12:40 25.04.2019
Բրազիլացի վոլեյբոլիստ Ժակլին Կարվալիոն բրազիլիական սուպերլիգայի խաղի ժամանակ տված հարցազրույցում կորցրել է գիտակցությունը, հայտնում է AS-ը: Մարզուհին խոսել է լրագրողի հետ «SESI Սան Պաուլո» և «EMS Թաուբաթե» խաղի ժամանակ: Զրույցի ընթացքում նա անսպասելիորեն փակել է աչքերը և ընկել, աղջկան միանգամից օգնել են լրագրողը և օպերատորը: «SESI Սան Պաուլո» թիմից մի քանի խաղացող ևս հասել է […]
12:21 25.04.2019
Շրի Լանկայի Քաղավիացիայի վարչությունն արգելել է երկրի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի կիրառումը, հայտնում է Korrespondent-ը: ԱԹՍ-ների օգտագործման թույլտվություններն անորոշ ժամանակով ճանաչվել են անօրինական: Այս որոշումն ընդունվել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Հիշեցնենք, որ Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 359-ի: Կա մոտ 4 տասնյակ ձերբակալված:
12:18 25.04.2019
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ապրիլի 25-ը հռչակվել է Մալարիայի համաշխարհային օր, որը նշվում է 2007 թվականից: Այս տարվա կարգախոսն է. «Զրո մալարիան սկսվում է ինձնից»: Մալարիայի դեմ պայքարում ավելի քան մեկ տասնամյակի կայուն առաջընթացը դադարել է: ԱՀԿ-ի մալարիայի համաշխարհային իրավիճակի վերջին զեկույցի համաձայն՝ 2015-ից մինչև 2017 թվականը մալարիայի դեպքերի […]
11:56 25.04.2019
Իտալացի ֆերմեր Դարիո Գամբարինը տրակտորի և գութանի միջոցով 2․5 հեկտար հողի վրա ստեղծել է Լեոնարդո դա Վինչիի պատկերը, հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ պատկերը ստեղծելու համար իտալացին ծախսել է 8 ժամ: Գործընթացը նկարահանել են անօդաչու թռչող սարքի միջոցով: «Դարիոն որոշել է պատկերել հենց դա Վինչիին, չէ՞ որ մի քանի օրից կլրանա վերածննդի դարաշրջանի այս […]
11:52 25.04.2019
Ապրիլի 24-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։ Այն ներառում է շուրջ երկու տասնյակ միջոցառումներ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, կապի, կապիտալ շինարարության, ռազմատեխնիկական համագործակցության և մի շարք այլ ոլորտներում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել […]
11:50 25.04.2019
Ապրիլի 18-20-ը Չինաստանի Վուժեն քաղաքում կայացել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության մեխանիզմի (ԲՐԻՏԱՔՈՄ-BRITACOM) գծով առաջին վեհաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Վեհաժողովին մասնակցել են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության 34 անդամ և 22 դիտորդ պետությունների հարկային մարմինների ղեկավարներ, Չինաստանի կառավարության բարձրաստիճան […]
11:18 25.04.2019
Համացանցում տեսանյութ է հայտնվել այն մասին, թե ինչպես են Պուտին-Կիմ Չեն Ին հանդիպումից առաջ հյուսիսկորեացի առաջնորդի թիկնապահները սպիրտով մաքրում նրա աթոռը: Հանդիպումը պետք է տեղի ունենար Վլադիվոստոկի հեռավորարևելյան դաշնային համալսարանում: Մինչ սկսվելը, Կիմ Չեն Ինի թիկնապահները ճշտել են, թե որ աթոռին է նստելու իրենց ղեկավարը, ապա սպիրտային լուծույթով մանրակրկիտ մաքրել են այն: Պուտին-Կիմ Չեն Ին […]
11:14 25.04.2019
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և նշել, որ ամեն տարի ապրիլի 24-ին հայերը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: «Ֆրանսիան, որն ապրիլի 24-ը հայտարարել է հիշատակի ազգային օր, Հայաստանի կողքին է՝ ցույց տալու այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը մեր համընդհանուր հիշողության մաս է կազմում»,- գրել […]
10:20 25.04.2019
Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Միսլատայում տեղակայված «Կենաց Խաչ» հուշարձանի մոտ, որտեղ հավաքված ավելի քան 100 հայեր և իսպանացիներ ծաղիկներ են խոնարհել և խնկարկել Եղեռնի զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները՝ Խայմե Բրոնչուդի գլխավորությամբ, «Կոնտիգո» կուսակցության և մի շարք կազմակերպությունների անդամներ։ Միջոցառումը սկսվել […]
08:28 25.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ հեռախոսազրույցում աջակցել է մայրաքաղաք Տրիպոլիի վրա նրա ուժերի հարձակմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Իրավիճակին ծանոթ ամերիկացի անանուն պաշտոնյայի փոխանցմամբ՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Տրիպոլիի վրա հարձակմանը՝ ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարության տապալման համար։ Մեկ այլ աղբյուր նշում […]
08:13 25.04.2019
Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր-էշ-Շուգուր քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել առնվազն 18 մարդ։ Եվս մոտ 40 մարդ վնասվածքներ է ստացել։ Նախնական տվյալներով՝ զոհերի թվում կա 4 երեխա և 1 կին։ Այս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը։ Պայթուցիկ սարքը ենթադրաբար տեղադրված է եղել մեքենայի մեջ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
08:01 25.04.2019
Մենք երբեք չենք մոռանա 1․5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ կցելով իր մասնակցությամբ երթից լուսանկար։ «Երկու կուսակցությունների նախագահները թույլ են տվել Թուրքիային վետո դնել ԱՄՆ-ի կողմից ճանաչման վրա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի։ Մեզ չեն լռեցնի։ Ճշմարտությունը մեր […]
07:34 25.04.2019
ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը կարող է 5 մլրդ դոլարի չափով տուգանք սահմանել Facebook սոցցանցի նկատմամբ՝ օգտատերերի անձնական տվալների արտահոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով ընկերության ներկայացրած եռամսյակայն հաշվետվությանը։ Անցած տարվա մարտին հայտնի էր դարձել, որ մի քանի տարի առաջ՝ նախընտրկան արշավի ընթացքում, համագործակցելով ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, Cambridge Analytica ընկերությունն […]
07:18 25.04.2019
Շրի Լանկայի մահապարտ ահաբեկիչներից 2-ը եղել են համեմունքի խոշորագույն արտահանողներից մեկի որդիները։ Նրանք եղել են մայրաքաղաք Կոլոմբոյի ամենահարուստ մուսուլմանական ընտանիքից։ Աս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Խոսքը Ishana Exports ընկերության հիմնադրի որդիներ Իմսաթ Ահմեդ Իբրահիմի և Իլհամ Ահմեդ Իբրահիմի մասին է։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց հայրը՝ Մուհամմադը, եղել է հարձակումներից հետո ձերբակալված մի […]
00:25 25.04.2019
Ի հիշատակ ցեղասպանության զոհերի՝ լիբանանահայ լեռնագնաց Ավետիս Կալպակլյանը Էվերեստի ստորոտին ծածանել է հայկական եռագույնը: Ավետիսն այս պահին Էվերեստի ABC-ում ակլիմատիզացիա է անցնում, որ բարձրանա գագաթ:
23:59 24.04.2019
Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ապրիլի 24-ին տեղի է ունեցել ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, արարողությանը մասնակցել են Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան […]
23:19 24.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «60 минут» ծրագրի շրջանակներում «Россия 1» հեռուստաալիքի ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավար Օլգա Սկաբաևայի հարցերին՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին։ «Սա շատ կարևոր օր է ամբողջ հայության համար։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շատ կարևոր քայլ է երկրում նմանօրինակ ոճրագործությունները կանխելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նաև հիշեցրել […]
22:46 24.04.2019
Կոլորադո նահանգի սենատն այսօր միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագիծը:
20:56 24.04.2019
Իրանը կարող է ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանին նստել, բայց նման գործողությունների համար բարենպաստ պայմաններ առայժմ չկան, իսկ Վաշինգտոնը պատրաստ չէ բանակցություններին: ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Բանակցությունները հնարավոր են, եթե ԱՄՆ-ը ներողություն խնդրի: Ոմանք կարծում են, որ Վաշինգտոնը բանակցությունների կողմնակից է, իսկ Իրանը մերժում է: Դա, սակայն, այդպես չէ: ԱՄՆ-ը […]
19:44 24.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լուգանսկի ու Դոնեցկի շրջանների բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրման կարգը դյուրացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Համաձայն այդ փաստաթղթի` մարդիկ, ովքեր մշտապես ապրում են այս տարածքներում, «իրավունք ունեն դիմել դյուրացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու համար»: 2018թ. դեկտեմբերին ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որով երկրի ղեկավարն իրավունք […]
19:32 24.04.2019
Հայտնի ռուս լրագրող, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրառում է կատարել: Սիմոնյանը պատմել է ողբերգությունը վերապրած իր նախատատերի մասին: Իր տատիկներից մեկի՝ Նարտուհի Ներսեսյանի մասին խոսելիս Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ նա տեսել է, թե ինչպես են յաթաղանով դաժանորեն գլխատել ծնողներին, քույրերին ու եղբայրներին: Մեծ քույրը, որը ամուսնացած էր, […]
19:28 24.04.2019
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ու դեսպանության այլ ներկայացուցիչներ և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչները, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առիթով այցելել են Ծիծեռնակաբերդ: Այս մասին հայտնում են Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնից: Ռուս դիվանագետները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
19:15 24.04.2019
Հրեական ծագում ունեցող ռուսաստանցի հայտնի հեռուստա- և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հրապարակում է արել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Նա իր Instagram-ի էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող անմոռուկի լուսանկար ու «Հիշում եմ և պահանջում» գրառումը հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով: Նա իր էջում նաև հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ՌԴ նախագահ […]
19:12 24.04.2019
Ավստրալիայի հայկական համայնքը Մորիսոնի ձևակերպումներն անվանել է «վիրավորական հետընթաց»:
19:09 24.04.2019
Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) ու Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրուցել են Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու անունից: 15 րոպե տևողությամբ զրույցի ընթացքում քննարկել են Պյոտր Պորոշենկոյի քրեական հետապնդումը և Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին հաղորդում է vz.ru-ն: Զրույցը սկսվել է Մակրոնի շնորհավորանքով: Նա կոչ է արել Զելենսկուն «վայելել այս պահը»: […]
18:41 24.04.2019
Ռուսաստանում բնակվող հայազգի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի իր միկրոբլոգում կարդացել է Հովհաննես Շիրազի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտնի ստեղծագործություններից մեկը: «Ամեն ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը: XX դարի առաջին ցեղասպանության զոհերը հայերն էին, նրանց բնաջնջում էին Օսմանյան կայսրությունում միայն էթնիկական պատկանելության համար: Իմ ազգը նույնպես ցեղասպանություն […]