TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի ու Արևմուտքի հակասություններին

16:03 11.04.2019

ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարց ուղղվեց Իրանի հետ հարաբերությունների մասին: Իրանը ոչ միանշանակ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Հայաստանն էլ լավ հարաբերություն ունի Իրանի հետ: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում այս գործընթացում Հայաստանի դերը: Հարցին ՀՀ վարչապետն արձագանքեց, թե այդ թեմայով ինքը հաճախ է զրուցել եվրոպացի գործընկերների հետ: «Ես կարող եմ ասել, որ նրանք […]

̰
Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում բացեց «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը

15:56 11.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեն ԵԽԽՎ-ում այսօր բացեցին «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը: Այստեղ ցուցադրված են մոտ 4 տասնյակ լուսանկարներ, հայ լուսանկարիչների գործեր։ Ցուցահանդեսի բացումից հետո ՀՀ վարչապետն ուղևորվեց ԵԽԽՎ նախագահի անունից ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի կապակցությամբ տրվող ճաշին մասնակցելու:

̰
Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է իշխանության խոսքի վստահելիությունը. Փաշինյան

15:48 11.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում հարց ուղղվեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: «Իմ միակ և ամենավստահելի պատասխանն է՝ ես անձամբ կոռուպցիայի մեջ պետք է չներքաշվեմ: Ինձ համար չկա ավելի հուսալի գործիք՝ կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու գործին նվիրված լինելու համար: Շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, հավատան դրան: Ես չեմ հավատում, […]

̰
Ամերիկացին ձերբակալվել է ձկան հանդեպ վատ վերաբերմունքի համար

15:42 11.04.2019

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ակվարիումային ձկան հանդեպ դաժան վերաբերմունքի համար: WECT-ը հայտնում է, որ ձկան տերը լքել է վերջինիս` նահանգում իր տունը լքելու ժամանակ: Տեղի ոստիկանության աշխատակիցները, մուտք գործելով տղամարդու բնակարան, հայտնաբերել են ժամանակի ընթացքում կեղտոտված ակվարիում ու հյուծված ձկանը: Նշվում է, որ սովահարության հետևանքով ձուկը մի քանի հիվանդություն է […]

̰
Մեր խնդիրն է, որ այսօր ԼՂ և Ադրբեջանի միջև երկխոսությունը չընդհատվի. Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

15:25 11.04.2019

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ուլվիա Աղաևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնել, ապա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ մնում մի շարք բանաձևերով իր ստանձնած պարտավորություններին: «ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեր պարտավորությունը ես վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում մեր ադրբեջանցի […]

̰
Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում հարց են ուղղել Հայաստանում ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին

15:22 11.04.2019

ԵԽԽՎ-ում Սլովենիայի պատվիրակության ներկայացուցիչ Վիոլետա Տոմիչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանում ԼԳԲՏ համաժողով պիտի անցկացվեր, սակայն այն չեղարկվել է, խոսեց ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին ու հետաքրքրվեց. «Ի՞նչ է անում կառավարությունը մարդու իրավունքների ոլորտում այդ լուրջ բացթողումն ուղղելու համար»: Փաշինյանը կրկին նշեց՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և […]

̰
Պեսկովի արձագանքը ռուս գործընկերների լկտի պահվածքի մասին Լուկաշենկոյի հայտարարությանը

15:18 11.04.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ըմբռնումով է վերաբերվում  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «էմոցիոնալ ակնարկներին», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անխոս, մենք ամեն դեպքում կողմնակից ենք այն տոնայնության, որը առավել համապատասխան է մեր հարաբերությունների միութենական բնույթին»,- ասել է Պեսկովը: Պեսկովը նաև ավելացրել է, որ Լուկաշենկոյի զգացմունքային հայտարարությունը ռուսական կողմը ընկալում է […]

̰
Եվրասիական ինտեգրացման ծրագիրն ապացուցել Է իր արդյունավետությունը. Պուտին

15:13 11.04.2019

Եվրասիական ինտեգրացման ծրագիրը լիովին ապացուցել է իր արդյունավետությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Գաղափարից իրականություն. Նուրսուլթան Նազարբաևի եվրասիական նախաձեռնության 25-ամյակի առթիվ» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին հղած ուղերձում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ուղերձի տեքստն ընթերցել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Վլադիմիր Չեռնովը: «Եվրասիական ինտեգրացման […]

̰
Մեր կառավարությունը կարողացել է հարաբերությունների սեղանին դնել խաղաղության օրակարգը. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

14:48 11.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության անդամ Գիդիժուս Վարեյկիսը հարց ուղղեց Հայաստանի՝ հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների մասին: Նա նախ նշեց, որ Հայաստանի հարաբերությունները որոշ հարևանների հետ այնքան էլ լավ չեն, ապա հետաքրքրվեց. «Հարևան այլ երկրների հետ հարաբերություններից գո՞հ եք»: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերությունները այնքան էլ լավ […]

̰
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է

14:24 11.04.2019

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից: Այս մասին հայտնում է BBC-ն: Ոստիկանությունը հայտնել է, որ Էկվադորի իշխանությունները Ասանժին ապաստան տալու իրավունքը հետ են վերցրել: Ասանժը արդեն 7 տարի ապաստան էր ստացել Էկվադորի իշխանությունների կողմից և գտնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Ասանժին ձերբակալել են` համաձայն 2012 թվականին Վեսթմինսթերի գլխավոր դատարանի տված հրամանի: […]

̰
Ֆիլիպիններում անհայտ տեսակի մարդկանց մնացորդներ են հայտնաբերվել

14:07 11.04.2019

Հնագետների միջազգային արշավախումբը Ֆիլիպիններում նախնադարյան մարդկանց մնացորդներ է հայտնաբերել: Ոսկորների մնացորդների ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ այդ ցեղատեսակն ապրել է 50-67 հազար տարի առաջ: Սակայն գիտնականները պնդում են, որ մարդկանց այդ տեսակը մինչ օրս անհայտ է: Նրանք ֆիզիոլոգիական հատկանիշներով տարբերվում են Homo floresiensis և Homo sapiens տեսակներից և ստացել են նոր անուն՝ Homo luzonensis: […]

̰
Եգիպտոսը մերժել է «Արաբական ՆԱՏO» ստեղծելու ԱՄՆ-ի առաջարկը

14:05 11.04.2019

Եգիպտոսը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Մերձավորարևելյան ռազմավարական դաշինք (MESA) կազմելու վերաբերյալ: Այս դաշինքն այլ կերպ անվանում են «Արաբական ՆԱՏՕ»: Reuters-ի հաղորդմամբ` Կահիրեն չի համաձայնում դաշինքի մաս կազմել Իրանի հետ հարաբերությունները չլարելու համար: Խնդիր է նաև ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրությունների հետ կապված անորոշությունը: Եգիպտոսը մտահոգություն ունի, որ եթե 2020-ին Դոնալդ Թրամփը չվերընտրվի նախագահի պաշտոնում, ապա MESA-ի […]

̰
Հակոբ Արշակյանը «Google»-ի ինժեներական մասի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր

13:36 11.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Google ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ։ Ինչպես հայտնում են նախարարությունից` հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքային խմբի կողմից բարձրացված հրատապ հարցեր։ Մասնավորապես, կարևորվել են հայաստանյան թրենդերի հատվածն ակտիվացնելուն ուղղված աշխատանքները, ինչը […]

̰
ԵԱՏՄ և Չինաստանի մաքսային տարածք վտանգավոր ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերը նվազեցվում են

13:33 11.04.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության ապրիլի 11-ի նիստում ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային սահմաններով ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ […]

̰
Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը

13:28 11.04.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրենկ Փափազյանը: Փափազյանն իր գրառմանը կից հրապարակել է հրամանագիրը: Այն բաղկացած է 3 հոդվածից: Նշվում է, որ ամեն տարի՝ ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության […]

̰
Նիդեռլանդներից արտաքսված հայ երեխաների մորը թույլ են տվել վերադառնալ երեխաների մոտ

13:23 11.04.2019

Նիդեռլանդներից Հայաստան արտաքսված Արմինե Համբարձումյանը կարող է վերադառնալ Նիդեռլանդներ` իր երեխաների մոտ, հայտնում է Rusarminfo-ն: Հովիկի և Լիլիի մայրը Նիդեռլանդների իշխանություններից երկիր վերադառնալու թույլտվություն է ստացել: Երկիր մուտք գործելու թույլտվության մասին տեղեկությունը հաստատել են Համբարձումյանի փաստաբանները: Նիդեռլանդներում գտնվող Հովիկը (Արմինեի տղան) երկրի հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ իր մայրը շուտով կվերադառնա: Արմինե Համբարձումյանը երկրից […]

̰
Վարչապետը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ

13:17 11.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ի երեկոյան ժամանել է Ստրասբուրգ. ապրիլի 11-ին սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ էր: Մինչ հանդիպումը վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»: ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպայի խորհուրդ` նշելով, որ […]

̰
Մեզ հարկավոր է այն մեծ փորձառությունը, որ Եվրոպայի խորհուրդն ունի. Նիկոլ Փաշինյանը` ԵԽԽՎ-ում

13:02 11.04.2019

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին որևէ արտաքին ուժ չի միջամտել և թավշյա հեղափոխությունը եղել է ներքին քաղաքական գործընթաց:

̰
Կառավարությունը հավանություն տվեց ՀԲ-ին լրացուցիչ բաժանորդագրությանը

12:44 11.04.2019

ՀՀ կառավարությունն ապրիլի 11-ին ընդունեց «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի Ընդհանուր և Ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրության հայտերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Կառավարությանն առաջարկվում է Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրությանը հավանություն տալ: Նա հայտնեց, որ Հայաստանը Համաշխարհային բանկին 1992 […]

̰
Պորոշենկոյի շտաբի նոր տեսանյութում բեռնատարը հարվածում է Զելենսկուն

12:15 11.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու թիմը հաղորդել է, որ երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի շտաբը տարածել է տեսանյութ, որում բեռնատարը հարվածում է Զելենսկուն: Տեսանյութը զետեղվել է Զելենսկու կայքում: Հաղորդվում է, որ տեսանյութը հայտնվել է մարտի 10-ի երեկոյան այն հեռուստաալիքում, որը պատկանում է Պորոշենկոյի շտաբին: Տեսանյութում երևում է, որ Զելենսկին իբրև թե քայլում է ամբոխի մեջ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհուրդ

11:30 11.04.2019

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք։ Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Ստրասբուրգից: Խորհրդի շենքի մուտքի մոտ վարչապետին դիմավորեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։ Ավելի վաղ հայտնել էինք` Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ:

̰
Սուդանում ռազմական հեղաշրջում է իրականացվել

11:29 11.04.2019

Զինվորականները ձերբակալել են ալ Բաշիրին և նրա շրջապատի բարձրաստիճան անձանց:

̰
Ի՞նչ օրակարգ ունի վարչապետը. SHANTNEWS.am-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում Ստրասբուրգից

11:23 11.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին և մի շարք հանդիպումներ կունենա: SHANTNEWS.am-ի թղթակիցը վաղ առավոտից մանրամասներ է փոխանցում վարչապետի այցի օրակարգի մասին. «ՀՀ վարչապետի պատվիրակությունը դեռ չի ուղևորվել Եվրոպայի խորհուրդ: Հենց այսօր վարչապետը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում, որից հետո կպատասխանի պատվիրակների հարցերին: Արդեն մոտ […]

̰
Նեթանյահուի մրցակիցն ընդունել է իր պարտությունն ընտրություններում

11:18 11.04.2019

Սա կլինի Բենիամին Նեթանյահուի պաշտոնավարման 5-րդ ժամկետը:

̰
Հնդկաստանում մեկնարկել են աշխարհի ամենամեծամասշտաբ ընտրությունները

10:56 11.04.2019

Հնդկաստանում կա շուրջ 900 միլիոն ընտրող:

̰
Սուդանում ցույցերի ժամանակ 11 մարդ է զոհվել

08:33 11.04.2019

Սուդանի մայրաքաղաք Խարտումում ցույցերի ժամանակ զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ կառավարական ուժերի 6 աշխատակից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սուդանի կառավարությանը։ Տեղեկատվության հարցերով նախարար Հասան Իսմայիլը հայտնել է, որ Սուդանի հետախուզական և անվտանգության ազգային ծառայության աշխատակիցները երկու անգամ փորձել են ցրել ՊՆ շենքի մոտ անցկացվող բազմահազարանոց հակակառավարական ցույցը։ Չի հստակեցվում, թե ինչ […]

̰
Ալժիրի նախագահական ընտրությունները նշանակված են հուլիսի 4-ին

08:15 11.04.2019

Ալժիրի նախագահի պաշտոնակատար Աբդելկադեր Բենսալահը պետության ղեկավարի ընտրություններ է նշանակել 2019 թվականի հուլիսի 4-ին։ Այս մասին փոխանցում է Algeria Press Service-ը։ Ժողովրդին հղված ուղերձում Բենսալահը խոստացել է անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ։ Առաջիկայում նա ծրագրում է զբաղվել ընտրական հանձնաժողվի ստեղծմամբ՝ քաղաքական ուժերի և հասարակական շարժումների հետ համագործակցությամբ։ Իր հերթին ընդդիմությունը դեմ է հանդես գալիս այն […]

̰
Ճապոնիայում հայտնվել է երկաթուղային կայարան՝ առանց մուտքի ու ելքի

07:59 11.04.2019

Ճապոնիայի հարավում բացվել է երկաթուղային կայարան՝ առանց մուտքի ու ելքի։ Այն ծառայում է բացառապես որպես դիտահարթակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Կայարանն իրենից ներկայացնում է փոքր հարթակ, որտեղ հնարավոր է հայտնվել միայն գնացքի վագոններից դուրս գալով։ Կայարանը գտնվում է կամրջի վրա և կոչվում է Seiryu-Miharashi։ Դիտահարթակից Նիշիկի գետի, հարակից անտառի գեղատեսիլ տեսարան է բացվում։ […]

̰
Լիբիայում ռազմական ինքնաթիռ է խոցվել

07:46 11.04.2019

Լիբիայի ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի ուժերը մայրաքաղաք Տրիպոլիի գլխավերևում խոցել են Ազգային համաձայնության կառավարության ռազմական ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է գեներալ Հաֆթարի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարին։ Նրա խոսքերով՝ խոցվել է Միսրատայի ավիաբազայից Տրիպոլիի ուղղությամբ թռչող ինքնաթիռը, որը պետք է հարվածներ հասցներ Հաֆթարի ուժերի դիրքերին, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների […]

̰
Արքայազն Ուիլյամը մտադիր է դատի տալ իրեն դավաճանության մեջ մեղադրող պարբերականին

07:37 11.04.2019

Արքայազն Ուիլյամը մտադիր է դատական հայց ներկայացնել In Touch պարբերականի դեմ, որը բրիտանական տաբլոիդներից առաջինն է հրապարակել հոդված դքսուհու ընկերուհիներից մեկի հետ նրա սիրային հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնել են թագավորական ընտանիքի փաստաբանները։ Ուիլյամը վստահաբար հերքում է իր կապը կնոջ ընկերուհու հետ։ Պաշտպանները նշում են, որ ամուսինների հարաբերություններում ամեն բան նախկինի պես լավ է։ Ենթադրյալ […]

̰
BACK_TO_TOP