TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նազարբաևի դուստրն առաջարկել է երեխաներին էքսկուրսիաների տանել մանկատներ, որ ցույց տան «խեղված» երեխաներին ու չմտածված սեռական կյանքի հետևանքը

11:15 25.03.2019

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը կարծում է, որ ժամանակ առ ժամանակ պետք է էքսկուրսիաներ կազմակերպել մանկատներ կամ ինտերնատներ, որտեղ հաշմանդամ երեխաներ են ապրում: «Դա նրա համար է, որ երեխաները տեսնեն՝ որն է չմտածված սեռական կյանքի հետևանքը: «Խեղված» երեխաներին ցույց տալն ավելի լավ է «աշխատում», քան դասախոսությունների և զրույցների վրա մի քանի ժամ ծախսելը»,-ասել է […]

̰
Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է. ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչություն

11:10 25.03.2019

2019 թվականի մարտի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ […]

̰
Գազայից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակել. կան վիրավորներ

10:38 25.03.2019

Հրթիռներն ընկել են Թել Ավիվից հյուսիս ընկած Միշմերեթ քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա:

̰
Մարդասիրական օգնությամբ բեռնված ՌԴ ռազմական ինքնաթիռները վայրէջք են կատարել Վենեսուելայում

09:14 25.03.2019

Մոտ 35 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված ռուսական Իլ-62 և Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռները վայրէջք են կատարել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի միջազգային Մայկետի օդանավակայանում։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Կարակաս են ժամանել նաև 99 զինվորականներ՝ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Վասիլի Տոնկոշկուրովի գլխավորությամբ։ ՌԴ ՊՆ-ն չի մեկաբանում ռուսական ինքնաթիռների՝ Վենեսուելա ժամանելու տեղեկությունը։ Առցանց ծառայություների տվյալներով՝ ինքնաթիռները […]

̰
Ճապոնիայի ամերիկյան ռազմաբազայում պայթյուն է որոտացել

08:43 25.03.2019

Անհայտ անձը ներխուժել է Ճապոնիայի հարավային Օկինավա կղզում գտնվող «Քեմփ-Ֆոսթեր» ամերիկյան բազա և պայթյուն իրականացրել Ճապոնիայի ՊՆ ներկայացուցչության գրասենյակի մոտ։ Այս մասին հայտնում է տեղի NHK հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ բազայի տարածք անծանոթը ներխուժել է ցանկապատը կտրելու միջոցով։ Նա այնտեղ գազի բալոն է պայթեցրել։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Պատճառված նյութական վնասի չափը չի հստակեցվում։ Ոստիկանությունը […]

̰
Մեքսիկայով դեպի ԱՄՆ սահման է շարժվում միգրանտների ևս մեկ խոշոր քարավան

08:29 25.03.2019

Կենտրոնական Ամերիկայի երկրների միգրանտների հերթական խոշոր քարավանը Մեքսիկա-Գվատեմալայի սահմանից ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ։ Միգրանտների թիվը հասնում է 1200-ի։ Այս մասին հայտնում է Noticias24 պորտալը։ Նշվում է, որ միգրանտների թվում կան նաև Կուբայի քաղաքացիներ։ ԱՄՆ սահման շարժվելով՝ միգրանտներն ակնկալում են ապաստան ստանալ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 թվականին ավելի քան 260 մարդ է զոհվել՝ […]

̰
Թաիլանդի ընտրություններում առաջատար են զինվորականների կողմնակիցները

08:15 25.03.2019

Կիրակի Թաիլանդում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են։ Քվեաթերթիկների 89 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը զինվորականների կողմնակիցներն են «Պալանգ Պրաչարատ» կուսակցությունից։ Նրանք ստացել են ընտրողների առնվազն 7 միլիոնի աջակցությունը, մինչդեռ նրանց հիմնական մրցակից՝ «Փհեու Թայ» կուսակցության ներկայացուցիչները՝ 6․6 մլն-ի աջակցությունը։ Այս մասին հայտնում է երկրի ընտրական հանձնաժողովը։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 80 տոկոս։ Ինչպես ավելի […]

̰
Էրդողանն առաջարկել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխել թանգարանից մզկիթի

07:59 25.03.2019

Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել թանգարանից մզկիթի, որպեսզի այնտեղ հնարավոր լինի անվճար այցելել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այժմ մուտքը տաճար-թանգարան արժե մոտ 10 դոլար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Բոլոր դավանանքների հետևորդ զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մուտք գործել հարևանությամբ գտնվող Կապույտ մզկիթ։ Նույնը կարելի է անել Սուրբ […]

̰
Ռումինիան ԵՄ միակ անդամն է, որը որոշել է Իսրայելում դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ

07:45 25.03.2019

Ռումինիան Եվրամիության միակ անդամն է, որը որոշել է Իսրայելում  դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Տեղափոխության մասին հայտարարել է Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեն՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ում՝ Հասարակական հարաբերությունների հարցերով ամերիկա-իսրայելական կոմիտեի լսարանի առջև։ Անցած տարի այդ հարցը վեճեր էր առաջացրել Ռումինիայում։ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ գործարկվել է դեսպանության տեղափոխման հարցի վերլուծման ու գնահատման գործընթաց։

̰
Հոնդուրասը ճանաչել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք

07:31 25.03.2019

Հոնդուրասի իշխանությունները հայտարարել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Խուան Էռնանդեսը։ Նրա խոսքով՝ Հոնդուրասի առաջին քայլը կլինի Երուսաղեմում առևտրային ներկայացուցչության անհապաղ բացումը։ Նշենք, որ Պաղեստինը հավակնում է քաղաքի արևելյան հատվածին, այդ իսկ պատճառով Գազայի հատվածի հետ սահմանին պարբերաբար տեղի են ունենում իսրայելական բանակի հետ պաղեստինցիների բախումներ։

̰
Մյուլլերը չկարողացավ ապացուցել Ռուսաստանի հետ Թրամփի կապը

07:18 25.03.2019

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը չի կարողացել 2016 թվականի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի դավադրության ապացույցներ գտնել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը նաև նշել է, որ Մյուլլերը չի կարողացել վերջնական պատասխանել՝ Թրամփը խոչընդոտե՞լ է արդարադատությանը։ Այդ իսկ պատճառով հետաքննության արդյունքներով որևէ մեղադրական եզրակացություն չի ստացվել։ Միևնույն ժամանակ […]

̰
Յուլյա Նաչալովայի դուստրը նրա մահից հետո նամակ է գրել

23:59 24.03.2019

Յուլյա Նաչալովայի հայրը՝ հայտնի պրոդյուսեր, երգահան Վիկտոր Նաչալովն ասել է, որ Յուլյա Նաչալովայի դուստրը նրա մահից հետո նամակ է գրել։ Այդ մասին նա պատմել է «Россия 1» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ։ Նրա խոսքերով՝ Նաչալովայի դուստրը շատ ծանր է տանում մոր կորուստը, սակայն ցույց չի տալիս։ Վիշտը հաղթահարելու հարցում նրան օգնում է հայրը՝ Եվգենի Ալդոնինը, որը […]

̰
Գլխուղեղի ուռուցքի առաջին նախանշանները, որոնց վրա սկզբնական շրջանում ուշադրություն չեն դարձնում

23:34 24.03.2019

Գլխուղեղի ուռուցք ունեցող մարդիկ խոսել են հիվանդության առաջին նախանշաններից, որոնց վրա նախկինում ուշադրություն չեն դարձրել։ РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է PLOS One-ը՝ հղում անելով լոնդոնյան Թագավորական քոլեջի հետազոտությանը։ Հիվանդները պատմել են, որ հիվանդության առաջին նախանշաններից են հիշողության հետ կապված խնդիրները և հավասարակշռության հաճախակի կորուստը։ Հետազոտության մասնակիցները այդ նախանշաններին ուշադրություն չեն դարձրել՝ դրանք համարելով տարիքի հետ […]

̰
Կնոջը ծեծած Բաշարովն ամուսնալուծությունից հետո ապրում է նախկին կնոջ հետ

22:55 24.03.2019

Դերասան Մարատ Բաշարովը, որը վերջերս ծեծել էր կնոջը, ամուսնալուծությունից հետո շարունակում է ապրել նախկին կնոջ՝ Ելիզավետա Շեվիրկովայի հետ։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն։ Բաշարովի խոսքերով՝ նրանց մոտ ամեն ինչ կարգին է, շարունակում են միասին ապրել։ Ավելին՝ Բաշարովի խոսքերը հեռախոսով հաստատել է նրա նախկին կինը, որին Բաշարովը հանկարծակի հեռախոսի մոտ է կանչել։ «Շատ լավ ենք, մեր […]

̰
Բոտսվանայում տղամարդը կնոջը սպանելու նպատակով ինքնաթիռով «ներխուժել» է իր տուն

22:15 24.03.2019

Բոտսվանայի բնակիչը երեկույթի ժամանակ կնոջ հետ վիճել է, նստել է ինքնաթիռ և «ներխուժել» իր տուն՝ կնոջն ու հյուրերին սպանելու մտադրությամբ։ The Citizen-ի փոխանցմամբ՝ երեկույթի ժամանակ տղամարդը, որը մասնագիտությամբ օդաչու է, հարբած վիճակում կնոջ հետ վիճել է, հարվածել, որից հետո նրան դուրս են հրավիրել։ Որոշ ժամանակ անց տղամարդը զանգահարել է ընկերոջը՝ ճշտելու՝ կինն այնտե՞ղ է, թե՞ […]

̰
Աստանայի անվանափոխությունից հետո բնակիչներին թույլատրել են չփոխել փաստաթղթերը

21:02 24.03.2019

Ղազախստանի քաղաքացիները պարտավոր չեն փոխել փաստաթղթերը՝ կապված մայրաքաղաք Աստանայի անվանափոխության հետ։ Այս մասին ասվում է Ղազախստանի արդարադատության նախարարության կայքում։ Աստանան Նուր-Սուլթան է վերանվանվել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վաղաժամկետ հրաժարականից հետո։ Մայրաքաղաքը նրա պատվին անվանակոչելու գաղափարի հեղինակը պետության նոր ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

̰
Brexit-ի չեղարկման մասին միջնորդագիրն ավելի քան 5 մլն ստորագրություն է հավաքել

20:52 24.03.2019

Brexit-ի չեղարկման մասին միջնորդագիրն արդեն ավելի քան 5 մլն ստորագրություն է հավաքել։ Brexit-ի չեղարկման մասին միջորդագիրը դարձել է բրիտանական խորհրդարանի կայքում հրապարակված՝ ամենամեծ ժողովրդականությունը վայելող միջնորդագիրը։ Միջնորդագրի ստեղծող Մարգարետ Ջորջիադուն հայտարարել է, որ սպանության վերաբերյալ սպառնալիքներ է ստացել։ «Կառավարությունը մշտապես հայտարարում է, որ ԵՄ-ից դուրս գալը «ժողովրդի կամքն է»։ Մենք պետք է վերջ դնենք այդ […]

̰
Հրաձգություն Սան Ֆրանցիսկոյում. կա զոհ և վիրավորներ

18:10 24.03.2019

Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երեքը վիրավորվել են, հաղորդում է ABC7-ը: Նշվում է, որ վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Այս պահին բերման ենթարկվածներ չկան, դեպքի մանրամասները պարզվում են: (Western Addition, San Francisco) Double Shooting — A suspect fled in a black […]

̰
ՆԱՏՕ-ն 20 տարի անց արդարացրել է Հարավսլավիայի ռմբակոծությունը

17:46 24.03.2019

Հյուսիսատլանտյան դաշինքը մինչ օրս այն կարծիքին է, որ երկու տասնամյակ առաջ Հարավսլավիայում կատարված ռմբակոծությունը եղել է անհրաժեշտ և լեգիտիմ, չնայած ՄԱԿ ԱԽ-ի կողմից պատժամիջոցների բացակայությանը, հաղորդում է ТАСС-ը: «Դաշինքի նպատակն է եղել վերջ դնել բոլոր ռազմական գործողություններին, ճնշումներին, որոնք կատարվում էին Կոսովոյի քաղաքացիական հասարակության հանդեպ: Դա նաև արվել է փախստականների վերադարձը և հումանիտար կազմակերպությունների համար […]

̰
Կամչատկայի կառավարության շենքի մոտ 8 տոննա ձկան գլուխ են թափել

17:32 24.03.2019

Կամչատկայի կառավարության շենքի դիմաց մոտ 8 տոննա ձկան գլուխ են թափել: Այս մասին տեսանյութ է տարածվել համացանցում։ Կադրերը հրապարակել է յութուբյան «Новости Камчатки – Кам 24» էջը: «Ճանապարհն ամբողջության հեղեղված է ձկան գլուխներով. ի՞նչ է սա՝ փնթիություն, թե՞ բողոքի ցույց առ այն, որ ձուկը գլխից է հոտում»,- ասում է ականատես օգտատերը։  

̰
Չինաստանի քիմիական գործարանի պայթյունից հետո 117 մարդ շարունակում է մնալ ծանր վիճակում

16:33 24.03.2019

Ինչպես հայտնել էինք, օրեր առաջ Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգի քիմիական գործարանում հզոր պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 64 մարդ, ևս ավելի քան 600-ը՝ վիրավորվել։ Տուժածներին տեղափոխել էին 16 հիվանդանոցներ։ Առողջապահության շրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալը ներկայացրել է վերջին տվյալները, համաձայն որոնց՝ 117 մարդ շարունակում է մնալ ծանր վիճակում:  

̰
Մոզամբիկում ցիկլոնի զոհերի թիվը հասել է 446-ի

15:12 24.03.2019

Հզոր «Իդայ» ցիկլոնի հետևանքով, որը պատուհասել է Մոզամբիկին, Զիմբաբվեին ու Մալավիին, տուժել են հարյուր հազարավոր մարդիկ, իսկ աղքատ շրջաններում տասնյակ հազարավոր բնակիչներ կտրվել են արտաքին աշխարհից ու կապի միջոցից։ AP-ի հաղորդմամբ՝ բնության քմահաճույքից առավել տուժել է Մոզամբիկի կենտրոնական նավահանգստային Բեյրա քաղաքը։ Այնուհետև փոթորիկը շարժվել է հարևան երկրներ։ Մոզամբիկում ցիկլոնի զոհերի թիվը հասել է 446-ի։ Վերջին […]

̰
Հայտնի են կինոյից Անջելինա Ջոլիի հեռանալու պատճառները

13:54 24.03.2019

Անջելինա Ջոլին հեռանում է կինոյից, հայտնում է National Enquirer-ը։ Պարբերականի տվյալներով՝ դերասանուհին որոշել է հայրենի Լոս Անջելեսից տեղափոխվել Նյու Յորք  և զբաղվել թատերական կարիերայով։ Բացի այդ, նշվում է, որ Ջոլին դժգոհ է Բրեդ Փիթից ամուսնալուծվելու ժամանակ ռեժիսորների և գործընկերների աջակցության բացակայությունից։ Դերասանուհու շատ ընկերներ նույնիսկ հանդես են եկել հաջակցություն Փիթի։ Միևնույն ժամանակ հոլիվուդյան շատ պրոդյուսերներ […]

̰
Թաիլանդում 8 տարում առաջին անգամ համընդհանուր ընտրություններ են անցկացվում

12:32 24.03.2019

Թաիլանդում 2011 թվականից ի վեր առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Թագավորության բոլոր ընտրատեղամասերում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Քվեարկելու իրավունք ունի 51․4 մլն մարդ։ Երկրում ընտրական ցիկլն ընդհատվել էր 2014 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջմամբ, երբ իշխանությունը զավթեցին զինվորկանները։ Նրանք խոստացել էին քվեարկություն անցկացնել, սակայն այն մի քանի անգամ հետաձգվել է։ Ընտրություններում հիմնական մրցակիցներն են […]

̰
Գոլանի և Ղրիմի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումները չեն վկայում երկակի չափանիշների քաղաքականության մասին․ Պոմպեո

12:14 24.03.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությունը չի համարվում երկակի չափանիշների քաղաքականություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հարզազրույցի ժամանակ Պոմպեոյին հիշեցրել են, որ ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի իրավիճակի հետ կապված: Լրագրողը հարցրել է պետքարտուղարին, ԱՄՆ-ի այս մտադրությունը «երկակի չափանիշների […]

̰
Խափանված շարժասանդուղքի ձայներն ահաբեկչական հարձակում են հիշեցրել․ հրմշտոց Փարիզի Դիսնեյլենդում

11:26 24.03.2019

Փարիզում Դիսնեյլենդի այցելուների շրջանում հրմշտոց է սկսվել։ Բանն այն է, որ այցելուները, լսելով խափանված շարժասանդուղքի ձայնը, կարծել են, թե ահաբեկչական հարձակում է։ Հրմշտոցի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այգու ղեկավարությունը դեռևս չի արձագանքել տեղի ունեցածի առթիվ մեկնաբանությամբ հանդես գալու խնդրանքին։

̰
Լուկաշենկոն երեխաներին խնդրել է ժպտալ այնպես, «ասես մուկ կամ առնետ են կերել»

11:10 24.03.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ զավեշտալի դրվագը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվներում։ Մարտի 23-ին պետության ղեկավարն այցելել էր Բրեստի մարզի Միր ավան, որտեղ հանդիպել է բիաթլոնիստների հետ, եղել բիաթլոնի մրցուղում։ Նախագահը որոշել է լուսանկարվել երիտասարդ բիաթլոնիստների հետ և կոչ արել երեխաներին ժպտալ՝ «ասես մուկ կամ առնետ են կերել»։ Նախագահի հնարքն աշխատել է, ստացվել է կենսախինդ լուսանկար։

̰
Գուաիդոն և ԱՄՆ-ը մտադիր են ինձ սպանել․ Մադուրո

10:46 24.03.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին ու Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին իր սպանության պլան նախապատրաստելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է տեղի հեռուստատեսության եթերում։ Նա ելույթի ընթացքում մի քանի անգամ Գուաիդոյին անվանել է «հրեշավոր խամաճիկ»։ Դեռևս հունվարի վերջին Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել իրեն։

̰
Նորվեգիայի ափերի մոտ խորտակվող Viking Sky նավից ուղևորներին տարհանել են

09:57 24.03.2019

Մարտի 23-ին փոթորկի ժամանակ նորվեգական Viking Sky նավի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։ Ոստիկանության տվյալներով՝ նավում գտնվել է 1300 ուղևոր։ Իրականացվել է մարդկանց տարհանում։ Գործողությունը շարունակվել է ողջ գիշեր։ Ուղևորերից մեկն իր թվիթերյան էջում տեղադրել է տեսանյութ խորտակվող նավի տախտակամածից։ Կադրերում երևում է, թե ինչպես են ուժեղ տատանման պատճառով նավում գտվող սեղաններն ու աթոռները […]

̰
Բրիտանացի նախարարները զանգվածային դավադրություն են պատրաստել Թերեզա Մեյի դեմ․ The Sunday Times

09:43 24.03.2019

Բրիտանական կառավարությունը լայնածավալ դավադրություն է պատրաստում վարչապետ Թերեզա Մեյի դեմ՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով։ Այս մասին ասվում է The Sunday Times-ի հոդվածում։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ Մեյի հրաժարականից հետո նախարարներն ակնկալում են, որ Brexit-ի գործընթացն ավարտին կհասցնի քաղաքական գործչի ժամանակավոր իրավահաջորդը։ Հոդվածում մեջբերվում է 11 նախարարի խոսք, ովքեր հաստատել են, որ ցանկանում են Մեյի հրաժարականը։ Վարչապետի […]

̰
BACK_TO_TOP