01:00 23.04.2019
Ճապոնական Սասեբո քաղաքի հանգստավայրում տեղադրել են մաքուր ոսկուց պատրաստված աշխարհի ամենամեծ լոգարանը, հայտնում է Kyodo news-ը: Լոգարանը պատրաստված է 18 կարատանոց 150 կգ կշռող ոսկուց: Ոսկեգույն լոգարանի հեղինակները Տոկիոյից են: Դրա արժեքը այս պահին կազմում է մոտավորապես 800 միլիոն իեն (7․1 ԱՄՆ դոլար): Ոսկե ավազանը տեղադրված է հանգստավայրում, որտեղ կան տաք աղբյուրներ և դրանից կարող […]
00:39 23.04.2019
«Հարրի Փոթեր» ֆիլմաշարում Դամբլդորի դերակատար, հայտնի դերասան Մայքլ Գեմբոնը սկլերոզի պատճառով հրաժարվել է նկարահանվել Breeders հեռուստասերիալում, հաղորդում է Daily Mail Online-ը: Նշվում է, որ դերասանը նկարահանվել է պիլոտաին սերիայում, սակայն դերից հրաժարվել է շատ հիմնավոր պատճառով՝ նա դժվարանում է հիշել իր դերակատարի խոսքերը: Դերասանն արդեն 78 տարեկան է, և սցենարը հիշելն իր համար խնդիր է: […]
00:10 23.04.2019
Ռուս բժիշկներն աշխարհում առաջինն են երեխային թոքերի ու լյարդի փոխպատվաստում կատարել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Իր խոսքերով՝ մինչ վիրահատությունը երեխան չի կարողացել լավ շնչել առանց շնչառական սարքերի ու տեղաշարժվել մի վայրից մյուսը: Սկվորցովայի խոսքերով՝ ամենադժվարը երեխայի համար համապատասխան օրգաններ գտնելն է եղել, քանի որ նա կշռել է […]
23:54 22.04.2019
ՌԴ զբոսաշրջային գործակալությունների տվյալներով` որոշվել են այն ուղղությունները, որոնք ավելի շատ են նախընտրել ռուսաստանցիները մայիսյան տոների ժամանակ: Ռուս զբոսաշրջիկների 55%-ը նախընտրել է մայիսյան տոները անցկացնել ՌԴ-ի տարածքում, իսկ 45%-ը` արտերկրում: Միջազգային ուղղություններից ամենապահանջվածը Թբիլիսին է, Փարիզը և Պրահան: Նախընտրելի են համարվում նաև Երևանը, Ստամբուլը, Բարսելոնը, Թել-Ավիվը: Ընդ որում, Երևանը համարվել է նաև մատչելի՝ ավիատոմսերի գների […]
23:27 22.04.2019
Ամերիկացի Ռասսել Ռեոմը կարողացել է լուսանկարել հազվագյուտ հանդիպող ալբինոս եղջերուի: Կենդանուն նա նկատել է այն ժամանակ, երբ վերջինս անցնելիս է եղել ճանապարհը: «Եղջերուն շատ անզգույշ էր անցնում ճանապարհը, նրան հարկավոր է տուգանել»,- կատակել է ամերիկացին: Եղջերուին լուսանկարել են ԱՄՆ-ում՝ Լիվինգստոն շրջանում: Տեղի կենդանաբաններից մեկը նշել է, որ ալբինոս եղջերուների նույնիսկ մոտավոր թիվը դժվար է նշել, […]
22:58 22.04.2019
Ուկրաինական «НАШ/МАКСИ-ТВ» հեռուստատեսության ուղիղ եթերում հաղորդավարը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուկրաիներենով է շնորհավորել Վլադիմիր Զելենսկուն, որից հետո ներկաները սկսել են ծափահարել։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկուն ընտրություններում հաղթանակի առթիվ։
21:28 22.04.2019
«Ցեղասպանության 100-րդ տարելիցին Ստրասբուրգում էինք: Ես և Արփինե Հովհաննիսյանը մտանք Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքերին տվեցինք Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրականություն ու թուրքական պատվիրակության բոլոր անդամների համար կրծքանշան-անմոռուկներ: Թուրքական պատվիրակության քարտուղարը լուռ վերցրեց գրականությունն ու անմոռուկներով կրծքանշանները: Հետո մտանք ադրբեջանական պատվիրակության սենյակ ու նույն փաթեթը թողեցինք ազերիների համար: Ի տարբերություն թուրքական պատվիրակության՝ ադրբեջանցիները որոշակի դիմադրություն ցույց […]
20:41 22.04.2019
Զբոսաշրջիկները հապճեպ հեռանում են Շրի Լանկայից: Այս մասին հայտնել է երկրի տուրիզմի զարգացման հարցերով պատասխանատու Կիշա Գոմեսը: Նա նշել է, որ կղզին լքող զբոսաշրջիկների հստակ թիվը, բնականաբար, հայտնի չէ, սակայն խոսքը հազարների մասին է: Երկրի կառավարության ներկայացուցիչները հանդիպել են հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է երկրի զբոսաշրջային վայրերում հսկողությունն ուժեղացնելու հարցը: Շրի Լանկայի կենտրոնական բանկի […]
19:30 22.04.2019
2012 թվականից ի վեր ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կառույցները գտնվում են մեծ ճգնաժամի մեջ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսեց ամերիկագետ Արեգ Միքայելյանը: «Մինչև հիմա նրանք չեն կարողանում հասկանալ՝ ինչ մարտահրավերներ կան և ինչ ուղղությամբ նրանք պետք է աշխատեն»,- ասաց նա: Ամերիկագետը շեշտեց, որ այդ կառույցները պետք է պարտադիր աշխատեն տարբեր կուսակցությունների հետ: «Չի […]
19:25 22.04.2019
Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ամերիկյան «KSEE» հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Դոնալդ Թրամփն անկանխատեսելի քաղաքական գործիչ է և տարբեր հարցերում նրա մոտեցումները ավանդական չեն: Կարծում եմ` նրա պարագայում Հայոց ցեղասպանության ճանաչումն առավել քան հավանական է»,- ասել է Պերճ Աբգարյանը: Նրա կարծիքով` հիմա ամենանպաստավոր ժամանակն է […]
19:18 22.04.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի:
19:07 22.04.2019
Հայտնի է դարձել Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից մեկն իրականացրած մահապարտի ինքնությունը: The Daily Star-ը, հղում կատարելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը, հաղորդում է, որ պայթուցիկ սարքերից մեկը գործի գցողներից մեկը տեղի ֆաբրիկաներից մեկի սեփականատերն է եղել՝ Ինսան Սելավան անվամբ: Միևնույն ժամանակ, տեղի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել նրա գործարանի և 9 աշխատակիցների ձերբակալության մասին: Հաղորդագրության համաձայն՝ […]
18:48 22.04.2019
Հայտնի հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, որը բնակվում և աշխատում է ՌԴ-ում, Վլադիմիր Զելենսկու հետ լուսանկարներ է հրապարակել: «8 տարի առաջ ես և Ուկրաինայի այսօրվա նախագահը զբաղված էինք ստեղծագործական աշխատանքով և պետք է խոստովանեմ` բավական հաջող: Շնորհավորում եմ Վլադիմիրին: Ես չգիտեմ, թե նա ինչպիսի նախագահ կլինի, բայց նա հրաշալի մարդ է: Կինոբիզնեսի այս հաղթանակից հետո ես […]
18:47 22.04.2019
Շրի Լանկայի մայրաքաղաքում բեռնատարի պայթյունը կատարվել է տեղի իրավապահների կողմից: Ինչպես հայտնում է Ada Derana-ն, ոստիկաններն այսկերպ վնասազերծել են բեռնատարում հայտնաբերված պայթուցիկ սարքը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր Շրի Լանկայում որոտացած ևս մեկ պայթյունի մասին: Հաղորդվել էր, որ սակրավորները փորձել էին վնասազերծել բեռնատարի վրա հայտնաբերված ռումբը, սակայն վերջինս պայթել էր: Շրի Լանկայում պայթյուններ էին տեղի […]
18:30 22.04.2019
Ուկրաինական լրատվամիջոցներին հայտնի է դարձել Վլադիմիր Զելենսկու երդմնակալության մոտավոր ամսաթիվը: УНИАН-ի փոխանցմամբ՝ այն կարող է տեղի ունենալ մայիսի 28-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկու նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ երդմնակալության համար այս ամսաթիվն է ընտրվել, որպեսզի երկրի նոր ղեկավարը չկարողանա ցրել Գերագույն ռադան այն պարագայում, երբ խորհրդարանական ընտրություններին կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել: […]
18:05 22.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը համարում է, որ դեռ ժամանակը չէ խոսել ՌԴ նախագահ Պուտինի՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթող Վլադիմիր Զելենսկուն շնորհավորելու մասին, գրում է РИА Новости-ին: Պեսկովը նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել իրենց համագործակցության մասին. «Դեռ վաղ է խոսել նախագահ Պուտինի՝ Զելենսկիին շնորհավորելու մասին, […]
18:00 22.04.2019
Ալժիրում մեծահարուստների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել: Նրանք կասկածվում են կոռուպցիոն գործողությունների մեջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղի պետական հեռուստաընկերությանը: Հաղորդվում է, որ իշխանությունները ձերբակալել են այդ երկրի ամենահարուստ մարդը համարվող Իսահադ Ռեբրադային, որի կարողությունը կազմում է 3.8 մլրդ դոլար: Ձերբակալվել են նաև Կունինեֆ մեծահարուստ ընտանիքի 4 եղբայրները, որոնք, որոշ տեղեկություններով, […]
17:27 22.04.2019
Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ գրանցած Վլադիմիր Զելենսկու նախընտրական շտաբից արձագանքել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից շնորհավորանքի բացակայությանը: Այս մասին հայտնում է RBK-ն: «Ընտրական ողջ գործընթացում Զելենսկու թիմն, այսպես կոչված, աջակցություն է ստացել ռուս քարոզիչների ու Ուկրաինայի նախկին պաշտոնյաների կողմից: Մենք, ինչպես առանց այդ աջակցության, այնպես էլ առանց այդ շնորհավորանքի մի […]
17:24 22.04.2019
Միխեիլ Սաակաշվիլիի` Ուկրաինա մուտքի արտոնագրի հարցը պետք է լուծի դատարանը: Հարցը չպետք է լուծվի հեռախոսային զանգի մակարդակով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու շտաբի պետ Դմիտրի Ռազմուկովը: Ռազմուկովն ընդգծել է, որ ինքը դեռևս չգիտի, թե ինչ համատեքստում կարելի է համագործակցել Սաակաշվիլիի հետ՝ հավելելով, որ հարցն այսօր քննարկման առարկա չէ: Հիշեցնենք, որ Զելենսկու […]
16:10 22.04.2019
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից Հունաստան տեղափոխել զինամթերք այն դեպքում, երբ Անկարայի հետ հարաբերությունները վատանան: «Մենք չենք սպասում, որ Թուրքիան կգնա սխալ ճանապարհով: Բայց եթե դա տեղի ունենա, կանենք մեզանից կախված ամեն բան, որպեսզի պաշտպանենք մեր ազգային անվտանգությունը և մեր դաշնակիցների անվտանգությունը»,- ասել է սենատորը […]
15:10 22.04.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ: Ավելի վաղ հայտնել էինք` Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 290-ի․ ձերբակալվել է 24 մարդ: Շրի Լանկայում սուգ է հայտարարվել:
14:20 22.04.2019
«Արմաթ»-ը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ապրիլի 22-ին և 23-ին ընթացող «Bett Middle East Leadership Summit & Expo» կրթական միջազգային գիտաժողով-ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ԱՁՏՄ հանրային կապերի բաժնից: «Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն ու իր հարուստ փորձը: Առանձին տաղավարում ցուցադրված են նաև հայ դպրոցականների դետալ առ դետալ […]
14:00 22.04.2019
Շրի Լանկայում երեկ՝ ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորներինը՝ 500-ի։
12:38 22.04.2019
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվել է Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` հղում անելով Ուսպենսկայայի հերթական համերգային ծրագրի կազմակերպիչներին: Համերգը տեղի էր ունենալու Բառնաուլ քաղաքում: Երգչուհին հոսպիտալացվել էր մինչև այնտեղ մեկնելը: Ուսպենսկայայի առողջական վիճակի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Աղբյուրը միայն նշել է, որ Բառնաուլում նախատեսված համերգը կտեղափոխվի մեկ օր:
12:35 22.04.2019
Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը շնորհավորել են Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Ժան Կլոդ Յունկերը նշել է, որ Եվրոմիությունը կշարունակի աջակցել Ուկրաինայի ինքնավարությանն ու երկրում իրականացվող բարեփոխումներին: Շնորհավորական նամակում Յունկերն ու Տուսկը հայտարարել են, որ Զելենսկին կարող է վստահել ԵՄ աջակցությանը:
12:29 22.04.2019
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ապրիլի 22-ին խորհրդարանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրը: Նա հայտնեց, որ դեռ 2011 թ. մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի և Արգենտինայի միջև, որը կողմերին հնարավորություն է տալիս առանց մուտքի արտոնագրի պահանջի, իրենց […]
12:28 22.04.2019
ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել օրենքին, որը խստացնում է վթարի վայրից թաքնվող վարորդների պատասխանատվությունը: Նախագծի հեղինակը ՌԴ կառավարությունն է: Փաստաթղթի համաձայն` եթե վարորդը փախուստի է դիմել ՃՏՊ-ի վայրից, որտեղ կան տուժածներ, պատիժը կարող է լինել հարկադիր աշխատանք` մինչև 3 տարի ժամկետով, վարորդը կարող է զրկվել որոշակի պաշտոն զբաղեցնելուց կամ զբաղվել որոշակի գործունեությամբ այդ նույն […]
12:24 22.04.2019
Ազգային ժողովում Հայաստան-Արգենտինա համաձայնագրի քննարկման ժամանակ պատգամավորներից Վիկտոր Ենգիբարյանը հարցը ներկայացնող ԱԳ փոխնախարար Գագիկ Հովհաննիսյանին հարցրեց, թե ի՞նչ է տալու այս համաձայնագիրը Հայաստանին։ Փոխնախարարն ասաց, որ թեև Արգենտինայի հետ կան քաղաքական բարձր մակարդակի կապեր, սակայն Հայաստան ժամանող արգենտինացիների թիվն առայժմ քիչ է․ 2018-ին Հայաստան է այցելել Արգենտինայի մոտ 2000 քաղաքացի։ Այս դեպքում, ըստ փոխնախարարի, Հայաստան […]