TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Կալիֆոռնիայում կոտրվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհային ցուցանակը

11:42 20.04.2019

Կալիֆոռնիայի Մոնտեբելլո բնակավայրում կոտրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի ուղղությունը ցույց տվող ճանապարհային ցուցանակը։ Սա արվել է դիտավորյա՞լ, թե՞ պատահաբար, առայժմ անհայտ է։ Այս մասին նշվում է ամերիկահայերի Asparez լրատվական կայքում։ Ինքը՝ լրատվակայքը, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ դիմել է իրավապահներին և աշխատում է միջադեպի պատճառները պարզելու ուղղությամբ։ Դիտավորության ցուցանակը կոտրելու տարբերակը դիտարկվում […]

̰
Թրամփի վարկանիշը շեշտակի նվազել է

11:30 20.04.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշի ցուցիչը նվազել է` հասնելով ռեկորդային մակարդակի: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Թրամփի ռեյտինգն ընկել է 3 նիշով «ռուսական գործով» հաշվետվության հրապարակումից հետո: Այնտեղ խոսվում է ԱՄՆ-ի վերջին ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին: 2019 թվականի մարտին Թրամփի գործունեությանը հավանություն էր տվել հարցվածների 43 տոկոսը, այն դեպքում, երբ ապրիլի 15-ին […]

̰
Մեքսիկայում անհայտ անձինք կրակ են բացել խնջույքի մասնակիցների ուղղությամբ. կան զոհեր

11:17 20.04.2019

Մեքսիկայի Վերակրուս նահանգի ակումբներից մեկում անհայտ անձինք անկանոն կրակ են բացել: 13 մարդ զոհվել է, այդ թվում` 1 երեխա: France Press գործակալությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ընտանեկան երեկույթի ընթացքում: Անհայտ անձանց մի խումբ մուտք է գործել խնջույթի վայր, հարցրել է, թե ով է ակումբի տերն ու ներկաների ուղղությամբ կրակ բացել: Զոհվածների թվում […]

̰
Պորոշենկոն «խղճուկ» տեսք ուներ․ Սաակաշվիլի

10:59 20.04.2019

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ երեկ Կիևում նախագահ Պյոտր Պորոշենկոն պարտվել է բանավեճը նախագահի թեկնածու շոումեն Վլադիմիր Զելենսկուն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Գործող նախագահն, ըստ նրա, «խղճուկ» տեսք ուներ: Սաակաշվիլին նաև նշել է, որ կիրակի կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Պորոշենկոյի «համակարգը կփորձի […]

̰
Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով ավելի քան 1 տասնյակ մարդ է զոհվել. կան տասնյակ տուժածներ

10:45 20.04.2019

Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով այդ երկրի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը փորձել է շրջանցել մարդատար ավտոմեքենան ու բեռնատարը, որի հետևանքով կողաշրջվել է: 11 մարդ զոհվել է, առնվազն 30 մարդ վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել Ալմաթի-Տաշքենդ […]

̰
Ինքնասպանությունից առաջ Պերուի նախկին նախագահը գրություն է թողել

10:28 20.04.2019

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել՝ հայտնելով, որ մեղավոր չէ կոռուպցիայի մեջ, հաղորդում է El Tiempo-ն։ Նախկին նախագահը նամակում գրել է, որ կաշառք չի վերցրել․ «Երկրի կառավարման հարցում իրենց սխալների համար մեր ընդդիմադիրներն ընտրել են իմ անվան քրեականացումը։ Բայց նրանք ոչինչ չեն գտել, ես կրկին հաղթեցի նրանց, որովհետև նրանք երբեք ոչինչ […]

̰
Պերուի նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին դատապարտվել է 36 ամիս պայմանական ազատազրկման

10:13 20.04.2019

Լիմայի դատարանը Պերուի նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկուն դատապարտել է 36 ամիս պայմանական ազատազրկման: Այս մասին գրված է դատարանի պաշտոնական թվիթերի էջում: Երկրի նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Դատարանը Կուչինսկու նկատմամբ կալանքի որոշում էր կայացրել ապրիլի 10-ին: Իսկ ավելի վաղ նրան արգելել էին լքել երկրի տարածքը մինչև հետաքննության ավարտը: Tercer Juzgado de Investigacion Preparatoria […]

̰
Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է

09:33 20.04.2019

Բրիտանացի երգչուհի Ադելն ամուսնալուծվել է։ Նա ամուսնացած էր ամերիկացի գործարար Սայմոն Կոնեկիի հետ։ Հայտնում է US Weekly-ն՝ հղում անելով երգչուհու ներկայացուցչին։ Նշվում է, որ նախկին ամուսինները մտադիր են միասին դաստիարակել իրենց որդուն։ Նրանք, ինչպես և նախկինում, խնդրում են հարգել իրենց անձնական կյանքը։ 30-ամյա երգչուհու և 45-ամյա Կոնեկիի կապի մասին հայտնի էր դարձել 2012-ի հունվարին։ 6 […]

̰
Նախաճաշը կարող է փրկել սրտամկանի ինֆարկտից. գիտնականներ

08:30 20.04.2019

Սան Պաուլոյի պետական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ այն մարդիկ, որոնք բաց են թողնում նախաճաշը և քնելուց առաջ սնվում են, կարող են մահանալ սրտամկանի ինֆարկտից, հայտնում է MedicalXpress-ը: Մասնագետները հարցում են անցկացրել 60 տարեկան շուրջ 113 անձանց միջև, որոնք սրտամկանի ինֆարկտ են տարել: Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 58%-ը կանոնավոր կերպով բաց է թողել առավոտյան նախաճաշը,  […]

̰
Jaguar I-Pace բրիտանական էլեկտրամոբիլը ճանաչվել է լավագույնը

00:56 20.04.2019

World Car Awards մրցանակաբաշխության կայքը 2019 թվականի հաղթողների անուններն արդեն հրապարակել է: Նյու Յորքի ավտոմոբիլային սալոնում «Տարվա ավտոմոբիլ» կոչմանն արժանացել է Jaguar I-Pace բրիտանական էլեկտրամոբիլը: Այս ավտոմոբիլը հաղթել է միանգամից 3 անվանակարգում: Բացի «Տարվա ավտոմոբիլ» ճանաչվելուց, այն  հաղթել է նաև «2019 թվականի էկոլոգիապես ամենամաքուր ավտոմեքենա» և «Լավագույն դիզայն» անվանակարգերում: Ի դեպ այս մրցանակաբաշխության պատմության մեջ […]

̰
ԱՄՆ-ում սիրելի թիմի պարտությունից հետո տղան կերել է գլխարկի մի մասը

00:53 20.04.2019

Ամերիկյան հոկեյի Տամպա-Բեյ Լայթնինգ թիմի երկրպագուն կերել է իր գլխարկի մի մասը, քանի որ իր սիրելի ակումբը պարտվել է: Տղայի՝ գլխարկը ուտելու տեսանյութը հայտնվել է Reddit սոցիալական կայքում: Երիտասարդն իր ընկերների հետ գրազ է եկել, որ իր սիրելի թիմը կհաղթի Կոլամբուս Բլյու Ջեքեթս թիմին և կանցնի կիսաեզրափակիչ: Նշվում է, որ պարտվողը պետք է ուտեր գլխարկը: […]

̰
Կանադայում ձնահոսքի հետևանքով երեք լեռնագնաց է զոհվել

00:26 20.04.2019

Կանադայի «Բանֆ» ազգային արգելոցի տարածքում տեղի է ունեցել ձնահոսք, ինչի հետևանքով զոհեր կան, հաղորդում է CTV հեռուստաընկերությունը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 3 լեռնագնաց, ինչպես նշում են, դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր: Լեռնագնացները փորձել են բարձրանալ «Հաուս» անունով լեռան արևելյան լանջ, որը մարզիկները համարում են արգելոցի տարածքում առավել դժվար […]

̰
Հյուսիսային Իռլանդիայում լրագրող է սպանվել

00:19 20.04.2019

Հյուսիսային Իռլանդիայում գրանցված կրակոցից լրագրող է սպանվել: Ամերիկյան Mediagazer-ի խմբագիր, 29-ամյա Լայրա Մաքքին սպանվել է այդտեղ տեղի ունեցող անկարգությունների թեժ պահին ատրճանակից բաց թողնված կրակոցից, հայտնում են այն լրատվամիջոցից, որտեղ նա աշխատել է: Նրան հոսպիտալացրել էին, սակայն, ավելի ուշ լրագրողը հիվանդանոցում մահացել է: Լրագրողի սպանությունն իրավապահները որակել են «ահաբեկչական գործողություն»: Ներկայում հետաքննություն է ընթանում՝ սպանության հանգամանքները […]

̰
Զելենսկին չի ներկայացել հեռուստաբանավեճին

23:58 19.04.2019

Զելենսկին չի ներկայացել Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերությունում կայացած բանավեճին։ Օրենսդրության համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունում պետք է կայանա նախագահի թեկնածուների բանավեճը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հեռուստաստուդիայում, որտեղ Պորոշենկոն է, հնարավոր է ահաբեկչություն իրականացվի։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում դերասան-երգիծաբան Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս օգտին է […]

̰
Ֆրանսիացի օդաչուները պատրաստվում են գործադուլի

23:43 19.04.2019

Ֆրանսիայի օդաչուների գլխավոր միությունը զգուշացրել է, որ մայիսին գործադուլ են հայտարարելու: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործադուլը տևելու է մայիսի 6-11-ը և այն կազդի գրեթե բոլոր ավիաընկերությունների վրա, որոնք աշխատում են Ֆրանսիայի տարածքում: Այդ ավիաընկերությունների թվում են Air France-ը, Aigle Azur-ը, Corsair-ը, XL Airways-ը, Easy Jet-ը և Vueling-ը: Պատճառն այժմ խորհրդարանում քննարկվող տրանսպորտային օրենքն է: […]

̰
Հաղորդավարուհին հայտնել է` հեռուստաստուդիայում, որտեղ Պորոշենկոն է, հնարավոր է ահաբեկչություն իրականացվի

23:28 19.04.2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հյուրընկալվել է Ուկրաինայի Հանրային հեռուստատեսությունում։ Հաղորդավարուհին հայտնել է, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել ստուդիայում հնարավոր ահաբեկչության մասին։ «Մեզ հայտնեցին, որ ստուդիայում կա մեկը, ով կարող է ահաբեկչություն իրականացնել։ Ինձ խնդրում են այդ մասին եթերում ասել և ես հայտնում եմ, որպեսզի ով ցանկանում է լքի դահլիճը։ Դա կարող է լինել նախագահի դեմ […]

̰
Ապրիլի 24-ին Պրահայում Հայոց Ցեղասպանության օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն

22:13 19.04.2019

Ապրիլի 24-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մի շարք միջոցառումներ են սպասվում Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Orer.eu-ն: Ներկայացնում ենք միջոցառումներն ըստ ժամանակացույցի. 17։00-Ծաղիկների զետեղում խաչքարի մոտ, հասցե՝ Յինդրիշսկա 31, Պրահա 1, 110 00, 18։00- Եկեղեցական արարողություն, հուշ-ձեռնարկ «Սուրբ Հոգի» եկեղեցում, Սրբոց Նահատակաց տոնին նվիրված արարողություն, Բարսեղ վարդապետ Փիլավչյան, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի […]

̰
Ես Ձեր սխալների արդյունքն եմ․ Զելենսկին՝ Պորոշենկոյին

20:32 19.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին, ասել է որ ինքը գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի սխալների արդյունքն է։ «Պյո՛տր Ալեքսեևիչ (Պորոշենկո-խմբ․), ես Ձեր սխալների և խոստումների արդյունքն եմ»,- ասել է Զելենսկին Կիևի մարզադաշտում բանավեճի ժամանակ։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում դերասան-երգիծաբան Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս […]

̰
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության առաջին պարբերական զեկույցը

20:20 19.04.2019

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ), որպես պաշտոնական փաստաթուղթ, ապրիլի 18-ին տարածվել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ Արցախի Հանրապետության (ԱՀ) առաջին պարբերական զեկույցը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցը ներառում է 1992-2018 թթ. ընկած ժամանակահատվածում դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվություն՝ Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, քաղաքացիական հասարակության […]

̰
Մեկնարկել է Պորոշենկո-Զելենսկի բանավեճը

20:11 19.04.2019

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ապրիլի 19-ը կարևոր օր է. այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, Ուկրաինայի ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին) մեկնարկել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և շոումեն Վլադիմիր Զելենսկու բանավեճը։ «Настоящее Время»-ն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է է Պորոշենկո-Զելենսկի բանավեճը: Լրատվամիջոցներն այս բանավեճն «աննախադեպ» են որակում. երկու քաղաքական գործիչները մարզադաշտում դեռևս չեն բանավիճել:

̰
Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Մակրոնի վարկանիշը կտրուկ աճել է

19:34 19.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կտրուկ աճ է գրանցել: Այս մասին հարցումն իրականացրել են RTL-ը, Orange-ը և La Tribune-ը: Հաղորդվում է, որ այդ նրա վարկանիշը, անցած տարվա սեպտեմբերից սկսած, երբեք այսքան բարձր չի եղել: Նրան բարձր գնահատական են տվել հատկապես թոշակառուները՝ գնահատելով գնաճի ֆոնին կենսաթոշակների ինդեքսավորման քայլը: Մասնագետները, միևնույն […]

̰
Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ. ֆրանսիացի պատգամավոր

19:20 19.04.2019

Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներին մասնակցած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոնյա Քրիմին հարցազրույց է տվել Euronews լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, հայտնում է Ermenihaber-ը։ Անթալիայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ Քրմիի և Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի միջև միջադեպ էր տեղի ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով։ Չավուշօղլուին զայրացրել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի նախագահի խոսքերին տված Քրիմիի արձագանքը։ […]

̰
Պորոշենկոն ու Զելենսկին պատրաստվում են բանավեճին

19:03 19.04.2019

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ապրիլի 19-ը կարևոր օր է. այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, Ուկրաինայի ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին), Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին «Օլիմպիական» մարզադաշտում կբանավիճեն: «Настоящее Время»-ն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է Պորոշենկո-Զելենսկի բանավեճը: Լրատվամիջոցներն այս բանավեճն «աննախադեպ» են որակում. երկու քաղաքական գործիչները մարզադաշտում դեռևս չեն բանավիճել:

̰
Դարիգա Նազարբաևան Միրզոյանին առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

17:37 19.04.2019

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն տարիների ընթացքում արդյունավետ հարթակ է հանդիսացել անդամ պետությունների խորհրդարանների երկխոսության համար: Ազգային […]

̰
Ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է. Նազելի Էլբակյան

17:00 19.04.2019

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։ Նազելի Էլբակյանը տուժած սակրավորի անձնական տվյալները չի հրապարակել, բայց նշել է, որ Մոսկվա տեղափոխվելուց հետո նա կրկնակի վիրահատության է ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան, գտնվում է իր տանը։ Նրա վիճակը […]

̰
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մերկելին Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

16:55 19.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը խլեց շուրջ երեք տասնյակ մարդու կյանք: Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով ոգու տոկունություն […]

̰
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել «Վեոլիա ջրին»` Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին աջակցելու համար

16:11 19.04.2019

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության լրատվական ծառայությունը շնորհակալություն «Վեոլիա ջուր» ընկերությանը` Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին աջակցելու համար. «Շնորհակալություն «Վեոլիա ջուր» ընկերությանը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին աջակցելու համար»: Նշենք, որ ընկերությանը 10 հազար եվրո գումար է նվիրաբերել տաճարի վերականգման համար: «Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետը, ինչ խոսք, ուղղակի ցնցեց ողջ հայ ժողովրդին: Այդ թվում «Վեոլիա ջուր» […]

̰
Երկվորյակ քույրիկները ծնվել են 97 օր տարբերությամբ

14:52 19.04.2019

Քյոլնի բնակչուհին 97 օր տարբերությամբ լույս աշխարհ է բերել երկվորյակ աղջիկների: Այս մասին գրում է Das Bild-ը: Անցած տարվա նոյեմբերին կնոջ մոտ հղիության 26-րդ ամսին սկսվել է վաղաժամ ծննդաբերություն: Կեսարյան հատումով  լույս աշխարհ եկած աղջիկը կշռել է ընդամենը 907 գրամ: Մոր արգանդում, սակայն, մնացել է նրա քույրիկը: Բժիշկները որոշել են, որ կինը կարող է շարունակել […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարում նոր փլուզումների վտանգը պահպանվում է

14:15 19.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարում նոր փլուզումների վտանգը պահպանվում է: Այս մասին ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը: Նրա խոսքերով` տաճարում երեք խոցելի տեղեր կան: Դրանցից մեկը տաճարի հյուսիսային հատվածում գտնվող եռանկյունի  հարթակն է, որի երկարությունը մոտ 15 մետր, է և որն այլևս չի պահվում տանիքը կրող կոնստրուկցիաների միջոցով: Ըստ մասնագետների` եթե այն փլուզվի, ապա կվնասի […]

̰
Թրամփը ցեղասպանության ճանաչման որևէ խոստում չի տվել հայ համայնքին. Սուրեն Սարգսյան

13:55 19.04.2019

Ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերոթյան «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, գալիք ապրիլ 24-ի շուրջ ծավալվող քննարկումներին և մի շարք այլ խնդիրների. «Որքան էլ լարված լինեն Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները, Թուրքիան շատ կարևոր պետություն է Միացյալ Նահանգների համար, մանավանդ մերձավորարևելյան տարածաշրջանում քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից, նույնիսկ այս դեպքում շանսերը շատ քիչ են»: Քաղաքագետը […]

̰
BACK_TO_TOP