17:30 24.04.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի քաղաքապետ տիկին Բուել Գոդներին: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում ունեցած դերակատարության մասին: […]
17:20 24.04.2019
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, Արարատ լեռան լուսանկար է հրապարակել թվիթերյան իր էջում: Լուսանկարում լեռան ֆոնին, Ծիծեռնակաբերդի բարձունքում դրված դեսպանության ծաղկեպսակն է: Նկարին կցվել են «Ապրիլի 24», «Ոգեկոչում», «Հայոց Ցեղասպանություն», «Արարատ լեռ» հեշթեգերը: Դեսպանն իր հրապարակած մեկ այլ, ավելի վաղ արված լուսանկարում գլուխը խոնարհած կանգնած է […]
17:16 24.04.2019
Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականի զոհերի հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ խոնարհվելու Ցեղասպանության նահատակների հիշատակի խորանի առաջ: Ամենակարևոր դասը, որ […]
17:14 24.04.2019
Յարոսլավլի «Շիննիկ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Վալերի Ցխովրեբովը խաղի ժամանակ գնդակով հարվածել է թռչող թռչնի: Այդ մասին առաջինն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է թիմի դարպասապահ Դմիտրի Յաշինը: Այս արտասովոր միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի «Շիննիկ»-«Տյումեն» հանդիպման ժամանակ: «Չհամաձայնեցված թռիչք մարզադաշտի վրայով: Greenpeace-ը կարող է չմտահոգվել: Թռչունը ողջ է»,- կատակով գրել է Յաշինը: Գնդակի […]
16:26 24.04.2019
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հազարավոր մարդիկ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում երթ կիրականացնեն՝ կոչ անելով Թուրքիային և Միացյալ Նահանգներին պաշտոնապես ճանաչել տեղի ունեցածը որպես ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NBCLosAngeles-ը: Երթի մասնակիցները առավոտ 10-ին կհավաքվեն Հոլիվուդի մոտ և այդտեղից քայլերթ կիրականացնեն: Միջոցառման կազմակերպիչը Unified Young Armenians («Միացյալ երիտասարդ հայեր») կազմակերպությունն […]
16:16 24.04.2019
Ապրիլի 23-ին աշխատանքային այցով Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ուրուգվայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտում հանդիպում է ունեցել Ուրուգվայի մարդու իրավունքների պաշտպանների հաստատության տնօրենների խորհրդի անդամներ Խուան Ֆարոպպա Ֆոնտանայի և Մարիանա Բլենգիո Վալդեսի հետ: ԱԳՆ ղեկավարը և ուրուգվայցի իրավապաշտպանները քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը, մարտահրավերներն ու […]
15:42 24.04.2019
«Այսօր մեր հայրենակիցներն իրենց հայրենի հողից տեղահանվեցին, ոչնչացվեցին հոգևոր, նյութական արժեքները, կարևոր է, որ դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից, որպեսզի ունենա կանխարգելիչ նշանակություն, նաև սթափության խորհրդանշական կոչ լինի»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նշել է, որ այս գործում ջանքերը պետք է շարունակական լինեն, կարևորել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող […]
15:20 24.04.2019
Ֆրանսիայի ոստիկանությունը բացահայտել ու ձերբակալել է բանկոմատներից գումարների գողությամբ զբաղվող ինտերնացիոնալ խումբ՝ ձևավորված նախկին խորհրդային երկրների ներկայացուցիչներից՝ Բելառուսի, Լիտվայի և Վրաստանի քաղաքացիներից: Ոստիկանությունը նրանց ձերբակալել էր նախորդ շաբաթ: Հետաքննությունը պարզել էր, որ հանցագործները գումարը հափշտակում էին առանց բանկոմատը կոտրելու: Հանցավոր խմբի երեք անդամներն ավելի քան 30 բանկոմատ էին ներթափանցել հաքերային ծրագրի միջոցով: Հետաքննությունը նաև պարզել […]
15:09 24.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է Մոսկվան կառուցելու հարաբերությունները Կիևի հետ Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից հետո, գրում է Gazeta-ն: Նա ասել է, որ Պուտինը հաշվի է առնելու Զելենսկու գործողություններն արտաքին հարաբերությունների վեկտորի կանխորոշման ժամանակ: «Զելենսկու կոնկրետ հայտարարությունների և գործողությունների վրա կհիմնվեն ՌԴ հարաբերություններն Ուկրաինայի ղեկավարության հետ»,- […]
14:14 24.04.2019
Ապրիլի 24-ին` ժամը 18:00-ին, Ժնևի Հայ Առաքելական եկեղեցում Տ. Գուսան վարդապետ Ալջանյանի կողմից մատուցվելու է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ: Շվեյցարիայի հայկական միության կոմիտեն տեղեկացնում է, որ պատարագին կհաջորդի արարողություն հուշակոթողի դիմաց և միասնական աղոթք, հրավիրում են հավատացյալներին՝ ներկա գտնվելու այս արարողությանը և հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակներին: Այնուհետև Շվեյցարիայի հայկական […]
13:20 24.04.2019
Որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, պետք է շարունակել այսպիսի հիշատակի օրեր նշելը և ընդհանրապես պայքարը ճանաչման համար։ Ծիծեռնակաբերդում այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին ասաց Լիոնի հայազգի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը։ 100 տարի անցել է, և ըստ Քեփենեկյանի, այլևս ժամանակ կորցնելու տարբերակ չկա։ Հայազգի գործիչը բացատրում է, որ այլ երկրներ նույնպես կարող են օգնել այս պայքարին, […]
13:16 24.04.2019
Ֆրանսայի նախագահութեան թեկնածու եւ Ազգային Ճակատ կուսակցութեան ղեկավար Մարին Լը Փեն հայկական «Նուվել տ՛Արմէնի» թերթին հետ ունեցած հարցազրոյցի մը ընթացքին յայտարարեց, թէ Արցախի տագնապին լաւագոյն լուծումը կը նկատէ Արցախը Հայաստանին միացնելը։ Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան հարցին, Լը Փեն ըսաւ, որ Թուրքիա պէտք է աւելի լուրջ մօտեցում ցոյց տայ իր պատմութեան այս սարսափազդու էջին։
12:50 24.04.2019
Այս չորեքշաբթի՝ ապրիլի 24-ին, Բելգիայի դաշնային խորհրդարանը պիտի քննարկի և քվեարկի մի օրինագիծ, որ քրեականացնում է ցեղասպանության ժխտումը, սակայն այս օրինագծում Հայոց ցեղասպանությունն ընդգրկված չէ: Բելգիայի հայերի Կոմիտեի անդամ Հարութ Շիրինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ Հայոց ցեղասպանությունն այս օրինագծում չընդգրկելու պատճառը շատ պարզ է. օրինագիծը բխում է ԵՄ-ից եկած առաջարկից, որտեղ նշվում է՝ բոլոր անդամ […]
12:20 24.04.2019
Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանին եւ Ծերակոյտին մէջ ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 104րդ տարելիցը, ինչպէս նաեւ յայտարարուեցան Քալիֆորնիոյ օրէնսդիր մարմինի Հայկական համախմբումին կազմակերպած տարեկան 5րդ շարադրական եւ գեղարուեստի մրցումներուն արդիւնքները։ «Այսօր կը յարգենք Հայոց Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն յիշատակը, նոյն ժամանակ շնորհակալութիւն յայտնելով մեր ազգի բարգաւաճման ջանքերուն մէջ հայ համայնքին բերած ներդրումներուն համար», յայտարարեց նահանգային ծերակուտական Սքաթ Ուիլք:«Այսօր […]
11:34 24.04.2019
SHANTNEWS.am-ը ներկայացնում է աշխարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների շարք: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ կան աշխարհի տարբեր երկրներում: Դրանք դրվել են տվյալ երկրում հայ համայնքի ջանքերով: Ներկայացնենք դրանցից առավել հետաքրքիրները: Թուրքիա, Ստամբուլ Հուշարձանը տեղադրվել էր 1919թ., սակայն 1922թ. Աթաթուրքի իշխանություն գալուց հետո այն հանվել է և անհայտ պայմաններում կորսվել: Հնդկաստան, Արևմտյան Բենգալ, […]
11:22 24.04.2019
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն իր պաշտոնական թվիթերյան էջում գրառում է կատարել ամերիկյան իշխանությունների որոշման վերաբերյալ, համաձայն որի՝ Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեին առաջին անգամ թույլատրվել է Վաշինգտոնում ապրիլի 24-ին տեղի ունեցող ավանդական ցույցի հարևանությամբ հավաք անցկացնել: Կոնգրեսականը կոչ է արել չեղարկել որոշումը և այն «շոկային» է որակել: «Սա շոկային է, կոչ եմ անում անհապաղ չեղարկել թույլտվությունը»,- […]
11:19 24.04.2019
Օդին անունով շունը, որը ներկայացնում է ամերիկյան հայտնի К-9 ստորաբաժանումը, Օրեգոնում մարտական առաջադրանքը կատարելիս հանդիպել է մացառախոզի: Ընդհարման արդյունքում շան մարմնի վրա մացառախոզի շուրջ 200 ասեղ է հայտնվել: Այս մասին գրել է New York Daily News հրատարակչությունը: Օդինը հետևելիս է եղել հանցագործին, որը փախուստի էր դիմել ոստիկանական տեղամասից: Ինչ-որ պահի շունն ընդհարվել է ճանապարհին հայտնված […]
11:03 24.04.2019
Սաուդյան Արաբիայում երկրի 37 քաղաքացիների հանդեպ մահապատիժ են կիրառել, հայտնում է EuroNews-ը: Նշվում է, որ նրանք կապ են ունեցել ահաբեկչության հետ: Մահապատժի ենթարկվածներին մեղադրել են ծայրահեղական գաղափարախոսության, կրոնական թշնամության, ահաբեկչական խմբերի ձևավորման մեջ: Մարդկանց գլխատել են Էր Ռիադում, Մեդինայում և այլ քաղաքներում: Երկրում մահապատիժը կատարվում է գլուխը թրով կտրելու եղանակով:
10:51 24.04.2019
Թույլտվություն է տրվել անօդաչու թռչող սարքերին ուղեբեռներ փոխադրել ԱՄՆ-ի տարածքում: Թույլտվությունը ստացել է Wing ընկերությունը, որը Google Alphabet-ի դուստր ձեռնարկությունն է: Արդեն մի քանի ամսից անօդաչուներով ուղեբեռների տեղափոխումը կսկսվի Վիրջինիա նահանգում: Այս գործառույթն իրականացնելու համար ընկերությունները պետք է բավարարեն բոլոր այն պահանջներին, որոնք ներկայացվում են դասական ավիափոխադրողներին: Ի դեպ, 2020 թվականից ԱՄՆ-ում, Չինաստանում և ԵՄ […]
10:22 24.04.2019
Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի կինոթատրոնում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել են վերահսկել իրավիճակը, ռումբը գտել են կասկածելի մոտոցիկլետը խուզարկելիս: Այս մասին հայտնում է News 1st հեռուստաալիքը: https://twitter.com/eSPAINews/status/1120917145301467136?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1120917145301467136&ref_url=https%3A%2F%2Fiz.ru%2F871679%2F2019-04-24%2Fvzryv-progremel-v-kinoteatre-kolombo-na-shri-lanke Սուրբ Զատկի օրը երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների շարքի հետևանքով զոհվել է 359 մարդ:
10:08 24.04.2019
Բրիտանացի ակտիվիստները մտադիր են կրկին օդ բարձրացնել «փոքրիկ Թրամփի» փուչիկը: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Թրամփը կայցելի Մեծ Բրիտանիա, հայտնում է The Guardian -ը: Թրամփը հունիսին կայցելի Բրիտանիա: Նշվում է, որ Թրամփին փոքր երեխայի կերպարով պատկերող փուչիկը 5 անգամ ավելի մեծ կլինի նախորդ տարվա տարբերակից: ««Փոքրիկ Թրամփը» կրկին օդ կբարձրանա, սակայն դա կարժենա 70 հազար […]
09:33 24.04.2019
Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 359-ի: Այս մասին հայտնում է Ada Derana պորտալը` հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին: Իրավապահները հետաքննության շրջանակում ձերբակալել են ևս 18 մարդու: Այդ գործողության ընթացքում Վարակապոլա շրջանում առգրավվել է ռադիոկապի 4 միջոց, մոտոցիկլետ: Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 40 ձերբակալվածի մասին:
08:48 24.04.2019
Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի զրահապատ գնացքի ժամանումը Պրիմորյեի երկրամաս` սահմանային Խասան կայարան: Դիմավորման արարողությունից հետո նա այցելել է Ռուս-կորեական բարեկամության տուն, որը կրում է իր հոր` Կիմ Իր Սենի անունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 25-ին Վլադիվոստոկում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային […]
07:26 24.04.2019
Պատմության մեջ առաջին անգամ Մարսի վրա երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական տիեզերական CNES գործակալությունն իր թվիթերյան էջում։ Նշվում է, որ ամերիկյան InSight սարքի վրա տեղադրված SEIS սեյսմաչափը ցնցումները գրանցել է ապրիլի 6-ի՝ առաքելության 128-րդ օրը, սակայն այդ մասին հաղորդվում է միայն հիմա։ Գրանցվել է թույլ, սակայն ակնհայտ սեյսմիկ ազդանշան։ Նշվում է, որ սեյսմաչափը […]
01:02 24.04.2019
Ամերիկյան Քլիվլենդ քաղաքում զարմանալի դեպք է տեղի ունեցել: Սիրահար զույգն ամուսնացել է օդանավակայանում: Ինչպես հաղորդում է CBS հեռուստակայանը, զույգն ամուսնանալու համար ընտրել է հենց օդանավակայանը, քանի որ այդ վայրի հետ չափազանց շատ հիշողություններ են կապած: Միշել Բելլոն և Ռոն Պետերսոնը ծանոթացել են բեռների հանձնման բաժնում: Մի անգամ կինն իր ղեկավարի հանձնարարությամբ օդանավակայանում պետք է դիմավորեր […]
00:25 24.04.2019
Թոշակառու տղամարդն ինքնասպանություն է գործել Ռուսաստանի պոլիկլինիկաներից մեկի զուգարանում: Այս մասին հայտնում է kp.ru-ն: Հաղորդվում է, որ տղամարդը հիվանդանոց է գնացել ստուգման: Դեպքից առաջ նա սպասելիս է եղել իր հերթին: Ավելի ուշ, սակայն, չի կարողացել համբերել ու ինքնասպան է եղել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
23:55 23.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը դեռևս չի պատրաստվում հանդիպել կամ բանակցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է РИА Новости-ին: Ուշակովը նշել է. որ հարկավոր է սպասել ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատմանը։ «Ոչ, այս պահին չի պլանավորվում, այս պահին մենք սպասում ենք ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը, իսկ հետո մենք […]
23:38 23.04.2019
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից տեղեկացնում են, որ Մախաչկալայում և Գրոզնիում բերման է ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 անդամ, գրում է ТАСС-ը: Գերատեսչության տվյալներով՝ բերման ենթարկվածները մտադիր էին ահաբեկչություններ կազմակերպել Գրոզնիում և Կասպիյսկում իրավապահ մարմինների դեմ: «Այդ նպատակների համար հանցագործների կողմից համացանցով ստացված հրահանգների միջոցով ծրագրվում էր ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության […]
23:26 23.04.2019
Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրութուններում կրած պարտությունից հետո այդ երկրի ներկայիս նախագահ Պյոտոր Պորոշենկոն իր «Համերաշխություն» խմբակցության պատգամավորներին հանդիպման է հրավիրել: Այս մասին հայտնում է Украинская Правда-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին: «Լավրայի գրասենյակում, Գերագույն Ռադայի նիստից հետո հանդիպում է տեղի ունենալու»,- ասել է աղբյուրը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պորոշենկոն այս հանդիպումը հրավիրել է՝ պատգամավորների հետ քննարկելու կուսակցության […]