11:10 30.03.2019
Ուկրաինայում այսօր «լռության օր» է: Մինչև ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչների օգտին ցանկացած քարոզչություն: Ուկրաինայում նախընտրական քարոզարշավն ավարտվել է մարտի 29-ին: Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ այս տարի նախագահական ընտրություններին մասնակցում է 44 թեկնածու: Այս թիվը ռեկորդային է երկրի համար: Նշենք նաև, որ սա թվով 7-րդ նախագահական ընտրություններն […]
10:53 30.03.2019
Մեծ Բրիտանիայում զանգվածային ցույցեր են: Խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են Brexit-ի աջակիցներն ու դրան դեմ արտահայտվողները: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ, 5 մարդ է ձերբակալվել: Մինչ այս, բրիտանական խորհրդարանը երրորդ անգամ չեղարկել էր Եվրամիության հետ Brexit-ի հարցով համաձայնագիրը: Փաստաթղթին դեմ էր քվեարկել 344 պատգամավոր, կողմ՝ 286: Քվեարկության տապալումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ […]
10:46 30.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հաջորդ շաբաթ փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, եթե միջոցներ չձեռնարկվեն ապօրինի ներգաղթյալների մուտքը դադարեցնելու համար: Այս մասին Թրամփը հայտարարել Twitter-ի իր միկրոբլոգում: Նախագահը նշել է, որ Մեքսիկան վատնում է ԱՄՆ-ի գումարները և ոչինչ չի անում: Ավելի վաղ նախագահ Թրամփը երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթ էր ստորագրել, որը նրա […]
10:24 30.03.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը եղել է երկար, հագեցած ու արդյունավետ։ Հանդիպումից հետո այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա հույս է հայտնել, որ այս ամենը շարունակություն կունենա։
09:15 30.03.2019
Լոս Անջելեսում աճուրդում վաճառվել է հանճարեղ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ Հիտլերի կործանարար խելահեղության մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նամակը վաճառվել է 134 000 դոլարով։ Ընդամենը 23 հայտ է ներկայացվել։ Աճուրդում վաճառվել են նաև գիտնականի 2 նամակները՝ գրված 1921-1939 թթ․-ին։ Դրանցից մեկը հասցեագրված է ուռուցքաբան Մորիս Լենցին, որում Էյնշտեյնը շնորհակալություն է հայտնել բժշկին իր աշխատանքի […]
00:54 30.03.2019
Ամերիկացի մի խումբ սենատորներ օրինագիծ են ներկայացրել սենատին, որով առաջարկում է արգելափակել նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել ռուսական C-400 ՀՕՊ համակարգերը ստանալու մտադրությունից։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Այն կրում է «ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանության վերաբերյալ օրինագիծ» անվանումը։ Օրինագծի համահեղինակներն են Օկլահոմա նահանգի սենատոր, հանրապետական Ջեյմս Լենֆորդը, դեմոկրատ […]
00:39 30.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ եմ համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն […]
23:15 29.03.2019
Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով: Վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները իր ամենասպասված հանդիպումների թվում են: «Իսկապես Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային և կարևորագույն իմաստն այն […]
23:01 29.03.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօրվա հանդիպումը: Այս մասին նա հայտարարեց Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Հասկանում եմ, որ թիվ մեկ հետաքրքրությունն այսօրվա հանդիպումն է: Կարող եմ ասել, որ դրական եմ գնահատում նախագահ Ալիևի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է […]
22:26 29.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։ Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և […]
22:02 29.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: […]
21:51 29.03.2019
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Ալեքսանդր Վան Դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ […]
21:29 29.03.2019
Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել․ «Ավստրիան ու Հայաստանն ամուր կապեր ունեն: Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է»: https://twitter.com/sebastiankurz/status/1111676779109015555 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Եվրոպայի ամենաերիտասարդ ղեկավարի՝ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ»:
20:16 29.03.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների «Սքրիփս» ինստիտուտի գիտնականները պարզել են, որ կաթնասունների մոտ լիպազ ֆերմենտի JZL184- արգելակիչը 50 տոկոսով երկարաձգում է կլոր որդերի կյանքը: Այս ֆերմենտը որդերի բջիջներում և հյուսվածքներում քանի որ չի սինթեզվում, գիտնականները պարզել են, որ կյանքի երկարաձգման գործում հիմնական դերը ոչ թե մեկ սպիտակուցից, այլ մի ամբողջ համակարգից է կախված: Ուսումնասիրողներն ընդգծում են, որ […]
20:00 29.03.2019
Ավստրալիայի առափնյա ջրերում ձկնորսը ջրից դուրս է բերել սատկած շնաձկան ահռելի գլուխ, որը կշռել է ավելի քան 100 կգ: Ձկնորսը լուսանկարը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: «Սա այն է, ինչ մնացել է այս մակոշնաձկից: Ցավոք, մենք չենք տեսել, թե ով է պոկել շնաձկան գլուխը, բայց այն անհավանական մեծ չափեր է ունեցել, միայն գլուխը 100 կգ […]
19:51 29.03.2019
Բրիտանական կինոակադեմիան հրապարակել է BAFTA 2019-ին առաջադրված ֆիլմերի ու հեռուստատեսային սերիալների ցուցակը: Անվանակարգերի թվով առաջատարը «Սպանելով Եվային» սերիալն է: Հեռուստատեսային սերիալը Լյուկ Ջաննիգսի վեպերի հատորյակի հիման վրա է նկարահանվել: Այն առաջադրվել է 14 անվանակարգում, այդ թվում` «Լավագույն դրամատիկական սերիալ», «Սերիալային լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի սերիալային լավագույն դերասանուհի»: Անցած տարի սերիալի գլխավոր դերակատարուհուն մարմնավորող Սանդրա Օն […]
19:44 29.03.2019
Սուպերմոդել Բելլա Հադիդը հրապարակել է իր առաջին լուսանկարները, որոնք տարիներ առաջ հայտնվել են Vogue աշխարհահռչակ ամսագրի շապիկին: Նկարները հրապարակվել են մոդելի Instagram-ի էջում: Լուսանկարներում Հադիդի հագին կարճ սպիտակ բլուզ է, որը ունի բարակ ուսակապեր և թևքեր: Մոդելի մազերը գանգուր են, որոնք ծածկում են իր ճակատի մի մասը: Հադիդը բազմաթիվ զարդեր է կրում: 2016թ. արված լուսանկարները […]
19:33 29.03.2019
Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 46 հարց, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի ընթացքին, ծրագրերի իրականացման մեխանիզմներին, թվայնացմանը, ինչպես նաև […]
19:30 29.03.2019
Hubble տիեզերական աստղադիտակի միջոցով մի խումբ տիեզերագնացներ նկարահանել են երկնաքարի անկման անսովոր տեսարան, որը հայտնի է YORP էֆեկտ անվանունով: Այս մասին ասվում է գործակալության կայքում: Hubble տիեզերական աստղադիտակի և այլ աստղադիտարանների տվյալներով՝ փոքր երկնաքարը այնքան արագ էր պտտվել, որ տեղի են ունեցել մատերիայի արտանետումներ: YORP էֆեկտին բնորոշ գիծ է համարվում անսովոր տեսք ունեցող օբյեկտի պտտման […]
19:17 29.03.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երրորդ անգամ չեղարկել է Եվրամիության հետ «Բրեքսիթ»-ի հարցով համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է RT-ն: Տեղեկացնում են, որ այս համաձայնագրի դեմ, որ օրենսդիր մարմին է ներկայացրել Թերեզա Մեյի կառավարությունը, քվեարկել է 344 պատգամավոր, կողմ քվեարկողների թիվը 286 է եղել: Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե խորհրդարանն իր […]
19:13 29.03.2019
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Գաբիթ Բայժանովին՝ Ղազախստանի զինված ուժերին պատկանող Մի-8 ռազմական ուղղաթիռի վթարի կապակցությամբ։ ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են` հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի գործընկեր Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի զինված ուժերին պատկանող Մի-8 ռազմական ուղղաթիռի վթարի մասին, որի կապակցությամբ հայտնում եմ Ձեզ իմ խորազգաց ցավակցությունը […]
19:07 29.03.2019
Իսրայելում ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալ կեղծարարների, որոնք գործարարից 8 մլն եվրո գումար են պահանջել` ներկայանալով որպես Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիան: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Իրավապահները ձերբակալել են կասկածյալներին և հայտնում են, որ այդ երեք չարագործները Ֆրանսիայում իրենց գործունեությունը սկսել են ծավալել 2018-ի սեպտեմբերից: Կեղծարարները զանգել են գործարարներին և ֆրանսիական շուկայի առաջատար […]
18:50 29.03.2019
Հրապարակվել է աշխարհի ամենահայտնի թանգարանների վարկանշային աղյուսակը: Այն հրապարակել է The Art Newspaper թերթը: Հաճախությունների թվով առաջին հորիզոնականը զբաղեցրել է ֆրանսիական Լուվրը: 2018-ին թանգարանի այցելուների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 26 տոկոսով: Շատ մասնագետներ կարծում են, որ դա պայմանավորված է Բեյոնսեի ու Ջեյ Զիի` թանգարանում նկարահանված տեսահոլովակով: Երկրորդ հորիզոնականում Պեկինում գտնվող Չինաստանի ազգային թանգարանն […]
18:41 29.03.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ավստրիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, հրաժարվելով լրագրողների հարցերին պատասխանել, կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ կպատմեն»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահը: Ավելի վաղ հայտնել էինք` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի […]
17:53 29.03.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ կարգավորման հարցի շուրջ բանակցությունները նորմալ են անցել: Այս մասին Փաշինյանը հայտարարել է ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան: «Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է նա՝ մեքենա նստելիս: Ադրբեջանի նախագահին լրագրողները հարց են ուղղել՝ գո՞հ է արդյոք հանդիպման արդյունքներից, սակայն պատասխան չեն ստացել:
17:35 29.03.2019
ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության հակազդման գծով գլխավոր վարչության ղեկավար Օլեգ Իլյինիխի կարծիքով՝ Իրաքում ու Սիրիայում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը կարող է ակտիվանալ ԱՊՀ երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Իլյինիխը հայտարարել է Մոսկվայում՝ «Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային համագործակցության առաջնահերթ խնդիրները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ: Նրա խոսքով` […]
17:27 29.03.2019
Քիչ առաջ ավարտվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, առավել քան երեք ժամ տևած բանակցություններից հետո քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ «Բրիսթոլ» հյուրանոցից, փոքր-ինչ ուշ դուրս եկավ նաև Ադրբեջանի նախագահը։ Կողմերը դեռ որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։
17:13 29.03.2019
Բրիտանացի հայտնի սկանդալային նկարիչ Բենքսիի` քաղաքական թեմատիկայով արված Devolved Parliament «Դեգրադացված խորհրդարան» նկարը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առիթով ցուցադրվել է Բրիստոլի թանգարանում: Այս մասին Բենքսին գրել է Instagram-ի իր էջում: View this post on Instagram . Devolved Parliament I made this ten years ago. Bristol museum have just put it back on […]
17:05 29.03.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցության նոր պայմանագիր է ստորագրել իտալական Macron ընկերության հետ: Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից, պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: Այսպիսով, արդեն 2020 թ. հունվարի 1-ից Macron ընկերությունը պաշտոնապես կդառնա ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Հաղորդվում է, որ առաջիկայում ֆեդերացիան դուրս կգա UEFA Kit Assistance Scheme ծրագրի անդամակցությունից: Այս ծրագրի շրջանակում ՈՒԵՖԱ-ն գույքային […]
16:04 29.03.2019
Հայաստանից արտահանումների գումարային ծավալը ԵԱՏՄ երկրներ 2018 թվականին կազմել է 689 միլիոն դոլար, ինչը 20,7%-ով ավելի է 2017 թվականի ցուցանիշից, և ընդհանրապես ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում: Հայաստանից արտահանվող ապրանքների ամենամեծ չափաբաժինը, որը կազմում է 19,6%, հասնում է ռուսական շուկա: Իսկ այդ ապրանքատեսակների մեջ մեծ մաս են կազմում գյուղմթերքն ու տեքստիլ արտադրանքը: Հայկական գյուղմթերքը՝ մրգերը, […]