16:28 26.03.2019
Հայաստանը, որը փոքր երկիր է, սակայն ունի մեծ մարդկային կապիտալ, հանդես է գալիս մեծ հավակնություններով՝ հաստատելու աշխարհում իր դերը՝ հաշվի առնելով այդ երկրի ավանդական ներուժը գիտական կատարելության, ստեղծարարության և մտավոր կարողությունների ոլորտներում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» («Summit of Minds») պաշտոնական կայքը, որն արդեն պաշտոնապես հրապարակել է տեղեկատվություն հունիսին Դիլիջանում անցկացվելիք «Հայկական մտքերի գագաթնաժողով»-ի («Armenian Summit of Minds») վերաբերյալ:
Ներկայացնելով Հայաստանի պատմությունը՝ որպես հնագույն քաղաքակրթության բնօրրան, որը հարուստ է պատմական ու մշակութային ավանդույթներով, ունի 2800-ամյա մայրաքաղաք, առաջինն է աշխարհում, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, իսկ 405 թվականին արդեն ունեցել է իր այբուբենը՝ «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչներն ընդգծում են, որ այսօր երկրի երիտասարդ սերունդն ակտիվորեն ներգրավված է սեփական ապագայի կառուցման ու զարգացման գործում:
«Ի շահ ողջ տարածաշրջանի՝ պատրաստ լինելով տարբեր ազգերի համար ծառայել իբրև կենսական կամուրջ՝ Հայաստանը տնտեսական ու հասարակական «հեղափոխության» կենտրոնում է: Եվ այս հարցում երկիրն ունի իր ընկերների աջակցության կարիքը: Ինչպե՞ս կարող է աշխարհը ներդրում ունենալ Հայաստանում ու տարածաշրջանային երկրներում: Ինչպե՞ս կարող է աշխարհն օգուտներ քաղել Հայաստանից:
«Հայկական մտքերի գագաթնաժողով»-ը յուրօրինակ հնարավորություն է մասնակիցների համար ծանոթանալ հնագույն ու միաժամանակ նաև ամենանորարար երևույթներին, որը կարող է առաջարկել այս երկիրը: Հիասքանչ բնությամբ շրջապատված ռեզորտային քաղաք Դիլիջանը, որը հայտնի է իր բուժիչ ջրերով ու ավանդական արհեստներով, լավագույն վայրն է «Մտքերի գագաթնաժողով»-ի անցկացման համար»,- ասվում է «Մտքերի գագաթնաժողովի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է:
Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:
Գագաթնաժողովը հեղինակավոր միջոցառում է, որին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից : Միջոցառման հիմնական նպատակն է համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:
Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից դուրս:
«Armenian Summit of Minds»-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը և ներդրումները. բազմաբևեռության ազդեցությունը առևտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը:
Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...