TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

BBC-ին մեղադրել են գենդերային խտրականության մեջ

15:50 06.04.2019

BBC-ի հաղորդումներից մեկի վարողը՝ Ֆիոնա Բրյուսը, հայտարարել է, որ ինքը ենթարկվել է գենդերային խտրականության: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Նրա պատմել է, որ իր ղեկավարին խնդրել է բարձրացնել աշխատավարձը, իսկ նա հրաժարվել է: Ղեկավարը հղում է արել այն հանգամանքին, որ աշխատակիցը զուգընկեր ունի, կարող է հույսը դնել նրա վրա: «Ինչո՞վ է զբաղվում քո զուգընկերը, […]

̰
Եթե ապագայում ամուսինս չլինի վարչապետ, ես երկու հիմնադրամի գործունեությունը կփոխանցեմ ՀՀ հաջորդ ղեկավարի տիկնոջը

15:40 06.04.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը` «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոն (MIT), հանդիպել այնտեղ սովորող հայ ուսանողներին և հայ […]

̰
Պատահական չէ, որ հենց Լոս Անջելեսում է ապրիլը հայտարարվել հայոց պատմության ամիս. Արմեն Սահակյան

15:27 06.04.2019

Լոս Անջելեսում ապրիլ ամիսը հայտարարվել է հայոց պատմության ամիս: Այս որոշումը կայացրել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը: Լոս Անջելեսում բնակվող երիտասարդ գործիչ, ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ որոշումը պատահական չէ. Լոս Անջելեսում է բնակվում Հայաստանից դուրս գտնվող ամենամեծ համայնքը, և այդ համայնքը տասնամյակներ շարունակ […]

̰
Նախագահը Հորդանանում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումի բացմանը

14:10 06.04.2019

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը։ Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումը տեղի է ունենում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո: Ֆորումի բացմանը […]

̰
Արցախցի Միշան հաղթահարեց նաև «Ձայնը. երեխաներ» շոուի «մենամարտերի» փուլը

13:41 06.04.2019

Ստեփանակերտցի 10-ամյա Միքայել Գրիգորյանը «Ձայնը. երեխաներ» շոուի 6-րդ եթերաշրջանի «մենամարտերի» ժամանակ իր երկու թիմակիցների հետ երգեց Imagine Dragons-ի Believer ստեղծագործությունը և անցավ հաջորդ փուլ։ Հիշեցնենք, որ «Կույր լսումներում» Միշան հայտարարել էր, որ Հայաստանից է` Ստեփանակերտից: «Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից: Հայրս զինվորական նվագախմբի խմբավար է, իսկ մայրս մանկապարտեզում երգի ուսուցչուհի է»,- ներկայացել էր արցախցի փոքրիկը: Վալերի […]

̰
«Ձանձրալի և բացասական». Թրամփը հրաժարվել է ճաշել Սպիտակ տան լրագրողների հետ

13:18 06.04.2019

The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ճաշել Սպիտակ տան լրագրողների հետ: ԱՄՆ ղեկավարի խոսքով` ինքն ավելի կարևոր գործեր ունի, քան ներկա գտնվելն է լրագրողների մասնակցությամբ ձանձրալի միջոցառմանը: «Ճաշն այնքան ձանձրալի է և այնքան բացասական, որ դրա փոխարեն մենք պատրաստվում ենք անցկացնել շատ դրական միտինգ»,- ասել է Թրամփը: Ինչպես հայտնի […]

̰
Սերգեյ Լավրովը կմասնակցի՞ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը. ՀՀ ԱԳՆ պարզաբանումը

13:15 06.04.2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել էր, որ հնարավոր է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: SHANTNEWS.am-ը փորձեց ԱԳՆ-ից պարզել՝ արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակցի հանդիպմանը Սերգեյ Լավրովի մասնակցությունը նախատեսված է: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվել է առաջարկություն՝ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, […]

̰
Իրանը ցանկանում է ամերիկացի զինվորականներին ներառել «սև ցուցակում»

13:03 06.04.2019

Իրանում մտադիր են ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներին ներառել «ահաբեկիչների ցուցակ»-ում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ Իրանը կարող է դիմել այդ քայլին, եթե Վաշինգտոնը իրանական «Հեղափոխական գվարդիա»-ն հայտարարի որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: «Եթե «Հեղափոխական գվարդիա»-ն ներառվի ահաբեկչական խմբավորումների ցանկում, ապա մենք ԱՄՆ-ի զինված ուժերը կներառենք ահաբեկիչների ցանկում, որտեղ նրանց կողքին կլինեն նաև «Իսլամական […]

̰
Սլովակիայի խորհրդարանը պատահաբար արգելել է երկրում արտասահմանյան օրհներգերի կատարումը

12:33 06.04.2019

Սլովակիայի խորհրդարանը պատահաբար արգելել է երկրում կատարել արտասահմանյան օրհներգերի կատարումը: Այս մասին հայտնում է Mlada fronta Dnes-ը: Պարբերականի տվյալներով՝ պետական օրհներգերի մասին օրենքում փոփոխություններ են մտցվել: Դրանով նախատեսվում էր այլ երկրների պետական օրհներգերը կատարել միայն այն միջոցառումների ընթացքում, որոնց մասնակցում են պաշտոնական պատվիրակություններ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ փոփոխությունները սխալմամբ են ընդունվել: Չխորանալով թեմայի […]

̰
Իլոն Մասկը բացահայտել է Tesla-ի տարբերանշանի գաղտնիքը

12:24 06.04.2019

Ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերության տարբերանշանը (լոգոտիպը) կատվի քթի պատկեր է: Այս մասին Իլոն Մասկը գրել է իր թվիթերյան էջում: Ապրիլի 1-ին սոցցանցի օգտատերերից մեկը Մասկին հարցրել է Tesla-ի տարբերանշանի՝ կենդանու քթին նման լինելու մասին, ինչին Մասկը պատասխանել է մեկնաբանություններում: Դեռևս հայտնի չէ՝ այս տեղեկատվությունը ապրիլմեկյան կատա՞կ […]

̰
Պուտինը Time-ի շապիկին. այս անգամ աշխարհը գրավելու խորհրդավոր ծրագրով

12:16 06.04.2019

Ամերիկյան Time ամսագրի նոր շապիկին Վլադիմիր Պուտինն է` Երկիր մոլորակի վրա հենված: Իսկ Երկիր մոլորակի վրա դրված են աշխարհագրական տեղանշումներ՝ կարմիր աստղերով: Շապիկին` որպես գլխագիր, գրված է հետևյալը. «Ռուսաստանի նոր գաղտնի ծրագիրը: Վլադիմիր Պուտինը ցանկանում է իր ազդեցությունը տարածել ոչ միայն ընտրությունների վրա»: Ամսագրի համապատասխան հոդվածում արդեն նշվում են այն բոլոր մեղադրանքները, որոնք մինչ այդ […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում գրեթե 30 չվերթներ են հետաձգվել և չեղյալ հայտարարվել

12:08 06.04.2019

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթներ չեղյալ են հայտարարվել և հետաձգվել: Մոսկվայի ժամանակով 10.05-ի տվյալներով` «Վնուկովոյում» յոթ թռիչքներ հետաձգվել են, երկուսն էլ չեղյալ հայտարարվել: «Դոմոդեդովո» օդանավակայանում էլ չորս թռիչք է հետաձգվել, 7-ը՝ չեղյալ հայտարարվել: Բացի այդ՝ «Շերեմետևո» օդանավակայանում վեց չվերթ է հետաձգվել: «Ժուկովսկի» օդանավակայանի ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկություններ չկան:

̰
Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը

11:50 06.04.2019

Ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես՝ անվտանգությանն ու կայունությանն ուղղված աճող սպառնալիքների և մարտահրավերների […]

̰
Լիբիայում բախումների հետևանքով 5 մարդ է զոհվել

11:49 06.04.2019

Լիբիայում տեղի ունեցած բախումների հետևանքով 5 մարդ է զոհվել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու իրականացված գործողությունների ընթացքում, որին մասնակցում էր մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակը: Լիբիայում ներկայումս տիրում է անիշխանություն. տարբեր զինված խմբեր փորձում են հաստատել իրենց իշխանությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաֆթարի ուժերը իրենց վերահսկողության տակ […]

̰
Լեհաստանում գնացքը մխրճվել է շտապօգնության մեքենայի մեջ, կան զոհեր

11:28 06.04.2019

Լեհաստանի Պուշչիկո քաղաքի խաչմերուկում բարձր արագությամբ ընթացող գնացքը մխրճվել է շտապօգնության մեքենայի մեջ: Երկու բուժաշխատող՝ բժիշկը և նրա օգնականը, տեղում մահացել են, վարորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մեքենայում հիվանդ չի եղել, հաղորդում է տեղական TVN24 ալիքը: Բախման պահի տեսանյութը հրապարակվել է YouTube- ում: Կադրերում տեսանելի է, թե ինչպես է շտապօգնության մեքենան մոտենում գնացքի ռելսերին […]

̰
ԱՄՆ-ն այլևս չի կարող ընդունել ներգաղթյալներին․ Թրամփ

10:44 06.04.2019

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներգաղթային համակարգը ծանրաբեռնված է: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային գոտի կատարած այցի ընթացքում: Թրամփը նշել է, որ երկիրն այլև չի կարող ընդունել ներգաղթյալներին: ԱՄՆ նախագահը նաև հերքել է Մեքսիկայի, Հոնդուրասի, Գվատեմալայի և Էլ Սալվադորի առաջնորդների հետ առաջիկա հանդիպման մասին լուրերը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու […]

̰
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ

10:31 06.04.2019

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ՝ ճնշում գործադրելով նախագահ Մադուրոյի վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փոխնախագահն ընդգծել է, որ պատժամիջոցները սահմանվում են վենեսուելական նավթային ընկերության 34 նավերի նկատմամբ, որոնք անցած ամիս նավթ էին տեղափոխել Կուբա: Փենսը նաև նշել է, որ Վենեսուելայի նախագահը պետք է […]

̰
Պուտինին դուր է եկել Լուկաշենկոյի նվիրած կարտոֆիլը

09:46 06.04.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինին դուր է եկել կարտոֆիլը, որը Ամանորին նրան է նվիրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դեկտեմբերի վերջին Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը «Բելառուս1» հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ Լուկաշենկոն նախագահական բանջարանոցից Պուտինին ամանորյա տոների կապակցությամբ կարտոֆիլ է նվիրել: Էյսմոնտը նշել […]

̰
Սուրճը կարող է բարձրացնել թոքերի քաղցկեղի ռիսկը․ գիտնականներ

08:59 06.04.2019

Եթե մարդն օրական առնվազն երկու բաժակ սուրճ է խմում, ապա մեծ է հավանականությունը, որ թոքերի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում կհայտնվի։ Այս մասին զզգուշացնում են Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ասոցիացիայի ամերիկացի գիտնականները։ «Российская газета»-ի փոխանցմամբ՝ գիտնականներն այդպիսի եզրահանգման են եկել 17 գիտական աշխատանքի արդյունքում։ Ոուսումնասիրվել են մոտ 1․2 մլն մարդու տվյալներ։ Պարզվել է, որ չծխող մարդկանց մոտ, […]

̰
Թրամփը Չինաստանին ու Ռուսաստանին խորհուրդ է տվել կրճատել պաշտպանության ոլորտի ծախսերը

00:48 06.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը կարող են կրճատել պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերի ծավալները՝ դրանցից ստացված գումարներն օգտագործելով երկարատև խաղաղության բերող մեկ այլ ոլորտում: Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լյու Հեն՝ հայտարարելով, որ համաձայն է Թրամփի արտահայտած այս մտքի հետ: «Երեք երկրները կարող […]

̰
Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճին հետևելու համար օտարերկրացիները ցանկանում են տոմսեր գնել

00:32 06.04.2019

Strana.ua -ը հաղորդում է, որ Ուկրաինայի «Օլիմպիական» մարզադաշտի ղեկավարությունը հայտարարել է, որ օտարերկրացիները ցանկանում են տոմսեր գնել  նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճին հետևելու համար: Ըստ «Օլիմպիական»-ի գլխավոր տնօրենի տեղակալի՝ Վիկտոր Անիսիմովի, պաշտոնական էլեկտրոնային փոստերին բազմաթիվ հայտեր են ուղարկվում: «Բոլորը ցանկանում են լինել այնտեղ, խնդրում են տեղեր ամրագրել Ուկրաինայի թե՛ շարքային քաղաքացիները, և […]

̰
Կատուներն իրենց անվանն արձագանքում են, երբ իրենց է ձեռնտու․ գիտնականներ

00:11 06.04.2019

Կատուները տարբերում են իրենց անունն այլ անուններից, ներառյալ մականունները, և արձագանքում են դրան: Բայց ոչ հենց այնպես: Պարզվում է, որ դա անում են միայն հանուն շահի. կամ վարձատրություն ստանալու, կամ չպատժվելու համար: Գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել։ Տերերն ու անծանոթները չորսոտանիներին մականուններ են տվել: Փորձերի ժամանակ կենդանիները ճանաչել են իրենց անունները. նրանցից կեսից ավելին […]

̰
Ո՞րն է ամենավնասակար ապուրը

23:57 05.04.2019

Ռուս սննդաբանները հայտնել են առողջության համար ամենավնասակար ապուրները: РИА Новости-ն հայտնում է, որ այս ցանկում առաջին տեղը, մասնագետների գնահատմամբ, գրավում է «Սոլյանկա»-ն: Սա բացատրվում է նրանով, որ այս ապուրը շատ ճարպոտ է և դժվարամարս: Մասնագետների գնահատմամբ՝ որոշակի զգուշավություն է պետք դրսևորել նաև սնկապուրի նկատմամբ: Սա վերաբերում է հատկապես մարսողական խնդիրներ ունեցող անձանց: Սննդաբանների հաղորդմամբ՝ առողջության […]

̰
Բրիտանական հեղինակավոր Diplomat ամսագիրը դեսպան Արման Կիրակոսյանի մասին հոդված է հրապարակել

22:46 05.04.2019

Բրիտանական հեղինակավոր Diplomat ամսագիրը հոդված է հրապարակել Արման Կիրակոսյանի մասին՝ որպես ՄԹ-ում ՀՀ նորանշանակ դեսպանի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հոդվածում ներկայացվում է Արման Կիրակոսյանի՝ որպես նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության հիմնադիրներից մեկի, Հունաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում և Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում ՀՀ դեսպանի, ինչպես նաև ՀՀ […]

̰
Նախագահ Սարգսյանն այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր

20:42 05.04.2019

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր: Նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է […]

̰
Պերուում չորքոտանի կետի մնացորդներ են հայտնաբերվել. BBC

20:00 05.04.2019

Պերուում գիտնականները հայտնաբերել են ծովային կաթնասունի քարացած մնացորդներ, հաղորդում է ВВС-ն: Հնէաբանները հայտնաբերել են թաղանթավոր թաթերով և սմբակներով չորքոտանի կետի կմախք: Նրանք ենթադրում են, որ ծովային կաթնասունը կարողացել է ոչ միայն լողալ, այլև տեղաշարժվել ցամաքում: Այս «ծովահրեշը» էվոլյուցիայի է ենթարկվել մանր սմբակավոր կաթնասուններից` հասնելով երկնագույն կետի: Նշվում է, որ նրանք կարող էին ունենալ մինչև 4 […]

̰
Իտալացի պատգամավորները ջանքեր կգործադրեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու ուղղությամբ

19:51 05.04.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակությանը` կազմված Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից: Ողջունելով իտալացի գործընկերներին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարն արժևորել է երկու ժողովուրդների միջև ձևավորված դարավոր հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, քաղաքական արժեքների վրա: Արարատ Միրզոյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում վերջին […]

̰
Շվեդ գիտնականները թափանցիկ բնափայտ են ստեղծել

19:30 05.04.2019

Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են թափանցիկ բնափայտ, որը կարող է օգտագործվել շենքերի կառուցման ժամանակ և քիչ էներգիա ծախսել, հաղորդում է The Guardian-ը: Նշվում է, որ նոր նյութն իր հատկությունների շնորհիվ կարող է փոխարինել ապակուն կամ պլաստիկին: Թափանցիկ բնափայտը ոչ միայն ունի բարձր խտություն և թափանցիկություն, այլև ունակ է պահպանել և հաղորդել ջերմություն: «Մենք […]

̰
Բաքուն չի բացառում Սերգեյ Լավրովի մասնակցությունը ԼՂ հարցով բանակցություններին

19:25 05.04.2019

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարող է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը: Այս մասին «Մոսկվա-Բաքու»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Ամենայն հավանականությամբ»,- պատասխանել է նա հարցին՝ արդյո՞ք այդ հանդիպմանը կմասնակցի նաև ռուսական կողմը: Մոսկվայում Մամեդյարովը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որից հետո հանդիպել է ռուս […]

̰
Կուբայում թղթի պակասի պատճառով պարբերականների թիվը կկրճատվի

19:21 05.04.2019

Կուբայում թղթի պակասի պատճառով երկրի մի շարք պարբերականների տպաքանակը կկրճատվի, այդ թվում` երկրի գլխավոր թերթի Granma-ի: Հաղորդվում է, որ թերթը չորեքշաբթի և ուրբաթ օրերին 16 էջերի փոխարեն կհրապարակվի 8 էջով: Մեկ այլ՝ նշանակությամբ երկրորդ՝ Juventud Rebelde պարբերականն էլ շաբաթ օրերին չի հրապարակվի: Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 5-ից ու կվերաբերի մի շարք այլ պարբերականների ևս: […]

̰
BACK_TO_TOP