16:38 12.04.2019
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդի իր «բարիդրացիության գոտին»: Լավրովն ասել է, որ այդ գոտին կամրապնդվի ՌԴ սահմանների ողջ պարագծով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: «Մենք կաշխատենք մեր հարևանների հետ «բարիդրացիության գոտին» սահմանների ողջ պարագծով ամրապնդելու ուղղությամբ: Մենք կանենք դա թե՛ մեր հարևանների հետ՝ երկկողմ ուղիներով, թե՛ այդ տարածքններում ստեղծված և […]
16:25 12.04.2019
Մոսկվայի մի բնակիչ մահացել է իր սեփական բնակարանում` սառնարանի շրջվելու հետևանքով: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել ՌԴ մայրաքաղաքի Ժուլեբինոյի շրջանում: Հաղորդվում է, որ տան բնակիչը գիշերը քաղց է զգացել և որոշել է սնվել: Նա մոտեցել է սառնարանին, բացել է դուռը, և այդ պահին սառնարանը շրջվել է տղամարդու վրա և ճզմել նրան: […]
16:22 12.04.2019
Սլովակիայում նախկին զինվորականը խոստովանել է հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությունը: Միրոսլավ Մարչեկը հայտարարել է, որ հենց ինքն է կրակել Յան Կուցիակի և նրա հարսնացուի ուղղությամբ: Նա նաև ցույց է տվել այն հատվածը, որտեղ նետել է զենքը: Սլովակիայի նախկին զինծառայող Միրոսլավ Մարչեկը, ամենայն հավանականությամբ, եղել է այս գործով այլ կասկածյալների վարորդը: Այն վայրում, որտեղ նա նետել […]
16:17 12.04.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Շվեյցարիայի «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարլիզ Ֆլորին և Արաբկիր բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Քննարկվել է հնարավորությունն Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` «Արաբկիր» բժշկական համալիրի- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հենքի վրա ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն: Նախարարը […]
16:00 12.04.2019
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում Հայաստանը արդեն 6 մեդալ է նվաճել. «Այսօր Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկեց սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Մրցումների առաջին օրը հայ սամբիստներից յոթը մտան ասպարեզ ու հասան հաջողությունների. նրանցից երեքը արժանացան բրոնզե մեդալների, իսկ երեքը մտել են եզրափակիչ: Երրորդ տեղ են […]
15:20 12.04.2019
Ռոուզ Մարի Բենթլին մահից հետո հայտնվել է Օրեգոնի բժշկական համալսարանի ուսանողների ուշադրության կենտրոնում: Ամերիկուհին ապրեց 99 տարի, բայց հայտնի դարձավ ոչ իր երկարակյացությամբ: Ռոուզ Մարին իր կտակում թույլատրել էր մահից հետո իր ներքին օրգաններն օգտագործել բժշկական հետազոտությունների համար: Դիահերձումն ապշեցրել է ուսանողներին: Պարզվել է, որ տարեց կնոջ ներքին օրգաններից գրեթե ոչ մեկը չի գտնվում իր […]
15:17 12.04.2019
Ամստերդամում անցկացվել է միջազգային World Press Photo ֆոտոմրցույթը, հաղորդում է Rusarminfo-ն: «Ժամանակակից աշխարհի հիմնախնդիրները» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռուսաստանաբնակ Դիանա Մարկոսյանի աշխատանքը: Մարկոսյանի լուսանկարը կոչվում է «Կուբանիտա»: Նկարում պատկերված է Պուրա անունով աղջկա 15-ամյա հոբելյանի տոնակատարությունը. աղջիկը 1950-ականների վարդագույն կաբրիոլետով շրջում է Կուբայի մայրաքաղաք Հավանայի փողոցներով` տեղացիներով շրջապատված: Դիանա Մարկոսյանը պրոֆեսիոնալ լուսանկարչուհի է, Կոլումբիայի համալսարանի […]
14:59 12.04.2019
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն իր թվիթերյան էջում բացատրել է, թե ինչու է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունը տվել իր համաձայնությունը` ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Էկվադորի նախագահը նշել է, որ դրա պատճառը Ասանժի կողմից միջազգային կոնվենցիաների բազմակի խախտումներն են. «Էկվադորը որոշել է հետ կանչել Ջուլիան Ասանժին դիվանագիտական ապաստան տալու որոշումը, քանի որ նա պարբերաբար խախտել է բնակության […]
14:30 12.04.2019
Ամերիկյան ռեալիթի-շոու աստղ Քիմ Քարդաշյանը հարցազրույց է տվել Vogue նորաձևության մասին պատմող աշխարհահռչակ ամսագրին: Հարցազրույցը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում՝ Քիմի տանը, նա պատասխանել է լրագրողի 73 հարցի: Քարդաշյանը պատմել է իր երեխաների և իր ընտանիքի մասին: Լրագրողը Քարդաշյանից հետաքրքրվել է` կարողանում է արդյոք նա հայերեն խոսել, Քիմը պատասխանել է. «Ինչպե՞ս ես (How are you?- խմբ.): […]
14:22 12.04.2019
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ հեռախոսով բանավիճում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին: Զելենսկին և Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել ուկրաինական 1+1 հեռուստաընկերության «Իշխանության իրավունք» հաղորդաշարի ընթացքում: Նախագահի թեկնածուները հեռախոսազրույցի ընթացքում ընդհատել են միմյանց և չեն կարողացել պայմանավորվել բանակցությունների ժամկետի մասին: Այդ ամենից հետո 1+1 հեռուստաընկերության տնօրենը որոշել է դատի տալ Պորոշենկոյին […]
14:12 12.04.2019
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում բարձրացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Նշվում է, որ նա մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթրֆիլդին: «Արդյո՞ք Դուք ընդունում եք, որ 1915-1923 թվականներին շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ […]
14:02 12.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 11-ին հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնում, հայտնում են ՀՀ կառավարությունից: Շնորհակալություն հայտնելով ջերմ և ոգևորիչ ընդունելության համար` վարչապետ Փաշինյանն ասել է. «Սիրելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Իմ բոլոր այցերի պարտադիր մասն […]
13:58 12.04.2019
Համացանցում հայտնվել է սկանդալային նոր տեսանյութ, որը վարկաբեկում է Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկուն: Նշվում է, որ տեսանյութը հրապարակվել է «Бойкот Партии Регионов» ֆեյսբուքյան էջում: Տեսանյութը սկսվում է հետևյալ խոսքերով. «Նրա հետ ամեն ինչ կարգին է», այնուհետև Զելենսկու վրա երկնքից ընկնում է պարկ, որը լի է սպիտակ փոշենման զանգվածով: Տեսանյութի ավարտին գրվում են հետևյալ […]
13:39 12.04.2019
Անանուն ցանցահենների Anonymous միջազգային կազմակերպությունը դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին`Լոնդոնում Ջուլիան Ասանժի ձերբակալության հետ կապված, հայտնում է Gazeta.ru-ն: Anonymous-ի ներկայացուցիչները նշում են, որ Ասանժն ապացուցում է այն, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնի, միայն թե պահեն իրենց գաղտնիքները: Նրանք նշում են, որ Ասանժը 2010-ից ամեն տարի առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի, քանի […]
13:12 12.04.2019
Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով Իտալիայի խորհրդարանի որոշումը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քայլը այն է՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը ոգեշնչել է թուրքական Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին: Այս մասին գրում է РУСАРМИНФО-ն: «Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների օրակարգից և քննարկման թեմա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, երկրում, որտեղ […]
13:02 12.04.2019
WhatsApp-ի հեղինակները սկսել են փորձարկել հավելվածի նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս անջատել խմբային նամակագրության ծանուցման ազդանշանը, սակայն միևնույն ժամանակ դուրս չգալ չաթից: Այս մասին գրում է 9to5Google-ը: Նշվում է, որ նման գործառույթի անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ շատ օգտատերեր դժգոհություն են հայտնել` կապված խմբային նամակագրության ընթացքում բազմաթիվ քննարկումների ու ստացվող ծանուցումների հետ: […]
12:29 12.04.2019
Ապրիլի 6-10-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթանում էր Միջխորհրդարանական Միության 140-րդ Վեհաժողովը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: «Պատվիրակության անդամները բավականին ակտիվ շփումներ ունեցան […]
12:02 12.04.2019
Տիբեթի հոգևոր առաջնորդին՝ Դալայ Լամային, դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է AFP-ն: «Նրան վաղ առավոտյան դուրս են գրել հիվանդանոցից: Նա իրեն շատ լավ է զգում»,- ասել է Դալայ Լամայի քարտուղարը: Նշվում է, որ տեղական լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկություն, որ 83-ամյա հոգևոր առաջնորդը ծրագրում է մի քանի օր մնալ Նյու Դելիում, հետո վերադառնալ հնդկական […]
11:55 12.04.2019
Էկվադորում WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժի բերման ենթարկված «զինակիցը» զբաղվում էր պորտալի համար ծրագրային ապահովմամբ, հայտնում է Daily Express-ը: Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել Օլա Բինիին, ով Շվեդիայի քաղաքացի է: Նշվում է, որ Բինին իսպաներեն չգիտի: Ոստիկանությունն Ասանժի «զինակցի» մոտ այս պահին թույլ չի տալիս փաստաբանների այցելություններ: Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապրիլի […]
11:52 12.04.2019
Պակիստանի քաղաքներից մեկի՝ Կվետայի շուկաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նվազագույնը 16 մարդ է զոհվել, իսկ 30-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին գրում է GeoTV-ն: Նշվում է, որ 07:35-ին Կվետայի շուկայում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել: Շրջանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շրջապատված է անվտանգության աշխատակիցներով:
11:39 12.04.2019
Մեծ Բրիտանիայի Սաութփորթ քաղաքում (Մերսիսայդ կոմսություն) դեռևս չպարզված հանգամանքներում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է Royal Birkdale գոլֆի դաշտի վրա, հայտնում է Life.ru-ն: Ընկնելուց հետո այն միանգամից բռնկվել է: Նշվում է, որ օդաչուն տեղում մահացել է, նրա ինքնությունը պարզվում է: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
11:34 12.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը Տնտեսական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստի ժամանակ քննարկվող հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող նախագծերի զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանին դիմեց մի շարք հարցերով: Նա նշեց, որ քննարկվող փաթեթը կարևոր է, սակայն հետաքրքիր է՝ ինչո՞ւ են իբրև սեփականատեր դիտարկում միայն ֆիզիկական անձին: […]
11:30 12.04.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգի հիվանդանոցներից մեկում 15 աշխատակցուհի միաժամանակ հղիացել է, գրում է Inside Edition-ը: Նշվում է, որ բոլոր կանայք ծննդատան բուժքույրեր և բժշկի օգնականներ են: Նրանցից մեկը կծննդաբերի ապրիլ ամսին: «Քեզանից անկախ, սկսում եմ մտածել նման մի բանի մասին` գուցե մենք մի բան խմո՞ւմ ենք: Բոլորիս բախտը շատ է բերել»,- նշել է հղիներից մեկը: […]
10:54 12.04.2019
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հինգշաբթի տեղի ունեցած ընդունելության ժամանակ ծնկի է իջել՝ համբուրելու Հարավային Սուդանի՝ նախկինում պատերազմող ղեկավարների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմի: «Որպես եղբայր ձեզ խնդրում եմ խաղաղություն պահպանել: Խնդրում եմ ողջ սրտով, եկե´ք առաջ գնանք: Շատ խնդիրներ կլինեն, բայց դրանք չեն հաղթի մեզ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Սուդանցի առաջնորդները տպավորվել են, […]
08:27 12.04.2019
Սուդանի պաշտպանության նախարար Ավադ իբն Աուֆը երեկ երեկոյան երդմնակալել է որպես երկրի անցումային զինվորական խորհրդի ղեկավար, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։ Նրա տեղակալ է նշանակվել ԶՈւ շտաբի պետ Քեմալ Աբդել Մաարուֆը։ Ավադ բեն Աուդը հայտարարել է երկրում 3 ամսով արտակարգ դրություն սահմանելու մասին։ Նա նաև հայտնել է, որ Սուդանում սկսվում է երկամյա անցումային շրջան՝ կառավարության ձևավորման […]
08:16 12.04.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը երեքշաբթի կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո 120 տեղանոց Քնեսեթում ստանում է 36 տեղ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պետական Kan ռադիոն։ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի կենտրոնամետ «Կախոլ-Լավան» բլոկը, որը «Լիկուդ»-ի գլխավոր մրցակիցն է, ստանում է 35 մանդատ։ Խորհրդարան են անցնում ևս 5 ուժեր։ […]
07:59 12.04.2019
Իսրայելական տիեզերական «Բերեշիտ» սարքը վթարվել է Լուսնի մակերևույթի վրա վայրէջք կատարելիս։ Այն Երկրի հետ կապը կորցրել է ապրիլի 11-ին։ Նշվում է, որ խնդիր է առաջացել գլխավոր շարժիչի հետ։ Այդուհանդերձ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դարձել է աշխարհում 4-րդ երկիրը, որն արբանյակ է իջեցրել Լուսնի վրա։ Նա խոստացել է կրկնել Լուսին հասնելու փորձը […]
07:46 12.04.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է հանդես եկել առևտրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի որ Վաշինգտոնը չի իրագործում կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի դրույթները։ Այս մասին գրել է պետության ղեկավարը թվիթերյան իր միկրոբլոգում։ «Մենք պաշտպանում ենք Եվրոպան որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարող մարտիկի օրինակ։ Ֆրանսիան դեմ է հանդես գալիս փարիզյան համաձայնագրից դուրս ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների […]
07:33 12.04.2019
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հազիվ է խուսափել Ռուանդայի առաջին տիկնոջը՝ Ժանետ Կագամեին հրկիզելուց։ Միջադեպը տեղի է ունեցել Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման արարողության ժամանակ։ Միջոցառման ընթացքում մասնակիցներին, այդ թվում Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին, նրա տիկնոջն ու Յունկերին առաջարկվել է երկար ջահերի օգնությամբ վառել «Հույսի կայծ» հուշահամալիրի կրակը։ Ծիսակարգի ավարտից հետո Յունկերը, ով դեռևս շարունակում […]
01:13 12.04.2019
Ամերիկացի բլոգերներ Քելլին և Քոդին Instagram-ում լուսանկարեն հրապարակել, որում աղջիկը վտանգավոր դիրքում է՝ անդունդից կախված։ Օգտատերերի արձագանքը տարբեր էր, մի մասը՝ խիստ քննադատական։ Լուսանկարում Քոդին կանգնած է լողավազանում և համբուրում է Քելլիին, որը կախված է անդունդից՝ բռնված միայն Քոդիի ձեռքից։ «Կյանքի մեր ամենամեծ ուժը, գլխավոր սկզբունքը ինտուիցիան է։ Միայն դուք կարող եք ճանաչել ձեր մարմինը, […]