16:23 09.04.2019
Բելգիացի լրագրող Լինդ Մերկպոելը հարցազրույցի ժամանակ պատահաբար համբուրել է հեծանվավազքի մասնակից Սթեյն Սթիլսի շուրթերը: Տեսանյութը տարածվել է համացանցում ու բուռն քննարկումների տեղիք տվել: Նշվում է, որ նա ցանկացել է համբուրել մարզիկի այտը, սակայն ստացվել է այլ իրավիճակ: Պատահական համբույրը ծիծաղեցրել է մարզիկին ու պահը ֆիքսած հանդիսատեսին: Համացանցում տարածված տեսանյութին կից գրառումներում երկրպագուները տարբեր մեկնաբանություններ են […]
16:05 09.04.2019
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիքներ են հնչել: Այս հայտարարությունը տեղադրված է պատվիրակության կայքում: «Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ […]
15:32 09.04.2019
Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների տանն ընթանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի հրաժեշտի արարողությունը: Հիշեցնենք, որ հայտնի կինոռեժիսորը մահացել է ապրիլի 4-ին, 88 տարեկան հասակում, տևական հիվանդության հետևանքով: Աղբյուրը նշում է, որ ռեժիսորին կհուղարկավորեն «Նովոդևիչյե» գերեզմանատանը: Դանելիայի գերեզմանի հարևանությամբ ամփոփված են վերջերս կյանքից հեռացած Օլեգ Տաբակովի մարմինը, որը մահացել էր ապրիլի 3-ին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել […]
15:10 09.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը: SHANTNEWS.am-ը Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ իր ելույթից հետո եղա՞ն արձագանքներ կամ հնարավո՞ր է՝ հարցը դառնա առանձին քննարկման առարկա: «Դուք գիտեք՝ մեկ անգամ չէ, որ ես ԵԽԽՎ-ում բարձրացնում եմ մեր գերիների ու ռազմագերիների խնդիրը: Տևական ժամանակ ես այս կառույցում բարձրացրել […]
13:42 09.04.2019
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատանքը չպետք է քաղաքականացվի, նա պետք է հնարավորություն ունենա այցելել բոլոր տարածքներ: Այս մասին ԵԽԽՎ-ում նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ի պատասխան ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին: «Ի՞նչ եք կարծում, Եվրոպայի խորհուրդը կարո՞ղ է ապահովել հակամարտությունների […]
13:27 09.04.2019
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ապրիլի 7-ին Նյու Յորքում ներկա է գտնվել OPERA NEWS մրցանակաբաշխությանը: Ինչպես տեղեկացնում են Օպերային թատրոնից, ապրիլի 9-ին նախատեսված է Կ. Օրբելյանի աշխատանքային հանդիպումը Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրեն Պիտեր Գելբի հետ: Նախաձեռնությունը Պ. Գելբինն է, որը ցանկություն է հայտնել համագործակցության ծրագրեր մշակել Հայաստանի […]
12:38 09.04.2019
Նորվեգիայի երկնքում տարօրինակ երևույթ են նկարահանել: Այն հետևանք է երկու հետազոտական հրթիռների թռիչքի: Նրանց մեկնարկն իրականացվել է AZURE հետազոտական ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի ուսումնասիրել երկրային իոնոսֆերան: Այս մասին գրում է Science Alert-ը: Օպերացիան երկնքում ուղեկցվել է հետաքրքիր գունային էֆեկտներով: Այն խառնուրդը, որն օգտագործվել էր լիցքավորված և չլիցքավորված մասնիկների հոսքը վերահսկելու համար, երկնքում տարբեր գույների […]
12:30 09.04.2019
Ղազախստանի ժամանակավոր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է երկրում հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին: Նախագահի հայտարարության մեջ ասվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգվել է ապահովել ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, իսկ կառավարությանը՝ կազմակերպչական, նյութատեխնիկական և ֆինանսական աջակցության համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը: Տոկաևը նաև երաշխավորել է ընտրությունների արդար և բաց անցկացումը:
12:25 09.04.2019
ԱՄԷ-ում ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ «Ալ Ջազիրայի» խաղացող Ահմեդ Ռաբիան լուրջ վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը, բախվելով հակառակորդին,դուրս է թռել դաշտի սահմաններից և բախվել սյանը՝ վնասելով գլուխը: Խաղացողին հիվանդանոց են տեղափոխել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: https://twitter.com/TT0121/status/1115320423971983361
12:08 09.04.2019
ԱՄՆ առևտրային ներկայացուցչությունը Եվրոպական միության հետ հարաբերություններում մաքսատուրքերի ավելացման ուղղությամբ է աշխատում, ասվում է ամերիկյան առևտրային ներկայացուցչության կայքէջում հրապարակված հաղորդագրությում: Ընդգծվում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը միանշանակ չի ընդունել այն, որ ԱՄՆ-ի վրա բացասական ազդեցություն է թողել Եվրոպայի կողմից ֆրանսիական Airbus-ի սուբսիդավորումը: «Առևտրային բանակցություններում ԱՄՆ-ն սկսում է ԵՄ ապրանքների ցանկի վերանայման գործընթաց, որը կարող է […]
11:49 09.04.2019
ԱՄՆ-ն արգելել է Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացիների մուտքը երկիր` կապված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հետ, հայտնում է Պետդեպարտամենտը: Որոշումն ընդունվել է Պետդեպարտամենտի ֆինանսավորման մասին օրենքի 7031 հոդվածի համաձայն: 7031 հոդվածը սահմանում է, որ այն դեպքերում, երբ պետքարտուղարն ունենում է հավաստի տեղեկություն այն մասին, որ օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաները ներգրավված են նշանակալի կոռուպցիոն գործարքներում կամ […]
11:21 09.04.2019
Աֆղանստանում զոհվել է ամերիկացի 4 զինվորական: Եվս մի քանի ամերիկացի զինվորականներ վիրավորվել են: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի կայքը: Զինծառայողների մահվան պատճառ է դարձել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումը: Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Բաղրամ քաղաքում: Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Զինվորներին տրամադրվում է բժշկական օգնություն: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության քաղաքականության համաձայն`մահացածների անունները կհայտարարվեն նրանց հարազատներին տեղեկացնելուց հետո […]
10:42 09.04.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնից հեռացրել է Ռենդոլֆ Ալլեսին։ Այս լուրը պաշտոնապես հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նա նշել է, որ նախագահ Թրամփը շնորհակալ է Ալլեսին երկար տարիներ երկրին մատուցված ծառայությունների համար: Սանդերսը նաև հայտնել է, որ Ալլեսը դեռևս շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը, նրան մայիսին կփոխարինի Ջեյմս […]
10:29 09.04.2019
Իսրայելում այսօր խորհրդարան են ընտրում: Ընտրությունների արդյունքներով կկազմավորվի նոր խորհրդարան և կառավարություն: Այս մասին հայտնել է BBC-ն: Ընտրական պայքարը հիմնականում ընթանում է գործող վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուի և ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար և կենտրոնական «Կապույտ և Սպիտակ» միության առաջնորդ Բենի Հանցի միջև: Նշենք, որ այս խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 40-ից ավելի կուսակցություն:
10:25 09.04.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը վերջնականապես հավանություն է արժանացրել այն օրինագիծը, որը լիազորում է վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելից խնդրել Brexit-ի ժամկետի երկարաձգում: Ըստ այդմ, Բրյուսելը երկարաձգի ապրիլի 12-ին նախատեսված Brexit-ը մինչև հունիսի 30-ը: Այս մասին հայտնել է BBC-ն: Օրինագծի հեղինակ, լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերը նշել է, որ խորհրդարանի երկու պալատները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել գործարքին […]
08:22 09.04.2019
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ահաբեկչական խմբավորում է ճանաչել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)՝ մեղադրելով ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել: ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Լիբանանում իրավիճակի ապակայունացման մեջ:
08:13 09.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնից հեռացրել է Ռենդոլֆ Ալլեսին։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնական աղբյուրներին։ Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը հանձնարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Միք Մալվեյնին ձևակերպել Ալլեսի հրաժարականը, սակայն նա դեռևս շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։ Սպիտակ տունն ու Գաղտնի ծառայությունը […]
07:48 09.04.2019
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երկուշաբթի երեկոյան վերջնականապես հավանություն է տվել Brexit-ի հետաձգման մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է Press Association-ը։ Օրինագծի հեղինակ, լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերը նշել է, որ խորհրդարանի երկու պալատները երկուշաբթի օրը պատասխաատու կերպով են մոտեցել գործարքին և հստակ դիրքորոշում արտահայտել, որ առանց գործարքի Brexit-ը ծանր վնաս կհասցնի աշխատատեղերին, արտադրությանը և անվտանգությանը։ Ավելի […]
00:32 09.04.2019
Կենտրոնական Լոնդոնում քաղաքային իշխանությունները շրջակա միջավայրի աղտոտման համար մեքենաների վարորդների համար սահամանել են ամենօրյա հարկ: Ապրիլի 8-ին ուժի մեջ է մտել մեքենաների համար 16.3 դոլար աղտոտման ամենաօրյա հարկը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Սադիկ Խանը, որն այս գաղափարի նախաձեռնողն է դարձել, քանի որ ժամանակին նա նույնպես տուժել է շրջակա միջավայրի աղտոտվածությունից: Այս […]
00:25 09.04.2019
Չինաստանում 6-ամյա աղջիկն ընկել է շենքի 26-րդ հարկից և ողջ մնացել: Անվտանգության տեսախցիկների կադրերը հրապարակել է Daily Mail հրատարակչությունը: Դեպքը տեղի է ունեցել Չունցին քաղաքում: Երեխան բարձրահարկ շենքից ընկել է ավտոտնակի տանիքին, այնուհետ մոտոցիկլետների կանգառում է հայտնվել: Ոչ այնքան կոշտ մետաղական ծածկը մեղմել է հարվածի ուժը: Ընկնելուց հետո երեխան ոտքի է կանգնել և հեռացել դեպքի վայրից: […]
00:20 09.04.2019
Չինաստանում ոստիկանությունը բերման է ենթարկել շենքի 22-րդ հարկից կախված գողին, գրում է The Daily Mail-ը: Նշվում է, որ իրավապահները ստիպված են եղել համոզել տղամարդուն ինքնասպանություն չգործել: Տղամարդուն կասկածում են խանութներից մեկի տիրուհուն դանակի սպառնալիքի տակ կողոպտելու մեջ: Գողը իբր թե խլել է կնոջից բանկային քարտը և կնոջ անձնական հաշվից հանել 10 հազար չինական յեն: Վերջիվերջո […]
23:56 08.04.2019
New Yorker ամսագրի լրագրող Էվան Օսնոսը (Evan Osnos) հայտնաբերել է, որ իր iPad-ը արգելափակվել է 48 տարով, գրում է Korrespondent-ը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա սարքավորումը տվել է իր երեքամյա երեխային: Լրագրողը միջադեպի մասին հայտնել է իր թվիթերյան էջում և խորհուրդ հարցրել սոցցանցի ընկերներից. «Այս ամենը նման է ֆեյքի, սակայն այսօր […]
23:37 08.04.2019
Ամերիկացի զինվորականները ալկոհոլ են օգտագործում ավելի շատ, քան մյուս մասնագիտությունների ներկայացուցիչները: Այս մասին հաղորդել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուսումնասիրությունը կատարել են Delphi Behavioral Health Group առողջարարական կենտրոնների ցանցի տվյալների հիման վրա: Ուսումնասիրություններ կատարվել են 2013-2017 թվականների ընթացքում: Ըստ այդմ պարզվել է, որ միջին զինվորականը տարվա մեջ 130 օր ալկոհոլ է օգտագործում: Տարվա ընթացքում 112 […]
23:14 08.04.2019
Շվեդիայի բանտերում ազատ տեղեր չեն մնացել: Սա աննախադեպ և ռեկորդային երևույթ է այս երկրի համար: Այս մասին տեղեկացնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրի 45 քրեակատարողական հիմնարկներից 17-ն այլևս չեն կարող ընդունել կալանավորների՝ ազատ տեղեր չունենալու պատճառով: Նշվում է, որ նույնիսկ այցելությունների սենյակներում են սկսել կալանավորներին տեղավորել, իսկ մեկ տեղանի խցիկներում […]
22:58 08.04.2019
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Լոուել քաղաքում երթ կանցկացվի: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: Հայ և ամերիկացի վետերանների պատվո պահակախմբի ղեկավարությամբ ապրիլի 20-ին տեղի կունենա Հայաստանի և ԱՄՆ դրոշների բարձրացման արարողություն, որից հետո զանգվածային երթ կսկսվի Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ: Հաղորդվում է նաև, որ միջոցառման ժամանակ ելույթով հանդես կգա Լոուելի քաղաքապետ Ուիլյամ […]
22:44 08.04.2019
Ռումինացի իրավապահները Սև ծովի ափամերձ շրջաններում 130 կիլոգրամ ընդհանուր քաշով կոկաինի պարկեր են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Դեպքի վայր է մեկնել 300 ոստիկան և ափամերձ հսկողության 14 նավ: Ըստ հիմնական վարկածի՝ դա վերջերս գտնված մի տոննա կոկաինի մի մասն է: Շուրջ մեկ տոննա կշռող կոկաինի պարկեր հայտնաբերվել էին երկու շաբաթ առաջ, լքված մի […]
22:32 08.04.2019
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միակ` Միտիգա օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ավիահարվածներից հետո: Այս մասին հաղորդել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրներին: Ըստ նախնական տվյալների՝ օդանավակայանը գնդակոծել է լիբիական ազգային բանակի ավիացիան: Ազգային բանակն այժմ ղեկավարում է Խալիֆ Հաֆթարը: Ավելի վաղ ԱՄՆ-ը կոչ էր արել Հաֆթարին դադարեցնել հարձակումը մայրաքաղաքի վրա: Լիբիայում հակամարտում են ազգային […]
21:50 08.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքներին: Հարցին՝ արդյո՞ք այդ օրը քննարկվեց այն «խաղաղության օրակարգ»-ը, որի մասին նա մշտապես խոսում է, Փաշինյանը նշեց, որ Ստեփանակերտի ամբողջ օրակարգը Վիեննայում քննարկվել է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյունավե՞տ էր արդյոք այդ հանդիպումը, ինչին վարչապետը պատասխանեց. ««Արդյունավետ» ասելով՝ մենք […]
21:37 08.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 8-ին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարված մարդասիրական քայլերը ե՞րբ կլինեն և ի՞նչ տեսքով, Փաշինյանը պատասխանեց. «Դրանց հետ կապված՝ հույս ունեմ, որ կկարողանանք երկուստեք երաշխավորել գյուղացիական աշխատանքների անվտանգությունը: Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որևէ […]