TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճը կկայանա ապրիլի 14-ին

10:35 08.04.2019

Թեկնածուները Կլիչկոյի առաջարկով ստուգումներ կանցնեն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում:

̰
Կդիտարկվի Horasis China 2020 հանդիպումը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը

10:32 08.04.2019

«Horasis» վերլուծական կենտրոնի ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Horasis» միջազգային կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: Զրուցակիցները, խոսելով համագործակցության հնարավոր ուղիների մասին, ընդգծել են կենտրոնի ապագա ծրագրերից մեկը Հայաստանում կազմակերպելու մտադրությունը։ Նշվել է, որ կդիտարկվի Horasis China 2020 հանդիպումը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։ «Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, […]

̰
«Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների ու գիտության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությամբ

10:15 08.04.2019

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ «Հինդուջա գրուպ» (Hinduja Group) ընկերության եվրոպական տարածաշրջանի նախագահ Պրակաշ Հինդուջայի հետ։ Նախագահ Սարգսյանը և գործարարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունների և առկա ներուժի արդյունավետ իրացման վերաբերյալ։ Պրակաշ Հինդուջան ասել է, որ «Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների, գիտության […]

̰
Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Smart Africa կենտրոն

10:13 08.04.2019

Ռուանդա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Smart Africa կենտրոն: Աֆրիկյան երկրների ղեկավարների և կառավարությունների կողմից ստեղծված և մայրցամաքի 25 երկրներին միավորող Smart Africa կենտրոնի նպատակն է ապահովելու մայրցամաքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչպես նաև թվային օրակարգի և նորարության վրա հիմնված տնտեսության ստեղծումը: Կենտրոնում տեղի ունեցավ ԱԳ նախարար […]

̰
Նոր աշխարհում անհատների ձայները լսելի և որոշիչ են լինելու. Արմեն Սարգսյան

10:03 08.04.2019

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է: Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս ելույթ է ունեցել «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Քննարկման մասնակիցները խոսել են ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց լուծման տարբերակների մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ […]

̰
Յագլանդը Եվրոպայի համար ցնցում է անվանել Եվրոպայի խորհրդից ՌԴ-ի հնարավոր հեռանալը

08:46 08.04.2019

Brexit-ն ու Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի հնարավոր ելքի հետևանքները կցնցեն ԵՄ-ն։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, հայտնում է Financial Times-ը։ «Կարծում եմ՝ շատերն ի վիճակի չեն պատկերացնելու, թե ինչ ցնցում կարող է լինել դա Եվրոպայի համար, եթե մենք միաժամանակ ստանանք և՛ Brexit, և՛ Ruxit։ Սակայն դա կարող է շուտով տեղի ունենալ»,- […]

̰
ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարարը հրաժարական է տվել

08:29 08.04.2019

ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Քիրսթին Նիլսենը լքել է պաշտոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա երախտագիտություն է հայտնել նախարարին ծառայության համար և հայտարարել, որ նրան ժամանակավորապես կփոխարինի ԱՄՆ միգրացիոն և մաքսային վերահսկողության ծառայության պետ Քևին Մաքելինենը։ Axios պորտալի հաղորդմամբ՝ նախագահը դժգոհ է եղել Նիլսենից՝ միգրացիոն հարցում հստակ դիրքորոշման բացակայության […]

̰
Էստոնիայում մեկնարկում են աշխարհի խոշորագույն կիբերվարժանքները

08:14 08.04.2019

Այսօր Էստոնիայում մեկնարկում են աշխարհի խոշորագույն վարժանքները՝ ուղղված կիբերանվտանգությանը։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության Տալինի կենտրոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Locked Shields («Փակ վահաններ») անվանումը կրող վարժանքները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։ Locked Shields-ն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2010 թվականից։ Համաձայն վարժանքների սցենարի՝ մտացածին կղզի-պետություն Բերիլիան բախվում է կիբերանվտանգության ոլորտում իրավիճակի վատացման, […]

̰
Facebook-ը մտադիր է մալուխ անցկացնել Աֆրիկայի շուրջ

07:58 08.04.2019

Facebook ընկերությունը մտադիր է ստորջրյա մալուխ անցկացնել Աֆրիկա մայրցամաքի շուրջ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Մալուխը կանցնի Աֆրիկայի արևմտյան, արևելյան և միջերկրածովյան ափերով։ Այդպիսով՝ ընկերությունը մտադիր է նվազեցնել ինտերնետի լայնաշերտ հասանելիության ծախսերը։ Նախագիծը ստացել է «Սիմբա» անվանումը՝ ի պատիվ «Առյուծ արքան» մուլտֆիլմի հերոս կորյունի։

̰
Սաակաշվիլին Պորոշենկոյին խնդրել է վերադարձնել ուկրաինական անձնագիրը

07:46 08.04.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսաուղերձ՝ հասցեագրված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ Նա խնդրել է վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը։ Նա հայտարարել է, որ Պորոշենկոն իրեն ապօրինաբար է զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից և սպառնացել է նախագահին եվրոպական դատարանով։ Սաակաշվիլին ասել է, որ մտածելու համար 24 ժամ չի տա՝ նշելով, որ […]

̰
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը տեղափոխվել են թագավորական պալատից

07:32 08.04.2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն իր ամուսնու՝ արքայազն Հարրիի հետ թագավորական պալատից տեղափոխվել է Վինձորի Ֆրոգմոր-հաուս քաղաքամերձ նստավայրի քոթեջ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Քոթեջում նրանց առաջին հյուրը եղել է հոլիվուդյան դիմահարդար Դենիել Մարտինը, ով էլ ապահովել է դքսուհու հարսանեկան դիմահարդարումը։ Նա գտնվել է այնտեղից ոչ հեռու և որոշել է այցելել նրանց։ Ավելի վաղ նա […]

̰
Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

07:20 08.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ Վաշինգտոնը կփակի Մեքսիկայի հետ սահմանը, եթե այլ ելք չունենա։ «Մեքսիկան պետք է ձերբակալի բոլոր անօրինական միգրանտներին և թույլ չտա նրանց երկար ուղի բռնել դեպի ԱՄՆ»,- գրել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է փակել սահմանը կամ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի դեմ։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ դեմոկրատ […]

̰
Մեգան Մարքլը հրաժարվել է թագավորական մանկաբարձներից

23:51 07.04.2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը որոշել է հրաժարվել թագավորական մանկաբարձներից, հաղորդում է Daily Mail-ը։ «Փոքր-ինչ զարմանալի է։ Այդ մարդիկ լավագույններից լավագույնն են, և նրանց դերը երեխայի ծնվելուց սահմանափակ է լինելու, եթե ամեն ինչ ըստ նախատեսվածի գնա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մեգան Մարքլն ասել է՝ չի ցանկանում, որ իր երեխայի ծնունդն ընդունեն «կոստյումով տղամարդիկ»։ Ինչպես նշվում է, […]

̰
Իսկապե՞ս ականջակալները կարող են քաղցկեղ առաջացնել

23:30 07.04.2019

40 երկրի 230 կենսաքիմիկոսներ և կենսաբաններ դիմել են ՄԱԿ-ին՝ հիմնավորելով, թե որքան վտանգավոր են անլար ականջակալները: Նրանք պնդում են, որ  էլեկտրամագնիսական ճառագայթները կարող են առաջացնել քաղցկեղ, գենետիկ ու վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, սթրես, նյարդաբանական խանգարումներ և ինքնազգացողության վատացում: Այդ կարծիքին են նաև ռուս գիտնականները: Նրանք կարծում են, որ 5G  որակի կապի ներմուծումը ավելի կվտանգի մարդկանց առողջությունը: […]

̰
55-ամյա տատիկը ծննդաբերել է սեփական թոռնուհուն

22:45 07.04.2019

Կյանքը ծնողների անգին նվերն է, սակայն Թրեյսի Սմիթի մայրը դրանով չի բավարարվել, նա իր դստերը նաև երեխա է նվիրել։ Էմմա Մայլսը 55 տարեկան է, հունվարին նա մայրացել է երրորդ անգամ, իսկ տատիկ դարձել՝ առաջին անգամ, ընդ որում՝ միաժամանակ։ Բանն այն է, որ նրա ավագ դուստրը՝ Թրեյսին, զարգացման բնական արատ ունի․ նա արգանդ չունի, հետևաբար, չի […]

̰
Ինչպես պառկած 18 հազար դոլար աշխատել

22:14 07.04.2019

 Էնդրյու Իվանիցկին մասնակցել է ՆԱՍԱ -ի կողմից անցկացվող հետազոտությանը, որը նվիրված էր անկշռելիության պայմաններում մարդու օրգանիզմի  ուսումնասիրությանը:  «Փող ստանալ  միայն անկողնում պառկելու համար՝  սկզբում դա երանություն է թվում, բայց հետո հասկանում ես, որ սովորական գործողությունները՝  լոգանք ընդունելը, կարիքները հոգալը, քնելը, լուրջ խնդիր են քեզ համար»,- պատմում է  Էնդրյու Իվանիցկին:  Փորձարկման էությունն այն է, որ փորձարկվողը  […]

̰
Amazon-ը որոշել է արբանյակների միջոցով ողջ աշխարհն ապահովել համացանցով

21:58 07.04.2019

Amazon ընկերությունը պատրաստվում է շուտով Երկիր մոլորակի մերձավոր ուղեծիր ուղարկել 3236 արբանյակ։ Դրանք ընկերությանը թույլ են տալու համացանցային հասանելիություն ապահովել տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, որոնք բնակվում են դժվարհասանելի վայրերում։ Արբանյակները տեղակայվելու են Երկիր մոլորակի մակերևույթից 590-630 կմ բարձրությունների վրա ու բաշխված են լինելու դրա շուրջը՝ միմյանց ու ցամաքային կայանների հետ ուղիղ կապ ապահովելու համար։ Դրանցով […]

̰
Երաժշտությունը՝ հազվագյուտ կոկորդիլոսի սատկելու պատճառ

21:19 07.04.2019

India Today-ը գրում է, որ Հնդկաստանի Թամիլանդ նահանգի Չեննայի քաղաքում հազվագյուտ կուբայական կոկորդիլոս է սատկել: Կենդանաբանական այգու հիմնադիրը կարծում է, որ պատճառը բարձր երաժշտությունն է եղել: Սողունը պահվում էր Madras Crocodile Bank Trust կենդանաբանական այգում, որը Չեննայից 43 կիլոմետր հեռավորության վրա է: Կենդանին պահվել է Sheraton Grand Chennai Resort & Spa հյուրանոցից 15 կմ հեռավորության […]

̰
Բրազիլիայում լաստանավը բախվել է կամրջին ու փլուզել այն

20:30 07.04.2019

Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգում Մոժու գետի վրայով անցնող կամուրջը փլուզվել է։ Պատճառ է հանդիսացել լաստանավի հասցրած հարվածը։ Զոհերի և վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում։ Այս մասին հայտնում է ВВС-ն։ Նշվում է, որ լաստանավը հարվածել է կառույցի 200 մետրանոց սյանը։ Ջրասուզակները փրկարարաորոնողական աշխատանքներ են իրականացնում։ Ականատեսների խոսքով՝ բեկորների հետ ջուրն են ընկել 2 մեքենաներ։ Փրկարարներին հաջողվել […]

̰
ԱՄՆ-ն ժամանակավորապես դուրս է բերել զորակազմը Լիբիայից

20:10 07.04.2019

ԱՄՆ ԶՈւ աֆրիկյան հրամանատարությունը հայտարարել է Լիբիայից իր զորքերի ժամանակավոր դուրսբերման մասին՝ երկրում իրավիճակի սրացման պատճառով։ Ամերիկյան զորակազմի տարհանման գործընթացը հայտնվել է կադրերում։ Հրամանատարության ղեկավար Թոմաս Ուալդհաուզերի խոսքով՝ իրավիճակը Լիբիայում գալով ավելի բարդ ու անկանխատեսելի է դառնում։ Հայտնի չէ, թե որտեղ է տեղակայվել ամերիկյան զորակազմը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կառավարամետ ուժերի […]

̰
Լիբիայում բախումների հետևանքով 20-ից ավելի մարդ է զոհվել

19:58 07.04.2019

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կառավարամետ ուժերի և գեներալ Խալիֆա Հաֆթարի բանակի միջև տեղի ունեցած բախումներին զոհ է գնացել 21 մարդ։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունն իր թվիթերյան էջում։ Հաղորդվում է 27 վիրավորի մասին։ Այնուհետ Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը հակամարտող կողմերից պահանջել է երկժամյա հրադադար հաստատել մայրաքաղաքի հարավային հատվածում՝ տուժածներին տարհանելու համար։ Ավելի վաղ կառավարամետ ուժերը […]

̰
Brexit-ը կարող է չկայանալ․ Մեյ

13:20 07.04.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ը կարող է չկայանալ, եթե խորհրդարանին և կառավարությանը չհաջողվի համաձայնեցնել համապատասխան պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի ղեկավարը։Նրա խոսքով՝ որքան երկար է ձգվում Բրյուսելի հետ գործարքի հաստատման գործընթացը, այնքան մեծանում է հնարավորությունը, որ Մեծ Բրիտանիան երբեք դուրս չի գա ԵՄ-ից։ Մեյը նշել է, որ Brexit-ի վերաբերյալ […]

̰
Մադուրոն կոչ է արել բոլոր երկրներին պահանջել ԱՄՆ-ից դադարեցնել ագրեսիան

11:06 07.04.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ողջ աշխարհի ղեկավարներին պահանջել ԱՄՆ-ից դադարեցնել Կարակասի դեմ ագրեսիան։ «Կոչ եմ անում աշխարհի պետությունների ու կառավարությունների ղեկավարներին ձայն բարձրացնել՝ ի պաշտպանություն Վենեսուելայի ժողովրդի դեմ ամերիկյան իմպերիալիզմի ագրեսիայի դադարեցման պահանջների»,-ասել է Մադուրոն Կարակասում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անցել է «խելահեղության ու ատելության մակարդակի»։ «ԱՄՆ իշխանությունները չեն ղեկավարում […]

̰
Սուզանավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Իրանում 3 մարդ է զոհվել

10:38 07.04.2019

Իրանի հյուսիս-արևելքում սուզանավում գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով  Իրանի ծովային արդյունաբերության կազմակերպությանը։ Պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ անձնակազմի 2 անդամները պայթյունի ժամանակ արգելափակվել են, իսկ երրորդն ուղևորվել է նրանց օգնության։ Բոլոր 3-ն էլ զոհվել են։

̰
Իսրայելը խոստացել է բռնակցել Հորդանան գետի արևմտյան ափի բնակավայրերը

09:22 07.04.2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախընտրական հեռուստահարցազրույցի ժամանակ խոստացել է հաղթանակի դեպքում բռնակցել Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերը։ Այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն։ Ի տարբերություն Գոլանի բարձունքների և Արևելյան Երուսաղեմի, որոնք Իսրայելը զավթել է 1967 թվականին արաբական պետությունների կոալիցիայի դեմ Վեցօրյա պատերազմի ընթացքում և այնուհետև բռնակցել, դեռևս չի տարածել իր ինքնիշխանությունը Հորդանան գետի արևմտյան […]

̰
Զելենսկու շտաբը հրապարակել է հակակոռուպցիոն ծրագիրը

09:10 07.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբը հրապարակել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագիրը։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը։ Շտաբում վստահեցրել են, որ քաղաքական հին ուժը երբեք դեմ հանդես չի գա համակարգին, որը «սնուցում է նրանց»։ «Հին քաղաքական գործիչների համար կոռուպցիան նույնն է, ինչ ջուրը ձկան համար։ Քաղաքական հին էլիտան ընդդեմ կոռուպցիայի նույնն է, ինչ […]

̰
Ֆրանսիայում սկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

23:35 06.04.2019

Ֆրանսիայում հերթական անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները ընդդեմ վառելիքի գնաճի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ոստիկանները բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Իսկ ֆրանսիական իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ խստիվ արգելվելում է […]

̰
Աշխարհը սպասում է. ինչ է կատարվում Լիբիայում

22:52 06.04.2019

Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիբիան: Երկրում իրավիճակը լարվում է: Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ իր վերահսկողության տակ է վերցրել մայրաքաղաք Տրիպոլին ու ևս 2 քաղաք, Իսկ Մեծ յոթնյակի երկրները Ֆրանսիայում հանդիպել են՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը: «Անհապաղ դադարեցրե՛ք Տրիպոլիի վրա հարձակումը»,- այսպիսի կոչով են հանդես եկել Մեծ յոթնյակի երկրները Ֆրանսիայում կայացած […]

̰
Ինչո՞ւ է Թուրքիան համառում ռուսական Ս-400 գնելու հարցում, և ինչպե՞ս կարող է հակազդել Արևմուտքը

22:20 06.04.2019

ԱՄՆ-ի օրենսդիրները միաձայն կողմ են արտահայտվել Թրամփի վարչակազմի որոշմանը, որի համաձայն՝ նոր սերնդի «F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային կկասեցվի: Միացյալ Նահանգների օրենսդիրներն այս քայլով պատասխանում են Անկարային՝  Ռուսաստանից «С-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու  գործարքի համար: Ի դեպ, Միացյալ Նահանգները դեռ այս շաբաթվա սկզբին Թուրքիային զգուշացրել է, որ պատրաստ է նման որոշում կայացնել, ինչին Անկարան […]

̰
Քարդաշյանը մտադիր է 4-րդ երեխային հայկական անուն տալ

22:07 06.04.2019

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ իր 4-րդ երեխայի համար հայկական անուններ է փնտրել համացանցում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Այս մասին 38-ամյա Քիմը խոսել է Kimmy Kimmel-ի հեռուստաշոուի ժամանակ: Քարդաշյանը հայտնել է, որ մտածում է երեխային անվանել Ռոբ՝ ի պատիվ իր եղբոր և ի հիշատակ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի: Նա նաև նշել է, […]

̰
BACK_TO_TOP