TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

«Գահերի խաղը» սերիալի Գիշերային պահակախմբի անակնկալը Լոնդոնում

01:03 12.04.2019

Լոնդոնում՝ Թաուերի մոտակայքում, անսպասելիորեն հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի Պատի գիշերային պահակախումբը։ Հեռուստասերիալի հերոսները ներկայացել են Լոնդոնի պաշտոնական պահակախմբի հետ միասին։ Լոնդոնյան հայտնի պահակախմբի ավանդական հերթափոխի ժամանակ սերիալի հերոսներն անսպասելիորեն միացել են զինվորներին։ Սև մորթյա վերարկուներով տղամարդիկ մարմնավորում են հեռուստասերիալի Գիշերային պահակախմբի հերոսներին։ Դերասանները ցուցադրել են թրերով կարճ ներկայացում՝ հեռուստասերիալի երաժշտության ուղեկցությամբ։ Լոնդոնյան պահակախմբի հերթափոխը […]

̰
Իսպանիայում փորձարկման արդյունքում երեխա-մուտանտ է ծնվել

01:00 12.04.2019

Իսպանիայում գիտնականների խումբը հայտարարել է, որ անպտուղ համարվող կինն առաջին անգամ երեխա է ունեցել՝ բեղմնավորվելով միթոխոնդրիալ թերապիայի ընթացքում։ Արդյունքում նորածինն ունի 3 բիոլոգիական ծնող, այդ մասին հաղորդում է  The Daily Mail-ը։ Մասնագետներն այդ մեթոդը փորձարկում էին՝ որպես անպտղության դեմ պայքարի տարբերակ։ Երեխայի մայրը հույն է՝ 32 տարեկան մի կին, որը մինչ այդ արդեն ունեցել է […]

̰
Չեչնիայում երիտասարդը սալտո է արել ու վնասել երեխայի գլուխը

00:24 12.04.2019

Չեչնիայում հարսանեկան արարողության ժամանակ տղամարդը լեզգինկա պարելու ընթացքում սալտո է արել ու անզգուշաբար վնասվածք է հասցրել փոքրիկ աղջնակին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ երեխան վնասվածքն ստացել է գլխի հատվածում: Դեպքից անմիջապես հետո երեխան հոսպիտալացվել է ու վիրահատության ենթարկվել: Բժիշկները վիրահատությունից հետո երեխայի առողջական վիճակը բավարար են գնահատել: Չեչնիայի ոստիկանությունն այժմ հետաքննում […]

̰
Ասանժին մեղադրանք են առաջադրել. նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում

20:42 11.04.2019

Լոնդոնում արդեն դատական նիստ է կայացել, որի ընթացքում քննարկվել է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցը:

̰
ԵԽ-ն Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության դեմ ուղղված զեկույց է ընդունել

20:14 11.04.2019

ԵԽ-ն 57 կողմ, 7 դեմ, 4 ձեռնպահ ձայնով ընդունել է «Լվացքատուն. ի պատասխան կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ միջազգային պայքարի հարցում ստեղծված նոր մարտահրավերների» վերտառությամբ զեկույցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցող հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը: Նա մանրամասնում է, որ զեկույցի մի մեծ հատված […]

̰
Արկտիկայում ցրտադիմացկուն մոծակներ են հայտնաբերվել

20:00 11.04.2019

Գիտնականներն Արկտիկայի տարածաշրջանում ցրտադիմացկուն մոծակների 9 տեսակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Российская газета-ն: Աղբյուրը հայտնում է, որ մոծակների այս տեսակները կարողանում են գոյատևել ջերմաստիճանի անգամ բացասական ցուցիչի պայմաններում: Ուսումնասիրություններն իրականացրել է Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի գիտնական Անդրեյ Կրաշեննիկովը: Հաղորդվում է, որ մոծակների այս տեսակներից մի քանիսը բերան չունենալու պատճառով չի սնվում: Նրանց […]

̰
Սադամ Հուսեյնի թոռնուհին պատմել է, թե ինչպես է իր ընտանիքին հաջողվել փախչել Իրաքից

19:51 11.04.2019

Հարիր Հուսեյն Կամիլը՝ Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի թոռնուհին, RT հեռուստաընկերության «Одним словом» հաղորդման շրջանակներում պատմել է, թե ինչպես է իր ընտանիքին հաջողվել 2003թ. փախչել Իրաքից: «Մենք նախապես մտածված պլան ունեինք, ամեն ինչ տեղի ունեցավ առանց  նախապատրաստության՝ պայմանավորված այդ ժամանակվա իրավիճակով»,- ասել է  նա: Նրա խոսքերով՝ իրենք հույս էին դրել այն իրաքցիների վրա, ովքեր նմանատիպ […]

̰
Եկե´ք և ծառայե´ք․ Փաշինյանը դիմեց բանակից խուսափած Սփյուռքում բնակվող երիտասարդներին

19:40 11.04.2019

Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրին այն երիտասարդների մասին, որ խուսափել են բանակից, պատսպարվել են Սփյուռքում։ Վարչապետը պատասխանեց, որ Հայաստանում հետախուզվողների մեծ մասը հենց բանակից խուսափածներն են, և պետք է նուրբ լուծում գտնել, որ և՛ Սփյուռք գնացածների հարցը լուծի, և՛ չվիրավորի նրանց, ովքեր ժամանակին կատարել են իրենց պարտքը՝ ծառայելով բանակում։ Փաշինյանն […]

̰
Շվեյցարիայում առաջին անգամ չեղարկել են հանրաքվեի արդյունքները

19:39 11.04.2019

Շվեյցարիայի Գերագույն դատարանը առաջին անգամ երկրի պատմության մեջ չեղարկել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքները: Քվեարկությունը տեղի էր ունեցել 2016թ. փետրվարին և վերաբերում էր նրան, որ ամուսնական զույգերը, ովքեր ապրում են միասին, պետք է վճարեն նույնչափ հարկ: Ընտրողները չեղարկել են առաջարկը ձայների 50,8% դեմ և 49,2% կողմ ձայների հարաբերակցությամբ: Գերագույն դատարանը զրոյացրել է հանրաքվեի արդյունքները այն փաստարկով, […]

̰
Կորեայի դատարանը հղիության արհեստական ընդհատման արգելքը հակասահմանադրական է ճանաչել

19:20 11.04.2019

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ հղիության արհեստական ընդհատման արգելքը, որը գործում է 1953 թվականից ի վեր, հակասահմանադրական է: Այս մասին հայտնում է Reuters-ը: Բացի դրանից՝ դատարանում որոշել են, որ հղիության արհեստական ընդհատում կատարող բժիշկները չպետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, եթե ունեն այդ քայլին դիմող կանանց թույլտվությունը: Սահմանադրական դատարանում ընդգծել են, որ հղիության արհեստական […]

̰
Լավատես ենք, որ առաջիկայում Իտալիայի կառավարությունը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հարութ Շիրինյան

19:15 11.04.2019

Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում միջազգային հնչեղություն տալ Հայոց ցեղասպանությանը։ Այս բանաձևը որոշ շփոթմունքի առարկա էր դարձել, քանի որ 2000թ. Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ տարակարծություններին և որոշ մանրամասներ ներկայացրեց […]

̰
Մոդել մարդասպանը. հրապարակվել է Լյուկ Բեսոնի «Աննա» ֆիլմի թրեյլերը

19:12 11.04.2019

Սուպերհերոսուհու կերպարները ռեժիսոր Լյուկ Բեսոնի ակնհայտ թուլությունն են: Որպես կանոն` նրա ֆիլմերում գլխավոր հերոսուհին թշնամիներից խելացի է ու գեղեցիկ հաշվեհարդար է տեսնում: Բեսոնի նմանատիպ ֆիլմերից հարկ է հիշել «Նիկիտան», «Հինգերորդ տարրը» և «Լյուսին»:  Շուտով այս շարքը կհամալրի ևս մեկ գեղեցիկ ու ուժեղ հերոսուհի՝ մոդել Աննայի մասին պատմող ֆիլմով: Երեկ հրապարակել է «Աննա» ֆիլմի առաջին թրեյլերը, […]

̰
Այս ցուցահանդեսը հարգանքի տուրք է մարդկային արիությանը. Փաշինյանը` «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի բացմանը

18:30 11.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար […]

̰
Մոսուլում ինձ հանդիպած հայերը Մոսուլի շուկայում ծախված հայերի ժառանգներն էին. Հովիկ Էթյեմեզյան

18:25 11.04.2019

Օրեր առաջ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում բացվել է այդ շրջանի առաջին հայկական եկեղեցին: Բացմանը ներկա են եղել տարբեր երկրներից այդ առթիվ Քրդստան ժամանած հոգևոր և աշխարհիկ գործիչներ: Էրբիլում վերջին շրջանում հայկական համայնք է կազմավորվել: ՄԱԿ-ի փախստականների գործակալության Իրաքի գրասենյակների ղեկավարներից մեկը Հովիկ Էթյեմեզյանը երկար տարիներ ծառայել է այդ բնակավայրերում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասում է, […]

̰
Երկրների իսլամական կամ քրիստոնեական լինելը մեզ համար կողմնորոշիչ չէ արտաքին քաղաքականությունում․ Փաշինյան

18:22 11.04.2019

Ստրասբուրգի հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում ներկաներից մեկը դիտարկում արեց, որ Հայաստանը շրջապատված է իսլամական պետություններով, և հարկ կա քրիստոնեական պետությունների հետ ռազմաքաղաքական համագործակցության։ Վարչապետը ուղղեց, որ երկրի կամ դրա ժողովրդի կրոնական պատկանելիությունը, դրա իսլամական լինելը կամ չլինելը Հայաստանի համար չեն կարող կողմնորոշիչ լինել արտաքին քաղաքականության մեջ, քանի որ իսլամական ամենամեծ պետություններից մեկը՝ […]

̰
Արխիվային փաստաթղթեր՝ ԱՄՆ Ջորջիա նահանգից

18:19 11.04.2019

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել արխիվային փաստաթղթերի հանձնման արարողություն: Ամերիկաբնակ հայորդի Հարություն Աղա-Սարգսյանը և քույրը՝ Վարդուհին, ՀՑԹԻ ֆոնդերին են հանձնել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նվիրատվության համար. «ԱՄՆ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթերի լիարժեք հավաքածու ունենալու […]

̰
Ցանկացողները այնքան շատ էին, որ Ստրասբուրգի հայերի հետ Փաշինյանի հանդիպումը շարունակվեց բակում

18:12 11.04.2019

Ստրասբուրգ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Շինություններից մեկի սրահում հանդիպումը սկսելուց հետո Փաշինյանը ստիպված էր ընդմիջել այն, քանի որ մարդկանց մի մասը չէր կարողացել ներս մտնել։ Տեղի իշխանությունների հետ ճշտումներ անելուց հետո Փաշինյանին հրավիրեցին դուրս՝ շինության բակում անցկացնելու հանդիպումը, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել վարչապետի հետ զրույցին […]

̰
Մոսկվայում Զոհրաբյան-Մամեդյարով հանդիպմանը կմասնակցի նաև Լավրովը. ՌԴ ԱԳՆ-ն հաստատեց

17:58 11.04.2019

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Մոսկվայում ապրիլի 15-ին ԼՂ կարգավորման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում կանցկացվի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ՌԴ արտաքին գործերի նախարար […]

̰
Իմ օտարերկրյա այցերի ժամանակ միշտ հանդիպում եմ մեր հայրենակիցներին․ Փաշինյանը հանդիպում է Ստրասբուրգի հայ համայնքի հետ

17:48 11.04.2019

Ստրասբուրգ այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին հանդիպման է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա ասաց, որ իր օտարերկրյա այցերի ժամանակ միշտ փորձում է հանդիպում ունենալ տեղի հայ համայնքի հետ։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց համայնքի ներկայացուցիչներից, որ նրանք երբեք հոգեպես չեն հեռացել Հայաստանից, իսկ եթե հոգեպես Հայաստանում են, ապա ֆիզիկապես տեղափոխվելն արդեն ժամանակի հարց է։ […]

̰
Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Մակրոնի` ապրիլի 24-ը Հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին

17:42 11.04.2019

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին: Այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում, հայտնում է Ermenihaber-ը: Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ այդ հրամանագիրը խախտում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումները: Արտգործնախարարը ասել է. «Մակրոնը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայերին […]

̰
Չինացին պատահաբար նկարահանել է կնոջ դավաճանությունը

17:38 11.04.2019

Չինաստանի բնակիչը նկարահանել է, թե ինչպես է իր կինը դավաճանում իրեն  իր մտերիմ ընկերոջ հետ, հայտնում է The Daily Mail-ը: Տղամարդը հայտնել է, որ նկարահանումը պատահաբար է կատարվել, քանի որ ինքը մտածել է, որ տեսախցիկը անսարք է: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը բացում դուռը և գրկում իր ամուսնու ընկերոջը, ինչից հետո զույգը համբուրվում […]

̰
Ասանժի մայրը հայտնել է իր որդու՝ դատարանի առջև կանգնելու հավանական ժամկետը

17:30 11.04.2019

Քրիստին Ասանժը՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մայրը, «Թվիթերի» իր էջում գրել է, որ իր որդին կարող է շրջանային դատարանի առջև կանգնել 24 ժամվա ընթացքում: Նա հստակեցրել է, որ ինքն այսպիսի տեղեկատվություն է ստացել փաստաբանից: «Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, կհասնի բանտային կալանքի առավելագույն՝ 12-ամսյա ժամկետի»,- գրել է Ասանժը: Նա ավելացրել է, որ մտադիր է հասնել նրան, […]

̰
Հայաստանը լինելու է առավել պրոեվրոպական, պակաս պրոռուսակա՞ն. հարց՝ Փաշինյանին

17:24 11.04.2019

ԵԽԽՎ Լիտվայի պատվիրակությունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների մասին. «Որո՞նք են առաջնահերթությունները՝ առավելապես պրոեվրոպական երկիր եք լինելու, ավելի քիչ պրոռուսական, ինչպե՞ս եք գնահատում ռուսական զինված ուժերի ներկայությունը Ձեր հայրենիքում»: Փաշինյանն արձագանքեց, որ եվրոպամետ և ռուսամետ լինելու մասին խոսել է դեռ ընդդիմադիր ժամանակներից, հայտարարել՝ չի ընդունում, որ ՀՀ-ում և ընդհանրապես որևէ […]

̰
Ասանժը ձերբակալվել է արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի հարցումից հետո

17:08 11.04.2019

Սքոթլանդ Յարդը հաստատել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալել են արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի հարցման հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Նշվում է, որ դատական նիստը կկայանա «որքան հնարավոր է շուտ»: 2018 թվականին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Ասանժին: Նրան սպառնում է մի քանի տարվա ազատազրկում լրտեսության համար: Ինքը՝ […]

̰
Իտալիայի խորհրդարանի որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման հարցում. ՀՀ ԱԳՆ

16:58 11.04.2019

Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը, որով Իտալիան վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցանքի կանխարգելման և պատժի կոնվենցիայով ընդունված իր հանձնառությունները և պարտավորությունները։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: «Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և վերականգնման միջազգային հանրության ջանքերում։ […]

̰
Ինչպե՞ս ենք պատկերացնում, որ կարող ենք ԼՂ հարցը կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի. Փաշինյան

16:48 11.04.2019

ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Քամիլ Այդընը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ` ընդգծեց՝ նրա ընտրությունից հետո մեծ հույսեր ունեին ԼՂ հակամարտության կարգավորման առումով, ապա հետաքրքրվեց բանակցային ձևաչափի փոփոխության մասին: «Ես արդեն իսկ հարցրի ասել, որ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխություն ո´չ ակնկալում ենք, ո´չ պահանջում, ո´չ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը: Այդ […]

̰
Ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ. հարց Նիկոլ Փաշինյանին

16:33 11.04.2019

ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության անդամ Անդրեյ Հունկոն հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե Հայաստանն ինչպե՞ս է պատկերացնում հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ: «Ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանի 2018թ. հեղափոխության մեջ: Որևէ արտաքին ուժի ներգրավվածություն չի եղել և չկա մեր ներքին գործընթացների մեջ: Մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է դա: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը […]

̰
Վրաստանի անցած երկար ուղին կավարտվի եվրաինտեգրմամբ. ԵԽԽՎ նախագահ

16:29 11.04.2019

Վրաստանի անցած երկար ուղին կավարտվի եվրաանդամակցությամբ, հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մարի Պասքիեն`կազմակերպությունում Վրաստանի վարչապետ Մամուկա  Բախտաձեի ելույթից առաջ: Նա շնորհավորել է Վրաստանին` պատմական նշանակություն ունեցող տարեթվի՝ Եվրախորհրդին անդամակցելու 20-ամյակի  կապակցությամբ: «Սա հատուկ միջոցառում է, քանի որ կխոսենք ընդհանուր արժեքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին: Սա շատ խորհրդանշական օր է, քանի որ մենք ողջունում ենք […]

̰
Ո՞ւմ է պատկանում Ղրիմը. ուկրաինացի պատգամավորի հարցը Նիկոլ Փաշինյանին

16:26 11.04.2019

ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել Ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Արիևը. «Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք Ռուսաստանի ագրեսիայի առումով՝ ընդդեմ Ուկրաինայի: Դուք հաճախ Ուկրաինայի դեմ եք քվեարկում ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող բանաձևերի քննարկման ժամանակ: Ի վերջո, կարո՞ղ եք ասել, թե ում է պատկանում Ղրիմը»: Պատասխանում Նիկոլ Փաշինյանը շրջանցել է Ղրիմի պատկանելության մասին հարցը, սակայն նշել է, […]

̰
Սև ծովում կմեկնարկեն խորտակված «Արմենիա» շոգենավի որոնողական աշխատանքները

16:24 11.04.2019

Սև ծովում կմեկնարկեն խորհրդային «Արմենիա» շոգենավի որոնողական աշխատանքները: Շոգենավը խորտակվել էր 1941 թվականին գերմանական օդուժի ռմբակոծման հետևանքով: Արդեն մայիսից կսկսվի խորտակման հավանական տեղանքի ուսումնասիրությունը, այնուհետ կիրականացվեն բուն որոնողական աշխատանքները: «Արմենիա» շոգենավը խորտակվել էր Ղրիմի ափամերձ շրջանում, 1941 թվականի նոյեմբերի 7-ին: Այս խորտակումը համարվում է աշխարհում ամենամեծ ծովային աղետը, որը, ըստ տարբեր տվյալների, 5-ից 10 հազար […]

̰
BACK_TO_TOP