TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ֆրանսիայի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

19:28 23.04.2019

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ապրիլի 24-ին Փարիզում՝ տեղի ժամանակով 18:00-ին, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին գրում է armenews.com-ը: Նշվում է, որ առաջին անգամ պատմության մեջ Ֆրանսիան պաշտոնապես կոգեկոչի Հայոց ցեղասպանության տարելիցը: Միջոցառումները տեղի կունենան երկրի տարբեր վայրերում: Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, վարչապետը ելույթ կունենա կառավարության անունից: Ապրիլի 24-ը ներառվել է հանրապետական […]

̰
Ֆրանսիայի Կլիշի քաղաքում բացվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ

19:03 23.04.2019

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը լուսանկարներ է հրապարակել Ֆրանսիայի Կլիշի քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունից՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
Մահացել է Լյուքսեմբուրգի մեծ դուքսը

18:23 23.04.2019

Կյանքի 99-րդ տարում մահացել է Լյուքսեմբուրգի մեծ դուքս Ժանը, լուրը ԶԼՄ-ներին հաղորդել է Լյուքսեմբուրգի մեծ դուքս, միապետ Անրին՝ Ժանի որդին: «Մեծ վշտով տեղեկացնում եմ Ձեզ հորս մահվան մասին: Մեծն դուքս Ժանը լքել է այն աշխարհը, որը լի էր իր ընտանիքի հանդեպ սիրով»,- ասված է Անրիի տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Լյուքսեմբուրգի մեծ դուքս Ժանը իշխել […]

̰
Հայտնի է Պուտին-Կիմ Չեն Ին հանդիպման օրը

18:02 23.04.2019

Ապրիլի 25-ին կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը: Խորհրդականը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա Վլադիվոստոկում: Russia Today-ի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ինը Ռուսաստան կժամանի իր հայտնի զրահապատ գնացքով: Իսկ մինչ դա ինքնաթիռներով Վլադիվոստոկ են արդեն ժամանել Հյուսիսային Կորեայի […]

̰
Հայաստանը հրաժարվելու է Տոկիոյի օլիմպիական խաղերին «սպիտակ քարտով» մասնակցությունից

17:43 23.04.2019

Հայաստանը կհրաժարվի «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերին մասնակցել «սպիտակ քարտով»: Այս մասին հայտարարել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Եվրոպայի առաջնություններում Հայաստանը ներկայացրած մարզիկների ու մարզիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Մենք այս անգամ հրաժարվելու ենք սպիտակ քարտից, քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձևերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»,- ՀԱՕԿ-ը փոխանցում […]

̰
«Բարև Ձեզ, Հայաստան». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը սկսել է բլոգ վարել

17:40 23.04.2019

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին սկսել է բլոգ վարել, որը նրան թույլ կտա ուղիղ կապի մեջ լինել Հայաստանի քաղաքացիների հետ՝ անդրադարձ կատարելով տարաբնույթ հարցերի, այդ թվում՝ ավանդական դիվանագիտական տիրույթից դուրս: Իր բլոգի անդրանիկ թողարկման մեջ նա խոսում է հայաստանյան իր առաջին տպավորություններից և պատմում Օհայո նահանգում գտնվող իր հայրենի քաղաքի մասին: Դեսպանը բլոգի առաջին հոդվածը վերնագրել […]

̰
«Իսլամական պետությունը» ստանձնել է Շրի Լանկայի ահաբեկչությունների պատասխանատվությունը

17:03 23.04.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների շարքի պատասխանատվությունը: Ավելի վաղ Շրի Լանկայի իշխանությունները կարծում էին, որ ահաբեկչության հետևում կանգնած է տեղի National Thowfeek Jamaath խմբավորումը, որը հավանաբար կապեր ունի արտերկրում։ Հիշեցնենք, որ Շրի Լանկայում ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 321-ի: Ավելի քան 500 մարդ վիրավոր […]

̰
Վլադիվոստոկում նկատել են Կիմ Չեն Ինի լիմուզինը

17:01 23.04.2019

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի լիմուզինը տեսել են Վլադիվոստոկ քաղաքում` Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածք մուտք գործելու պահին: Կադրերում երևում է, որ նախագահական կորտեժն ուղեկցում են պարեկային մեքենաներն ու երկու ավտոբուս: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը, որը ապրիլի 25-ին հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 230 հոգանոց պատվիրակությամբ […]

̰
ԱՄՆ-ում ինքնաթիռի անկման և պայթյունի պահը հայտնվել է համացանցում

16:31 23.04.2019

ԱՄՆ-ում ինքնաթիռի ընկնելու և պայթյունի պահը հայտնվել է համացանցում: Այս դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 18-ին: Երկշարժիչային, վեց տեղանոց Beechcraft Duke ինքնաթիռը, որը եղել է ամբողջովին լիցքավորված, թռիչքից ընդամենը մի քանի վայրկյան անց ընկել է ու պայթել: Ինքնաթիռն ընկել է` բարձրանալով 15 մետր: Այդ ժամանակ արագությունը եղել է մոտ 130 կմ/ժամ: Անկումից և պայթյունից հետո […]

̰
Բելառուսը մինչև տարեվերջ կսկսի ոչ ռուսական նավթի առաքումները

16:00 23.04.2019

Բելառուսական նավթային ընկերության փոխնախագահ Սերգեյ Գրիբը հայտարարել է, որ Բելառուսը մինչև տարեվերջ կսկսի ոչ ռուսական նավթի ծովային առաքումները: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Սերգեյ Գրիբի խոսքերով` բելառուսական իշխանությունները մտադիր են ոչ ռուսական նավթի առաքումները սկսել 2019 թվականին, սակայն հստակ ժամկետներ դեռ հայտնի չեն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսը մեղադրել էր Ռուսաստանին աղտոտված նավթ […]

̰
Հոլոքոստից հետո հրեաներն ասում էին՝ «մեզ քշեցին սպանդանոց որպես անասունների», բայց նրանք հաղթահարեցին զոհի բարդույթը. ցեղասպանագետ

15:47 23.04.2019

Մենք ունենք տրավմատիկ անցյալ, որը շարունակում է ակտուալ մնալ և խանգարել ամենօրյա կյանքին, քանի որ պատշաճ ձևով չի ընդունվել դրա փաստը: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը: «Միակ դեպքը, որտեղ չկան կուսակցական խնդիրներ, հակասություններ, խտրականություն, ցեղասպանության օրն է, երբ մենք ազգովի միաբանվում ենք: Մենք հավաքվում ենք տրավմայի շուրջ»,- […]

̰
Նադեժդա Սավչենկոն խորհուրդ է տվել Վլադիմիր Զելենսկիին

15:38 23.04.2019

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն խորհրդարանում ելույթի ժամանակ խորհուրդ է տվել երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»: Սավչենկոն ասել է, որ Զելենսկիին խորհուրդներ դեռ շատերը կտան: «Ամենակարևորը չշտապելն է ու բոլորին լսելը: Աշխատեք բոլոր խորհրդականներին լսել և հասկանալ»,- ասել է Սավչենկոն Վլադիմիր Զելենսկիին ուղղված իր խոսքում: Պատգամավորը նաև ավելացրել է, […]

̰
Դմիտրի Մեդվեդևը կժամանի Երևան

15:22 23.04.2019

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: «Մեր ժողովուրդներն ու մեր երկրների ղեկավարները լիովին գիտակցում են, որ եղբայրական, դաշնակից հարաբերությունները լիովին համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին: Մենք ակնկալում ենք, որ Դմիտրի Մեդվեդևը Երևան կժամանի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար»,- հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական […]

̰
Քեյթ Միդլթոնի որդին մեկ տարեկան է. հրապարակվել են արքայազնի նոր լուսանկարները

15:15 23.04.2019

Այսօր Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի փոքրիկ որդու՝ Լուիի մեկամյակն է: Այս կապակցությամբ Քենսինգթոնյան պալատը երեկ ներկայացրել է երեխայի երեք նոր լուսանկարները: Լուսանկարներն արել է Քեյթ Միդլթոնը: Հայտնի է, որ Քեյթը հետաքրքրվում է լուսանկարչությամբ և հաճախ է տեսախցիկը գործի գցում և լուսանկարում իր երեխաներին: «Քեմբրիջի դուքսը և դքսուհին ուրախությամբ ներկայացնում են արքայազն Լուիի երեք լուսանկարները, […]

̰
Շրի Լանկայի նախարարը եկեղեցիների պայթյունները համարել է Նոր Զելանդիայի մզկիթների պայթյունների պատասխան

15:03 23.04.2019

Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիջևարդեն հայտարարել է, որ եկեղեցիներում և հյուրանոցներում տեղի ունեցած պայթյունների շարքը պատասխան էր Նոր Զելանդիայում իսլամական խմբերի կողմից մզկիթների վրա կատարված զինված հարձակումների, հաղորդում է Reuters-ը: Նա նշել է, որ տեղի իրավապահները նման եզրակացության են եկել հետաքննության արդյունքների հիման վրա: Նրա խոսքերով` հարձակման մեջ ներգրավված են երկու իսլամական խմբավորումներ: Ավելի […]

̰
Ուկրաինայի ԿԸՀ-ն հաշվել է քվեաթերթիկների ավելի քան 99,9 տոկոսը

14:38 23.04.2019

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեների 99.96 տոկոսը, հաղորդում է УНН-ն: Նշվում է, որ հաշվարկված է եղել 18484353 քվեաթերթիկ. Հաղորդվում է, որ Վլադիմիր Զելենսկու օգտին է ձայների 73.23 տոկոսը, Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 24.45 տոկոսը: Քվեաթերթիկների 2,31 տոկոսը համարվել է անվավեր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն […]

̰
Ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը, եթե դառնամ Ղազախստանի նախագահ. Բախիտժան Կոպբաև

14:10 23.04.2019

Ղազախ քաղաքական և հասարակական գործիչ, Ղազախստանի ինտերնացիոնալ շարժման առաջնորդ Բախիտժան Կոպբաևը նշել է, որ երկրի նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես որպես հստակ քաղաքական կողմնորոշում ունեցող մարդ դատապարտում եմ մարդկության հանդեպ արված բոլոր հանցագործությունները: Տարօրինակ կլինի չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե մենք  ընդունում ենք գերմանացիների կողմից հրեաների ֆիզիկական բնաջնջումը որպես էթնիկական հանգամանքով պայմանավորված  […]

̰
Չեխիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

13:54 23.04.2019

Հայաստանում Չեխիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը  (CEPA):  

̰
Սիդնեյի օպերայի թատրոնի շենքից և հարակից ռեստորաններից տարհանել են ավելի քան 500 մարդու

13:45 23.04.2019

Սիդնեյի օպերայի թատրոնի շենքից և հարակից ռեստորաններից ավելի քան 500 մարդու են տարհանել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Տեղի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ գազի արտահոսք է տեղի ունեցել: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայության աշխատակիցները: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

̰
Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

13:38 23.04.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Համաժողովի ընթացքում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» թեմայով:

̰
Տեսախցիկը ֆիքսել է Շրի Լանկայում ահաբեկչություն իրականացրած կասկածյալներից մեկին

13:10 23.04.2019

Sky News հեռուստաալիքը հրապարակել է CCTV-ի տեսանյութը, որտեղ երևում է Շրի Լանկայում ահաբեկչություն իրականացրած կասկածյալներից մեկը: Աղբյուրը նշում է, որ այս կադրերն արվել են պայթյունից ընդամենը մի քանի վայրկյան առաջ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի սևահեր տղամարդ մեծ ուսապարկով անցնում փողոցով և մտնում  Սուրբ Սեբաստիանի եկեղեցի: CCTV footage has emerged of a suspected […]

̰
Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ Հայաստանի քաղաքացի է մահացել. արտակարգ վայրէջք Դոնի Ռոստովում

13:07 23.04.2019

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Nordwind Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: Ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ վատ է զգացել, ինչից հետո օդանավի անձնակազմն արտակարգ վայրէջքի որոշում է ընդունել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Հայաստանի քաղաքացուհին մահացել է: Հաղորդվում է նաև, որ օդանավում եղել է 176 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

̰
Սելֆի անելիս կապիկները մարդու նման կանգնում են ու մեղմ ժպտում

12:47 23.04.2019

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային պարկում աշխատող կամավորը սելֆի է արել իր ընկերների՝ գորիլլաների հետ: Կապիկներն իրենց դրսևորում են մարդկանց պես: Այս մասին հայտնում է BBC-ն: Գորիլլաներին փոքր հասակում են գտել, իսկ նրանց մորը որսորդները սպանել են: Կենդանիներն ազգային պարկում են գտնվում 2-3 ամսականից: Կապիկներն այնքան են մտերմացել մարդկանց հետ, որ ամեն ինչում սկսել են նմանակել […]

̰
Տոկաևը հայտարարել է նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին

12:40 23.04.2019

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ կմասնակցի երկրում անցկացվող արտահերթ նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ այսկերպ ցանկանում է շարունակել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քաղաքական կուրսը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ես կմասնակցեմ ընտրություններին, որպեսզի շարունակեմ առաջին նախագահի քաղաքական կուրսը մեր երկրի զարգացման համար»,- հայտարարել է Տոկաևը: Իր հերթին, […]

̰
Հայաստանի ռուսական բազան կստանա նոր «Սու-30» կործանիչներ, ինչպիսիք գնում է նաև հայկական բանակը

12:39 23.04.2019

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված ավիաբազան կստանա «Սու-30ՍՄ» կործանիչներ, որոնք կփոխարինեն այստեղ տարիներ շարունակ հերթապահություն իրականացնող «ՄիԳ-29» ինքնաթիռներին։ Նախատեսվում է Հայաստան բերել 18 միավոր այդպիսի ինքնաթիռ։ Այս մասին անանուն աղբյուրներից հայտնի է դարձել ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությանը։ Փոխարինումը, ըստ այդ աղբյուրի, նախատեսվում է սկսել հենց հաջորդ տարի ու ավարտին հասցնել 2021 թվականին։ Այս աստիճանական փոխադրումն […]

̰
Մոտոարշավորդի՝ 15 մետրանոց ժայռից ընկնելու տեսանյութը հայտնվել է համացանցում

12:11 23.04.2019

Բրիտանացի մոտոարշավորդ Էդրիան Օուենը մրցումների ժամանակ  ընկել է 15 մետրանոց ժայռից և ողջ է մնացել: Անկման պահը ֆիքսել է մոտոարշավորդի սաղավարտի տեսախցիկը: Տեսանյութը հայտնվել է համացանցում: Դեպքը տեղի է ունեցել Ուելսում:  Մարզիկին անմիջապես հոսպիտալացրել են ուղղաթիռի միջոցով: Նրա մոտ ախտորոշվել են ծնոտի, ծնկի, ողերի, դաստակի կոտրվածքներ: «Իմ բախտը բերել է, որ ես ողջ եմ մնացել: […]

̰
Արցախի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Յունիոր Սևան»-ի հետ

11:25 23.04.2019

Արցախի ֆուտբոլի հավաքականը, չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության նախապատրաստական փուլի շրջանակներում, այսօր ընկերական խաղում ուժերը կչափի Հայաստանի Առաջին խմբի առաջատար «Յունիոր Սևան»-ի հետ: Այս մասին հայտնում է Սևանցիների մամուլի ծառայությունը:

̰
Կոլումբիայում սողանքի զոհերի թիվը հասել է 28-ի

08:27 23.04.2019

Կոլումբիայի Կաուկա դեպարտամենտում ապրիլի 21-ի վաղ առավոտյան տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 28-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհի մասին։ Այս մասին թվիթերյան էջում հայտնել է Տարերային աղետների ռիսկերի կառավարման ազգային վարչությունը։ Այսօր առավոտյան փրկարարները կվերսկսեն աշխատանքները։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղատարափ անձրևները երկրում կշարունակվեն առնվազն մինչև հունիսի առաջին շաբաթը։

̰
ԱՄՆ-ը 10 մլն դոլար կվճարի «Հըզբոլլահ»-ի հովանավորների մասին տեղեկությունների համար

08:17 23.04.2019

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ու Պետդեպարտամենտը 10 մլն դոլարի պարգևավճար են խոստացել «Հըզբոլլահ» խմբավորման ֆինանսավորման մասին տեղեկատվության համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ խմբավորման կենտրոնակայանը գտնվում է Լիբանանում։ Պարգևավճարը կտրամադրվի ծրագրով, որը սովորաբար օգտագործվում է փնտրվող ահաբեկիչների մասին տեղեկությունների դիմաց վճարման համար։ Այն գործում է 1984 թվականից, սակայն, առաջին անգամ պարգևավճար է խոստացվում […]

̰
Ֆիլիպիններում լողավազանի մի քանի տոննա ջուրը երկնաքերից թափվել է մարդկանց վրա

07:59 23.04.2019

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մայրաքաղաք Մանիլայում 181 մետր բարձրությամբ Anchor Skysuites երկնաքերի տանիքի լողավազանից մի քանի տոննա ջուրը թափվում մարդկանց վրա։ Դեպքը տեղի է ունեցել երկրաշարժի հետևանքով, որը ցնցել է Ֆիլիպինների կենտրոնական մասը։ Երեկ 6․1 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժը 8 մարդու մահվան պատճառ է դարձել։

̰
BACK_TO_TOP