.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը և կարևորել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ցանկանում եմ […]
19:39 25.04.2019
Ապրիլի 24-ին Մինսկի Ալեքսանդր Նևսկու եկեղեցու տարածքում տեղադրված հայկական խաչքարի մոտ կայացավ հավաք՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Միջոցառմանը եկեղեցու սպասավորները՝ ավագերեց Նիկոլայ Կորժիչի գլխավորությամբ, կատարեցին հոգեհանգստյան կարգ և ժամերգություն, որին հաջորդած խոսքում ավագերեց Կորժիչը նշեց, որ բելառուս ժողովուրդը, որը նույնպես վերապրել է ցեղասպանության արհավիրքը, կիսում է հայ ազգի վիշտը։ Դիմելով հավաքին ներկա հայ համայնքի, […]
19:30 25.04.2019
Մալավիում, որը գտնվում է հարավարևելյան Աֆրիկայում, սկսվել է աշխարհի առաջին լիարժեք պատվաստումը մալարիայի դեմ: Արդեն 15 հազար երեխա պատվաստվել է: Նշվում է, որ պատվաստվածների 40%-ը հիվանդ չէ: Ամեն տարի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն, մալարիայի հետևանքով կես միլիոն մարդ է մահանում, հիմնականում աֆրիկյան երկրներում: Մալարիայով հիվանդանում են հիմնականում հինգ տարեկան երեխաները: Նոր պատվաստանյութը օգնում է […]