19:13 26.03.2019
Չինացի ուսանողուհին զարմացրել է համացանցի օգտատերերին իր մկանոտ կազմավածքով և բոդիբիլդինգում իր հաջողություններով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Նշվում է, որ չինուհին մանուկ հասակում շատ ամաչկոտ է եղել և երբ իմացել է բոդիբիլդինգի առաջնության մասին, հասկացել է, որ եկել է բարդույթների հաղթահարման ժամանակը: Աղջիկը պատմել է, որ բոդիբիլդեր կանանց կազմվածքը տպավորել է իրեն […]
18:53 26.03.2019
Ամերիկյան Facebook ընկերությունն իր սոցիալական ցանցում ոչ հավաստի տեղեկության տարածման դեմ պայքարի շրջանակում 2600-ից ավելի էջ, ֆեյսբուքյան խմբեր և օգտահաշիվներ է ջնջել, այդ թվում` Ռուսաստանի և Իրանի հետ կապված: Ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ու իրանական էջերը կապված չէին միմյանց հետ, սակայն կիրառում էին նման մարտավարություն` մարդկանց մոլորեցնելու համար ցանցում էջեր […]
18:15 26.03.2019
Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն, միևնույն ժամանակ, նրան բժիշկները խորհուրդ են տվել աշխատանքի դուրս գալուց առաջ վերջնական կազդուրվել: Այս մասին դերասանի ֆեյսբուքյան խմբում գրառում է կատարել Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը: «Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը լավ է: Ինչպես ինքն է ասում, «անձնագրի տվյալների համաձայն»: Լրագրողների հետ չի շփվում, ամեն օր դուրս է գալիս զբոսանքի, […]
17:57 26.03.2019
Մայիսյան տոների ընթացքում Մոսկվայից տարբեր ուղղությունների ավիատոմսերը գնային աճ են արձանագրել: Այս մասին ուսումնասիրությունը կատարել են «Kupibilet» ընկերության մասնագետները: Հաղորդվում է, որ 2018 թվականի համեմատ թանկացել են ամենատարբեր հանրահայտ երթուղիներ, այդ թվում` Երևան չվերթների տոմսերը: Մասնավորապես, եթե նախորդ տարի Մոսկվայից Երևան հետադարձ չվերթի տոմսն արժեցել է 13․000 ռուբլի, ապա այս տարի տոմսի գինը 13.400 ռուբլի […]
16:38 26.03.2019
Գերմանիայի վեց քաղաքներում ահազանգ է ստացվել քաղաքապետարանի շենքերի (ռատուշա) պայթեցման մասին: Այս մասին հայտնում է Die Welt թերթը: Թերթը նշում է, որ մարդկանց տարհանել են Աուգսբուրգի, Գետտինգենի, Կայզերսլաուտերնեի, Նոյնկիրհենի, Ռենդսբուրգի և Հեմենիցեի քաղաքապետարաններից: Մասնավորապես Աուգսբուրգում ոստիկանական մեծ ուժեր են հավաքել և այդ քաղաքում ոչ միայն մարդկանց տարհանել են, այլև կանգնեցրել հարակից վայրերի երթևեկությունը: Վերոնշյալ քաղաքներում […]
16:34 26.03.2019
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները պահանջել են մինչև ապրիլի 2-ը հրապարակել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ամբողջական զեկույցը, որը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններում «Ռուսաստանի միջամտությանը»: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Նրանք իրենց նամակում նշել են, որ ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը` կապված հետաքննության հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Բարը […]
16:30 26.03.2019
Սիրիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշման դեմ` Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեր էլ-Զորի, Ղամիշլիի ու այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
16:28 26.03.2019
Հայաստանը, որը փոքր երկիր է, սակայն ունի մեծ մարդկային կապիտալ, հանդես է գալիս մեծ հավակնություններով՝ հաստատելու աշխարհում իր դերը՝ հաշվի առնելով այդ երկրի ավանդական ներուժը գիտական կատարելության, ստեղծարարության և մտավոր կարողությունների ոլորտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» («Summit of Minds») պաշտոնական կայքը, որն արդեն պաշտոնապես հրապարակել է […]
16:20 26.03.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը մարտի 26-ին Ազգային ժողովում ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ նշեց՝ չի բացառվում ռիսկը, որ կարող են սեզոնայնության ժամանակ, երբ մաքսատուրքի նվազեցում է տրված, ապրանքները բերել, պահեստավորվել, հետո վաճառել: «Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև լինել տրանզիտ երկիր, ապրանքները բերեն, պահեստավորվեն, մտավախությունները կան, ու եթե մենք ունենանք […]
16:06 26.03.2019
Եվրամիությունում ավտոմեքենաները կունենան «սև արկղ»: Ինչպես տեղեկացնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը և Եվրահանձնաժողովը համաձայնության են եկել, ըստ որի` 2022 թվականից Եվրամիության տարածքում վաճառվող ավտոմեքենաները կունենան «սև արկղեր»: Ավտոարտադրողների վրա պարտականություն է դրվել: Նրանք ստիպված կլինեն թեթև և բեռնատար ավտոմեքենաներում մոնտաժել նոր արգելակման, արագությունը սահմանափակող համակարգ և ճանապարհային անվտանգության ժամանակակից միջոցներ: Ինչպես մեկնաբանում […]
15:40 26.03.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ Ավստրիայի Հանրապետություն կգործուղվի ՀՀ կառավարական պատվիրակություն: Այս մասին նշված է E-gov.am-ում: Ինչպես երևում է փաստաթղթից՝ պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) կմեկնի 2019 թվականի մարտի 28-29-ը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու մարտի 29-ին՝ Վիեննայում: Փաշինյանն ու […]
15:30 26.03.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Գոլանի բարձունքների հետ կապված կազմակերպության դիրքորոշումը չի փոխվել: Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը սա հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ` ճանաչելով Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք: «Գլխավոր քարտուղարի համար պարզ է, որ Գոլանի կարգավիճակը չի փոխվել: Գոլանի հարցով ՄԱԿ-ի քաղաքականությունն […]
15:19 26.03.2019
Հրշեջներին հաջողվել է մարել Բաքվի «Դիգլաս» առևտրի խոշոր կենտրոնում բռնկված հրդեհը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությանը: Զոհեր չկան: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ Բաքվի «Դիգլաս» առևտրի կենտրոնում առավոտյան հրդեհ էր բռնկվել: 4 հարկանի կենտրոնի շենքից մարդկանց անմիջապես տարհանել էին: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր […]
15:05 26.03.2019
Ղրղըզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի աշնանը: Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ հայտնել է Ղրղըզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սըդըկովը: «Անկասկած, ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա, քանի որ մենք այդ հեղինակավոր և սոլիդ կազմակերպության նախագահն ենք: Մենք ծրագրում ենք գագաթնաժողովն անցկացնել այս տարվա աշնանը»,- ասել էՍըդըկովը: Նա նաև նշել է, որ բանակցություններ են ընթանում […]
14:29 26.03.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 2006 թվականին Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների անհատական հայցը: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: Դատարանի որոշմամբ՝ Վրաստանի այն քաղաքացիներին, որոնց 2006 թվականին ձերբակալել են վարչական կարգով և արտաքսել, Ռուսաստանը պետք է վճարի 2000-ից 15000 եվրո: Վճիռը ընդունվել է դատավորների միաձայն որոշմամբ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2006 թվականին Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների […]
13:58 26.03.2019
Կին տիեզերագնացներ Էնն Մաքլեյնը և Քրիստինա Կոխը մարտի 29-ին պետք է դուրս գային բաց տիեզերք, սակայն նրանց թռիչքը հետաձգվել է սաղավարտի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկանում ենք NASA-ի պաշտոնական կայքից: Առաջին անգամ տիեզերք մեկնելուց հետո Էնն Մաքլեյնը որոշել էր, որ իրեն ավելի հարմար է կրել միջին չափի սաղավարտ, սակայն վարչությունում հայտնել են, որ այդ չափի […]
13:57 26.03.2019
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում միմյանց են բախվել 3 ավտոբուսներ: Զոհվել է 2 մարդ, ևս 27-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը: Զոհերից մեկը 26-ամյա աղջիկ է, մյուսը` ավտոբուսներից մեկի 66-ամյա վարորդը: Բախման հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող շտապօգնության ու թեթև մարդատար մեքենաներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
13:48 26.03.2019
Մոսկվայում՝ սեփական բնակարանում, հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության 59-ամյա գեներալ-մայոր Սերգեյ Սոկոլովի դին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: «Նա Ռուսաստանի Ազգային անվտանգության ծառայության 10-րդ բաժնի նախկին աշխատակից էր, ավելի ուշ դարձել է Անվտանգության դաշնային ծառայության վարչություններից մեկի պետը»,- հայտնում է Mash Telegram ալիքը: Ըստ տեղեկությունների՝ Սոկոլովի դին հայտնաբերել են Մոսկվայի հյուսիսում գտնվող նրա […]
13:34 26.03.2019
Ադրբեջանում մարտի կեսերին անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են բելառուսական «ԱԳԱՏ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր, հայտնում է «ՌազմԻնֆոն»: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազերիդիֆենս» մասնագիտացված կայքը։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ադրբեջանը Բելառուսից այս համակարգերը գնել է այս տարվա փետրվարին՝ Աբու Դաբիում կայացած IDEX-2019 ցուցահանդեսից հետո։ Աղբյուրը ներկայացրել է մեկ կադր զորավարժության ընթացքից, […]
12:42 26.03.2019
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ թուրքական կործանիչները հետապանդել են իր ուղղաթիռը, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովում գտվող հեռավոր կղզիներից մեկը` Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է մասնակցեր Հունաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին, հայտնում է Protothema պարբերականը: Ցիպրասը հայտարարել է, որ իրեն «շնորհավորել են» թուրքական կործանիչները, որոնք խախտել են հունական օդային […]
12:14 26.03.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել են, որ երկրի իշխանությունները հիանալի հասկանում են հանրության ակնկալիքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) հույս են հայտնել, որ Հայաստանում սպասվող բարեփոխումները կհանգեցնեն հստակ և զգալի արդյունքների: Համազեկուցողները ողջունել են Ազգային ժողովին […]
11:28 26.03.2019
Կանադան չի ճանաչի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի մշտական վերահսկողությունը. այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Միջազգային իրավունքների համաձայն` Կանադան չի ճանաչում Իսրայելի մշտական վերահսկողությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: «Կանադայի այս դիրքորոշումն անփոփոխ է մնում»,- հաղորդել է կանադական տեղեկատուն՝ ընդգծելով, որ ուժող սահմանների որոշումը արգելված է միջազգային իրավունքով, սահմանների միակողմանի փոփոխության մասին […]
10:55 26.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ այդ փաստաթուղթը դեռ պետք է ստորագրվեր տասնամյակներ առաջ: Այդ առիթով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին և նվիրել Գոլանի բարձունքներում պատրաստված գինի։ «Ես Ձեզ բերել եմ բարձրակարգ գինի Գոլանի բարձունքներից: Հասկանում […]
10:24 26.03.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չորեքշաբթի կանցկացնի մի քանի քվեարկություն` որոշելու համար, թե Brexit-ի որ տարբերակին են աջակցում: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրը հայտնել է, որ խորհրդարանի պատգամավորները կարտահայտեն իրենց դիրքորոշումն այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են Brexit-ից հրաժարվելը, երկրորդ հանրաքվե անցկացնելը և ԵՄ-ի կազմից առանց համաձայնության դուրս գալը: Հավելենք, որ Համայնքների պալատն արդեն 2 անգամ […]
08:13 26.03.2019
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը թույլատրել է ՊՆ բյուջեից 1 մլրդ դոլար օգտագործել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ՊՆ կայքում։ Նման քայլը կոչված է աջակցելու Ներքին անվտանգության հարցերով նախարարությանը, սահմանային ու մաքսային ծառայություններին։ Նշվում է, որ հատկացված միջոցները կծախսվեն ԱՄՆ հարավային սահմանին մոտ 90 կմ երկարությամբ պատի հատվածի կառուցման, […]
08:02 26.03.2019
Վենեսուելայում էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական զանգվածային խափանումն է գրանցվել։ Երկրի իշխանությունները հայտնել են էներգամատակարարող ազգային համակարգի վրա կատարված հերթական հարձակման մասին՝ կրկին մեղադրելով ԱՄՆ-ին։ Երկրի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ հոսանքազրկվել են առնվազն 17 նահանգներ, երկրի տարածքի 57 տոկոսը զրկվել է ինտերնետ կապից։ Նրա խոսքերով՝ Մադուրոյի ռեժիմն օգտագործում է նման պահերը՝ ապատեղեկատվություն […]
07:46 26.03.2019
Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի հետ կրակի փոխադարձ դադարեցման մասին։ Նշվում է, որ մի քանի ժամ շարունակված հրթիռային հարվածներից հետո նման պայմանավորվածություն հաջողվել է ձեռք բերել Եգիպտոսի միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իսրայելական կողմը դեռևս չի մեկնաբանում այս թեման։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իսրայելի ավիացիան հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի […]
07:36 26.03.2019
Իսրայելի ավիացիան հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Խանի գրասենյակին։ Շենքը լիովին ավերվել է։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Maan գործակալությունը։ Բացի այդ, հաղորդդվում է, որ ավիահարվածների են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի զինված թևի դիրքերը։ Եվս մեկ հրթիռ ընկել է Գազայի արևելքում բնակելի տներից մեկի վրա։ Տուժածների մասին չի հաղորդվում։ Իսրայելական հարվածներին ի պատասխան՝ Գազայի հատվածում […]
07:18 26.03.2019
Սիրիայում 3 ռուս զինվորական է զոհվել։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրանք զոհվել են փետրվարի վերջին՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ զինվորականները հայտնվել էին պաշարման մեջ, երբ Դեր Զորում մարդասիրական օգնություն մատակարարելուց հետո մեքենայով վերադառնալիս են եղել։ Ծավալված մարտից հետո զինվորականները անհետացել էին։ Նրանց դիերը տեղափոխվել են Ռուսաստան։ Ռազմական գերատեսչությունից հայտնում են, […]
01:00 26.03.2019
71-ամյա բրիտանուհի Մերլին Բերսին, որը համարվում է բուրլեսկի ամենատարեց պարուհին, մասնակցում է էրոտիկ շոուների: Ընդ որում, նա բուրլեսկով սկսել է հետաքրքրվել 70 տարեկանում: Բերսին խոստովանել է, որ ամուսնու մահից հետո հասկացել է, որ չի ապրում, այլ գոյատևում է: Կյանքի հանդեպ պատկերացումները փոխվել են, երբ պատահաբար տեսել է բուրլեսկ պարը: Իր տարիքը նա խոչընդոտ չի համարել […]