01:05 17.04.2019
Ի՞նչ արժեք է ներկայացնում Փարիզի Աստվածամոր տաճարը: Ի՞նչ պատմություններ և իրադարձություններ են կապված քրիստոնեական այդ կառույցի հետ: Notre-Dame de Paris կամ որ նույնն է` Փարիզի Աստվածամոր տաճար: Այս անունն ուղղակի ամրապնդվեց ոչ միայն ֆրանսիական, այլև համաշխարհային գրական մտքի պատմության մեջ, երբ ֆրանսիական գրականության հսկաներից մեկը՝ Վիկտոր Հյուգոն, 1831-ին հրատարակեց իր համանուն վեպը: Աշխարհը ճանաչեց, ֆրանսիական հասարակությունը վերաճանաչեց իր հոգևոր ու պատմական նշանակության այս գլուխգործոցը:
Աստվածամոր տաճարի շինարարությունը սկսվեց 1163-ին: Այն տևեց մոտ 200 տարի՝ ավարտվեց 1345թ.-ին: Տաճարը կառուցվեց Փարիզի եպիսկոպոս Մորիս Դը Սյուլիի նախաձեռնությամբ՝ Փարիզի 4-րդ շրջանում՝ Սիտե կղզու արևելյան հատվածում:
Երբ սկսվեց շինարարությունը ֆրանսիական ճարտարապետոթյան մեջ գերիշխում էր հռոմեական ոճը, սակայն ընթացքում նախագիծը վերափոխվեց ու տաճարը դարձավ գոթական ճարտապետությունը ներկայացնող յուրահատուկ կոթող: Վայրն էլ պատահական չէր ընտրված: Այդ տեղում ժամանակին վեր էր բարձրանում գալլերի ու հռոմեացիների Յուպիտեր Աստծո տաճարը, ապա այդ տաճարի հիմքի վրա կառուցվել էր Սուրբ Ստեփանոս բազիլիկը: Եվ հետո հենց դրա հիմքերի վրա էլ բարձրացավ նոր կառույցը:
Տաճարի յուրահատկություններից մեկն այն է, որ նրանում ներքին պատեր չկան: Դրանց փոխարինում են կամարներով իրար միացված սյուները: Իսկ մի հատվածը մյուսից առանձնանում է վիտրաժներով: Կամարակապ է նաև տաճարի մուտքը: Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերին առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։ Այստեղ էր պահվում այն փշե պսակը, որը, ըստ Աստվածաշնչի, խաչելությունից առաջ դրված է եղել Հիսուս Քրիստոսի գլխին: Ասում են նաև, որ խաչելության ժամանակ օգտագործված և աշխարհի տարբեր երկրներում պահպանվող 30 մեխերից մեկը նույնպես այստեղ էր:
Երբ կառուցվում էր տաճարը, նպատակ էր դրվել այնքան մեծ անել, որ այնտեղ կարողանա տեղավորվել այդ ժամանակվա Փարիզի ողջ բնակչությունը: Այն այդ ժամանակ կազմում էր մոտ 10 000: Բայց կառուցվեց այնքան մեծ տաճար, որ այնտեղ հնարավոր է տասներկուհարկանի շենք տեղավորել:
Փարիզի Աստվածամոր տաճարին հեշտ ճակատագիր բաժին չէր ընկել: Դեռ Լյուդովիկոս 14 -րդի կառավարման տարիներին տաճարը բավական տուժեց և զրկվեց իր վիտրաժների մեծ մասից: Ֆրանսիական մեծ հեղափոխությունն էլ ծանր նստեց տաճարի վրա: Հեղափոխական հայտնի գործիչներից մեկը՝ Ռոբեսպիերը, սպառնում էր ոչնչացնել այն: Ֆրանսիացիներն այնքան էին սիրում տաճարը, որ պատրաստ էին նույնիսկ հարկ տալ ՝ տաճարը չքանդելու համար: Տաճարը չքանդվեց, սակայն Ռոբեսպիերը հրամայել էր գլխատել տաճարը զարդարող արձանները:
Նաև դա էր պատճառը, որ «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպով Հյուգոն փորձեց բորբոքել մարդկանց սերը տաճարի նկատմամբ: Սա պատմական նշանակության վեպ էր: Սիրո պատմություններով միախառնված ու տաճարական մթնոլորտում ձևավորվող հարաբերությունները նկարագրող այս պատմությամբ Փարիզի Աստվածամոր տաճարն իսկապես նոր շունչ ստացավ: Շատերն ասում են, որ նաև հենց Հյուգոյին են պարտական՝ տաճարի մինչ այժմ գոյության համար: Դրանից հետո տաճարի վերականգնման լայնածավալ աշխատանքներ սկսվեցին:
1963 թվականին տաճարի ճակատային հատվածը մաքրվել է դարերի ծխից և մրից: Մաքրման և վերականգնման մեկ այլ արշավ սկսվեց 1991 թվականին:
Փարիզի Աստվածամոր տաճարի նկատմամբ հետաքրքրության մեկ ալիք էլ սկիզբ առավ 1998-ին, երբ հանդիսատեսի դատին հանձնվեց Հյուգոյի վեպի հիման վրա ստեղծված Notre-Dame de Paris մյուզիքլը:
Առաջին կատարողների թվում ֆրանսահայ երգիչներ էին ՝ Էլեն Սեգարան մարմնավորում էր գնչուհի Էսմերալդային, Գառուն՝ Քվազիմոդոյին:
Իր հաջողության շնորհիվ մյուզիքլը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում: Այս տարիների ընթացքում 8 տարբեր լեզուներով Փարիզի Աստվածամոր տաճարը մյուզիքլը դիտել է 11 մլն մարդ: Սա ուղղակի մեծացնում էր հոգևոր այդ կենտրոնի ու պատմական նշանակության կոթողի նկատմամբ հետաքրքրությունը: Ուստի պատահական չէ, որ այն համարում են Եվրոպայի ամենամեծ խորհրդանիշներից մեկը, ուր տարեկան 13 մլն մարդ է այցելում:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...