TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Քենիացի հոգևորականը ճանաչվել է աշխարհի լավագույն ուսուցիչ

00:48 26.03.2019

Դուբայի կառավարությունը տեղեկացրել է, որ Global Teacher Prize-ի աշխարհի լավագույն ուսուցիչ է ճանաչվել 36-ամյա քենիացի հոգևորական Փիթեր Տաբիչին: Նշվում է, որ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 23-ին: Ուսուցչին, որպես մրցանակ, 1 մլն դոլար են տվել: Հայտնի է, որ Տաբիչին մաթեմատիկա ու ֆիզիկա է դասավանդում գյուղական դպրոցում:

̰
Ացտեկների տաճարում կատարված զոհաբերությունները՝ նոր բացահայտումների սկիզբ

00:30 26.03.2019

Տասնամյակների պեղումների ընթացքում ացտեկների թագավորական դամբարան մինչ օրս չէր հայտնաբերվել:

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է հեռուստաընկերության թղթակիցը թքում ձեռքերին և հարթեցնում մազերը

00:20 26.03.2019

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է հեռուստաընկերության թղթակիցը թքում ձեռքերին և հարթեցնում մազերը: Մեթ Բրեդլին չի զգացել, որ արդեն ուղիղ եթերում է: Հաղորդվել է, որ միջադեպի մեղավորը թողարկման ռեժիսորն է եղել, որը ժամանակից շուտ է եթեր տվել թղթակցի կադրը: Տեսանյութը միայն Twitter-ում արդեն 8 միլիոն դիտում ունի: Բազմաթիվ մեկնաբանությունների թվում նաև այս մեկը կա. […]

̰
38-ամյա փոստատարը դիահերձարանի ճանապարհին վերակենդանացել է

00:01 26.03.2019

Անգլիացի փոստատար Ժոաո Առաուժոյին անվանում են հրաշք-մարդ: Այս անվանումը Ժոաոն ստացել է մոտ 10 տարի առաջ, սակայն միայն հիմա է որոշել պատմել իր հետ տեղի ունեցած բացառիկ պատմությունը: Այդ ճակատագրական օրը Ժոաոն կնոջ հետ եղել է ավտոմեքենայում ու հանկարծ իրեն վատ է զգացել: Սուր ցավեր է զգացել կրծքավանդակի շրջանում և կորցրել է գիտակցությունը: Դեպքի վայր […]

̰
ՌԴ  շրջաններից մեկի դիահերձարանում մի քանի տոննա մանկական սնունդ է հայտնաբերվել

23:47 25.03.2019

ՌԴ Խանտի-Մանսիյսկ ինքնավար շրջանի Յուգորսկ քաղաքի դիահերձարանում մի քանի տոննա մանկական սնունդ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է շրջանային ժողովի պատգամավոր Անտոն Պանտինը, որը ոստիկանության աշխատակիցների հետ մասնակցել է դիահերձարանում իրականացված ստուգումներին: Ահազանգը հնչեցրել էր տեղի բնակիչներից մեկը: «Այս հիմնարկությունն աշխպատում է իր բնականոն հունով: Թե՛ դիահերձարանը, թե՛ դատաբժշկական փորձագիտական բաժանմունքը աշխատում են ամեն օր: […]

̰
Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ

22:54 25.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ կապակցությամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, սակայն, չի ընդունում նման մոտեցումը։ «Դա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ»,- հայտարարել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ։ Դեռ մարտի 21-ին էր ԱՄՆ նախագահը հայտարարել, որ անհրաժեշտ […]

̰
Թրամփի կուսակցության կոնգրեսականը սատարելու է Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման բանաձևին

22:33 25.03.2019

ԱՄՆ-ում հայկական ասամբլեայի ներկայացուցիչները (Armenian Assembly of America) հանդիպել են Հանրապետական կուսակցության կոնգրեսական Թեդ Լյուին, որին իրենց շնորհակալությունն են հայտնել՝ հայկական սփյուռքին մտահոգող հարցերում աջակցություն ցուցաբերելու համար, գրում է Rusarminfo-ն: «Թեդ Լյուն պատմել է հայկական ասամբլեային, որ Կոնգրեսի 116-րդ նստաշրջանի ժամանակ մտադիր է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Նա նաև պատրաստ է ստորագրել կոնգրեսականներ Պալլոնեի, […]

̰
ՌԴ-ում հարգել են Կեմերովոյում 60 մարդու կյանք խլած հրդեհի զոհերի հիշատակը

22:09 25.03.2019

Հետաքննության շրջանակներում հարուցվել է 3 քրեական գործ:

̰
Լավրովն ու Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վենեսուելայում տիրող իրավիճակը

20:29 25.03.2019

Պոմպեոն իր ռուս գործընկերոջն ասել է, որ ԱՄՆ-ն և տարածաշրջանի երկրները անգործ չեն հետևի, մինչ Ռուսաստանը լարվածություն է առաջացնում Վենեսուելայում:

̰
Նորվեգիայում բացվել է ԵՄ-ում առաջին ստորջրյա ռեստորանը

19:40 25.03.2019

Նորվեգիայում բացվել է Եվրոպա մայրցամաքում առաջին ստորջրյա ռեստորանը, հաղորդում է РГ-ն: Ռեստորանը գտնվում է Բալի ավանում և կոչվում է Under, որը թարգմանաբար նշանակում է «ներքևում»: Ստորջրյա ռեստորանը գտնվում է Հյուսիսային ծովի մակերևույթից մի քանի մետր ցածր` Նորվեգիայի հարավային ափին: Ռեստորանը կառուցվել է խորտակված լաստանավի մեջ, որն ափին է միացված 33,5 մետրանոց բետոնե կոնստրուկցիայով: Ջրային ռեստորանը կարող […]

̰
Նատալյա Օրեյրոն Ուրգանտին ցուցադրել է «Երևան» դաջվածքը

19:36 25.03.2019

Ուրուգվայցի հայտնի երգուհի Նատալյա Օրեյրոն «Երեկոյան Ուրգանտ» շոուի հյուրն է եղել և եթերում ցուցադրել է իր մեջքին արված դաջվածքը, որում ներկայացված են երգչուհու համերգային շրջագայության քաղաքները: Այդ քաղաքների մեջ կա նաև Երևանը: Ուրգանտը հարցրել է, թե հյուրախաղերի ընթացքում չի՞ կարոտի երգչուհին իր ամուսնուն. և Նատալյան պատասխանել է, որ ամուսինը Հայաստան է ժամանելու: «Երբ ես Հայաստանում […]

̰
Հրաձգություն Չինաստանում․ կա 5 զոհ

19:26 25.03.2019

Չինաստանի հյուսիսում` Ներքին Մոնղոլիայում անծանոթը կրակ է բացել, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, հաղորդում է АР-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Այս պահին դեպքի մանրամասները ճշտվում են: Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս երեքը` վիրավորվել:      

̰
Մոլորված փղի զբոսանքը չինական քաղաքում մեծ իրարանցում է առաջացրել

19:23 25.03.2019

Երիտասարդ արու փղին խմբից հեռացրել է ավելի մեծ փիղը:

̰
Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ

19:10 25.03.2019

Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը Հայաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ` 30 օր ժամկետով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Մոնտենեգրոյի CDM պորտալը: ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր Մոնտենեգրոյում մնալ առանց վիզայի` անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ դեպքում: Մոնտենեգրոն ամեն տարի այդ ժամանակահատվածում սահմանում է առանց վիզայի ռեժիմ երկրում զբոսաշրջությունն ակտիվացնելու համար:

̰
Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է շունը «ուտում» բարձրախոսն ու փախչում

18:32 25.03.2019

Համացանցում զվարճալի տեսանյութ է տեղադրվել, որտեղ շունը «կծում է» լրագրողի կողմից իրեն պարզված բարձրախոսը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեսանյութի հեղինակներն ավստրալական Network 10 Perth լրատվական ծառայության աշխատակիցներն են եղել: Լրագրողը հարցն ուղղելուց հետո բարձրախոսն ուղղել է կենդանու կողմը, ու մի վայրկյանում շունը բերանն է առել սարքի մի հատվածն ու փախել հարցազրույցի վայրից: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ […]

̰
Նրա աուրան շատ ուժեղ է. հայազգի մարզիկը` Պուտինի հետ համատեղ լուսանկարի մասին

18:00 25.03.2019

Ռուսաստանցի խառը մարտարվեստի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը պատմել է առաջիկայում Դաղստանի ներկայացուցչի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին, հայտնում է «Матч.ТВ»-ն: Հայազգի մարզիկը պատմել է, թե ինչպես է անցած մրցումների ընթացքում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք երկու մրցումներում տեսնվել ենք: Այս նկարում նա ասաց՝ «Կեցցե՛ս, լավ մենամարտ էր»: Երկրորդ անգամ արդեն չեմ հիշում՝ ինչ […]

̰
Ինդոնեզիայում գործարկվել է մետրոպոլիտենի առաջին ճյուղը

17:26 25.03.2019

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում գործարկվել է մետրոպոլիտենի առաջին ճյուղը: Այս մասին հայտնում է NHK-ը: Մետրոն այս երկրում նոր փոխադրամիջոց է: 16 կմ երկարությամբ ձգվող ուղին քաղաքի կենտրոնով միմյանց է կապում հյուսիսային ու հարավային ծայրամասերը: Ենթադրվում է, որ այսկերպ հնարավոր կլինի որոշակի թեթևացնել քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը:

̰
ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով կկարողանան մեկնել Թուրքիա

17:08 25.03.2019

Թուրքիայի և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով Թուրքիա այցելելու հնարավորություն տալու հարցը: Այս մասին հաղորդում է Rbc.ru-ն: Հիշեցնենք, որ 2019թ. հայտարարվել է Մշակույթի ու զբոսաշրջության տարի Ռուսաստանի և Թուրքիայի համար: Մարտի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնելու է Անթալիա, որտեղ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիա մուտքի […]

̰
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ

16:42 25.03.2019

Մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021թթ․ կայանալիք 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար։ Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից: Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է, որի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց […]

̰
Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկու հեղինակությունը գերազանցում է 30 տոկոսը

16:36 25.03.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկու հեղինակությունն արդեն գերազանցում է 30 տոկոսը: Նման տվյալներ են ստացվել Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի անցկացրած սոցհարցման արդյունքում: Ըստ հարցման արդյունքների՝ այն մարդկանցից, ովքեր արդեն կողմնորոշվել են և գնալու են քվեարկելու, 32,1 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Զելենսկուն: Առաջին եռյակում են Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (17,1%)  և «Բատկիվշչինա» […]

̰
Ֆրանսիայում Վանուատուի դեսպանը սեռական ոտնձգության համար զրկվել է հավատարմագրից

15:53 25.03.2019

Բողոքը ներկայացրել է Ֆրանսիայի քաղաքացուհի, առևտրի կենտրոնի սեփականատերը:

̰
Իսրայելը հավելյալ ուժեր է կենտրոնացնում Գազայի հետ սահմանին

15:00 25.03.2019

Իսրայելի կենտրոնական հատվածում տեղի ունեցած հրթիռակոծությունից հետո այդ երկրի իշխանությունները հավելյալ ուժեր են կենտրոնացնում Գազայի հետ սահմանին: Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հայտարարության մեջ: «Գլխավոր շտաբի պետի կողմից իրավիճակի գնահատումից հետո մենք այժմ հարավային հրամանատարության տարածք երկու լրացուցիչ բրիգադ ենք ուղարկում: Որոշակի միավորների պահեստազորայինների մոբիլիզացիա է կատարվում»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: […]

̰
Թուրքիան մտադիր է Գոլանի բարձունքների հարցը քննարկման թեմա դարձնել ՄԱԿ-ում. Էրդողան

13:35 25.03.2019

Անկարան մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Twitter-ում գրել էր, որ Վաշինգտոնը պետք է ճանաչի Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: Ըստ նրա՝ ժամանակն է նման քայլի դիմել՝ Իսրայելի և ամբողջ […]

̰
Արամ Ա կաթողիկոսը կմեկնի Հալեպ` վերաօծելու Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին

12:43 25.03.2019

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը առաջիկա օրերին կմեկնի Հալեպ: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: Կաթողիկոսը կատարելու է Հալեպի մայր եկեղեցու` Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցու վերաօծման արարողությունը: «Սուրիո հայությունը մնաց կանգուն իր ցավին և տառապանքին մեջ: Եվ այսօր, հազար Փառք Աստուծո, Սուրիո հայությունը սկսած է իր հավաքական […]

̰
Շոտլանդացիները ցանկանում են Մեծ Բրիտանիայից անկախության երկրորդ հանրաքվե անցկացնել

12:34 25.03.2019

Անկախության ցույցը Շոտլանդիայում անցկացվում է Brexit-ի հարցում անորոշության ֆոնին:

̰
Արքայազն Չարլզը պատմական այց է կատարել Կուբա

12:16 25.03.2019

Ուելսի արքայազն Չարլզը և նրա տիկին, Քորնուոլի դքսուհի Կամիլան ժամանել են Հավանա: Նրանք բրիտանական արքայական ընտանիքի առաջին անդամներն են, որ պաշտոնական այցով մեկնել են Կուբա: Արքայական զույգը ծաղկեպսակ է դրել Կուբայի ազգային հերոս, պոետ Խոսե Մարտիի հուշարձանին, այնուհետև մասնակցել երկրի նախագահի կողմից տրված պաշտոնական ճաշին: Կուբայում արքայազն Չարլզը և նրա տիկինը կանցկացնեն 3 օր. նրանք […]

̰
Նեթանյահուն փոխում է ԱՄՆ այցի օրակարգը և ժամանակից շուտ վերադառնում հայրենիք

12:00 25.03.2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կրճատում է ԱՄՆ այցի ժամկետը և վերադառնում հայրենիք, որպեսզի կառավարի Գազայի հատվածում հնչած կրակոցներին հասցվելիք ուժային պատասխանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկուշաբթի առավոտյան պաղեստինյան հրթիռն ընկել է երկրի կենտրոնական՝ խիտ բնակեցված հատվածում գտնվող բնակելի շենքի վրա. յոթ անձ վիրավորվել է, նրանց թվում երեխաներ կան: Վարչապետի՝ ԱՄՆ […]

̰
Գուաիդոն սկսել է «Ազատություն» գործողությունը, որը վերջ կդնի ուզուրպացիային

11:54 25.03.2019

Գուաիդոն մտադիր է ստեղծել անցումային կառավարություն:

̰
Ղազախստանի նավթահանքում խոշոր հրդեհ է բռնկվել

11:31 25.03.2019

Ղազախստանի արևմուտքում գտնվող նավթի հանքավայրում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները: Երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչ Նուրսուլթան Նուրահմետովն ասել է, որ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 7:10 րոպեին և ընդգրկել 900 քմ տարածք: Հրդեհի բոցերի բարձրությունը կազմել է 10 մ: Հրդեհը մարելու համար գործի է դրվել 4 մարտական հաշվարկ:  

̰
Սիրիայում NBC News-ի նկարահանող խմբից ոչ հեռու ական է պայթել

11:20 25.03.2019

Սիրիայում ամերիկյան NBC News հեռուստաալիքի նկարահանող խմբից ոչ հեռու ական է պայթել: Պայթյունի հետևանքով մահացել է լրագրողների հետ աշխատող տեղացի վարորդը: NBC հեռուստաընկերության ղեկավարը տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցություն է հայտնել վարորդի ընտանիքին ու հարազատներին: Թե Սիրիայի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել պայթյունը, առայժմ չի հաղորդվում: Այս մասին հաղորդում է NBC-ն: Հիշեցնենք, որ Սիրիայում ԱՄՆ […]

̰
BACK_TO_TOP