07:20 11.04.2019
Մեծ Բրիտանիան պետք է մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին կամ ստիպված կլինի լքել ԵՄ-ն հունիսի 1-ին՝ առանց գործարքի։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը՝ ԵՄ արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով։ Նրա խոսքով՝ բարձր մակարդակի հանդիպմանը որոշվել է հետաձգել Brexit-ի ժամկետը մինչև հոկտեմբերի 31-ը, սակայն Մեծ Բրիտանիան այդ դեպքում պետք է մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին։ Հունիսին կայանալիք պլանային գագաթնաժողովի […]
00:46 11.04.2019
Ալբանիայում շարունակվում են հատուկ գործողությունները՝ Austrian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թալանած հանցագործներին գտնելու համար: Այդ մասին հաղորդում է Европейская правда ուկրաինական պարբերականը: Հիշեցնենք, որ զինված մարդիկ ինքնաթիռի վրա հարձակվել են ապրիլի 9-ին՝ տեղի ժամանակով 15:00-ի սահմաններում: Սկզբում հաղորդվում էր, որ գողոնը կազմել է 2.5 մլն եվրո: Ենթադրում են, որ հանցախումբը տեղյակ է եղել Վիեննա թռիչքից […]
23:20 10.04.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի ճնշումներ գործադրել Իրանի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: «Ես կարող եմ վստահեցնել աշխարհի մնացած մասին, որ Թրամփը կշարունակի ուժեղացնել ճնշումները Իրանի նկատմամբ, որպեսզի նրանք փոխեն իրենց վարքագիծը»,- ասել է Պոմպեոն իր հայտարարության մեջ: Մինչ այդ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ […]
22:45 10.04.2019
Ever Horizon Telescope (EHT) միջազգային նախաձեռնության աստղագետները հրապարակել են «Սև խոռոչի» առաջին լուսանկարը: Дождь-ը հայտնում է, որ օբյեկտը հնարավոր է եղել ֆիքսել 8 հեռադիտակներից կազմված մեծ ցանցի շնորհիվ: Ներկայացնում ենք գիտափորձին մասնակցած աստղագետների խմբի մամուլի ասուլիսի տեսագրությունը:
21:45 10.04.2019
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Դոնալդ Թրամփի խնդրանքով գումար է հատկացրել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է, Պաշտպանության նախարարությունը 3 պայմանագիր է կնքել՝ 986 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ 789 մլն դոլարի պայմանագիր է կնքվել տեխասական SLSCO Ltd․ ընկերության հետ, որը պատ կկառուցի Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Թերեզա […]
20:30 10.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև կապի հետաքննությունը պետական հեղաշրջման փորձ էր, փոխանցում է ТАСС-ը։ «Դա պետական հեղաշրջման փորձ էր։ Դա փորձ էր՝ նախագահին պաշտոնանկ անելու»,- ասել է նա։ Թրամփը հավելել է, որ այդ հետաքննությունն «անօրինական» էր։ «Ամենից շատ հետաքրքրված եմ վերադառնալ այն պահին, երբ այս ամենը սկսվեց, […]
19:29 10.04.2019
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց՝ ատելության հռետորաբանությունը մեծ թվով խտրականությունների, քսենոֆոբիայի ու ռասիզմի է հանգեցնում: Վարդանյանը, մասնավորապես, նշեց. «Հարգարժան տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Ատելության վերբալ դրսևորումը՝ «ատելության խոսքը» անհանդուրժողականության, խտրականության, մարդատյացության և ռասիզմի վրա հիմնված հանցագործությունների հսկայական շարանի […]
19:20 10.04.2019
Ջուդ Լոուն այժմ ակտիվ կերպով նկարահանվում է «Երիտասար պապը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում, որը կոչվելու է «Երիտասարդ պապը»: Պապարացիներին հաջողվել է նկարահանման հրապարակից մի քանի կադր անել: Նկարահանումները ընթացել են Վենետիկի լողափներից մեկում: Կադրում Ջուդ Լոուն մերկացել է և լողազգեստով քայլում է լողափով, ինչպես նաև շրջապատված է լողազգեստով աղջիկներով: Դեռևս հայտնի չէ` կոնկրետ որ էպիզոդն են […]
19:19 10.04.2019
ԵԽԽՎ-ում «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը նշեց՝ հանդես է գալիս ոչ իբրև Հայաստանի պատվիրակության անդամ, այլ իբրև երիտասարդ կին, քաղաքական գործիչ: Նա խոսեց ԼՂ հակամարտության մասին, նշեց՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երկարաժամկետ հակամարտություն գոյություն ունի, ապա ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
19:11 10.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումում (WSIS): Նա ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցող զարգացումները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որի հիմքի վրա ակնհայտ են ոլորտի առաջընթացի միտումները։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:55 10.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կոնֆլիկտային գոտիներում լուրջ մարտահրավերներ կան: Նա խոսեց ռազմական հռետորաբանության մասին, որ նպաստում է ատելության աճին: «Հարգելի գործընկեր, Արդի աշխարհի այլատյացության միջավայրում հրամայական է դառնում որոշակի մեխանիզմների մշակումը այս երևույթի դեմ […]
18:42 10.04.2019
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ արձագանքեց Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթին, նշեց, որ նա «ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդում»: Փաշաևան հայտարարեց, թե Հայաստանից վտարվել են հազարավոր ադրբեջանցիներ, հիշատակեց Խոջալուի դեպքերը, ադրբեջանցի փախստականների խնդրի մասին խոսեց, կարծիք հայտնեց, որ բոլոր պետությունները պետք […]
18:38 10.04.2019
Վորոնեժի ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա վարորդի, որն իր Mercedes մակնիշի ավտոմեքենայով կանխամտածված վրաերթ է կատարել: Նա վրաերթի է ենթարկել 21-ամյա մի կուրսանտի: Անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերը հայտնվել են համացանցում: Դեպքը տեղի է ունեցել Վորոնեժ քաղաքի Կրասնոզնամյոննայա փողոցում: Ավելի ուշ ճանապարհային ոստիկանությունը պարզել է, որ հանցագործը նախկինում 46 անգամ տուգանվել է ճանապարհային անվտանգության կանոնները խախտելու համար, […]
18:34 10.04.2019
Հնդկաստանի մի քանի գյուղերում գոմաղբով «մարտեր» են կազմակերպվել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ամենամյա այս «մարտերը» խաղաղասիրական բնույթ ունեն ու արվում են աստվածներից առողջություն ու առատ անձրևներ ստանալու ակնկալիքով: Հաղորդվում է, որ այս նախաձեռնությունը հարևան գյուղերի բնակիչներն իրականացնում են Ուգադի կոչվող տոնին հաջորդող օրը: Տեղի բնակիչները հավատում են, որ միմյանց վրա նետված գոմաղբն իրենց մեծ […]
18:30 10.04.2019
Լեհաստանից բեռների փոխադրմամբ զբաղվող երկու անձ փորձել է իրաքցի փախստականին դագաղի մեջ Լա Մանշի նեղուցով տեղափոխել Մեծ Բրիտանիա, ինչի համար դատապարվել են 14-ամսյա ազատազրկման հաղորդում է RTL-ն: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի սկզբին, երբ Լա Մանշի թունել մտնելուց առաջ զննության ժամանակ պարզվել է, որ Լեհաստանում գրանցված բեռնատարը լի է դագաղներով: Վարորդները նշել են, որ դատարկ […]
18:16 10.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց. «Ես համաձայն եմ, որ Եվրոպան այսօր բախվում է ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի աճին: Եկեք ինքներս մեզ հարց տանք. մեր ասամբլեայում հաճախ հնչում են քսենոֆոբ ու ռասիստական արտահայտություններ, քաղաքական գործիչները իրենց քաղաքական ու բարոյական պարտավորությունները […]
18:04 10.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենի թարգմանչի խոսքերը կատակի է վերածել «Արկտիկա. բանակցությունների տարածք» ֆորումի ժամանակ: Սկանդինավյան պատվիրակության անդամը աղավաղել է խոսքը, երբ թարգմանել է ՌԴ ղեկավարի խոսքերը: Պուտինը, խոսելով երկկողմ տնտեսական կապերի մասին: Սրա հետ մեկտեղ, նա շվեդ գործընկերներին անվանել է «ընկերներ», իսկ թարգմանիչը տատանվել է և այդ բառը թարգմանել որպես «գործընկեր»: […]
17:29 10.04.2019
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Լենինգրադի մարզում: Երկու աշակերտուհիներ «Ինստագրամում» լայքեր հավաքելու համար հրդեհել են դեռևս կիսակառույց տունը: Դեպքը տեղի է ունեցել Տուրիշկինո գյուղում: Հրդեհված տարածքի մակերեսը կազմում է 24 քառակուսի մետր: Սոցկայքերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ընկերուհիները ստվարաթուղթ վառում և փախչում տարածքից: Այդ ամբողջ ընթացքում աղջիկներն իրենց գործողությունները հեռարձակել են «Ինստագրամ» […]
17:19 10.04.2019
Twitter միկրոբլոգների ցանցը ջնջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումը: Բանն այն է, որ Թրամփը, խախտելով հեղինակային իրավունքը, իր հրապարակման մեջ օգտագործել էր Հանս Զիմմերի Why do we fall? (Ինչո՞ւ ենք մենք ձախողում) երգը: Աղբյուրը հայտնում է, որ այս երգի հեղինակային իրավունքները պատկանում են Warner Bros Picture ընկերությանը, ու այն հնչել է «Սև ասպետը վերադառնում […]
16:58 10.04.2019
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է: Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մարզիկի կինը՝ Մերի Աբրահամյանը, հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` ամուսնալուծության, 3-ամյա Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի […]
16:50 10.04.2019
Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ֆրանսիական «Sigfox» ընկերության գործադիր տնօրեն Լյուդովիկ Լե Մոանի հետ։ «SIGFOX» ընկերությունը զբաղվում է իրերի ինտերնետի համար նախատեսված կապի սարքերի և ենթակառուցվածքների ներդրումով, որոնք աշխարհի ավելի քան 60 երկրներում մեկ միլիարդից ավելի մարդկանց թույլ են տալիս ուղարկել […]
15:42 10.04.2019
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել երկու կազմակերպությունների հետ, որոնք սկսելու են Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքները: Գործարքի ընդհանուր արժեքը մոտ 976 միլիոն դոլար է: Շինարարությունը կիրականացվի ամերիկյան երկու նահանգների` Նյու Մեքսիկոյի և Արիզոնայի տարածքներում: Հիշեցնենք, որ սահմանային պատի կառուցման հարցը լուրջ հակասությունների թեմա է շարունակում մնալ դեմոկրատների և հանրապետականների միջև: Մարտի վերջին Դոնալդ […]
15:13 10.04.2019
Աֆրիկայի հարավում` Լեսոտո թագավորությունում, հայտնաբերվել է հազվագյուտ չափերի ադամանդ: Այն կշռում է 72 կարատ: Ադամանդը դեղնավուն երանգ ունի: Հանքավայրը, որտեղ հայտնաբերվել է ադամանդը, շատ հայտնի է: Մինչ այս, նույն հանքավայրից հայտնաբերվել են նաև 46, 70 և նույնիսկ 326 կարատ կշռող ադամանդներ: Ընդհանրապես Լեսոտոյի թագավորությունը վերջին տարիներին համարվում է աշխարհում ամենամեծ չափերի ադամանդ մատակարարող երկիրը: 2018-ին […]
15:12 10.04.2019
Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ելույթից առաջ վրացական «Ռուսթավի» երգչախումբը կատարել է ժողովրդական «Չակրուլի» երգը: Նշենք, որ նման շնորհանդեսը բավականին բացառիկ իրադարձություն է ԵԽԽՎ պրակտիկայում: Վրաստանի վարչապետին զեկույցի համար հատկացվել էր 20 րոպե, հարցուպատասխանի համար՝ 40 րոպե: Մամուկա Բախտաձեի ելույթը նվիրված էր ԵԽԽՎ-ին Վրաստանի անդամակցության 20-րդ տարեդարձին: Բախտաձեն իր ելույթում […]
14:23 10.04.2019
Առնվազն 26 մարդ տուժել, իսկ 7-ը զոհվել է Եգիպտոսի Հյուսիսային Սինայ վարչատարածքային միավորումում մահապարտ ահաբեկչի պայթեցրած ռումբի պատճառով, հայտնում է Синьхуа-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 9-ին: Ահաբեկիչը ռումբը գործի է դրել Շեյխ Զուվեյդ քաղաքի շուկայի մոտակայքում, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանության պարեկախումբը ստուգումներ էր անցկացնում: Զոհերի թվում կա […]
14:12 10.04.2019
Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի, 2016 թվականին կայացած Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը: Կառույցից հայտնում են, որ «Սպիտակ արջ»-ը սպիտակ արջուկներ է ուղարկում Սիրիայի Հալեպ քաղաքում բնակվող երեխաներին:
14:03 10.04.2019
Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի Թվային տնտեսության և հասարակության նախարար Պիչետ Դուրունգավերոյի հետ: Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Մասնավորապես, նախարարը ներկայացրել է Հայաստանում ստեղծված և հաջողությամբ […]
13:49 10.04.2019
Ավստրալիայի ուլտրաաջերի կուսակցությունը վերանվանվել է «Ավստրալիայի դեղին բաճկոններ»: Սա արվել է կուսակցության վարկանիշը բարձրացնելու համար: Կուսակցության ղեկավար Դեբբի Ռոբինսոնը հույս է հայտնել, որ հիմա արդեն կուսակցությունը դեղին բաճկոնների հեղինակության շնորհիվ կկարողանա հաջողություններ գրանցել ընտրություններում: Նա նշել է, որ Ֆրանսիայում սկիզբ առած «Դեղին բաճկոնների» շարժումը, որը մտահոգված է գլոբալիզացիայի, միգրացիայի և գնաճի խնդիրներով, հայտնի է արդեն […]
13:34 10.04.2019
Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայի 57-ամյա բնակիչ Կարինա Վարդանովայի ենթադրյալ մարդասպանին: Կասկածյալը 55-ամյա Ալեքսանդր Գոլովանովն է, որն այս պահին արդեն կալանավորված է: Ինչպես հայտնում է Mash Telegram-ալիքը, Գոլովանովը նախկին սափրագլուխ է, որն արդեն դատվածություն ունեցել է խուլիգանության համար: Ներկայումս նրան արդեն հարցաքննում են իրավապահները: Ավելի վաղ SHANTNEWS.am-ն արդեն հայտնել էր, որ Մոսկվայի Կուտուզովի […]
13:25 10.04.2019
Ֆրանսիայում հսկայական չափերի ոստրե են աճեցրել: Այն կշռում է 1,3 կիլոգրամ, երկարությունը 27 սանտիմետր է: Ոստրեն առաջինը նկատվել է այն աճեցրած ֆերմայի սեփականատիրոջ երեխաների կողմից, ովքեր մտածել են, թե դա քար է: Ֆերմերը խոստովանել է, որ ոստրեների աճեցմամբ է զբաղվում արդեն 42 տարի, բայց երբեք նման չափի ոստրե չի ստացել: Ըստ նախնական գնահատականների` ոստրեն 30-ից […]