TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

Աֆղանստանում սկսել են թալիբների դեմ օպերացիան, սպանվել են տասնյակ զինյալներ

17:40 08.04.2019

Աֆղանստանի բանակը զանգվածային գործողություններ է իրականացնում թալիբների դեմ՝ երկրի հյուսիսում գտնվող Բաղդիս նահանգում: Ինչպես հաղորդում է Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, երկու օրում վնասազերծվել է «Թալիբան» շարժման 99 զինյալ: «Վերջին 48 ժամում միացյալ ուժերը, հատուկ նշանակության ջոկատները, ոստիկանությունը, ինչպես նաև Աֆղանստանի ռազմաօդային ուժերը սկսել են հատուկ գործողությունները: Արդյունքում վնասազերծվել է «Թալիբանի» 99 զինյալ, նրանցից 35-ը […]

̰
Զելենսկին խնդրել է ապահովել իր անվտանգությունը

16:53 08.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկու շտաբը դիմել է ներքին գործերի նախարարություն` թեկնածուի անվտանգությունն ապահովելու հարցով: Այս մասին ապրիլի 8-ին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Իվան Վարչենկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Առաջին փուլից առաջ՝ քարոզարշավի ընթացքում, մենք պահպանում էինք նախագահի 9 թեկնածուների անվտանգությունը: Ներկայումս այդպիսի պաշտպանության համար դիմել է նախագահի թեկնածու […]

̰
Կարեն Ղազարյանի հանդեպ տեղի ունեցածը ցինիկ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

16:42 08.04.2019

ԵԽԽՎ՝ այսօր մեկնարկած գարնանային նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Զոհրաբյանն ասել է, որ Կարենի հանդեպ տեղի ունեցածը ցինիկ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելով։ Զոհրաբյանը միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ […]

̰
Սահմանին զոհերը ոչ մի սանտիմետր մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, հակառակը՝ հեռացրել են. Աննա Հակոբյան

16:26 08.04.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, դրա արդյունքներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը և այլ հարցերի: Հակոբյանը նշել է, որ շարժման կամ հեղափոխության նկատմամբ իր հավատն առաջին հերթին հիմնված էր ամուսնու գործունեության նկատմամբ ունեցած հավատով: «Ես գիտեի, որ մի օր՝ ուշ թե շուտ, դա տեղի է ունենալու»,- […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Քառօրյա պատերազմի հերոսների

15:58 08.04.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հարակից տարածքում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից: Մոմավառությունը կազմակերպվել է Հայ դատի գրասենյակի ու ԱՄՖ երիտասարդական կառույցի նախաձեռնությամբ։

̰
Կրեմլում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

15:36 08.04.2019

Երկու ղեկավարների հանդիպման արդյունքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

̰
ԵՄ-ն կրկին երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները

15:28 08.04.2019

Իրանում մարդու իրավունքների խախտման դեպքերի հետ կապված՝ ԵՄ-ն երկարաձգել է այդ երկրի դեմ դեռևս տարիներ առաջ գործարկված պատժամիջոցները: Այս մասին հայտարարությունը տարածվել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում: «Այսօր Խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները մինչև 2020 թվականի ապրիլի 13-ը: Այդ սահմանափակումները տարածվում են 82 ֆիզիկական ու 1 իրավաբանական անձի վրա»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Միաժամանակ, […]

̰
Տրիպոլիի մոտ մարտերում ավելի քան 30 մարդ է զոհվել

13:32 08.04.2019

Հաղորդվում է, որ զոհերի շարքում կան խաղաղ բնակիչներ:

̰
Օբաման կատակել է` ասելով, թե որ դեպքում Միշելը կհեռանա իրենից

13:20 08.04.2019

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման «Obama Foundation» բարեգործական հիմնադրամի միջոցառմանը ելույթ ունենալիս կատակել է, որ կինը՝ Միշել Օբաման, իրենից կհեռանա այն դեպքում, եթե ինքը ևս մեկ անգամ ցանկանա առաջադրվել նախագահի ընտրություններում: Այս մասին հայտնում է The Independent-ը: «Միշելն ինձնից կհեռանա, եթե ես կրկին ցանկանամ դառնալ երկրի նախագահ»,- ասել է Օբաման: Ավելի վաղ Միշել Օբաման գիրք […]

̰
Բորիս և Անահիտ Ադամյաններն իրենց կատարմամբ հիացրել են Մաքսիմ Գալկինին

13:18 08.04.2019

«Лучше всех!» ռուսական հաղորդաշարի հերթական հյուրերը սոչիաբնակ 9-ամյա Բորիս և Անահիտ Ադամյաններն են: Քույրը և եղբայրը շոուի ընթացքում կատարել են Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի «Shallow» երգը: «Ահա մեր պատասխանը Հոլիվուդին, բրա՛վո»,- ասել է Գալկինը՝ հիացմունքով լսելով նրանց: Հաղորդավարը վերջում երեխաներին նվիրել է հուշամեդալներ:  

̰
Մեսսիի լիբանանահայ նմանակի զրույցը SHANTNEWS.am-ի հետ

12:52 08.04.2019

SHANTNEWS.am-ի թղթակից Արթուր Մելիքյանը զրուցել է Լիբանանում բնակվող Լիոնել Մեսսիի հայ նմանակի հետ: Քչերը գիտեն, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստի լիբանանաբնակ նմանակն իրականում հայ է։ Արտաշես Գարաբեդյանին Լիբանանում անվանում են «Հայ Մեսսի»։ Նմանությունը Մեսսիի հետ անժխտելի է։ Մեր թղթակցին հաջողվել է Գյումրիում բնակվող նրա դասընկերոջ շնորհիվ տեսակապ հաստատել Արտաշեսի հետ։ Ի դեպ, Արտաշեսը, որը նախկին ֆուտբոլիստ է, […]

̰
Մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

12:46 08.04.2019

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ  գարնանային նստաշրջանը սկսված է: Օրակարգի համաձայն, հիմնական հարցերի թվում պատվիրակները քննարկելու են նաև Եվրախորհրդի բյուջետային ճգնաժամը, որն արդյունք է Ռուսաստանի կողմից չվճարված անդամակցության վճարների: Ծրագրվում է, որ գարնանային այս նստաշրջանի ժամանակ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը տարեկան զեկույց կներկայացնի: Բացի այդ, սպասվում է […]

̰
Վլադիմիր Պոզները ռուսաստանցիներին միավորելու միջոց է առաջարկել

12:20 08.04.2019

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները խոսել է այն միջոցի մասին, որը կմիավորի ՌԴ բոլոր բնակիչներին: Ըստ Պոզների՝ Ռուսաստանը դեռևս ազգային գաղափարախոսություն չունի, միավորող դերակատարություն կարող է ունենալ ճշմարտությունը: «Ես համոզված եմ, որ մարդիկ կարող են միավորել միայն ճշմարտության շուրջ»,- ընդգծել է Պոզները: Հեռուստահաղորդավարը կարծում է, որ երկրի ապագան կախված է բնակչության այն գիտակցումից, որ նրանք ապրում են […]

̰
Լեհաստանում ուսուցիչները գործադուլ են սկսել

12:17 08.04.2019

TASS- ը հայտնում է, որ Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են սկսել: Նրանք աշխատավարձի զգալի բարձրացում են պահանջում: Գործադուլը նախապես հայտարարված է եղել լեհ ուսուցիչների միության կողմից: Ըստ միության՝ ակցիային միանալու ցանկություն են հայտնել դպրոցների ավելի քան 80 տոկոսի, ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերը: Ենթադրվում է, որ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պահանջներն իրականություն չեն […]

̰
Նապոլեոնի գահն աճուրդում վաճառել են 500 հազար եվրոյով

11:26 08.04.2019

Ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի գահը ֆրանսիացի միապետների Ֆոնտենբլո պատմական նստավայրում վաճառվել է 500 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է աճուրդն անցկացրած «Օսենաթ» աճուրդի տունը: Կայսերական գահը վաճառվել է 500 հազար եվրոյով, ներառյալ վճարները: Գահի նոր սեփականատիրոջ անունը նշված չէ: TASS-ի տվյալներով՝ փորագրված, ոսկեգույն գահը գնահատվել էր ընդամենը 80 հազար եվրո: Նման ցածր գինը կապված էր […]

̰
Պոմպեոն կոչ է արել Լիբիայում դադարեցնել ռազմական գործողությունները

10:54 08.04.2019

Ստեղծված իրադրության պայմաններում ԱՄՆ-ն Լիբիայից դուրս է բերել իր զորքերը:

̰
Պուտինը Մոսկվայում կրկին կհանդիպի Էրդողանին

10:42 08.04.2019

Քննարկման կարևոր հարցերից մեկն Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիառային համակարգերի ձեռքբերումն է:

̰
Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճը կկայանա ապրիլի 14-ին

10:35 08.04.2019

Թեկնածուները Կլիչկոյի առաջարկով ստուգումներ կանցնեն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում:

̰
Կդիտարկվի Horasis China 2020 հանդիպումը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը

10:32 08.04.2019

«Horasis» վերլուծական կենտրոնի ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Horasis» միջազգային կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: Զրուցակիցները, խոսելով համագործակցության հնարավոր ուղիների մասին, ընդգծել են կենտրոնի ապագա ծրագրերից մեկը Հայաստանում կազմակերպելու մտադրությունը։ Նշվել է, որ կդիտարկվի Horasis China 2020 հանդիպումը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։ «Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, […]

̰
«Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների ու գիտության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությամբ

10:15 08.04.2019

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ «Հինդուջա գրուպ» (Hinduja Group) ընկերության եվրոպական տարածաշրջանի նախագահ Պրակաշ Հինդուջայի հետ։ Նախագահ Սարգսյանը և գործարարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունների և առկա ներուժի արդյունավետ իրացման վերաբերյալ։ Պրակաշ Հինդուջան ասել է, որ «Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների, գիտության […]

̰
Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Smart Africa կենտրոն

10:13 08.04.2019

Ռուանդա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Smart Africa կենտրոն: Աֆրիկյան երկրների ղեկավարների և կառավարությունների կողմից ստեղծված և մայրցամաքի 25 երկրներին միավորող Smart Africa կենտրոնի նպատակն է ապահովելու մայրցամաքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչպես նաև թվային օրակարգի և նորարության վրա հիմնված տնտեսության ստեղծումը: Կենտրոնում տեղի ունեցավ ԱԳ նախարար […]

̰
Նոր աշխարհում անհատների ձայները լսելի և որոշիչ են լինելու. Արմեն Սարգսյան

10:03 08.04.2019

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է: Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս ելույթ է ունեցել «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Քննարկման մասնակիցները խոսել են ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց լուծման տարբերակների մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ […]

̰
Յագլանդը Եվրոպայի համար ցնցում է անվանել Եվրոպայի խորհրդից ՌԴ-ի հնարավոր հեռանալը

08:46 08.04.2019

Brexit-ն ու Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի հնարավոր ելքի հետևանքները կցնցեն ԵՄ-ն։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, հայտնում է Financial Times-ը։ «Կարծում եմ՝ շատերն ի վիճակի չեն պատկերացնելու, թե ինչ ցնցում կարող է լինել դա Եվրոպայի համար, եթե մենք միաժամանակ ստանանք և՛ Brexit, և՛ Ruxit։ Սակայն դա կարող է շուտով տեղի ունենալ»,- […]

̰
ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարարը հրաժարական է տվել

08:29 08.04.2019

ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Քիրսթին Նիլսենը լքել է պաշտոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա երախտագիտություն է հայտնել նախարարին ծառայության համար և հայտարարել, որ նրան ժամանակավորապես կփոխարինի ԱՄՆ միգրացիոն և մաքսային վերահսկողության ծառայության պետ Քևին Մաքելինենը։ Axios պորտալի հաղորդմամբ՝ նախագահը դժգոհ է եղել Նիլսենից՝ միգրացիոն հարցում հստակ դիրքորոշման բացակայության […]

̰
Էստոնիայում մեկնարկում են աշխարհի խոշորագույն կիբերվարժանքները

08:14 08.04.2019

Այսօր Էստոնիայում մեկնարկում են աշխարհի խոշորագույն վարժանքները՝ ուղղված կիբերանվտանգությանը։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության Տալինի կենտրոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Locked Shields («Փակ վահաններ») անվանումը կրող վարժանքները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։ Locked Shields-ն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2010 թվականից։ Համաձայն վարժանքների սցենարի՝ մտացածին կղզի-պետություն Բերիլիան բախվում է կիբերանվտանգության ոլորտում իրավիճակի վատացման, […]

̰
Facebook-ը մտադիր է մալուխ անցկացնել Աֆրիկայի շուրջ

07:58 08.04.2019

Facebook ընկերությունը մտադիր է ստորջրյա մալուխ անցկացնել Աֆրիկա մայրցամաքի շուրջ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Մալուխը կանցնի Աֆրիկայի արևմտյան, արևելյան և միջերկրածովյան ափերով։ Այդպիսով՝ ընկերությունը մտադիր է նվազեցնել ինտերնետի լայնաշերտ հասանելիության ծախսերը։ Նախագիծը ստացել է «Սիմբա» անվանումը՝ ի պատիվ «Առյուծ արքան» մուլտֆիլմի հերոս կորյունի։

̰
Սաակաշվիլին Պորոշենկոյին խնդրել է վերադարձնել ուկրաինական անձնագիրը

07:46 08.04.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսաուղերձ՝ հասցեագրված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ Նա խնդրել է վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը։ Նա հայտարարել է, որ Պորոշենկոն իրեն ապօրինաբար է զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից և սպառնացել է նախագահին եվրոպական դատարանով։ Սաակաշվիլին ասել է, որ մտածելու համար 24 ժամ չի տա՝ նշելով, որ […]

̰
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը տեղափոխվել են թագավորական պալատից

07:32 08.04.2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն իր ամուսնու՝ արքայազն Հարրիի հետ թագավորական պալատից տեղափոխվել է Վինձորի Ֆրոգմոր-հաուս քաղաքամերձ նստավայրի քոթեջ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Քոթեջում նրանց առաջին հյուրը եղել է հոլիվուդյան դիմահարդար Դենիել Մարտինը, ով էլ ապահովել է դքսուհու հարսանեկան դիմահարդարումը։ Նա գտնվել է այնտեղից ոչ հեռու և որոշել է այցելել նրանց։ Ավելի վաղ նա […]

̰
Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

07:20 08.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ Վաշինգտոնը կփակի Մեքսիկայի հետ սահմանը, եթե այլ ելք չունենա։ «Մեքսիկան պետք է ձերբակալի բոլոր անօրինական միգրանտներին և թույլ չտա նրանց երկար ուղի բռնել դեպի ԱՄՆ»,- գրել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է փակել սահմանը կամ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի դեմ։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ դեմոկրատ […]

̰
Մեգան Մարքլը հրաժարվել է թագավորական մանկաբարձներից

23:51 07.04.2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը որոշել է հրաժարվել թագավորական մանկաբարձներից, հաղորդում է Daily Mail-ը։ «Փոքր-ինչ զարմանալի է։ Այդ մարդիկ լավագույններից լավագույնն են, և նրանց դերը երեխայի ծնվելուց սահմանափակ է լինելու, եթե ամեն ինչ ըստ նախատեսվածի գնա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մեգան Մարքլն ասել է՝ չի ցանկանում, որ իր երեխայի ծնունդն ընդունեն «կոստյումով տղամարդիկ»։ Ինչպես նշվում է, […]

̰
BACK_TO_TOP