TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Կոլումբիայում սողանքը 19 մարդու կյանք է խլել

08:12 22.04.2019

Կոլումբիայի արևմտյան Կաուկա դեպարտամենտում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 5 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կոլումբիայի Քաղպաշտպանության ծառայության թվիթերյան էջին։ Նախագահ Իվան Դուկեն ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին՝ համախմբման կոչ անելով։ ԱՄՆ-ն և Կանադան Լատինական Ամերիկայի երկրների հետ միացնող Համաամերիկյան մայրուղու մի հատվածով երթևեկությունը ժամանակավորապես […]

̰
Թրամփն աջակցություն է խոստացել Զելենսկուն

07:56 22.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ուկրաինայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլկերին։ Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարն իր խոստումը տվել է հեռախոսազրույցի ժամանակ։ Թրամփը շնորհավորել է Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ։ «Մենք կշարունակենք աջակցել տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ռուսական […]

̰
Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 290-ի․ ձերբակալվել է 24 մարդ

07:40 22.04.2019

Վերջին տվյալներով՝ Շրի Լանկայում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 290-ի։ Հաղորդվում է 500 տուժածի մասին։ Այս մասին հայտնում է News 1st-ը։ Ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատկի պատարագի ժամանակ․ պայթյուններ էին որոտացել մայրաքաղաքի և դրա մատույցների 3 եկեղեցիներում, 3 բարձրակարգ հյուրանոցներում, Դեհիվալա քաղաքի կենդանաբանական այգու մոտ և Դեմատոգոդ քաղաքի բնակելի համալիրում։ Ավելի ուշ […]

̰
Քվեաթերթիկների ավելի քան 75%-ի հաշվարկի արդյունքներով Զելենսկին ստացել է 73% ձայն

07:23 22.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին առաջատար է ընտրություններում՝ 73․06 % ձայներով, պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 24․66 %-ը։ Այս տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն քվեաթերթիկների 75․99%-ի հաշվարկից հետո։ ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեաթերթիկների 2․32%-ն անվավեր է ճանաչվել։ ԿԸՀ-ից հայտնում են, որ Զելենսկին առաջատար է բոլոր մարզերում, բացի Լվովյան մարզից։ Այնտեղ Պորոշենկոյին աջակցություն է հայտնել ընտրողների […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

07:13 22.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: «Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր  ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», – նշել է […]

̰
Սաակաշվիլին Զելենսկու հաղթանակն ընտրազանգվածի հեղափոխություն է անվանել

23:44 21.04.2019

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ ուկրաինացիները ճիշտ ընտրություն են կատարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, և հույս է հայտնել, որ Ուկրաինայում այսուհետ կյանքը կփոխվի դեպի լավը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։ Սաակաշվիլին ողջունել է այն, որ Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը, սակայն, նրա խոսքերով՝ սկզբունքորեն կարևոր է Պորոշենկոյին […]

̰
Զելենսկին հաղթում է․ Ուկրաինայի ԿԸՀ-ի առաջին տվյալներ

23:31 21.04.2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 1,01 տոկոսը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է։ Զելենսկին հավաքել է 69․26% ձայն, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 28․33% ձայն։ Հիշեցնենք, որ Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել նախագահին։ Իր հերթին, Զելենսկին խոստացել է ուկրաինացիներին հուսախաբ չանել։

̰
Ամեն ինչ հնարավոր է․ Զելենսկին դիմել է հետխորհրդային պետություններին

23:15 21.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին դիմել է հետխորհրդային պետություններին՝ կոչ անելով հավատալ այն բանին, որ «ամեն ինչ հնարավոր է»։ «Նայե՛ք մեզ»,- հայտարարել է նա Exit poll-երի արդյունքներից հետո ելույթի ժամանակ։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, այդ թվում նրանց, ովքեր քվեարկել են մյուս թեկնածուի օգտին, և խոստացել է, որ հուսախաբ չի անի նրանց։ […]

̰
5-ամյա երեխան 100 000 ռուբլի է շահել Զելենսկու մասին կատակի համար

23:03 21.04.2019

Վիտեբսկից 5-ամյա երեխան հաղթել է «Ծիծաղեցրու կատակերգուին. երեխաներ» մրցույթում՝ երգելով Վլադիմիր Զելենսկու մասին երգը, փոխանցում է РИА Новости-ն։ Երեխան ելույթ ունենալիս ներկայացրել է ծղրիդի մասին հայտնի երգի իր տարբերակը՝ փոխելով վերջաբանը։ «Պատկերացրե՛ք, պատկերացրե՛ք՝ Զելենսկին նախագահ է»,- երգել է նա։

̰
Շրի Լանկայում միջազգային օդանավակայանի մոտակայքում ռումբ է վնասազերծվել

22:46 21.04.2019

Շրի Լանկայում Բանդարանաիկե միջազգային օդանավակայանի մոտակայքում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել և վնասազերծվել, հաղորդում է News 1st հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ռազմաօդային ուժերի ներկայացուցչին։ Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Գիհանա Սենեվիրատնեի խոսքերով՝ պայթուցիկ սարքը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ ահազանգ է հնչել, որ օդանավակայից քիչ հեռու կասկածելի իր կա։ Ռազմաօդային ուժերի աշխատակիցները վնասազերծել են ռումբը՝ վերահսկվող […]

̰
Պորոշենկոն ճանաչեց իր պարտությունը

21:41 21.04.2019

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մրցում էր շոումեն Վլադիմիր Զելենսկու հետ, ճանաչել է պարտությունը։ Էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո Պորոշենկոն իր շտաբում հայտարարել է, որ կզանգահարի Զելենսկուն ու կշնորհավորի հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է […]

̰
Զելենսկին հաղթում է. հայտնի են ազգային Exit poll-ի տվյալները

21:20 21.04.2019

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է շոումեն Վլադիմիր Զելենսկին։ Ըստ ազգային Exit poll-ի տվյալների՝ նա հավաքել է 73․7 տոկոս ձայն։ Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 26․3 տոկոսը։ Այս մասին ասվում է «112 Украина» հեռուստաալիքի կայքում։ Ազգային Exit poll-ն անցկացվել է 3 խոշոր սոցիոլոգիական կենտրոնների հետ համատեղ։ Հարցումն անցկացվել է 500 ընտրատեղամասում։ Նշվում […]

̰
Շրի Լանկայում ահաբեկչությունների հետ կապված 13 մարդ է կալանավորվել

20:27 21.04.2019

Շրի Լանկայում տիրող իրավիճակի վերաբերյալ շարունակ տարատեսակ տեղեկություններ են ստացվում։ Վարչապետին հղում անելով՝ տեղի հեռուստատեսությունը հայտնում է այն մասին, որ Շրի Լանկայի իշխանություններն իմացել են հարձակումների հնարավորության մասին, սակայն անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել։ Տեղի ԶԼՄ-ները, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնում են, որ ահաբեկչությունների շարքի հետ կապված կալանքի է ենթարկվել 13 մարդ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 215 […]

̰
Հյուսիսային Կորեան մտադիր է Ռուսաստանի հետ զարգացնել հարաբերությունները և դուրս գալ Չինաստանի ազդեցության գոտուց

19:03 21.04.2019

Հյուսիսային Կորեայի տնտեսական զարգացման պետական ռազմավարության շրջանակում քննարկվում է միայն Չինաստանի վրա կենտրոնացումից հրաժարվելու հարցը՝ հօգուտ ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման, հաղորդում է  Mainichi-ն: Նշվում է, որ Փհենյանի պետական ռազմավարական նոր ծրագրով ընդգծվում է երկրի տեխնիկական վերազինման և  առևտրի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Այդ ամենը հնարավորություն կտա հրաժարվել միայն Չինաստանի վրա կենտրոնացումից։ Հյուսիսային Կորեան վերջին շրջանում միջազգային […]

̰
Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 215-ի

18:25 21.04.2019

Շրի Լանկայի ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 215-ի։ Այս մասին հայտնում է News 1st հեռուստաալիքը։ Զոհերից 30-35-ն օտարերկրացիներ են։ Նրանց թվում կան ԱՄՆ-ի, Դանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Պակիստանի, Հնդկաստանի, Մարոկկոյի և Բանգլադեշի քաղաքացիներ։ Երկրի պաշտպանության նախարար Ռուվան Վիյեվարդենը հայտարարել է, որ իշխանություններն արդեն պարզել են հարձակումների կազմակերպիչներին։ Ութ պայթյուններին մասնակցություն ունենալու կասկածանքով արդեն 7 մարդ […]

̰
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին կարող են տեղափոխվել Աֆրիկա

18:05 21.04.2019

Բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հնարավոր է՝ տեղափոխվեն Աֆրիկա, գրում է The Sunday Times-ը: Նրանք կարող են սկսել զբաղվել միջազգային աշխատանքով, ինչը նրանց հնարավորություն կտա ժամանակավորապես լքել Մեծ Բրիտանիան: Մեգանը և նրա ամուսինն այնտեղ կզբաղվեն բարեգործությամբ և իրենց երկրի առաջխաղացմամբ: Եթե նրանց ծրագրերը հաստատվեն, ապա Աֆրիկա տեղափոխվելու որոշումը կլինի 2020 թվականից ոչ […]

̰
Իրանը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Պակիստանը դատապարտել են Շրի Լանկայում տեղի ունեցածը

17:31 21.04.2019

Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի և Պակիստանի իշխանությունները դատապարտել են Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ դատապարտել է հարձակումները։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ևս դատապարտել է տեղի ունեցածը և իր խորին ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, ովքեր այս սուրբ տոնին […]

̰
Սա քրիստոնյաների ցեղասպանություն է. Եվրախորհրդարանի ղեկավար

17:23 21.04.2019

Եվրախորդարանի ղեկավար Անտոնիո Թայանին Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունները որակել է որպես քրիստոնյաների ցեղասպանություն: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում. «Նույնիսկ Սուրբ Զատկի կիրակին գտնվում են մարդիկ, ովքեր սերմանում են ատելություն և մահ: Շրի Լանկայի եկեղեցիներում տեղի ունեցած հարձակումները վկայում են քրիստոնյաների դեմ իրական ցեղասպանության մասին: Եկեք աղոթենք անմեղ զոհերի համար և պայքարենք ողջ […]

̰
Հռոմի Պապը շնորհավորել է կաթոլիկներին Զատկի տոնի առթիվ

17:05 21.04.2019

 Հռոմի Պապը շնորհավորել է կաթոլիկներին Զատկի տոնի կապակցությամբ և դիմել Urbi et Orbi (Քաղաքին և աշխարհին) ավանդական ուղերձով. «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, այս օրհնությունը յուրաքանչյուրի համար է, միևնույն ժամանակ ողջ աշխարհի: Սա նոր կյանքի սկիզբ է ամեն կնոջ և տղամարդու համար, քանի որ մեր նորացումը սկսվում է սրտից և խղճից: Զատիկը մեղքից և մահից ազատված […]

̰
Եղիսաբեթ II թագուհին դառնում է 93 տարեկան

16:53 21.04.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II -ը նշում է իր ծննդյան 93-ամյակը։ Այս տարի թագուհու մոտ կրկնակի տոն է, քանի որ ծննդյան տարեդարձը համընկել է Սուրբ Զատկի տոնի հետ, գրում է «Ռիա Նովոստին»: Սովորաբար թագուհին սիրում է իր ծննդյան տոնը նշել ընտանիքի հետ, սակայն այսօր հոբելյանն այլ կերպ կանցնի։ Քանի որ նա Անգլիկան եկեղեցու գլուխն է, […]

̰
Շրի Լանկայում ձերբակալել են պայթյունների իրականացման մեջ կասկածվող 7 մարդու․ զոհերի թիվը գերազանցեց 200-ը

16:03 21.04.2019

Շրի Լանկայում 7 մարդ է ձերբակալվել՝ կապված այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ։ Այս մասին հայտնում է տնտեսական բարեփոխումներ և պետական բաշխման հարցերով նախարար Հարշա դե Սիլվան։ Ահաբեկչական 8 հարձակումների զոհերի թիվը հասել է 207-ի։ Զոհերի թվում Թուրքիայի 2 քաղաքացի կա։ Հաղորդվում է շուրջ 500 տուժածի մասին։

̰
Զելենսկին տուգանվել է լրացված քվեաթերթիկը հրապարակավ ցուցադրելու համար

15:55 21.04.2019

Ուկրաինայի ոստիկանությունը տուգանել է Ուկրաինայի նախագահ թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկուն այն բանի համար, որ նա հրապարակավ ցուցադրել է լրացված քվեաթերթիկը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա արարքի հետ կապված վարչական արձանագրություն է կազմվել։ Այսօր Ուկրաինայում ընթանում  է ընտրական երկրորդ փուլը։ Ըստ սոցհարցումների տվյալների՝ Զելենսկուն պատրաստ է աջակցել Ուկրաինայի՝ ընտրելու իրավունք ունեցող […]

̰
Զելենսկին հավաքում է 71․8  տոկոս ձայն. հարցում

15:37 21.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին ընտրություններում հավաքում է 71,8% ձայն, իսկ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 28,2%, հայտնում է РИА Новости -ն: Հարցումն անցկացրել է New Image Marketing Group-ը։ Երկրի հարավում Զելենսկին ստանում է 73,4%, Պորոշենկոն  26,6%, արևելքում Զելենսկին՝ 88,8%, Պորոշենկոն՝ 11,2%,  երկրի արևմուտքում Զելենսկին հավաքում է 55,6%, իսկ Պորոշենկոն 44,4% ձայն: Երկրի կենտրոնական մասում […]

̰
Շրի Լանկայի վարչապետը պատահածն անվանել է «վախկոտ հարձակում ժողովրդի վրա»

15:25 21.04.2019

Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգխեն դատապարտել է այսօր երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և գրառում կատարել իր թվիթերյան էջում: Նա պատահածը որակել է որպես «ժողովրդի վրա վախկոտ հարձակում» և կոչ արել Շրի Լանկայի ժողովրդին միավորված լինել այս ծանր օրերին. «Խնդրում եմ խուսափեք չստուգված տեղեկատվության տարածումից և շահարկումներից: Կառավարությունն անհապաղ քայլեր է ձեռնարկում իրավիճակը վերահսկելու համար»: […]

̰
Ուկրաինայի ՆԳՆ-ն արձանագրել է 280 ընտրախախտում

15:12 21.04.2019

Ուկրաինայում ընթացող նախագահական ընտրությունների շրջանակում ժամը 12:00-ի դրությամբ իրավապահ մարմինները ստացել են 281 խախտման մասին հաղորդում, գրում է РБК-Украина-ն: Ուկրաինայում ընտրությունների կարգուկանոնի ապահովման շտաբի ներկայացուցիչ Զորյան Շկիրակը հայտարարել է, որ երկրում ամեն ինչ հանգիստ է, իսկ այդ հաղորդումները ստացվել են անօրինական քարոզչության, քվեաթերթիկների դուրս հանման և սպառնալիքների հետ: Հիշեցնենք, որ Ուկրաինայում այսօր անցկացվում է նախագահական […]

̰
Շրի Լանկայի ահաբեկչությունները կազմակերպել են մահապարտ ահաբեկիչները. Daily Mirror

15:10 21.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի են ունեցել ահաբեկչական 8 հարձակումներ:  Զոհերի թիվը հասել է 185-ի, կան հարյուրավոր տուժածներ։ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող էին կազմակերպած լինել մահապարտները, հայտնում է Daily Mirror -ը՝ հղում անելով քննության ընթացքին ծանոթ աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ ահաբեկիչներն ապրիլի 20-ին համար էին վարձակալել Shangri-La հյուրանոցում, որտեղ էլ տեղի […]

̰
Զելենսկին քվեարկելուց հետո ռեփ է կարդացել

14:51 21.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին քվեարկությունից հետո շփվել է լրագրողների հետ և ռեփ կարդացել, գրում է «Իզվեստիան»: Նա պատմել է, որ իր կինն առավոտյան իր համար միացրել է ռեփեր Էմինեմի երգերից մեկը՝ «տրամադրության համար», իսկ հետո Զելենսկին լրագրողների խնդրանքով կատարել է ստեղծագործությունից մի հատված: Զելենսկին ասել է, որ իր տրամադրությունը հիասքանչ է, և իրենք բոլորին […]

̰
Սա հարձակում է ողջ մարդկության վրա. Էրդողանը՝ Շրի Լանկայի ահաբեկչության մասին

14:30 21.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի են ունեցել ահաբեկչական 8 հարձակումներ:  Զոհերի թիվը հասել է 185-ի, կան հարյուրավոր տուժածներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է այս ահաբեկչությունը և կոչել այն հարձակում ողջ մարդկության վրա: «Ամենավճռական կերպով դատապարտում եմ Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի ունեցած ահաբեկչությունները: Սա հարձակում է ողջ մարդկության վրա: Թուրքիայի ժողովրդի […]

̰
Ուկրաինայում Femen-ի ակտիվիստուհին մերկացել է այն շտաբում, որտեղ քվեարկել է Զելենսկին

14:09 21.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն քվեարկության գնալիս դիմավորել է Femen-ի մերկ ակտիվիստուհին, հաղորդում է РИА Новости-ն: «Հերիք է բռնաբարել երկիրը»,- բղավել է հղի ակտիվիստուհին: Քվեարկության ավարտից հետո Զելենսկին հավաքվածներին հայտնել է, որ այսօր ուկրաինացիները հաղթելու են։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն […]

̰
Շրի Լանկայում սոցցանցերն արգելափակվել են․ սահմանվում է պարետային ժամ

13:49 21.04.2019

Շրի Լանկայում ահաբեկչական հարձակումների շարքից հետո իշխաությունները պարետային ժամ կսահմանեն ապրիլի 21-ին՝ ժամը 18․00-ից մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 6․00-ն։ այս մասին հայտնում է NEWS 1ST հեռուստաալիքը։ Ահաբեկչություններից հետո սոցիալական ցանցերը և մեսենջերները, ներառյալ WhatsApp-ը, Viber-ը և Facebook-ը, երկրում ժամանակավորապես արգելափակվել են, հայտնում է Ada Derana պորտալը։

̰
BACK_TO_TOP