21:44 06.04.2019
Սուդանում հազարավոր մարդիկ ուղևորվել են երկրի նախագահ Օմար Ալ-Բաշիրի նստավայր: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրը նշում է, որ իրավապահները ցույցերը ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ: Հիշեցնենք, որ Սուդանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա դեկտեմբերից:
21:30 06.04.2019
Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ: Շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Համաշխարհային տնտեսական համաժողովին իր երկարամյա մասնակցությունից դրական փորձառություն և տպավորություններ ունի։ Զրուցակիցները խոսել են […]
21:02 06.04.2019
Խուան Գուաիդոյի դեմ Վենեսուելայի իշխանությունների գործողությունները կարող են նախագահ Նիկոլաս Մադուրոյի համար վերջին սխալը դառնալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ բարձր աշխատակազմի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Լիմայի խումբը և ԱՄՆ-ն պարզ հասկացրել են, որ բոլոր գործողությունները որոնք կհանգեցնեն Խուան Գուաիդոյի ձերբակալմանը, Մադուրոյի համար ավերիչ կլինեն: Դա կդառնա Մադուրոյի վերջին սխալը: Մենք […]
20:45 06.04.2019
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, կարևորել տարբեր ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործումը։
20:16 06.04.2019
Աֆղանստանի արևելյան հատվածում գտնվող Ջալալաբադ քաղաքում երկու հզոր պայթյուններ են որոտացել, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 19 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պայթյունների պատճառները հայտնի չեն: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
20:00 06.04.2019
Պորտուգալիայում 50-ամյա մի կին պատահմամբ կուլ է տվել բուտերբրոդի վրայի ատամմաքրիչը և մահացել, հաղորդում էDaily Mail-ը: Կինը դիմել է բժշկի, երբ կոկորդի շրջանում ցավ է զգացել: Բժիշկը կարծել է, թե կինը մրսած է, պարզապես նշանակել է հակաբորբոքային դեղեր և ճանապարհել տուն: Ավելին, նրան ուղարկել են նաև հոգեբանի մոտ, նշում է պարբերականը: Երկու օր անց կնոջը […]
19:44 06.04.2019
Նիհար մարդիկ կարծում են, որ գեր մարդիկ ավելի քիչ զարգացած են և առհասարակ նրանց համարում են «երկրորդ սորտի մարդ». մասին է վկայում Լիվերպուլի համալսարանի ուսումնասիրությունը, գրում է The Daily Mail-ը: Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ գենետիկորեն հակում ունեն քաշ հավաքել, իսկ նրանց հանդեպ կիրառվող խտրականությունը միայն վատթարացնում է իրավիճակը: Վերջին հետազոտության ընթացքում մասնագետները գնահատել են […]
19:35 06.04.2019
Իրանում արդեն երկու շաբաթ շարունակվող ջրհեղեղների, մոտ 1900 բնակավայրերի հեղեղումների հետևանքները վերացնելու համար Հայաստանը և Ռուսաստանը միասնական ջանքերով օգնություն կտրամադրեն Իրանին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Խոսքը այն մասին է, որ Իրանին համար օգնություն կտրամադրվի Հումանիտար արձագանքման հայ-ռուսական համատեղ կենտրոնի միջոցով՝ Ռուսաստանի ֆինանսավորման հաշվին։ Խոսքը ծածկոցների, վրանների ու այլ ծայրահեղ կարևոր […]
19:32 06.04.2019
30 տարի հեռարձակվելուց հետո «Սիմփսոնների» մասին մուլտսերիալը հնարավոր է փակեն: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter -ը ՝ հղում անելով մուլտֆիլմում Լիզա Սիմփսոնին կրկնօրինակող Յարդլի Սմիթին: Նշվում է, որ Walt Disney Company-ի ու 21st Century Fox-ի միավորումից հետո մուլտսերիալի նկարահանումները երկարաձգել էին մինչև 2019 թվականը: Իսկ հիմա արդեն ասեկոսեներ կան, որ ծրագիրը շուտով կփակեն: […]
19:11 06.04.2019
Օրվա ընթացքում 1-2 բաժակ ալկոհոլային խմիչքի օգտագործումը բարձրացնում է ուղեղի կաթվածի առաջացման ռիսկը: Այս մասին հետազոտություն են ներկայացրել Պեկինի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակել են Lancet ամսագրում: Նախկինում կարծում էին, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը նվազեցնում է ուղեղի կաթվածի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: 10 տարում գիտնականները հետազոտել են 500 հազար չինացու: Պարզվել է` 1-2 բաժակ գինու […]
18:30 06.04.2019
Բրիտանացի տղամարդն իր մետաղորսիչով 3-րդ դարի ոսկե մետաղադրամ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Տղամարդը պարզել է, որ մետաղադրամն իրական ոսկուց է: Բրիտանական թանգարանի մասնագետները մետաղադրամն ուսումնասիրելուց հետո այն թվագրել են 293-296 թվականներին Մեծ Բրիտանիան կառավարող հռոմեացի զորավար-կայսր Ալետտեի ժամանակաշրջանին: Մետաղադրամի մի կողմում պատկերված է կայսեր դիմանկարը: Տղամարդն այն պատրաստվում է վաճառել աճուրդում. […]
18:15 06.04.2019
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը որոշում է կայացրել լեռնադահուկային հանգստավայր կառուցել հանքային տաք ջրերի հանգստավայրի հարևանությամբ, հայտնում է հյուսիսկորեական աղբյուրը: Հաղորդվում է, որ նախագծի համաձայն` ցերեկային ժամերին զբոսաշրջիկները հնարավորություն կունենան զբաղվել ձմեռային ակտիվ սպորտաձևով, իսկ երեկոյան կայցելեն հանքային տաք ջրերի գոտի՝ լիցքաթափվելու: Նշվում է, որ Կիմ Չեն Ինը կարգադրել է արագացնել շինարարական աշխատանքները, որպեսզի […]
17:46 06.04.2019
Պետերբուրգում բնակելի տներից 250 մետր հեռավորության վրա տղամարդը պոլիէթիլենային տոպրակի մեջ մարդու մարմնամասեր է հայտնաբերել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Տղամարդը պատմել է, որ տոպրակները եղանակների տաքացման արդյունքում են հայտնվել տեսանելի վայրում: Տղամարդու մարմնամասերով լի տոպրակը գտնվել է անտառ տանող կածանի վրա: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
17:38 06.04.2019
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ենթակայությամբ գործող ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբիայի ազգային բանակի՝ մարշալ Խալիֆ Հաֆթարի ղեկավարությամբ գործող ստորաբաժանման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ դեռևս ապրիլի 4-ին, Լիբիայի ազգային բանակը` մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ, մուտք է գործել ու հաստատվել երկրի մայրաքաղաք Տրիպոլիի մի քանի […]
17:33 06.04.2019
Եգիպտական Սոհար նահանգի հնագետները հայտնաբերել են ամուսնական զույգի դամբարան, որը թվագրվում է Ք.ծ. ա. IV-I դարերով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով զբաղվող նախարարության հայտարարությանը: Նշվում է, որ դամբարանի մուտքը հայտնաբերվել է գաղտնի պեղումներ իրականացնող մի խումբ մարդկանց ձերբակալության ժամանակ: Դրանից հետո հնագետները դամբարանում տեսել են 2 […]
17:29 06.04.2019
Աշխատանքային այցով Հորդանանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ։ Թագավոր Աբդալլահ Երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև եղել են շատ խորը կապեր և պատմականորեն ձևավորված բարեկամություն։ Աբդալլահ […]
17:14 06.04.2019
Պյոտր Պորոշոնկոյի՝ նախագահական ընտրություններում արդար հաղթանակ գրանցելու դեպքում նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կսեղմի նրա ձեռքը: 112 Украина հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Զելենսկու նախընտրական շտաբի խոսնակ Դմիտրի Ռազումկովը: «Կարծում եմ, որ դա տեղի չի ունենա, բայց նաև համոզված եմ, որ եթե այդպիսի բան լինի և հաղթանակն արդար լինի, ապա Զելենսկին կանի դա»,- հայտարարել է […]
17:03 06.04.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի ինքնազգացողությունը նորմալ է: SHANTNEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գուրուրյանին դեռևս թույլ չեն տալիս որևէ մեկի հետ տեսակցել, բացի փաստաբանից: «Սպանության մեղադրանքը հանել են, մնացել է խուլիգանությունը, մեկ էլ կանխամտածված հարձակումը: Ղազախստանից անհրաժեշտ փաստաթղթերը չեն եկել: Նարեկին արտահանձնելու գործընթացը կասեցվել է: Մենք ուզում ենք՝ նա այստեղ […]
16:58 06.04.2019
Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կարևորելով ՄԱԿ-ի հետ մեր երկրի համագործակցությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության և դրա կառույցների աշխատանքներում։ «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, […]
16:47 06.04.2019
ԱԳ նախարարը ճեպազրույց է ունեցել ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից: «Հայաստանը և Ռուանդան, կարծում եմ, միասին աշխատելու հսկայական ներուժ ունեն՝ ի նպաստ մեր երկու երկրների, երկու ժողովուրդների։ Մենք կիսում ենք ընդհանուր ողբերգական պատմություն և այդ կորստի, այդ հսկայական հանցագործության բեռը հաղթահարելու և վերացնելու փորձը։ Մենք Ռուանդայի […]
16:43 06.04.2019
Ոտնձգության մեջ մեղադրվող ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, հուշագրություն է հրապարակել, որտեղ պատմել է իր ամուսնու ընտանիքում ընդունված կարգի մասին: The Daily Mail-ը հայտնել է, որ Բայդենի ընտանիքում ընդունված են եղել հաճախակի գրկախառնությունները: Նրա խոսքով՝ երբ իրենք նոր էին սկսել հարաբերությունները, Բայդենը իրեն հաճախ է գրկել, բռնել ձեռքն ու դեմքից ձեռքով հեռացրել նրա […]
16:25 06.04.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երկար ժամանակ հիվանդանոցում էր: Նրան տեղափոխել էին Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկը 2018թ.վերջին: Դերասանը դուրս է գրվել այս տարվա մարտին: Բժիշկներն արգելել են նրան թատրոն գնալ մինչև ապաքինումը: Հիշեցնենք՝ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականին, երբ նախկին կնոջ ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ վիճել էր և ամուսնալուծվել: «Արմեն Բորիսովիչը […]
16:14 06.04.2019
ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները նախատեսում են գումար հատկացնել «ժողովրդավարության առաջխաղացման» համար: Ինչպես հայտնում է RT-ն, ծրագիրը կիրականացվի 2020 թվականի ընթացքում: Նշվում է, որ այդ նպատակով նախատեսվում է 1.120 մլն եվրո գումարը հասցնել 1.335 մլն եվրոյի: Ծրագրով առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ժողովրդավարության զարգացման ու «երրորդ երկրներում» խորհրդարանների ներուժի մեծացման վրա: Նախատեսվում է նաև գումարի մի մասը […]
16:07 06.04.2019
ԱՄՆ երկու տասնյակ նահանգ դատական հայց է ներկայացրել այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մտադրության համար: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի պաշտոնական կայքում: Կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են երկրի բյուջեից 1.6 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար: […]
16:02 06.04.2019
Ֆրանսիայում տասնյակ մարդիկ հավաքվել են Ավստրալիայի դեսպանատան մոտ՝ աջակցելու «Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Ակտիվիստները կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կարող են վտարել Ջուլիան Ասանժին: Էկվադորի իշխանությունները արդեն պայմանավորվել են Մեծ Բրիտանիայի հետ Ասանժի ձերբակալության հարցով: Վտարելու […]
15:50 06.04.2019
BBC-ի հաղորդումներից մեկի վարողը՝ Ֆիոնա Բրյուսը, հայտարարել է, որ ինքը ենթարկվել է գենդերային խտրականության: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Նրա պատմել է, որ իր ղեկավարին խնդրել է բարձրացնել աշխատավարձը, իսկ նա հրաժարվել է: Ղեկավարը հղում է արել այն հանգամանքին, որ աշխատակիցը զուգընկեր ունի, կարող է հույսը դնել նրա վրա: «Ինչո՞վ է զբաղվում քո զուգընկերը, […]
15:40 06.04.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը` «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոն (MIT), հանդիպել այնտեղ սովորող հայ ուսանողներին և հայ […]
15:27 06.04.2019
Լոս Անջելեսում ապրիլ ամիսը հայտարարվել է հայոց պատմության ամիս: Այս որոշումը կայացրել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը: Լոս Անջելեսում բնակվող երիտասարդ գործիչ, ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ որոշումը պատահական չէ. Լոս Անջելեսում է բնակվում Հայաստանից դուրս գտնվող ամենամեծ համայնքը, և այդ համայնքը տասնամյակներ շարունակ […]
14:10 06.04.2019
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը։ Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումը տեղի է ունենում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո: Ֆորումի բացմանը […]
13:41 06.04.2019
Ստեփանակերտցի 10-ամյա Միքայել Գրիգորյանը «Ձայնը. երեխաներ» շոուի 6-րդ եթերաշրջանի «մենամարտերի» ժամանակ իր երկու թիմակիցների հետ երգեց Imagine Dragons-ի Believer ստեղծագործությունը և անցավ հաջորդ փուլ։ Հիշեցնենք, որ «Կույր լսումներում» Միշան հայտարարել էր, որ Հայաստանից է` Ստեփանակերտից: «Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից: Հայրս զինվորական նվագախմբի խմբավար է, իսկ մայրս մանկապարտեզում երգի ուսուցչուհի է»,- ներկայացել էր արցախցի փոքրիկը: Վալերի […]