23:37 20.04.2019
Աֆրիկա մայրցամաքում նախատեսում են, այսպես կոչված, «կանաչ պարիսպ» ստեղծել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ սա հատուկ տարածք կլինի, որը կտարանջատի Հյուսիսային Աֆրիկայի անապատային հատվածը՝ հարավային կանաչապատ տարածքից: Այսպիսով՝ նպատակ է դրված կանխարգելելու հարավային Աֆրիկայի անապատացման վտանգը: Նախագծի հեղինակները բարձրացնում են նաև աշխարհի տարբեր այլ վայրերում անապատացման խնդրի մասին: Հաղորդվում է, որ աֆրիկյան «Կանաչ պարիպը» տեսանելի […]
23:10 20.04.2019
Հնդկաստանի Օրիսա նահանգում փիղը մեկ գիշերվա ընթացքում ոտնակոխ է արել 5 մարդու։ Այս մասին հայտնում է Hindu-ն։ Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել Սանդհա գյուղում։ Սկզբում կենդանին հարձակվել է երեք հոգուց բաղկացած ընտանիքի վրա, որի անդամներն իրենց տան ծածկապատշգամբում քնած են եղել։ Փղի հարձակման հետևանքով նրանք տեղում մահացել են։ Դրանից հետո փիղն այդ գյուղի […]
21:42 20.04.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող ամուսիններին դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել: Զույգը մեղադրվում է տարիներ շարունակ իրենց 12 երեխաներին տանջելու և սովի մատնելու մեջ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեյվիդ և Լուիզ Տուրպինները ձերբակալվել էին դեռ անցած տարվա հունվարին, երբ նրանց 17-ամյա դուստրը կարողացել էր փախչել ու դիմել իրավապահ մարմիններին: Նա պատմել էր, որ իր քույրերն […]
21:11 20.04.2019
Փարիզում շարունակվող «դեղին բաճկոնների» հերթական ակցիայի ընթացքում, այսօր՝ ապրիլի 20-ին, 227 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է BFMTV-ն: Հաղորդվում է, որ հիմնականում ձերբակալվել են ակցիայի այն մասնակիցները, որոնց ձեռքին անթույլատրելի իրեր են հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, օրվա սկզբից մինչև այժմ, տեղի ոստիկանները 11 000 անգամ ստուգման են ենթարկել ակցիայի մասնակիցներին: «Դեղին բաճկոններ»-ը Ֆրանսիայի տարբեր քաղաքների […]
20:27 20.04.2019
Անկախ նրանից, թե ով կհաղթի Ուկրաինայում կիրակի օրը կայանալիք նախագահական ընտրություններում՝ կարևորը, որ այդ երկրի իշխանությունները հարգեն միջազգային իրավունքներն ու պարտավորությունները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Կարևորը, որ լինի պայմանավորվելու կարողություն, և որ հարգանք լինի նոր կամ հին իշխանությունների կողմից, որ հարգանք լինի Ուկրաինայի միջազգային իրավունքի, միջազգային պարտավորությունների առումով»,- […]
20:00 20.04.2019
Գիտնականները պարզել են, թե ինչ միջոցով կարելի է խուսափել թուլամտության զարգացման վտանգից: Պարզվում է, որ ակտիվ ապրելակերպը կարող է ոչ միայն ֆիզիկական առողջության երաշխիք լինել, այլև մտավոր ունակությունների մարզման ու ակտիվության պահպանման: JAMA պարբերականի հաղորդմամբ՝ Բոսթոնի համալսարանի գիտնականները գիտական հետազոտություն են անցկացրել 2354 մարդկանց՝ 1099 տղամարդկանց և 1276 կանանց շրջանում՝ պարզելու համար, թե առօրյա ակտիվությունն […]
19:51 20.04.2019
Ամերիկյան «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը նորից գերազանցել է 100 միլիարդ դոլարի շեմը այն ժամանակ, երբ նրա ղեկավարած ընկերությունը պատրաստել է իր նոր ֆինանսական զեկույցը։ Կարողության աճի պատճառ է դարձել ընկերության բաժնետոմսերի գնի բարձրացումը։ Գեյթսն այս ցուցանիշով հետ է մնում միայն «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որի կարողությունը գնահատվում է 153 միլիարդ դոլար։ ԹեևԲեզոսը […]
19:30 20.04.2019
ԱՄՆ-ում գրիպի վիրուսի երկրորդ ալիքը վերջին 10 տարվա ընթացքում եղել է ամենաերկարատևը, այն տևում է արդեն 21 շաբաթ, հայտնում է Associated Press-ը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած հաշվետվության համաձայն` այս տարի գրիպի սեզոնը շարունակվում է արդեն 21 շաբաթ, հասկանալի է՝ 1990-ականներից արված հետազոտությունների տվյալների հիման վրա գրիպի սեզոնը համարվում է ամենաերկարատևը: «Ես չեմ […]
19:15 20.04.2019
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 220-ի: Այս մասին հայտնում է ԱՀԿ-ի տեղի բաժանմունքը: Նշվում է, որ ևս 1066 մարդ վիրավորվել է: «Զոհված խաղաղ բնակիչների թվում կան բժիշկներ, կանայք և երեխաներ»: Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ից Լիբիային ազգային բանակը մարշալ Խալիֆ Հաֆթարի ղեկավարությամբ գրավել է Տրիպոլին:
19:02 20.04.2019
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի մարումից հետո հավատացյալներին առաջին անգամ ցուցադրվել է տաճարից դուրս բերված Փշե պսակը, որը խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսի գլխին էր դրված: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Փշե պսակը, հավատացյալների համոզմամբ, խաչելությունից առաջ դրվել է Հիսուս Քրիստոսի գլխին: Նշվում է նաև, որ պսակի որոշ մասեր պահվում են այլ վայրերում: Ավելի […]
17:50 20.04.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Wirtualna Polska պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «թիրախավորել էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկուն», քանի որ լեհ առաջնորդը, վտանգելով իր կյանքը, այց էր կատարել Վրաստան: Սաակաշվիլիի խոսքով` Լեհաստանի նախագահն այդ քայլով փրկել էր Թբիլիսին ու Վրաստանի անկախությունը: «Ես հիշում եմ, թե ինչպես էր Վլադիմիր Պուտինը սպառնում […]
17:39 20.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին իր հակառակորդ Պյոտր Պորոշենկոյին ծնկի է բերել: «Ֆեյսբուքի» իր էջում նման կարծիք է հայտնել Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն: «Զելենսկին Պորոշենկոյին ծնկի բերեց»,- գրել է Սավչենկոն: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, տեղի է ունեցել նախագահի երկու թեկնածուների բանավեճը: Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ […]
17:30 20.04.2019
Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքում տեղադրված մեղուների փեթակները հրդեհից չեն վնասվել: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նշվում է, որ փեթակները չեն հասցրել վնասվել, քանի որ դրանք դրված են եղել ամենացածր տանիքին, որը գտնվում է հրդեհի օջախից մոտ 30 մետր հեռավորության վրա: «Սա իրական հրաշք է, որ չնայած բարձր ջերմաստիճանին, մեղուները չեն վնասվել»,- ասել են ականատեսները: […]
17:22 20.04.2019
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ երկու թեկնածուների միջև կայացած բանավեճին անդրադարձել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Նախարարը երկրում տիրող նախընտրական վիճակը համեմատել է «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի հետ: «Իսկապես արդեն երրորդ օրն է, չեմ կարողանում դիտել «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը: Ուկրաինական իրականությունն ավելի զիլ է»,- գրել է Ավակովը «Թվիթերի» իր միկրոբլոգում: […]
17:00 20.04.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում դպրոցահասակ երկու աղջիկների են ձերբակալել զանգվածային սպանություններ պլանավորելու կասկածանքով: Այս մասին հայտնում է 10 news-ը: Հաղորդվում է, որ 14-ամյա երեխաներին ոստիկանությունը ձերբակալել է այն բանից հետո, երբ նրանց կողմից պլանավորվող գործողությունների մասին հաղորդում է տվել նրանց ուսուցչուհին: Հաղորդվում է, որ ուսուցչուհին այդ մասին գլխի էր ընկել այն բանից հետո, երբ աղջիկներին հայտնաբերել […]
16:47 20.04.2019
Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակում է եղել երկրի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վրա։ Նախ` պայթյուն է որոտացել մի քանի այլ պետական կառույցների հարևանությամբ գտնվող շենքում, ապա հարձակվողները ներխուժել են նախարարության տարածք։ 3 հարձակվողների հետ փոխհրաձգության մեջ են մտել նախարարության անվտանգության աշխատակիցները։ Շենքի ներսում այս մարտը տևական ժամանակ շարունակվել է, այդ ընթացքում իշխանությունները […]
16:24 20.04.2019
Փարիզի Աստվածամոր տաճարում գտնվող մշակութային արժեքներն այնտեղից դուրս բերելու խնդիրը դեռևս շարունակում է օրակարգային մնալ տաճարում բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում է France Info.-ն: Մասնագետները դեռևս չեն կարողանում հասնել մշակութային մեծ արժեք ներկայացնող ստեղծագործություններին: Հաղորդվում է, որ մշակութային արժեքները որևէ վնաս չեն կրել, սակայն, դրանք դեռևս անհասանելի են մնում մասնագետների համար: «Ստեղծագործությունների պահպանմամբ զբաղվող […]
15:46 20.04.2019
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մի քանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպել է Բըրբենք քաղաքի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության շրջանակում: Հայկական կազմակերպությունների թվում են եղել Բըրբենքի հայ երիտասարդների ֆեդերացիան, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, «Արազ» Հայ օգնության միությունը և այլն: Քաղաքապետ Էմիլի Գեյբել-Լադդիի ու քաղաքային խորհրդի անդամների գլխավորությամբ անցկացվել է հիշատակման արարողությունը: Ներկա են եղել նաև […]
15:40 20.04.2019
«Մակրոնը, ինչպես գիտեք, ընդունեց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Թուրքիան անմիջապես հակազդեց Մակրոնին: Ընդհանրապես, վերջին 10 տարիներին, երբ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության հարցը դնում է սեղանին, Ֆրանսիային մի ուրիշ հակազդեցություն են ցույց տալիս»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին Թուրքիայի որդեգրած քաղաքականության մասին, ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նրա խոսքով` թուրքական կողմը անմիջապես հիշեցնում է […]
15:34 20.04.2019
Ցեղասպանությունից հետո շատ վերապրողներ և նրանց սերունդները սկսեցին գրի առնել իրենց հուշերը և ընտանիքի պատմությունները հիմք դնելով գրական նոր ժանրի ստեղծման: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ներկայացնում է այդ հուշագրությունների անգլերեն թարգմանությունները: «Այս վկայությունները ոչ միայն կարևոր ապացույցներ են, այլ նաև նշանակալից սկզբնաղբյուր հետազոտողների համար: Սփյուռքում, օրինակ՝ ԱՄՆ-ում, հուշագրությունների թարգմանությունները հայերենից անգլերեն հնարավորություն են տալիս կիսվելու […]
15:26 20.04.2019
Ֆրանսիայում հերթական՝ 23-րդ անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել՝ նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Փարիզում իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են 70 հոգու՝ հասարակական կարգը խախտելու և արգելված իրեր պահելու համար: Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները հայտարարել էին, որ խստիվ […]
14:43 20.04.2019
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 19-ին հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը: Զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր: Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը […]
14:22 20.04.2019
Բանգլադեշի դպրոցներից մեկի աշակերտուհու` Նուսրաթ Ջախան Րաֆիի վրա, կերոսին են լցրել և այրել դպրոցում այն բանից հետո, երբ աղջիկը 2 շաբաթ առաջ հայտարարել էր, որ դպրոցի տնօրենն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել, հայտնում է BBC-ն: Նշվում է, որ աղջկա համառ պայքարը սեռական ոտնձգությունների դեմ, համախմբել և Բանգլադեշի բնակիչների ուշադրությունն է հրավիրել այդ հարավասիական պահպանողական […]
13:20 20.04.2019
Մինասի ընտանիքի և ընկերների անունից ստեղծվել է ֆոնդերի հավաքագրման էջը Indiegogo.com հարթակում։ Հայտարարության մեջ նշված է, որ Մինասի «Գիշեր» որմնանկարը գտնվում է ոչնչացման եզրին և օր առաջ պետք է փրկել այն։ «Ֆինանսական ներդրումներն են հարկավոր նկարը փրկելու համար, իսկ այսօր ՀՀ կառավարությունը չի կարողանում տրամադրել անհրաժեշտ գումարը։ Դիմում ենք յուրաքանչյուրիդ աջակցությանը։ Մենք չենք կարող թույլ […]
13:00 20.04.2019
Քիմ Քարդաշյանը ստանում է կրթություն, որպեսզի դառնա իրավաբան, իսկ այդ ամենին հասարակությունը ոչ միանշանակ արձագանք է տալիս, գրում է Forbes-ը: Այս որոշումը մեծ քննարկումների տեղիք է տվել համացանցում: Ոմանց Քարդաշյանի օրինակը ոգեշնչել է, իսկ որոշ օգտատերեր նրան խորհուրդ են տվել «մնալ իր տեղում»: Նշվում է, որ Քիմ Քարդաշյանը համաձայն չէ իր հասցեին հնչող քննադատությունների հետ: […]
12:36 20.04.2019
Հայաստանի 27-ամյա քաղաքացին, որը բնակվում է Յալուտորոսկում, տուգանվել է ինքնաթիռի զուգարանում ծխելու համար: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայից Տյումեն չվերթ իրականացնող ինքնաթիռում: Այս մասին հայտնում է ural-meridian.ru կայքը: Հայտնի է, որ ինքնաթիռի անձնակազմը նկատել է, որ ցուցիչներում վտանգի ռեժիմ ու անվտանգության ազդանշաններ են միացել: Այնուհետև, ըստ ազդանշանների, հասկացել են, որ ուղևորներից մեկը զուգարանում ծխում է: […]
12:28 20.04.2019
Նիդերլանդներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ՝ Հոլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնավորապես, ապրիլի 23-ին տեղի ժամանակով 12:00-ին նախատեսվում է բողոքի ցույց Հաագայի «Plein» հրապարակում, որի նպատակն է Նիդերլանդների կառավարությունից պահանջել ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը: Ցույցի ընթացքում կառավարությանը կներկայացվի հանրագիր: Ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը ոգեկոչման արարողություն կանցկացվի Մեծ Եղեռնի հուշարձանի […]
12:27 20.04.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում նավապետ Նիկ Սթանցիկը ցուցադրել է իր կողմից բռնած թրաձուկը, որը կշռում է շուրջ 350 կգ, հայտնում է UPI-ն: Նշվում է, որ ձուկտ կարող է նահանգում նոր ռեկորդ սահմանել: Նավապետը թրաձուկը բռնելու տեսանյութը հրապարակել է Youtube-ում: Նա պատմել է, որ ձուկը բռնելու համար հարկավոր է եղել 8 ժամ, իսկ ահռելի ձկանը ջրից դուրս […]
12:15 20.04.2019
Հայտնի ֆրանսիացի դերասան Վենսան Կասելը երրորդ անգամ հայր է դարձել: Դերասանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ «ծնվել է ամազոնուհին»: View this post on Instagram Amazonie est née ❤️ A post shared by Vincent Cassel (@vincentcassel) on Apr 19, 2019 at 8:55am PDT Հայտնի է, որ Կասելի 22-ամյա կինը՝ Թինա […]
12:09 20.04.2019
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում տափաստանային հրդեհները խլել են 27 մարդու կյանք: 19 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնել է REN TV-ն: Հրդեհները ոչնչացրել են հարյուրավոր բնակելի տներ: Անդրբայկալյան երկրամասում հայտարարվել է արտակարգ դրություն: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը: