15:18 23.03.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարության համար անհասկանալի է՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը վերաբերող ինչ փաստաթղթերի մասին է խոսվում, քանի որ այդ հարցի շուրջ քաղաքական խորհրդատվությունները դեռ շարունակվում են: ՏԱՍՍ-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամ-երկրներին են ուղարկվել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը վերաբերող փաստաթղթեր:
«ՀԱՊԿ գործունեության հիմքում փոխըմբռնման հասնելու սկզբունքն է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում վերջնական որոշման կայացումն էլ այդ հարթության վրա է: ՀԱՊԿ անդամ-երկրների միջև շարունակվում են քաղաքական խորհրդատվությունները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ նորմատիվ-իրավական հիմքերի ու սկզբունքի մշակման շուրջ: Այս համատեքստում մեզ համար անհասկանալի է, թե ինչ փաստաթղթերի մասին էր խոսում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սեմերիկովը»,- ասել է նա:
Նաղդալյանը նշել է, որ առաջնահերթ խնդիր է ՀԱՊԿ բոլոր անդամ-երկրների մակարդակով նման սկզբունքի մշակման հարցը, ինչը և հիմա արվում է:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...